twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայկական փախուստ թուրքական օդանցքով Բայց առանց Բաքվի հետ խաղաղության՝ ոչ ոք դա չի բացի

16 Փետրվարի 2023 15:48

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիովին նորմալացմանը և երկու պետությունների միջև խաղաղության վերականգնմանը։ Այսպիսի հույսերով ու լավատեսությամբ լի հայտարարությամբ է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես եկել՝ այսօր Անկարայում իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ կայացած բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում։

«Մենք Թուրքիայի հետ պայմանավորվեցինք համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև սահմանների ամբողջական բացման նախաշեմին հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին»,- պատմել է Հայաստանի նախարարը լրագրողներին։ Սակայն նա ոչ մի խոսք չի ասել Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամության մասին, թեև երկու նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ցավոտ խնդիրը։

Միրզոյանից անմիջապես հետո ելույթ ունեացող Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հաստատել է, որ նա և իր հայ գործընկերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ արագացնել ենթակառուցվածքների նախապատրաստումը երկու երկրների միջև ցամաքային հաղորդակցությունը բացելու համար։

«Երկու կողմերն էլ ունեն՝ սահմանային անցակետերի մոտ գտնվող ճանապարհների և կամուրջների վերլուծության և ստուգումների արդյունքները։ Աշխատանքը անցկացվում է, կան միջոցառումներ, որոնք ձեռնարկելու ենք սահմանային անցակետեր տանող ճանապարհների հետ կապված։ Այսօր մենք պայմանավորվեցինք արագացնել դրանց իրականացումը»,- ասել է Չավուշօղլուն։ Նա նաև հիշեցրել է, որ վերականգնվող երթուղին հանդիսանում է պատմական Մետաքսի ճանապարհի մի մասը, և «դրա գործարկումը մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի համար»։

Ինչպես հայտնի է, Հայաստանի հետ Թուրքիայի սահմանին «Ալիջան» անցակետը 35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է շաբաթ օրը՝ երկրաշարժի գոտուն մարդասիրական օգնություն մատակարարելու համար, որի էպիկենտրոնը թուրքական Քահրամանմարաշն է։ Այդ նույն անցակետը օգտագործվել է 1988 թվականի երկրաշարժից հետո Հայաստան մարդասիրական օգնություն ուղարկելու համար։ Այդ ժամանակ աղետի գոտի է ուղղարկվել թուրքական Կարմիր մահիկի ընկերության միջոցով հավաքված օգնությունը՝ թուրք ժողովուրդն առաջիններից մեկն էր, ով համակրանք և օգնություն դրսևորեց հարևան Հայաստանի նկատմամբ։ Ճիշտ է, այժմ հայերից քչերն են հիշում թուրքերի այս վեհ ժեստի մասին, ուստի իրենց ղեկավարությանը դատապարտում են նրա համար, որ նա օգնության ձեռք է մեկնել «հայ ժողովրդի թշնամիներին»։ Չգիտես ինչու, Հայաստանում շատ շուտ են մոռանում ամեն լավի մասին, հատկապես, եթե դա գալիս է թուրքերից, փոխարենը մեկ դարից ավելի է, ինչ չեն հոգնում ոռնալ մտացածին «ցեղասպանության» մասին։

Ի պատիվ Թուրքիայի, նա չանտեսեց Հայաստանի կողմից առաջարկվող օգնությունը՝ ցույց տալով, որ գնահատում է թեկուզ և իր նկատմամբ անբարյացակամ պետության նույնիսկ խղճուկ համակրանքն ու աջակցությունը։ Սակայն միամտություն կլինի կարծել, որ Հայաստանի ժեստի հետևում կանգնած են բացառապես վեհ նպատակներ, այլ ոչ թե սեփական շահերը։ Դրա մասին ավելի քան պերճախոս է վկայում հայկական կողմից Թուրքիայի հետ սահմանի բացման հարցի արդիականացումը։ Մինչդեռ Թուրքիան Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները վերականգնելու իր մտադրությունների մասին ասել է անմիջապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքներով վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը։ Այսինքն թուրք-հայկական երկխոսության հաստատման հիմնական խոչընդոտը վերացնելուց հետո։ Մինչդեռ, թուրքական կողմը Հայաստանի հետ սահմանի բացումը հնարավոր է համարում բացառապես հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման դեպքում, ինչի մասին բազմիցս հայտարարել է պաշտոնական Անկարան։ Բայց դատելով հայկական մամուլում ժամանակ առ ժամանակ հնչող լավատեսական հայտարարություններից՝ Երևանը լրջորեն հաշվարկում է հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացման վրա, չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները անորոշ ժամանակով կանգ են առել, և կրկին Երևանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով։

Սակայն ժամանակ առ ժամանակ Երևանը հայտնում է այն մասին, որ որտեղ որ է նրանք Թուրքիայի հետ նորից կլինեն լավագույն հարաբերությունների մեջ։ Այսպես, օրինակ, մոտ ժամանակում երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման մասին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այս տարվա հունվարին մամլո ասուլիսի ժամանակ։

«Մենք շահագրգռված ենք Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցությամբ, ինչպես նաև նոր մայրուղիների օգտագործմամբ ու կառուցմամբ, և այս համատեքստում միակ խոչընդոտը՝ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչ-որ միջանցքների մասին պատմությունները», - միամիտ է ձևացել Փաշինյանը: Իսկ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այս օրերին և ամենևին տարակուսել է լրագրողներին՝ հայտնելով, որ Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է Թուրքիայի հետ սահմանը բացելուն և հարաբերությունների նորմալացմանը։

«Հայաստանը պատրաստ է բացել սահմանը և նորմալացնել հարաբերություննրը ցանկացած պահի։ Պայմանավորվածություն կար, որոնցից մեկը Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացումն էր։ Հայկական և թուրքական կողմերը անցկացնում են բանակցություններ, և մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ՝ հուսալով, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ»,- ասել է Գրիգորյանը։

Մինչդեռ, Թուրքիայի հետ սահմանի բացման առնչությամբ Հայաստանի իշխանությունների լավատեսությունը որոշ չափով վաղաժամ է թվում։ Նախ և առաջ, որովհետև առայժմ չկան Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների իրական կարգավորման հստակ նշաններ։ Կան ընդամենը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իբր պատրաստակամության մասին Հայաստանի ղեկավարության կողմից միայն վերացական հայտարարություններ։ Բայց խոսքերից այն կողմ գործը առաջ չի գնում։ Երկրորդը՝ Թուրքիայի ղեկավարությունը, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, խոսքերը քամուն չի տալիս և Հայաստանից պահանջում է տարածաշրջանում կայուն խաղաղության ուղղությամբ կոնկրետ քայլեր։ Իսկ առանց դրա Հայաստանի համար այդչափ կարևոր հարցի մեջ ոչինչ չի փայլում։

Երրորդը՝ բառացիորեն անցյալ շաբաթ Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը Կարսի նահանգ այցելելիս՝ հասցեական ուղերձ է հղել Հայաստանին, որում ընդգծել է, որ սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում։ «Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի հետ, որից հետո «դռները կբացվեն», տեխնիկական ենթակառուցվածքի պատրաստումը շատ ժամանակ չի պահանջի»,- հայտարարել է Մեհմեդ Մուշը։

Կասկած չկա, որ թուրքական կողմի այս պայմանը հնչել է նաեւ Միրզոյան-Չավուշօղլու երկխոսության ժամանակ։ Այնպես որ, Հայաստանին՝ պատրանքներ կառուցելու փոխարեն, ժամանակն է, որ գործի, ընդ որում արագ, առանց խնդիրը երկրորդ պլանի դնելու։ Երևանում վերջապես պետք է գիտակցեն, որ առանց Ադրբեջանի շահերը հաշվի առնելու, խոսք անգամ չի կարող լինել Թուրքիայի հետ վերջնական մերձեցման, իսկ նշանակում է նաև Անկարայի և Երևանի միջև տրանսպորտային և ճանապարհային պատնեշի վերացման մասին։

Այո, Թուրքիան և Հայաստանն իրոք արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկել կարգավորման ուղղությամբ՝ 2021 թվականի դեկտեմբերին կողմերը նշանակեցին իրենց հատուկ ներկայացուցիչներին երկկողմ հարաբերությունների նորմալացման բանակցություններում և արդեն հասցրել են անցկացնել բանակցությունների մի քանի փուլ (Մոսկվայում և Վիեննայում):

Բացի այդ, 2022 թվականի հուլիսին կայացել է՝ Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի առաջին հեռախոսազրույցը, իսկ հոկտեմբերին Պրահայում անցկացել է նրանց առաջին հանդիպումը։ Բայց դրա վրա ամեն ինչ կանգ առավ, և եթե հայ հասարակությունը իրոք ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ապա պաշտոնական Երևանը ստիպված կլինի համաձայնվել Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Անկարայի պահանջին։

Չի կարելի չասել նաև այն մասին, որ Հայաստանում առաջվա պես ուժեղ է թուրքաֆոբ տրամադրվածությունը, և ոչ բոլորն են ողջունում Թուրքիայի հետ երկրի հնարավոր մերձեցումը, էլ չասած Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին։

Caliber.Az-ի համար մեկնաբանելով Երևանի և Անկարայի միջև բարդ հարաբերությունները՝ ռուսաստանցի հայտնի կինոռեժիսոր և հասարակական գործիչ Կարեն Շահնազարովը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերություններում նկատվում է որոշակի առաջընթաց։

«Մարդասիրական օգնության ցուցաբերման տեսքով Թուրքիայի նկատմամբ Հայաստանի ազնիվ ժեստը հանդիսանում է նրա հատկանիշը, որ Երևանում կա ինչ-որ համագործակցության պատրաստակամություն։ Կարծում եմ, որ Հայաստանը կցանկանար կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ինչպես ինձ թվում է՝ սա արդեն ակնհայտ է։ Բայց թե կողմերը որքանով կարող են շարժվել այս ուղղությամբ, կախված կլինի երկու երկրների քաղաքական գործիչներից։ Իմ կարծիքով, անհրաժեշտ է, որպեսզի մեր ժողովուրդները հաղթահարեն դժվարին անցյալի պատնեշները և վերականգնեն նորմալ երկխոսությունը»,- ասել է Շահնազարովը՝ հավելելով, որ անընդունելի է համարում հետագա տարիներին թշնամական հարաբերությունների պահպանումը։

Caliber.Az
Դիտումներ: 123

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ո՞վ է ռևանշիզմի սցենարներ գրում Երևանում Սկանդալային զեկույցի վերլուծություն

128
16 Դեկտեմբերի 2024 18:49
2

Հայաստան և ՀԱՊԿ. Մոսկվան գնում է կոշտ քայլերի՞ Երևանի սանձը քաշելու բավականաչափ միջոցներ կան

82
17 Դեկտեմբերի 2024 12:09
3

Հայ-իսրայելական հարաբերություններ. մշտական ճգնաժամի տարեգրություն Արտյոմ Կիրպիչենկոյի տեսությունը

82
16 Դեկտեմբերի 2024 14:01
4

ANAMA. Ականների զոհ է դարձել է 382 մարդ

82
16 Դեկտեմբերի 2024 11:01
5

ՄՄ-ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել՝ «Զինվորական պարտականության մասին» օրենքում փոփոխություններին

79
16 Դեկտեմբերի 2024 16:31
6

Պաշտպանություն, սոցիալական պաշտպանություն, Ղարաբաղ՝ 2025 թվականի պետական ​​բյուջեի երեք հիմնասյուներ Խազար Ախունդովի մեկնաբանությունը

77
17 Դեկտեմբերի 2024 16:34
7

ԱԱՀ. Հայաստանի ներկայացուցիչների պատասխանները և Ֆրանսիայի դեսպանի թվիթները չեն ոչնչացնի Ադրբեջանի մշակութային ժառանգությունը

75
16 Դեկտեմբերի 2024 12:34
8

«Հնդկաստանը Կովկասում. Հայաստանին աջակցությունը, որպես մարտահրավեր Ադրբեջանին, Թուրքիային և Պակիստանին» «The Central Asia-Caucasus Analyst»-ի հոդվածը

73
17 Դեկտեմբերի 2024 17:53
9

Քյանան Գուլուզադե. Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը կհասնի երեք միլիոնի

63
16 Դեկտեմբերի 2024 10:24
10

Խառնվել են դոլարի հարցին ևս «Հին աշխարհի հիստերիկներ»

59
17 Դեկտեմբերի 2024 14:12
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading