twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանի և Ֆրանսիայի մոտ բացակայում է քաղաքական արժանապատվությունը» Տուսուպբեկովն ու Սալիխովը՝ Caliber.Az-կայքում

31 0Հոկտեմբերի 2023 17:32

Վարչապետ Փաշինյանը փորձել է փայլել Վրաստանում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» միջազգային ֆորումի ժամանակ՝ հանդես գալով «Խաղաղության խաչմերուկ» խորագրով մեծ շնորհանդեսով և առաջարկելով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման իր տարբերակը։ Բայց Երևանի անիրագոլծելի նախագիծը գեղեցիկ ու փքաշուք է միայն բուկլետներում, իսկ իրականում Զանգեզուրի միջանցքի բացումը ձգձգելու փորձ է, ինչի մասին արդեն հայտնել է մեր կայքը։ Բացի այդ էլ, Ադրբեջանը արդեն սկսել է Իրանի տարածքով դեպի Նախչըվան՝ Հայաստանը շրջանցող ճանապարհի կառուցում՝ Թուրքիայի հետ սահմանի ելքով։

Հայաստանի խորամանկ վարչապետը ուր է ուղղորդում իր խաղը։ Այս հարցի շուր Caliber.Az-ի հետ իր կարծիքով կիսվել են ղազախստանցի փորձագետները։

Քաղաքագետ և քաղաքացիական ակտիվիստ Ռուսլան Տուսուպբեկովի կարծիքով՝ այն, ինչ հիմա անում է Փաշինյանը, «դեմքը փրկելու» փորձի նման մի բան է։

«Հայաստանի և նրա դաշնակիցների, առաջին հերթին Ֆրանսիայի մոտ քաղաքական արժանապատվության բացակայությունը ակնհայտ է՝ հիմա նրանք խաղում են բանակցությունները ձգձգելու համար։ Կարծես թե, դե ինչ կարող է լինել ավելի պարզ՝ ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելու համար ստորագրի խաղաղության պայմանագիրը, վերջապես հաստ վերջակետ դիր հակամարտության պատմության վրա։ Բայց Փաշինյանն ու նրա հովանավորները առաջվա պես ձգձգելու խաղ են անում։ Հարց է առաջանում, ինչո՞ւ են զբաղվում դատարկ անօգուտ գործով: Հայկական դիրքորոշումն այս պահին ծայրահեղ ապակառուցողական է, Երևանը շարունակում է իր վերահսկողության տակ պահել ադրբեջանական գյուղերը՝ յոթը Ղազախի շրջանում, ևս մեկը՝ Նախչըվանում։

Երևանին անհրաժեշտ է Ադրբեջանի հետ արագ լուծել այս բոլոր հարցերը՝ ադրբեջանական գյուղերի վերադարձ, հաղորդակցությունների ապաշրջափակում և խաղաղ պայմանագիր, այլ ոչ թե հույսը դնի հեռավոր Ֆրանսիայի վրա, որը ցանկանում է հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների պատճառով իր դիվիդենտներն ստանալ»,- ընդգծել է Ռ. Տուսուպբեկովը։ .

Իսկ քաղաքագետ Ռուսլան Սալիխովի կարծիքով՝ Փաշինյանը գնալով ավելի է թաթախվում դեմագոգիայի ու պոպուլիզմի մեջ՝ մոռանալով այն մասին, որ տարածաշրջանում իրադարձությունները զարգանում են սրընթաց։

«Ադրբեջանն արդեն մեկ անգամ չէ, որ փայլուն դաս է տվել Երևանին, բայց Փաշինյանը, կարծես թե, այն ամբողջությամբ չի յուրացրել։ Ղարաբաղը վերադարձել է Ադրբեջանի կազմի մեջ, այսինքն՝ խաղաղ պայմանագրի ստորագրմանը խանգարող պատճառը վերացվել է, բայց Երևանը շարունակում է երազել և օդում դղյակներ կառուցել։ Թեեւ, իմ կարծիքով, ժամանակն է, որ նա որոշի իր տեղը տարածաշրջանում։ Չէ որ Հայաստանը կարող է բախվել սեփական պետականության կորստի հետ։ Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների շատ լուրջ վատթարացումը, Ադրբեջանից կրած լիակատար պարտությունը տարածաշրջանում Հայաստանի դիրքերը դարձնում են չափազանց երերուն և անկայուն։ Իսկ տարածաշրջան խցկվելը շատերն են երազում։ Այդ նույն Ֆրանկոֆոնիայի երկրները։

Միանգամայն ակնհայտ է, որ Բաքվի հետ բոլոր հարցերի լուծումը և նրա հետ խաղաղության պայմանագրի կնքումը՝ Հայաստանի համար ստեղծում է անվտանգության որոշակի կոնֆիգուրացիա, հատկապես Ադրբեջանն է, որպես տարածաշրջանի առաջնորդ, այժմ հանդես գալիս որպես այս երկրի ապագայի երաշխավոր։ Բայց հիմա ինչո՞վ է զբաղված Փաշինյանը՝ այս վերջին ծղոտը բռնելու փոխարեն։ Այդ նույն բանով՝ պոպուլիզմով և դեմագոգիայով»,- ասել է Սալիխովը։

Caliber.Az
Դիտումներ: 229

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Խաղաղություն, սահմաններ և հաղորդակցություններ Փորձագետները՝ Հարավային Կովկասի առաջիկա հեռանկարների մասին

155
06 0Հոկտեմբերի 2025 13:40
2

Խաղաղության և անվտանգության թուրքական ձևաչափ Թեյմուր Աթաևի ակնարկը

144
06 0Հոկտեմբերի 2025 21:46
3

Հիքմեթ Հաջիև. Թուրքական աշխարհը մեր ընդհանուր ընտանիքն է ՏԵՍԱՆՅՈՒԹ

120
07 0Հոկտեմբերի 2025 12:22
4

Ի.Ալիևը Կոպենհագենում և Թրամփի խաղաղությունը Գազայում «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

85
06 0Հոկտեմբերի 2025 09:52
5

Ջեյհուն Բայրամով. ԹՊԿ-ն դարձել է դինամիկ տարածաշրջանային կենտրոն

84
07 0Հոկտեմբերի 2025 11:15
6

Եվրահանձնակատար. Վաշինգտոնյան համաձայնագրերը Եվրոպային կմոտեցնեն Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային

74
06 0Հոկտեմբերի 2025 11:22
7

Ղազախստանի նախագահը ժամանել է Ադրբեջան ԼՈՒՍԱՆԿԱՐ

72
06 0Հոկտեմբերի 2025 18:22
8

Պրահայից մինչև Կոպենհագեն. Խաղաղության երկար ճանապարհը Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

67
07 0Հոկտեմբերի 2025 10:33
9

Ղրղզստանի նախագահը ժամանել է Գաբալա

66
06 0Հոկտեմբերի 2025 17:09
10

Վարդանյանի գործով դատավարության ժամանակ պատմել են՝ Լաչինում շտապօգնության մեքենայի գնդակոծության մասին

63
08 0Հոկտեմբերի 2025 09:27
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading