twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանը՝ նոր պատերազմի շեմին: Արդեն Ղարաբաղի համար չէ ՏԵՍԱՆՅՈՒԹ

06 Մայիսի 2022 09:29

Հայաստանը կլանած «Դիմադրության» ռևանշիստական շարժումը՝ «ղարաբաղյան կլանի» պարագլուխներ, ռազմական հանցագործներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի, ինչպես նաև նրանց միացած դաշնակցականների և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, մոտեցել է կրիտիկապես կարևոր գծի: Ընդ որում՝ ինչպես նախկինների, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի գործող կառավարության համար: Այս օրերին հիմնական հարցն է լուծվում: Իշխանության հարցը, հանուն որի սկսվեցին զանգվածային անհնազանդության ակցիաներ՝ կոչված կաթվածահար անելու Հայաստանի մայրաքաղաքն ու մարզերը։

Դժվար է կանխատեսում անել իրադարձությունների հետագա զարգացման վերաբերյալ այնպիսի անկանխատեսելի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ, այսօր, կարծես, բոլորը կռվում են բոլորի դեմ։ Այս համատեքստում կարելի է հիշել 2018 թվականի «թավշյա գարունը». այն ժամանակ քչերն էին պատկերացնում, որ Գյումրիից երթով Երևան մեկնած «Ելք» դաշինքի մարգինալ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կկարողանա տապալել անսասան թվացող ռեժիմը։ Բայց այն ժամանակ պարզվեց, որ 2016-ի ապրիլյան մարտերում կրած պարտությունից հետո կոտրված Սարգսյանի ռեժիմն ընդամենը կավե ոտքերով հսկա է, որը փլվեց նրան ատող հայ ժողովրդի ճնշման տակ։

Այսօր Հայաստանում գրեթե նույն վիճակն է. չնայած անցած տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նկատելիորեն թուլացել է։ Հենց դրանից էլ փորձում է օգտվել անհաշտ ընդդիմությունը՝ ի դեմս Քոչարյանի ու Սարգսյանի։ Վերջիններս ատելությամբ են լցված Փաշինյանի նկատմամբ այն նվաստացումների համար, որոնց նա ենթարկել է իր կառավարման առաջին տարիներին։ Նրանք երազում են վերականգնել իրենց իշխանությունը՝ օգտագործելով «Հայաստանն ու Արցախը կապիտուլյանտ Նիկոլից փրկելու վերաբերյալ» կեղծ հայրենասիրական ու ռևանշիստական կարգախոսներ։

Որտեղի՞ց է քամին փչում: Ռուսական քարոզչական կայքերի անգամ հպանցիկ վերլուծությունը, որոնք գտնվում են ռուսաստանցի հայերի հսկողության տակ, ցույց է տալիս, որ վերջիններիս համակրանքն ակնհայտորեն Փաշինյանի կողմը չէ։ «Սպուտնիկ Արմենիա»-ն վերածվել է հայկական բողոքի հիմնական խոսափողի, ինչպես որ 4 տարի ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանը Փաշինյանի կողմնակիցների խոսափողն էր։ Եվ սա շատ լավ ցույց է տալիս, թե Կրեմլում ում են նախընտրում: Հատկապես, եթե հիշենք, որ և՛ Քոչարյանը, և՛ Սարգսյանը միշտ համարվել են Մոսկվայի խամաճիկներ, որոնց Մոսկվան հրապարակայնորեն աջակցում էր, երբ «Թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո Հայաստանի նոր իշխանությունները նրանց քրեական հետապնդումների էր ենթարկում:

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, առավել ևս՝ ռեժիմը փոխելու փորձը չեն կարող չգրավել Ադրբեջանի ուշադրությունը: Փորձենք կանխատեսել, թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները «նախկինների» իշխանության վերականգնման դեպքում։ Հաշվի առնելով նրանց բեքգրաունդը ու կարգախոսները, որոնցով նրանք վերցրել են իշխանությունը, դժվար չէ կռահել, որ «ուղեղի արցախ» կոչվող հիվանդությունը նրանց մոտ անխուսափելիորեն կսրվի։ Նրանք ի վիճակի չեն վերականգնել նախկին իրավիճակը։ Բայց հայկական կողմի «հաղթաձին»՝ ռուս խաղաղապահների հսկողությամբ և աջակցությամբ լայնածավալ զինված սադրանքների կազմակերպումը Ադրբեջանի Ղարաբաղի մարզում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շատ հավանական են։

Այս դեպքում անխուսափելի կդառնա հայ-ադրբեջանական նոր պատերազմը և արդյունքում՝ Եռաբլուր պանթեոնի ակտիվ ընդլայնումը մինչև Երևանի կենտրոն։ Այս համատեքստում հարկ է հայկական կողմին հիշեցնել վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախազգուշացման մասին, որը հնչեց «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ։

«Ինչպիսի՞ն կլինի նրանց ապագան, և ինչպե՞ս են իրենք իրենց տեսնում տարածաշրջանում, պետք է լավ մտածեն այդ մասին։ Չեմ կարծում, որ նրանք հստակ պատկերացում ունեն։ Նրանք պետք է մի կողմ դնեն բոլոր պատրանքները, հրաժարվեն այնպիսի մտքերից, ինչպիսիք են բանակը վերակառուցելը, բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելը և, ուժեր կուտակելով, հողերը վերադարձնելը։ Հակառակ դեպքում` դա կդառնա նրանց պետականության պաշտոնական անկումը։ Այսպիսով, կարևոր է, որ Հայաստանի իշխանությունը և երկրի քաղաքական դաշտը լիովին գիտակցեն դա և վերջնականապես հրաժարվեն ռևանշիստական փորձերից։ Սա անարդյունավետ է, քանի որ եթե դա տեղի ունենա, Հայաստանի համար հետևանքներն ավելի ցավալի կլինեն, քան նախկինում»,- ասել է Իլհամ Ալիևը։

Յուրաքանչյուր մարդ իր երջանկության դարբինն է։ Նույնը կարելի է ասել ժողովրդի մասին։ Եթե հայ ժողովուրդն ընկնի «ղարաբաղյան կլանի» ծուղակը և անձամբ նրան հասցնի իշխանության գագաթնակետին, ապա ապագայում պետք է մեղադրի միայն իրեն։ Ինչպես Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի դեպքում։ Հիմա մեզ մնում է «Բայրաքտարների» թռիչքի բարձունքից հետևել, թե արդյոք հայերը կստորագրեն իրենց և իրենց պետականության դատավճիռը։ 

Caliber.Az
Դիտումներ: 978

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

«Բաքվին և Երևանին հարկավոր է խաղաղություն։ Մնացած բոլոր տարբերակները մենք արդեն փորձել ենք...» Սամվել Մելիքսեթյանը՝ Caliber.Az կայքում

170
27 Նոյեմբերի 2025 15:55
2

Վարդանյանի գործով դատավարության ժամանակ դիտարկվել է շտապօգնության մեքենայի գնդակոծության հետ կապված դրվագը ԼՈՒՍԱՆԿԱՐ

144
25 Նոյեմբերի 2025 09:22
3

Բաքու - Երևան. «Խաղաղության կամուրջ»՝ հին դառնությունների միջով Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

126
25 Նոյեմբերի 2025 09:28
4

Վենեդիկություն երևանյան ձևով Նախկին խմբագրի շրջագայությունը և նրա պատմվածքները

106
25 Նոյեմբերի 2025 17:33
5

Ադրբեջանի նախագահը գրառում է կատարել Քելբաջարի ազատագրման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ

103
25 Նոյեմբերի 2025 10:01
6

Ադրբեջանն ու աշխարհը. Նավարկություն առանց հեգեմոնի Ռամիզ Յունուսը՝ Caliber.Az-ի եթերում

98
26 Նոյեմբերի 2025 10:59
7

Մեծ վերադարձ. Քելբաջարը դիմավորում է նոր բնակիչներին

95
26 Նոյեմբերի 2025 09:58
8

Զանգեզուրի միջանցքը որպես եվրասիական կապվածության շարժիչ ուժ Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

86
26 Նոյեմբերի 2025 19:26
9

Ֆարհադ Բադալբեյլի. Քելբաջարի լեռները կարծես գրկում են մեզ

84
26 Նոյեմբերի 2025 10:34
10

Պայքար Կենտրոնական Ասիայի համար. խաղադրույքները բարձրանում են Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

81
25 Նոյեմբերի 2025 18:28
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading