twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանը վերջիվերջո կմնա երկու կրակի արանքում» Ալեքսանդր Ռարը՝ Caliber.Az-կայքում

12 Հունվարի 2024 18:31

Caliber.Az-ի հարցազրույցը՝ գերմանացի քաղաքագետ, Համաշխարհային միտումների ինստիտուտի (Պոտսդամ) ավագ գիտաշխատող Ալեքսանդր Ռարի հետ:

- Ինչպիսի՞ն է Ձեր կանխատեսումը՝ 2024 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ։

- Իհարկե, համաշխարհային հանրությունը իսկապես հույս ունի, որ նոր 2024 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագիրը այնուամենայնիվ կստորագրվի։ ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և նույնիսկ վերջնական հաշվով Չինաստանը, ինձ թվում է, ամեն ինչ կանեն նրա համար, որպեսզի Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման համար նպստեն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը։ Ինչո՞ւ։ Որովհետև, իմ կարծիքով, շատ երկրներ մտավախություն ունեն, որ բոլոր հակամարտությունները կարող են կուտակվել մի մեծ պատերազմի մեջ, որն ամբողջությամբ կխաթարի աշխարհակարգը և կքանդի առևտրատնտեսական կապերը։ Ոչ ոք չի ցանկանում նման սցենար, նույնիսկ Ռուսաստանը հիմա չափազանց շահագրգռված չէ Հարավային Կովկասում նոր հակամարտության մեջ, որը կարող է նրանից պահանջել լրացուցիչ ռեսուրսներ։ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմները ստեղծում են ռազմական հակամարտությունների մի տեսակ վառվող շղթա, իսկ Հարավային Կովկասը գտնվում է նրանց արանքում, մի տեսակ մեջտեղում: Հետևաբար ավելի լավ է, որքան հնարավոր է շուտ մարել այս կրակը, եթե այլ տեղ չի ստացվում դա անել։

- Ի՞նչ կլինի հայ-ռուսական հարաբերությունների հետ 2024 թվականին։

-Ես կասկածում եմ, որ Հայաստանը ամբողջությամբ դուրս գա Ռուսաստանի հետ միութենական ձեւաչափից։ Հարկ է այնուամենայնիվ հաշվի առնել, որ Հայաստանը աշխարհագրական առումով ուրիշ ելք չունի, քան բարիդրացիական հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ։ Այսպես, օրինակ, Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները փչացել են լրջորեն և երկար ժամանակով, հարավում գտնվող և Հայաստանի հետ սահմանակից Իրանը փաստորեն գտնվում է համաշխարհային հանրության պատժամիջոցների տակ, և նրա հետ համագործակցությունը ունի իր սահմանափակումները։ Ադրբեջանի հետ նույնպես ամեն ինչ պարզ չէ, և եթե նույնիսկ հարաբերությունները սկսեն բարելավվել, ապա այս գործընթացը կլինի երկարատև ու դժվար։ Եվրամիությունը կարող է փորձել Հայաստանին դուրս բերել ռուսական ուղեծրից, բայց դրա համար անհրաժեշտ կլինի Հայաստանին հաշտեցնել Թուրքիայի հետ, իսկ դա, ինչպես ինձ թվում է, վեր է Բրյուսելի ուժերից։ Թեև ԵՄ-ն և շատ բան կխոստանա Երևանին, վերջնական հաշվով Հայաստանը, ինչպես ինձ թվում է, կմնա երկու կրակի արանքում, կգերադասի երկու ուժային կենտրոնների հետ սիրախաղ անելու ռազմավարությունը, և նման վիճակում կշարունակի իր արտաքին քաղաքական դրեյֆը առաջիկա տարիներին։

- Ինչպե՞ս եք տեսնում ռուս-ուկրաինական պատերազմը Բեռլինից։

- 2024 թվականի սկզբին Գերմանիայում Ուկրաինայի պատերազմի նկատմամբ վերաբերմունքում ոչինչ չի փոխվել։ Առաջվա պես Գերմանիայի կառավարությունն ու էլիտաները համարում են, որ թեև հայտնի չէ, թե նրանք որտեղից են վերցնում այդպիսի տվյալներ և այդպիսի վստահություն, որ Ուկրաինան, վերջնական հաշվով, և նույնիսկ հնարավոր է այս տարի, կհաղթի Ռուսաստանի դեմ պատերազմում։ Գերմանիան պարզապես չի կարող Ուկրաինայի պարտության հետ հաշտվել երկու պատճառով. նախ, ստիպված կլինի խոստովանել, որ գերմանական զենքը չի համապատասխանում պատերազմի անցկացման ժամանակակից իրողություններին։ Ինքնավստահ Գերմանիան դա ոչ մի կերպ չի կարող խոստովանել։ Երկրորդը, Ուկրաինայի պարտությունը, նույնիսկ Ուկրաինայի երկու մասի բաժանումը, որը, իմ տեսանկյունից, լիովին իրական հեռանկար է՝ Գերմանիայի համար կնշանակի հենց ՆԱՏՕ-ի պարտությունը։ Գերմանիան, որը վերջին 50 տարիների ընթացքում եղել է մի տեսակ Ռուսաստանի փաստաբան, այժմ հայտնվել է Լեհաստանի, ԱՄՆ-ի և Բալթյան երկրների կողմը, որոնք ժամանակակից Ռուսաստանին տեսնում են որպես նոր թշնամի։ Այսօր Գերմանիայում Ռուսաստանը ընկալում են որպես կայսերական պետություն, որը ցանկանում է վերականգնել իր նախկին սահմանները, ինչը Արևմուտքը, գերմանացիների տեսանկյունից՝ ոչ մի կերպ չի կարող և չպետք է թույլ տա։

- Ինչո՞վ կարելի է բացատրել Ֆրանսիայի եւ ընդհանրապես Արեւմուտքի ապակառուցողական քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ։ Ինչո՞ւ է Փարիզը այդպես հուսահատ փորձում ներթափանցել Հարավային Կովկաս:

- Այժմ իրավիճակը, իմ կարծիքով, մի փոքր դեպի լավ է փոխվել Ադրբեջանի համար։ Ուկրաինայի պատերազմի պատճառով Արևմուտքում փոխվել են առաջնահերթությունները՝ նորից սկսել է գերիշխել միջազգային իրավունքի շրջանակներում պետական տարածքի ինքնիշխանության սկզբունքը, թեև ավելի վաղ, 30 տարիների ընթացքում, երբ դա ձեռնտու էր, Արևմուտքը հնարավոր է համարել ժողովուրդների, ներառյալ փոքրամասնությունների ինքնորոշման իրավունքի գերիշխումը: Նույնիսկ հակառակ միջազգային իրավունքին։

Հայաստանին հիմա Արևմուտքում մեղադրում են նրանում, որ վերջին 30 տարիների ընթացքում նա չձեռնարկեց զավթած տարածքները Ադրբեջանին վերադարձնելու փորձեր և պատրաստ չի եղել լուրջ բանակցությունների։ Այս համատեքստում կարելի է ասել, որ ԵՄ-ի շատ երկրները ճանաչել են Ադրբեջանի գործողությունների օրինականությունը, թեև չպետք է մոռանալ, որ արևմտյան որոշ երկրներում առաջվա պես հայկական սփյուռքը շատ ուժեղ է։

Օրինակ, Ֆրանսիայի հայկական սփյուռքը Փարիզում ունի հսկայական ազդեցություն։ Գերմանիայում հայկական սփյուռքի նշանակությունը նկատելիորեն պակաս է, ինչպես նաև եվրոպական այլ մայրաքաղաքներում։ Հետևաբար Մակրոնը, ով ունի իր էլիտայի, այդ թվում նաև Փարիզի հայկական սփյուռքի աջակցության կարիքը, ստիպված է պաշտպանել Հայաստանի շահերը։ Սա պարզապես պետք է հասկանալ: Բայց ես չեմ կարծում, որ Ֆրանսիան ի վիճակի է Կովկասում կառուցել սեփական դիվանագիտական ռազմավարությունը, թեև փորձում է։ Ինչպես նաև, իմ կարծիքով, ձախողման են դատապարտված Կենտրոնական Ասիայում սեփական դիվանագիտություն վարելու Մակրոնի փորձերը։ Դրա համար, ինչպես տեսնում եմ, նա Եվրամիությունում պարզապես չունի դրա մանդատը։ Այնպես որ, այդ հարցի կապակցությամբ նա ԵՄ-ից աջակցություն չի ստանա։

- Դուք ինչպե՞ս կբացատրեք ԱՄՆ-ի կողմից՝ Ադրբեջանը այն երկրների ցանկում ներառելու փորձը, որտեղ իբր թույլ են տրվում կրոնական ազատության լուրջ խախտումներ։ Ինչո՞վ էր պայմանավորված Վաշինգտոնի հերթական անհեթեթ հարձակումը Բաքվի դեմ։

- Չպետք է մոռանալ, որ Դեմոկրատական կուսակցությունը, որն այժմ ԱՄՆ-ում գտնվում է իշխանությաունում, ունի իր պոպուլիստական գիծը՝ հավատարիմ մնալ ամբողջ աշխարհում մարդու իրավունքների կամ բարոյական արժեքների պաշտպանության տեսակետին։ Հետևաբար ամերիկյան վարչակազմը միջամտում է համաշխարհային բոլոր ճգնաժամերին, եթե համարում է, որ այնտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները, փոքրամասնությունների կամ կանանց իրավունքները։ ԱՄՆ-ում ընդհանրապես ընդունված է համարել, որ նրանք այդպիսով պետք է նպաստեն Երկրի վրա հումանիզմի ունիվերսալ համակարգի ստեղծմանը։ Նման ուղղամիտ մոտեցման համար Ամերիկային, բնականաբար, ոչ միայն չեն աջակցում, իսկ որոշ երկրները ուղղակի ատում են։ Բայց պետք է հասկանալ, որ Բայդենը և արևմտյան երկրների մեծ մասը պատրաստ են շարունակել հետևել նման աշխարհաքաղաքական նպատակին, չնայած և ակնհայտ պոպուլիստական իմաստով: Իմ տեսանկյունից, նման աշխարհաքաղաքական մոտեցումը հաջող չի լինի։

- Բունդեսթագի պատգամավոր Սառա Վագենկնեխտը հայտարարել է՝ «Սառա Վագենկնեխտի միություն՝ հանուն բանականության և արդարության» նոր կուսակցության ստեղծման մասին, որին շտապել են անվանել ռուսամետ: Ըստ վերլուծաբանների կանխատեսումների, նա կարող է նույնիսկ հավաքել գերմանական ընտրազանգվածի մոտ 15 տոկոսը: Ի՞նչ ուժ է դա և այն ունի արդյոք իրական ներուժ:

- Սխալ է ասել այն մասին, որ Գերմանիայում հայտնվել է մի տեսակ ռուսամետ կուսակցություն։ Սառա Վագենկնեխտի կուսակցությունը ունի իր շահերի համակարգը, նա ինքը պոպուլիստական համոզմունքի ձախ քաղաքական գործիչ է և գրեթե չի քննարկում արտաքին քաղաքականության թեմաները։ Միակ բանը, ինչում նա անդրդվելի է, դա կարծիքն է նրանում, որ չի կարելի զենք մատակարարել Ուկրաինային, և որ պետք է Մոսկվայի հետ հաշտվելու ուղիներ փնտրել։ Այստեղից եզրակացնել, որ մոտ ապագայում Գերմանիայում կհայտնվի ռուսամետ լոբբի՝ վաղաժամ է, և ես կասեի անիրատեսական։ Վագենկնեխտի կուսակցությունը այլընտրանք է առաջարկում Գերմանիային և առաջին հերթին հանդես է գալիս՝ գերմանացի ժողովրդի համար սոցիալական և տնտեսական պայմանների բարելավման օգտին: Եվ իրենց ձայնը տալու են ոչ արտաքին քաղաքականության, ոչ աշխարհաքաղաքական, ոչ ռուսական, այլ զուտ ներքաղաքական նկատառումներով։ Այնպես որ այստեղ չարժե պատրանքներ ստեղծել։

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, Գերմանիան շահագրգռված է Հայաստանից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերման մեջ, այս և մի քանի այլ հակառուսական քայլերի դիմաց Բեռլինը Երևանին առաջարկում է ֆինանսական օգնություն։ Ի՞նչ նպատակներ է հետապնդում Բեռլինը։

- Գերմանիան չի թաքցնում, որ ցանկանում է հետխորհրդային տարածքի երկրներին ստիպել հրաժարվել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից։ Այդ մասին Բերբոքը մեկ անգամ չէ, որ բացահայտ հայտարարել է։ Բայց խնդիրը նրանում է, որ Գերմանիան և Եվրամիությունը կարող են Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետխորհրդային տարածքի երկրներին, այդ նույն Մոլդովային խոստումներ տալ Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների դիմաց, Ուկրաինային ու Մոլդովային խոստանում են ընդունել ԵՄ, բայց այդ գործընթացը, ինչպես Թուրքիայի դեպքում, կարող է տևել մի քանի սերունդ։ Հարց է առաջանում, ինչի՞ վրա կարող է հույս դնել Հայաստանը, եթե խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Հայաստանի համար ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկար չկա, բացի այդ, Երևանում լավ գիտակցում են, որ Բրյուսելում սպառվում են ֆինանսական ռեսուրսները։ Այդ հավակնոտ արտաքին քաղաքականության ատրիբուտները, որոնցով Բրյուսելը ցուցախիզախում է՝ ԵՄ-ն գործնականում ի վիճակի չէ իրագործել: Հետևաբար, ինչ վերաբերում է Հայաստանին և նախկին ԽՍՀՄ-ի մյուս հանրապետություններին, որոնք կցանկանային իրենց ապագան կապել Արևմուտքի հետ, մենք կդիտարկենք նրանց մշտական խուսավարումները, մի տեսակ բազմավեկտոր քաղաքականություն։ Հայաստանը մերթ կհեռանա, մերթ կմոտենա Ռուսաստանին՝ չլքելով Ռուսաստանի հետ ռազմական դաշինքները, բայց նաև կխաղա ԵՄ-ի հետ մերձեցման վրա։ Հուսով եմ, որ այս քաղաքականությունը հեռավոր ապագայում հնարավոր է և որոշակի արդյունքներ կբերի։

Caliber.Az
Դիտումներ: 237

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Փաշինյանը մաքրո՞ւմ է Հայաստանում ռուսամետ դաշտը Հովհաննիսյանն ու Վելիզադեն Caliber.Az-ի եթերում

202
17 0Հոկտեմբերի 2024 13:24
2

Ֆիզուլիի ազատագրման չորրորդ տարեդարձն է

120
17 0Հոկտեմբերի 2024 09:52
3

COP29-ը և Երևանի անբարոյականությունը Բաքուն ամեն ինչ տեսնում և հիշում է

90
18 0Հոկտեմբերի 2024 13:20
4

Զախարովան պատասխանել է հայ լրագրող Խանքենդին՝ դա Ադրբեջանի տարածքն է

90
17 0Հոկտեմբերի 2024 11:01
5

Զախարովա. Ադրբեջանը ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները հայերի Ղարաբաղ վերադառնալու համար

89
17 0Հոկտեմբերի 2024 09:29
6

Ադրբեջանում նշվում է Պետական անկախության վերականգնման օրը

76
18 0Հոկտեմբերի 2024 09:20
7

Բայրամով. Հայաստանը պետք է բարեփոխի Սահմանադրությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար

70
18 0Հոկտեմբերի 2024 15:55
8

Մակրոնի հակաթեզի չարագույժ ծամածռությունները Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

58
17 0Հոկտեմբերի 2024 17:15
9

COP-ը հակառակ ամեն ինչի Չինգիզ Մամեդովը Caliber.Az-ի եթերում

58
18 0Հոկտեմբերի 2024 09:09
10

Շուքյուրբեյլի գյուղում կկառուցվի 93 տուն

57
17 0Հոկտեմբերի 2024 18:29
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading