twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանի հույսը Հնդկաստանի վրա՝ ցանկալին իրականության տեղ ներկայացնելու փորձ» Փորձագիտական կարծիքներ Caliber.Az-կայքում

20 Ապրիլի 2023 18:56

Ռուսաստանն ու Արևմուտքը մեզ լքեցին։ Մեր հույսը՝ Հնդկաստանն է։ Այս ոգով է արտահայտվել Նյու Դելիում Հայաստանի դեսպան Յուրի Բաբախանյանը։ Նա հայտարարել է, որ այս պահին Հայաստանի առջեւ դրված հիմնական ռազմական խնդիրը՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ավելի քան 500 կիլոմետր երկարությամբ պաշտպանական ենթակառուցվածքի կառուցումն է։

Բաբախանյանը հիշեցրել է, որ Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է հաստատել Հնդկաստանի հետ՝ այս երկրից հարյուր միլիոնավոր դոլարների զենք, այդ թվում նաև «Պինակա» համազարկային կրակի համակարգեր գնելու մասին համաձայնագիր ստորագրելով։ Եվ հայտնել է, որ արդեն մոտ ժամանակում Հնդկաստանում Հայաստանի դեսպանատանը ռազմական կցորդկնշանակվի։

Իր ելույթում Հայաստանի դեսպանն ասել է, որ ԱՄՆ-ը ու Եվրոպան շարունակում են մնալ, որպես կարևոր դերակատարներ տարածաշրջանում, սակայն նրանց ազդեցությունն աստիճանաբար թուլանում է։ Բաբախանյանի խոսքով, Հայաստանը իրեն զգում է Ռուսաստանի և Արևմուտքի կողմից լքված։ Դեսպանը, մասնավորապես, նշել է, որ «2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմի ժամանակ մարտերը դադարեցնելու Թրամփի վարչակազմի փորձերը վճռական չէին ու դանդաղ էին»։

Ուրեմն, Հայաստանը ներկայիս ղեկավարության օրոք փորձում է հրաժարվել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունից եւ այս առումով մեծ հույսեր է կապում Հնդկաստանի հետ։ Իսկ նպատակը, ինչպես հասկանալի է դիվանագետի հայտարարություններից՝ Ադրբեջանի հետ սահմանային ողջ գիծը օտարերկրյա զինտեխնիկայով բեռնելն է։ Մինչդեռ այնքան էլ հասկանալի չէ, թե նրանց ինչի համար է այդքանը։ Նույնիսկ կասկած է առաջանում, որ ապագայում որոշ հարձակողական գործողությունների համար։ Կարծես թե, Երևանը պետք է մտածի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրին հասնելու մասին, փաստաթուղթը մինչև հիմա ստորագրված չէ, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Իսկ դրա փոխարեն՝ ինչ որ նոր ռազմականացման գալար՝ այժմ հնդկական ուղղությամբ։ Ինչպե՞ս կարելի է գնահատել Երեւանի այս ձգտումները։ Որքանո՞վ է ճիշտ Հնդկաստանի վրա նրանց խաղադրույքը: Ինչի՞ն է այս ամենը հանգեցնում։

Այս հաշվով Caliber.Az-ի հետ իրենց կարծիքներով կիսվել են օտարերկրյա վերլուծաբանները:

Ռազմական և քաղաքական գիտությունների դոկտոր Վախթանգ Մաիսայայի (Վրաստան) կարծիքով, այսօր հայ հասարակության մոտ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում հոռետեսական տրամադրություն է կազմավորվել՝ Ռուսաստանի և նույնիսկ Արևմուտքի գործոնի նկատմամբ։

«Դժվար է դատել, թե որքանով է Հնդկաստանը պատրաստ դառնալ Հայաստանի շահերի հավատարիմ ուղեկցող։ Չէ որ Հնդկաստանը հավատարիմ է չմիացման քաղաքականությանը։ Նա Չմիացման շարժման անդամ է։ Եվ, ի դեպ, այս կազմակերպության մեջ է մտնում նաեւ Ադրբեջանը։ Այնպես որ, Հնդկաստանը ունի բացառապես այլ նկրտումներ, և բացի այդ էլ, նա Հարավային Կովկասում առանձնահատուկ շահեր չունի»,- ասում է փորձագետը։

Նրա կարծիքով, ամենայն հավանականությամբ, Հնդկաստանը Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է այդ թվում նաև ռազմարդյունաբերական համալիրի գծով համագործակցության շրջանակներում, զուտ կոմերցիոն տեսանկյունից։ Եվ գուցե նաև այն համատեքստում, որ Հայաստանը հանդիսանում է՝ Ռուսաստանի Հյուսիս-Հարավ աշխարհատնտեսական նախագծի, որը պետք է Պետերբուրգը կապի հնդկական Մումբայի (Բոմբեյ) հետ՝ իրականացման հիմնական, առանցքային գործոն։

«Բայց ես համարում եմ, որ Հնդկաստանը կփորձի ավելի հավասարակշռված քաղաքականություն վարել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։ Այսինքն, Հնդկաստանին ինչ-որ կերպ որպես իր ռազմավարական դաշնակից գրանցելու Հայաստանի ցանկությունը, կարծում եմ, չի իրականանա»,- նշել է Մայիսայան։

Իր հերթին, ռուսաստանցի քաղաքագետ, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր Ստանիսլավ Տկաչենկոն կարծում է, որ հեշտ չէ միանշանակ գնահատական տալ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական նկրտումներին։

«Մի կողմից, այս երկրի դիվանագիտությունը հյուսված է երկկողմ և բազմակողմ միջազգային հարաբերությունների բարդ կապերի մեջ, ունի դաշնակիցներ, ռազմավարական գործընկերներ, ինչպես նաև բարեկամ և թշնամական պետություններ։ Ժամանակի յուրաքանչյուր առանձին պահին այդ դիվանագիտական կապերի միայն մի մասն է ազդում Երևանում հիմնական արտաքին քաղաքական և ռազմավարական որոշումներ կայացնող անձանց վրա։

Հաշվի առնելով վերոնշվածը, պետք է եզրակացնել, որ Հայաստանի արտաքին քաղաքական ղեկավարության մի մասը դժգոհ է իրենց պետության շուրջ ձևավորված ուժերի հավասարակշռությունից, նա ձգտում է այս հավասարակշռությունը փոխել դեպի իր համար լավ կողմը: Այս իմաստով հատկանշական են Հնդկաստանում Հայաստանի դեսպան Յուրի Բաբախանյանի վերջին հայտարարությունները։ Դեսպանը, որպես պաշտոնյա, չունի «անձնական» կամ «սուբյեկտիվ» կարծիքի իրավունք, նրա շուրթերով խոսում է իր կողմից ներկայացվող տերությունը»,- նշել է պրոֆեսորը։

Նրա տեսանկյունից, Երևանի կողմից՝ ռազմական շինարարության և հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում իրավիճակը փոխելու խնդիրների լուծման գործընթացում՝ Հնդկաստանի վրա կողմնորոշվելու մասին Նյու-Դելիում Հայաստանի դեսպանի հայտարարությունը կրում է կոնյուկտուրային բնույթ։

«Այն արտացոլում է Հայաստանի համար որոշակի շահավետ պայմաններով ճգնաժամից դուրս գալու ուղիների վերաբերյալ Երևանում ընթացող բարդ քննարկումները։ Երկու պետությունների սահմանի հավաստագրումով և Ղարաբաղի, որպես Ադրբեջանի Հանրապետության մասի կարգավիճակի հաստատումով խաղաղության պայմանագրի ստորագրմամբ հակամարտությունից դուրս գալու հասարակ ելքը՝ Հայաստանի ղեկավարների ներկայիս սերնդի համար բարենպաստ չի հանդիսանում։ Հատկապես նման որոշման է արդեն երկար տարիներ Հայաստանին մղում Ռուսաստանը։ Քանի որ խաղաղ կարգավորման խնդրի հրատապությունը այսօր ավելի սուր է, քան երբևէ, Երևանն այլևս չի կարողանա հրաժարվել Մոսկվայի առաջարկություններից։ Բայց դեպի խաղաղության միակ հնարավոր ուղուն հետևելու համար չկա և քաղաքական կամք։

Այստեղից էլ ծագում են այնպիսի արտասովոր մտքեր, ինչպիսիք են Հարավային Կովկասում Հայաստանի ռազմական դիրքերն ամրապնդելու գործընթացում Հնդկաստանի վրա հենվելու մտքերը։ Տրամաբանական է, որ այս դիրքորոշումը գործնական առումով չափազանց հեռու է թվում: Առանձնացնենք դիվանագետի նախանշած ծրագրերի իրականացմանը խոչընդոտող միայն երկու խնդիր։

Նախ, Հնդկաստանը տարեկան արտահանում է աննշան գումարի (մոտ 1,5 միլիարդ դոլար) սպառազինություն, դրանով հանդերձ նա երկար տարիներ հանդիսանում է աշխարհում սպառազինության ամենամեծ ներկրողը։ Հնդկական զենքի լայնածավալ գնումների Հայաստանի ծրագրերն անխուսափելիորեն կհանդիպեն Դելիի կողմից արտահանման պայմանագրերի կատարման դժվարություններին: Հարավային Ասիայում, նախ և առաջ Հնդկաստանի և Չինաստանի, ինչպես նաև Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական լարվածության պահապանվելու չափով, այս երկրից զենքի արտահանման մասշտաբի աճի հավանականությունը կրճատվում է մինչև աննշան արժեքների:

Երկրորդը, Հնդկաստանը վերջին տարիներին անցկացնում է ստուգված և զգույշ քաղաքականություն, որը ուղված է այն պայմանների ստեղծմանը, որոնցում իր տնտեսությունը արագ կզարգանա ներկայիս ցավալի սոցիալ-տնտեսական բարեփոխումների ժամանակահատվածում։ Նման ռազմավարությանը հակասում է միայն վերջերս՝ 2020 թվականի աշնանը Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի վերածված հակամարտության մեջ հակառակորդներից մեկի կողքին լինելու հեռանկարը»,- կարծում է Տկաչենկոն։

Որպես արդյունք, Հնդկաստանում Հայաստանի դեսպանի մտորումները պետք է գնահատել որպես տեղեկատվական օպերացիա, որը հիմնված չէ «տեղում» իրական գործընթացների վրա, նշել է նա։

«Այսինքն, մեր առջև ցանկալին իրականության տեղ ներկայացնելու փորձ է։ Աշխարհի տարբեր երկրների փորձագետների մոտ գնալով ավելի քիչ կասկածներ են մնում նրանում, որ Հայաստանի ղեկավարների ներկայիս սերունդը, նախ և առաջ նրա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլևս չեն ներկայացնում այս երկրի քաղաքացիների մեծամասնության շահերը և վաղ թե ուշ պետք է իջնեն քաղաքական բեմից։ Այդ ժամանակ Հարավային Կովկասում խաղաղության հեռանկարները կդառնան ավելի հստակ»,- եզրափակել է ռուս քաղաքագետը։

Caliber.Az
Դիտումներ: 436

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Աբրամյանը՝ Շուշայի հրթիռակոծության մասին. նրանց նպատակը բնակչությանը ոչնչացնելն էր

232
14 Ապրիլի 2025 16:56
2

Փաշինյանը շատախոսում է, Ադրբեջանը ակնկալում է գործողություններ Առանց Բաքվի պայմանների կատարման՝ խաղաղ պայմանագիր չի լինի

230
15 Ապրիլի 2025 11:00
3

Աբրահամյան. Երևանից զենքը ադրբեջանական տարածքներ ուղարկում էր Վազգեն Սարգսյանը

216
14 Ապրիլի 2025 21:03
4

36 «մոլորված» կոնգրեսականները ընդդեմ Ադրբեջանի Պոլոսկովան և Վելիզադեն՝ Caliber.Az-կայքում

207
15 Ապրիլի 2025 14:18
5

Արայիկ Հարությունյանը դատավարության ժամանակ պատմել է ադրբեջանցիների սպանությունների մասին ԼՈՒՍԱՆԿԱՐ

135
15 Ապրիլի 2025 11:41
6

Բրյուսելյան պոպուլիզմ և առասպելական «հայկական միջանցքները» Չեռնովն ու Ախմետովը՝ Caliber.Az-կայքում

134
14 Ապրիլի 2025 12:05
7

Կեղծավորությունով և սադրանքներով ֆրանսիական մենյու Կեղծիքի նոր փուլ Փարիզի քաղաքականության մեջ

126
15 Ապրիլի 2025 13:25
8

Բինալի Յըլդըրըմ. Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղում խթան դարձավ ամբողջ թուրքական աշխարհի համար

122
14 Ապրիլի 2025 10:50
9

Անկարան երախտապարտ է Բաքվին՝ Թել Ավիվի հետ երկխոսության համար

119
14 Ապրիլի 2025 10:08
10

Ջալիլաբադում ճանապարհների կառուցման համար հատկացվել է 1,5 մլն մանաթ Նախագահի կարգադրություն

115
14 Ապրիլի 2025 13:48
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading