twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանում հուզումները հենվում են հասարակության հաստակ ռեֆլեքսների վրա։ Սա ռևանշիզմ է» Ռոման Գազենկոն պատասխանել է Caliber.Az-ին

10 Հունիսի 2022 16:50

Caliber.Az-ի հարցազրույցը՝ ռուսաստանցի քաղտեխնոլոգ և հրապարակախոս Ռոման Գազենկոյի հետ։

—Ռոման Վլադիմիրովիչ, ինչպե՞ս կարող եք գնահատել հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման գործընթացը ներկայիս հետպատերազմյան ժամանակահատվածում։

—Տվյալ փուլում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին ակտիվորեն միջամտում են ԱՄՆ-ը և Եվրոպական Միության որոշ երկրներ։ Սա շատ նուրբ և սուր պահ է, որը մենք ձեզ հետ միասին այժմ ապրում ենք։ Նախ և առաջ տեղի ունեցողի համար ընդհանուր ֆոն է (որը չի վերացել) հանդիսանում Ադրբեջանի առաջնորդի և Նիկոլ Փաշինյանի, որին մեծ չափազանցությամբ կարելի է առաջնորդ անվանել՝ կարգավիճակների սկզբունքային տարբերությունը։ Նրանք ունեն քաղաքական վարքագծի կանխատեսելիության տարբեր նշաններ։ Ադրբեջանի ղեկավարը հենվում է իր կողմից ղեկավարվող հասարակության վրա, որը համախմբված է գաղափարով և որը նրա քայլերում տեսնում է ազգային շահերի պաշտպանության իր կուրսի անփոփոխության հաստատում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը բառի բուն իմաստով զուրկ է քաղաքական սուբյեկտիվությունից, այն նրա մոտ բացարձակապես ձևական է։ Հիմա նա նույնիսկ ստիպված է լուծել անձնական իշխանության հարցը, որը Ադրբեջանում դրված չէ։ Հայաստանի ղեկավարը գտնվում է անընդհատ քաղաքական շպագատի իրվիճակում։ Հուզումները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, ամենայն հավանականությամբ դրսից են գրգռված, բայց դրանք հենվում են հայ հասարակության շատ հստակ ռեֆլեքսների վրա։ Սա ռևանժիզմ է։ Ներքին և արտաքին ուժերը նրան հրում են դեպի ռևանշ, և դա պետք է հաշվի առնել։ Սա շատ լուրջ վտանգ է ներկայացնում։

—Վտանգ Փաշինյանի՞ համար։

—Փաշինյանի համար սպառնալիքը մշտական է, նա ունի ռևանշիստական ընդդիմություն, որն այժմ երես է թեքել տարածաշրջանում խաղաղության երաշխիք հանդես եկող և, ըստ հասարակության կարծիքի՝ հայկական շահերը ոտնահարող Ռուսաստանից։ Այժմ Հայաստանի ներքին իրավիճակը Փաշինյանին ստիպում է խուսավարել դեպի Արևմուտք, որը Հայաստանը կօգտագործի որպես տարածաշրջանում իրավիճակի դետոնատոր։ Օգտվելով Ռուսաստանի մեկ այլ հատվածում կենտրոնացումից՝ առաջին հերթին ԱՄՆ-ը կցանկանա ռևանշի հասնել, և դա հասկանալի է։ Այս դեպքում նրանք փորձում են իրենց վերադարձնել տարածաշրջանում ազդեցությունը, թույլ չտալ Ռուսաստանի կողմից՝ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում խաղաղության երաշխիքի դերի մենաշնորհացումը։ Եվ սրա մեջ ես տեսնում եմ շատ լուրջ սպառնալիք։

Փաշինյանը կգնա նման համագործակցության, այդ մասին են խոսում նրա ներկայիս արտաքին քաղաքական շարժումները։ Ամերիկայի արտաքին քաղաքակաան գերատեսչության համապատասխան հայտարարությունները վկայում են այն մասին, որ տարածաշրջանը նշանառության տակ է և սկսում է մտնել ամերիկյան շահերի կենտրոնացման գոտի, և մենք ընդհարվում ենք շատ հետաքրքիր իրավիճակի հետ։ Մի կողմից, եկեք անկեղծ լինենք, Ռուսաստանը գործում է հատկապես, որպես Ռուսաստան, այլ ոչ թե որպես ՀԱՊԿ անդամ։ Այդ կազմակերպությունը վերջնականապես ցույց է տվել իր բացարձակ ձևական բնույթը, որովհետև նրա ներսում չկա քաղաքական միասնություն։ Ի տարբերություն ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի՝ մի շատ կարևոր բացառությամբ: Դա Ադրբեջանի իսկական գործընկերոջ և արտաքին քաղաքականության երաշխավորի՝ Թուրքիայի անկախ դիրքորոշումն է։ Եվ ահա ՆԱՏՕ-ի ներսում այդ խզված գծի վրա (նկատի ունեմ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ) Անկարան ցույց է տվել, որ նա նույնպես, ոչ ի վնաս դաշինքի՝ պաշտպանում է իր ազգային շահերը։ Բեկման այս կետը շատ է զայրացնում ԱՄՆ-ին:

Եվ հատկապես ղարաբաղյան հանգույցը կարող է է այժմ ամերիկյան կողմից օգտագործվել Թուրքիայի ու Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար։ Այս շատ լուրջ հանգույցը, որտեղ այն նմանակերպությամբ, ինչ տեղի ունեցավ Ղազխստանում, ընթանում է տարածաշրջանում Ռուսաստանի թուլացում, որը փաստորեն դուրս է գալիս ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ համակարգից, և ընդհանրապես այն ամենի հետ, ինչ այժմ կատարվում է Կենտրոնական Ասիայում, շատ լուրջ ազդանշան է։ Իրավիճակը Ղրղզստանի և Տաջիկստանի միջև, Ղազախստանը՝ շատ տագնապալի ազդանշան է այն մասին, որ ԱՄՆ-ը փորձելու է ռևանշ վերցնել այն բանի համար, որ Թրամփի օրոք նրանք, եկեք անկեղծ լինենք, չմասնակցեցին Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակը վերահսկելուն, և սա շատ ուժեղ մարտահրավեր է, առաջին հերթին Էրդողանին և Ալիևին։ Իսկ Փաշինյանն էլ անխուսափելիորեն կհայտնվի, որպես թույլ օղակ այս խնդրի խաղաղ լուծման կառուցվածքում։ Ադրբեջանը շարժվում է առաջ և մենք տեսնում ենք, որ հատկապես խաղաղ ճանապարհով, ազատագրված շրջաններումվերստեղծելով սոցիալական, մշակութային և տնտեսական միջավայր, ցույց է տալիս այս խնդրի լուծման միակ ճիշտ և կառուցողական միջոցը։

Կարելի է վստահորեն ասել, որ այնպիսի ներքաղաքական տերմին, ինչպիսին է «ղարաբաղյան հակամարտությունը», այլևս գոյություն չունի։Ղարաբաղյան հայերի համար Ադրբեջանը վտանգ չի ներկայացնում։ Դրանք քաղաքական ուրվականներ են, որոնք հիմա խաղարկվում են, ինչպես նենգանշան խաղաթղթեր Փաշինյանի արտաքին քաղաքական խաղում։ Դրանք ներքաղաքական ընդդիմության կողմից օգտագործվում են Ռուսաստանի առջև դեմքը պահպանելու և ԱՄՆ-ի կողմը միանգամայն ակնհայտ խուսավարության միջև շպագատ ձգելու մեջ: Փաշինյանը հավանաբար կփորձի խաղալ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև հակասությունների վրա։ Տվյալ դեպքում սա արտաքին քաղաքական փաստերի մի ամբողջ հանրագումար է։

—Իսկ ինչ վերաբերվում է Ռուսաստանի՞ն։

— Ռուսաստանն այժմ գտնվում է արևմտյան կառուցվածքում և արևմտյան մոդելում բազմաթիվ տասնամյակների «իմպլեմենտացիա»-ից (այս տերմինը թերահավատորեն եմ օգտագործում) ազատվելու դժվարին ժամանակահատվածում: Այսինքն, իրոք, սա իսկական անկախություն ձեռք բերելու ճանապարհն է, և դա բավականին բարդ է։ Մենք տեսնում ենք այս գործընթացի ներքին բազմավեկտորականությունը, որը թուլացնում է Ռուսաստանի, այդ թվում նաև արտաքին քաղաքական դիրքերը։ Փաշինյանը՝ որպես վարքագծի բացառապես ռեֆլեքսային տրամաբանության տեր մարդ, սա չի կարող չտեսնել և չհասկանալ։ Որպես կանխատեսելի անկանխատեսելիության հատկանիշներով օժտված քաղաքական գործիչ, ի թիվս այլ բաների, այդ թվում նաև Հայաստանի ներքին հակամարտությունը մարելու նպատակով, նա անխուսափելիորեն կփոխի իր «տիրոջը»։ Սա և այն է, ինչը այժմ հանդիսանում է տարածաշրջանում խաղաղ գործընթացի հիմնական սպառնալիք, իսկ այնուհետև մենք կարող ենք ենթադրել, թե որ գծով այն կարող է զարգանալ։ Սա նախ և առաջ հաղորդակցական ենթակառուցվածքների զարգացման սառեցումն է, առաջին հերթին նկատի է առնվում մի շատ կարևոր խնդիր՝ Զանգեզուրի միջանցքը։ Տարածքային խնդիրների միջանցքային լուծման բացակայության դիրքորոշումը ցույց տվեց իր անիմաստությունը, մասնավորապես, դա վերաբերում է Ռուսաստանից Կալինինգրադի մարզի փաստացի շրջափակման խնդրին, երբ ԵՄ-ից դժվարությամբ ստեղծված առանց վիզայի հաղորդակցության և դիվանագիտական միջանցքը դադարեցրեց իր գոյությունը։ Մենք նկատում ենք, թե ինչպես են այդ միջանցքները շատ հեշտությամբ փակվում ելնելով քաղաքական կոնյուկտուրայից, ուստի ենթադրում եմ, որ հատկապես այս հարցում կլինի արգելքի հիմնական փորձաքարը։

—Ավելի վաղ Դուք ասել էիք, որ ԱՄՆ-ը ռևանշ կվերցնի։ Ձեր կարծիքով, դա ինչպե՞ս տեղի կունենա։

—Ամենայն հավանականությամբ, մենք կտեսնենք Հայաստանում ռազմական ուժի հոսքի գործընթացը, արդեն այժմ կան նրա սպառազինության չափանիշների չեղարկման բոլոր նշանները, իսկ եթե հայկական զինված ուժերի հզորացման և վերակառուցման գործընթացը, հայկական բանակը անցյալ դարի խլամի վիճակից դուրս բերումը, մարզումները կառավարման համակարգի փոփոխությունը, և այլն, ներկայացվի, որպես պաշտպանական հավասարակշռության վերաստեղծում, ապա դա պետք է դիտարկել հակառակ նշանով։ Հավանական է, որ դա կլինի շատ ձեռնտու: Նախ՝ Հայաստանին ամերիկյան զենքի վաճառք, ՆԱՏՕ-ի ազդեցության գոտու ընդլայնում, Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանի արտաքսում։ Ադրբեջանը պետք է պատրաստվի՝ գործելով «եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» սկզբունքով։

—Այսինքն՝ չե՞ք բացառում նոր պատերազմ Բաքվի և Երևանի միջև։

—Չեմ բացառում։ Առնվազն բոլոր միտումներն այժմ թույլ են տալիս իրավիճակը բնութագրել, որպես պոտենցյալ սրվող:

—Ռուսաստանը, ցանկության դեպքում, կարո՞ղ է օգտագործել Հայաստանի վրա ճնշում գործադրելու քաղաքական գործիքներ։

—Հայաստանը տնտեսապես կախված է Ռուսաստանից, և նա կանցկացնի երկակի խաղ։ Տվյալ դեպքում ես չէի խոսի Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակների մասին՝ սկզբունքորեն իմ կարգավիճակում չէ Ռուսաստանի ԱԳՆ-ին խորհուրդ տալ, թե ինչ անել, բայց այստեղ կարելի է խոսել ոչ թե ճնշում գործադրելու, այլ Հայաստանին ընտրության դեմ դնելու մասին։ Հիմա պետք է ոչ թե դիտարկել «և ձերոնց, և մերոնց» կեղծավոր տեղաշարժը, այլ հստակորեն դնել հարցը. կա՛մ, կա՛մ: Դադարեցնել խաղալ Մինսկի խումբը, որն արդեն ցույց է տվել իր անկարողությունը և այս տարիների ընթացքում պարզապես արհեստականորեն ապահովել է հակամարտության սառեցումը, ոչ մի կերպ չնպաստելով հարցի քաղաքական լուծմանը, և իրավիճակը հասցրել է նրան, որ Ադրբեջանը ստիպված է եղել օգտագործել ռազմական ուժ։ Հիմա պետք է կողմնորոշվել, պատռել դիմակները։ Բայց այս դեպքում քաղաքականությունը բավականին բարդ բան է, միգուցե այլ գործոններն էլ են գործում։ Համենայնդեպս պետք չէ ցանկալին կամ քաղաքականապես հեռարձակվողը ներկայացնել որպես իրականություն։ Պետք է հստակ հասկանալ, ինչպիսին են միտումները, իրականում ինչ է կատարվում և ինչ կարող է կատարվել։ Դիմակները վաղուց պատռված են, սա կառնավալ չէ, սկսվել է իրական կյանքը և մենք պետք է առերեսվենք ճշմարտության հետ։ Պետք է ամեն ինչ գնահատել գործով, այլ ոչ թե հայտարարություններով։ Եթե հասկանում ենք, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահն այցելում է Մոսկվա, ցույց տալիս, որ երկրի ազգային շահերը պաշտպանելն ավելի բարձր է, քան ընթացիկ հակամարտությունները, ցուցադրում է անկախ, ինքնիշխան քաղաքականություն, գործելով «մոռացել եմ թույլտվություն խնդրել, սա հետաքրքիր է իմ երկրին» սկզբունքով, ապա պետք է հասկանալ, թե ով է հանդիսանում հուսալի և կանխատեսելի գործընկեր:

—Դուք նկատի ունեք Բաքվի և Մոսկվայի միջև դաշնակցային հռչակագրի ստորագրո՞ւմը։

—Իհարկե։ Եվ հետո հենց այցի փաստը։ Սա չէ որ շատ լուրջ, քաղաքականապես կարևոր ժեստ է։ Նման քայլեր ձեռնարկելու համար անհրաժեշտ է տիրապետել քաղաքական կամքի, քաղաքական խիզախության և իսկական ինքնիշխանություն։ Ռուսաստանը վերջապես, տոտալ և գլոբալ անորոշության իրավիճակում, պետք է սկսի կենտրոնանալ կանխատեսելի գործընկերների վրա։

—Իսկ առայժմ մենք տեսնում ենք, թե ինչպես է հայկական ագիտպրոպը լայն զանգվածներին հաղորդում ռուսական քաղաքականության հայանպաստ միտումները ԶԼՄ-ներում և ընդհանրապես Ռուսաստանի մեդիա և հեռուստատեսային տարածքում…

-Չեմ հոգնում կրկնելուց. այն, ինչ կատարվում է ներքին տեղեկատվական շղթայում, իրականում Ռուսաստանի ոչ արտաքին, ոչ էլ ներքին քաղաքականության վրա չի ազդում։ Սա էական չէ: Սա գոլորշու արձակումն է սուլիչի վրա: Ավելի շուտ ընդհակառակը, այն բացահայտում և թաքցնում է իրական մտադրությունները, եթե ցանկանում եք: Իմ համոզմունքով, իսկական քաղաքականությունը արվում է լռության մեջ։ Կան շատ հետաքրքիր նշաններ։ Ասենք, ռեժիսոր Կարեն Շահնազարովը, ելույթ ունենալով Սոլովյովի հաղորդման եթերում, հետաքրքիր, բավականին օբյեկտիվ վերլուծություն է տվել արևմտյան հայկական լոբբիից Հայաստանի ապավինման հեռանկարների մասին, մասնավորապես ԱՄՆ-ում և Ֆրանսիայում։ Նա բավականին թերահավատորեն է արտահայտվել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրամիության արտաքին քաղաքականության վրա այս լոբբիի ազդեցության առնչությամբ։ Ցանկացած դեպքում, սա կրկին որոշակի գիտակցության, իրավիճակի գնահատականներում սթափվելու արտացոլումն է։ Կրկնում եմ, ես հասկանում եմ, թե Ադրբեջանում որքան ցավոտ են ընկալում այն, ինչ կատարվում է ռուսական մեդիա տարածքում, բայց դա ոչ մի կերպ չի ազդում Ռուսաստանի քաղաքականության վրա։ Սա լոբբի չէ։ Իրական լոբբին աշխատում է լռության մեջ, իսկ սա գոլորշի է և սուլիչ: Ադրբեջանական հասարակությունը կարող է հանգիստ նայել այս վարժություններին, քանի որ երկիրը ղեկավարում է ազգային շահերը պաշտպանելու ունակ ինքնաբավ առաջնորդը։ Այդ Հայաստանում պետք է մտահոգվեն, թե որտե՞ղ, ի՞նչ և ինչպե՞ս է։ Այս դեպքում տեղին է հիշել մի իմաստուն արևելյան ասացվածք. շունը հաչում է, բայց քարավանը գնում է։ Ռեֆլեքսներ պետք չեն այն առնչությամբ, ինչ ասվում է։ Իսկապես անկախ առաջնորդով ղեկավարվող ժողովուրդը կարող է սրանից վեր լինել և ուշադրություն չդարձնել այս բոլոր անախորժություններին։

Caliber.Az
Դիտումներ: 271

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանի հաղթանակների ևս մեկ գաղտնիքը Գլոբալ ազդանշան՝ խորհրդանիշ քաղաքից

94
21 Հունիսի 2025 12:14
2

Բաքուն պատասխանել է Բրյուսելին. Անտեսում են Միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը

90
19 Հունիսի 2025 11:47
3

Բաքվում ուսումնասիրել են՝ ռեզոնանսային գործերով ձերբակալված ռուսաստանցիների կալանքի պայմանները Մանրամասներ

86
19 Հունիսի 2025 10:27
4

Թրամփը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. Մենք հրաշք ենք ստեղծել այնտեղ

81
19 Հունիսի 2025 10:44
5

«Ցավոք, մենք որևէ պատասխան չենք ստացել Ռուսաստանի պաշտոնատար արձանցից» Ալիևը՝ AZAL ավաիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի մասին

75
20 Հունիսի 2025 21:28
6

ASELSAN-ը պատրաստ է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում իր գիտելիքներով կիսել Ադրբեջանի հետ

60
19 Հունիսի 2025 12:12
7

Ղարաբաղը բաց է օտարերկրացիների համար ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

59
21 Հունիսի 2025 15:26
8

Բաքուն և Իսլամաբադը ամրապնդում են ռազմավարական գործընկերությունը

57
19 Հունիսի 2025 12:55
9

Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել իրաքցի գործընկերոջը

57
19 Հունիսի 2025 11:21
10

«Գլոբալ մեդիա ֆորումը պատահականորեն չի կազմակերպվել Շուշայում» Նախագահի օգնականը՝ մեդիա ֆորումի հարթակներում

56
20 Հունիսի 2025 21:31
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading