twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայերի ինչի՞ն է պետք զենքը. Միթե՞ նրանք կարող են կռվել Դժվար զրույց՝ Ստանիսլավ Տարասովի հետ

06 Փետրվարի 2024 18:23

Caliber.Az-ի հարցազրույցը՝ ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ։

- Ստանիսլավ Նիկոլաևիչ, Դուք ինչպե՞ս կմեկնաբանեիք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը՝ նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին։ Ի՞նչ է կանգնած այդ նախաձեռնության հետևում:

- Ես չեմ հասկանում, թե նման ձևով ինչի է փորձում հասնել Փաշինյանը։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա չի կարողանում պետական գործչին վայել զբաղմունք գտնել։ Հայաստանում կան շատ խնդիրներ, որոնք պետք է անհապաղ լուծել, իսկ փորփորել վերացական մակարդակի այդ ակադեմիական վարժությունների մեջ, որոնք ի վիճակի չեն որևէ ազդեցություն ունենալ հայերի իրական կյանքի վրա՝ կատարյալ անհեթեթություն է, հոգևոր և մտավորական ճգնաժամի ցուցիչ։

- Եկեք մեկ քայլ առաջ անցնենք եւ ենթադրենք, որ նոր սահմանադրությունը արդեն ընդունված է։ Դուք հնարավոր համարւմ եք արդյո՞ք, որ դրանից կհանվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող նախաբանը։

- Դա ոչ մի նշանակություն չունի։

- Ու՞մ համար։

- Ուզում եմ ասել, որ սահմանադրությունը կարելի է փոխել, բայց դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ եթե կողմերը չկառչեին գրածներից, աշխարհն արդեն ուրիշ կլիներ։

- Այսինքն, անկախ սահմանադրության փոփոխություններից, Հայաստանը առաջվա պես կշարունակի՞ հետաձգել Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումը։

- Իսկ հիմա ի՞նչն է Հայաստանին խանգարում ստորագրել խաղաղ պայմանագիրը։ Մանավանդ այն բանից հետո, երբ Փաշինյանը Պրահայում ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մնացած ամեն ինչ՝ մանրուքներ են։ Եվ հայկական կողմը պետք է հասկանա սա։ Խաղաղ պայմանագիրը փաստորեն դրված է սեղանին, այդպես ուրեմն, ստորագրեք։ Իսկ արդեն հետո քննարկեք սահմանների սահմանազատումը, որոշեք, ինչ է կոչվում, որտեղ ում գետն է անցնում, և արդյոք այս ամենը հանդիսանում է սահմանների խախտում։ Դուրս եկեք Զանգեզուրի միջանցքի վրա, ինչ ուզում եք արեք, բայց դադարեցրեք պատերազմական վիճակը։ Իսկ դրա փոխարեն, հայտնվում է ինչ-որ դիսկուրս «սպառազինության վերահսկման պայմանագրի» մասին։ Ինձ մոտ այնպիաի տպավորություն է ստեղծվում, որ փաշինյանական շրջապատը երբեք ոչինչ չի սովորել։

- Ավելի վաղ Դուք ասում էիք, որ Փաշինյանը գործում է Արեւմուտքի հրահանգով եւ ձգձգում է Ադրբեջանի հետ կարգավորումը։ Դուք հիմա՞ էլ եք այդ կարծիքին։

- Կարող եմ հնարավոր համարել, որ Արեւմուտքը հիմա էլ է կառավարում Հայաստանը, բայց կարեւորն այն է, որպեսզի հայերի համար լավ լինի։ Բայց ես չեմ տեսնում, որ իրենց համար իսկապես լավ է: Հետևաբար բոլոր հիմքերը կան մտածելու, որ Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու հետ կապված, արդեն լուծվելու է հայերի և հայկական պետության ճակատագիրը։ Հայաստանը կարող է իսպառ անհետանալ տարածաշրջանի քարտեզից։ Ահա սա է իրականությունը, ի տարբերություն «մեծ Հայաստանի» մասին հայկական երազանքների։

- Հայաստանը չի համարձակվում հեռանալ Ռուսաստանի «տաք թեւի» տակից, բայց դրանով հանդերձ չի դադարում Մոսկվային շանտաժի ենթարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններով։ Ինչի՞ն է Մոսկվան այդքան համբերատար սպասում։

- Ես ձեզ այսպես կասեմ. ով ուզում է գնա, նա գնում է։ Կոպիտ ասած, եթե դուք իսկապես ուզում եք հեռանալ, ապա հեռացեք, վերջապես։ Ինչի՞ համար են այս բոլոր՝ «Կորչի ՀԱՊԿ-ն», «Կորչի Գյումրիի ռուսական բազան», կամ «ֆրանսիացիները մեզ կօգնեն» դատարկ կարգախոսները։ Դե, եթե այդպես է, գնացեք նրանց մոտ: Ու՞մ եք վախեցնում։ Ուրիշ բան, որ իրավիճակը կազմավորվում է մոտավորապես այսպես. եթե հայերն ուզում են գոյատևել, ապա Հայաստանում առաջին պետական լեզուն կլինի ռուսերենը։ Իսկ եթե նրանք ցանկանում են պատմականորեն անհետանալ քաղաքական քարտեզից, ապա նրանց պետական լեզուն կլինի ֆրանսերենը։

- Չէ որ Ֆրանսիան պատահական չէ՞, որ խաղադրույքը կատարել է հենց Հայաստանի վրա, որպեսզի ներխուժի մեր տարածաշրջան։

- Ֆրանսիան ինքը կընկնի գրողի ծոցը: Նա ի՞նչ շանսեր կարող էր ունենալ: Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում Եվրոպայում։

- Հայաստանը այնուամենայնիվ չստորագրեց ՀԱՊԿ-ի վերջնական փաստաթղթերը, որոնցով այնտեղ էր եկել գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ Մոսկվան կճզմի արդյո՞ք Փաշինյանին։

- Ես չգիտեմ: Դժվար է ասել, թե ինչպես կպահի իրեն այդ երկրի ղեկավարությունը։

- Դուք հավանաբար տեղյակ եք այն մասին, որ հայկական լրատվամիջոցներում կարմիր գծով է անցնում տեղեկատվությունը այն մասին, որ իբր Ադրբեջանը ուր որ է կհարձակվի Հայաստանի վրա։ Կցանկանայի լսել ձեր կարծիքը այդ հաշվով:

- Այո, հայկական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանը իբր ուզում է զավթել Հայաստանը։ Ես հայերին խորհուրդ կտայի լսել Իլհամ Ալիևի հայտարարությունը այն մասին, որ «Ադրբեջանը հասել է իր պատմական նպատակին»։ Ալիևը հանգիստ է, քանի որ նա իրոք կատարել է առաջադրանքը, բայց թե ինչ են ուզում հայերը՝ չեմ հասկանում։

- Եվ այնուամենայնիվ, կլինի արդյո՞ք խաղաղ պայմանագիր։

- Կարծում եմ, Ադրբեջանը կանի հնարավորինս ամեն ինչ, որպեսզի Երկրորդ ղարաբաղյան պատերազմում իր հաղթանակը կոնվերսիայի ենթարկի խաղաղ պայմանագրում։ Բայց առայժմ դժվար է հստակ նշել այդ փաստաթղթի ստորագրման ժամկետները։

- Ռուսաստանն ու Հայաստանը աշխատում են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանագրի վրա։ Արդյո՞ք սա նախադրյալներ է ստեղծում Հայաստան ռուսական ռազմական մատակարարումների վերսկսման համար։

- Իսկ հայերի ինչի՞ն է պետք զենքը։ Միթե՞ նրան կարո՞ղ են կռվել: Ինչու՞ զենք մատակարարել նրանց, ովքեր ամեն ինչում պարտվում են։ Նրանք գիտեն առևտուր անել և ձմերուկ մատակարարել։ Թող զբաղվեն դրանով, ինչ հասկանում են։ Ահա, մենք չենք կարող մեքենաներ արտադրել, բայց դրանք գնում ենք, իսկ հայերը կռվել չեն կարող, բայց հաճախում են ՆԱՏՕ-ի դասընթացներ։ Պետք է սովորել նրանցից, ովքեր հաղթում են, իսկ նրանք, ընդհակառակը, գնում են նրանց մոտ, ովքեր պարտվում են։ Ահա, դրա համար էլ ամեն ինչ կորցնում են։

Caliber.Az
Դիտումներ: 236

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading