twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հնդկաստանն ու Հայաստանը «հրթիռային» մարտահրավեր են նետում Ադրբեջանին Բաքուն պատրաստ է ձեռնարկել համարժեք միջոցներ

18 Դեկտեմբերի 2023 11:29

Վերջերս մամուլում շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում՝ Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (DRDO) կողմից արտադրված տարբեր հրթիռային համակարգերի ձեռք բերելու մեջ։ Այդ մասին է վկայում նաև՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական ոլորտում հարաբերությունների նկատելի ակտիվացումը։ Ու թեև գաղտնիության լավագույն ավանդույթներով կազմակերպությունն ինքը պահապանում է լռություն՝ ոչ մի կերպ չհաստատելով հայերի աճող հետաքրքրությունը «բոլիվուդյան» զենքի նկատմամբ, այնուամենայնիվ, ըստ հնդկական ԶԼՄ-ներում արտահոսող հատվածական տվյալների, հասկանալի է դառնում, որ Երևանը նպատակադրված է ձեռք բերել միջին հեռահարության օդադեսանտային «BrahMos» և փոքր հեռահարության ցամաքային տակտիկական «Pralai» հրթիռներ։

Սա ի՞նչ սպառազինություն է։ Հայաստանի ինչի՞ն է պետք դա։ Ինչպիսի՞ պատասխան քայլեր կարող է ձեռնարկել Ադրբեջանը։ Մենք կփորձենք մեր այսօրվա հոդվածում պատասխանել այս հարցերին։

Սկսենք, թերևս նրանից, որ «BrahMos» հրթիռների առաջին արտահանման պատվերը կատարվել է Ֆիլիպիններում, իսկ այնուհետև դրանցով հետաքրքրվել են մի շարք երկրներ, այդ թվում նաև Հայաստանը։ Ըստ ամենայնի, Հայաստանը մտադիր է «BrahMos» հրթիռներ ինտեգրել իր զինանոցում գտնվող «Սու-30ՍՄ» կործանիչներում։ Եվ որոնք, ինչպես հիշում ենք, Ռուսաստանից գնվել էին «մերկ», այսինքն՝ առանց զինամթերքի։ Չնայած ենրան, որ այս ընդլայնված հեռահարությամբ «օդ-ցամաք» հրթիռները նախատեսված են հնդկական «Սու-30ՄԿԻ»-ի համար, հնդիկ ինժեներները հայտարարել են, որ կկարողանան մոդիֆիկացնել հայկական ինքնաթիռները և ինտեգրել այդ հրթիռները, ինչը Հայաստանին պոտենցիալ թույլ կտա հարվածներ հասցնել Ադրբեջանի խորքում թիրախներին:

Նշենք, որ այս հրթիռները «Սու-30ՄԿԻ» ինքնաթիռների վրա տեղադրելու համար հնդիկ ինժեներներին պահանջվեց փոփոխություններ կատարել դրանց կառուցվածքում, մասնավորապես՝ կրող տարրերի վրա վերաբաշխելով ծանրաբեռնվածությունը։ Հաջող ինտեգրման համար ինքնաթիռային տարբերակի քաշը կրճատվել է 500 կգ-ով, իսկ երկարությունը՝ գրեթե կես մետրով:

Հետաքրքիրն այն է, որ «օդ-ցամաք» դասի միջին հեռահարության «BrahMos» գերձայնային հրթիռը հանդիսանում է Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության և Ռուսաստանի «Մաշինաստրոենիե» գիտահետազոտական միավորման (ԳՀՄ) համատեղ մշակումը, որոնք 1998 թվականին ստեղծել են «BrahMos Aerospace» ԲԲԸ-ն: Զինամթերքի հավաքումը իրականացվում է Հնդկաստանի տարածքում, հրթիռի կմախքի հիմնական մասերը նույնպես ստեղծում են հնդկական ձեռնարկությունները։ Հնդկաստանին են պատկանում «BrahMos Aerospace»-ի բաժնետիրական կապիտալի 50,5%-ը, իսկ Ռուսաստանին՝ մնացած 49,5%-ը։

Կան հրթիռների տարբեր տարբերակներ, որոնք կարող են արձակվել ծովային, ցամաքային և օդային օբյեկտներից և խոցել թիրախը։ Հրթիռը կարող է զարգացնել ձայնից 2,5-2,8 անգամ բարձր արագություն (ժամում 3,1-3,5 հազար կիլոմետր): 2022 թվականի դրությամբ «BrahMos»-ը համարվում էր աշխարհում գոյություն ունեցող միակ գերձայնային թեւավոր հրթիռը և աշխարհի ամենաարագ հրթիռներից մեկը, որը շատ դժվար է որսալ գոյություն ունեցող հակահրթիռային պաշտպանության համակարգերով:

Օդային բազավորման տարբերակը Հնդկաստանի ռազմաօդային ուժերում սպառազինություն է մտել 2019 թվականին և մինչև 500 կմ հեռավորության վրա թիրախը ճիշտ խոցելու կարողություն ունի։ Օդային բազավորման «BrahMos» հրթիռը կշռում է 2,5 տոննա՝ 450 կիլոգրամով պակաս, քան առաջին երկու մոդիֆիկացիաները։ Նա թռչում է 10-ից մինչև 15000 մ բարձրության վրա։ Հրթիռն ունի 200-ից մինչև 300 կգ քաշով սովորական մարտագլխիկ: Նշենք, որ «Սուխոյ» և «BrahMos» համադրությունը ունի՝ գործելու ռազմավարական հեռահարություն և ցամաքային ու ծովային թիրախներին շատ մեծ հեռավորությունների վրա խոցելու հնարավորություն:

Ինչ վերաբերում է «Pralai» հրթիռներին, ապա այն փաստը, որ Հնդկաստանը բանակցություններ է անցկացնում Հայաստան քվազիբալիստիկ պինդ վառելիքի հրթիռներ արտահանելու վերաբերյալ՝ հանդիսանում է նոր տեղեկատվություն։ Այսպես ուրեմն, «DefExpo 2022» պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում երկու երկրների ներկայացուցիչների միջև անցկացված բանակցությունների ընթացքում հայկական կողմը, ում սպառազինության մեջ կա 9К720 «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ՝ հետաքրքրություն է ցուցաբերել հնդկական «ցամաք-ցամաք» դասի փոքր հեռահարության «Pralai» բալիստիկ հրթիռների նկատմամբ։ Չի բացառվում, որ հնդկական բալիստիկ հրթիռների նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է այն բանից հետո, երբ 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդեր-Է» համալիրները իրենց չեն արդարացրել։ Այս մասին հայտարարել է նաև վարչապետ Փաշինյանը։

«Pralai» բալիստիկ հրթիռը կոնտեյներային տակտիկական հրթիռ է, որը նույնպես մշակվել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության կողմից: Այս հրթիռը՝ թիրախները ցամաքում կամ ծովում խոցել հնարավորություն ունի։ «Pralai» հրթիռը, որը ստեղծել են 2015 թվականից, կարող է հարվածներ հասցնել 150-ից մինչև 500 կմ հեռավորության վրա և դրանով հանդերձ կրել 350-ից մինչև 700 կիլոգրամ քաշով մարտագլխիկ։ Գործարկվում է շարժական գործարկիչի միջոցով: Նշենք, որ հեռահարությունը նույնպես կարելի է մեծացնել։ Տեղեկատվություն կա, որ այս հրթիռի կատարելագործված տարբերակը կարող է փոխել իր թռիչքի ուղին, ինչը նրան դարձնում է շատ դժվար թիրախ հակահրթիռային համակարգերի համար։

Քանի որ «Pralai» հրթիռը դեռ գտնվում է փորձարկման փուլում, հավանական է, որ Հայաստանը, դառնալով նրանց առաջին գնորդը, կվերածվի մի տեսակ փորձադաշտի հնդիկ ռազմական ինժեներների համար։ Նախկինում ենթադրվում էր, որ հնդկական բանակը որոշակի փորձարկումներից հետո պետք է իր սպառազինության մեջ ներառեր «Pralai» հրթիռներ՝ առ այսօր հաջողությամբ անցկացվել է երեք արձակում (վերջինը՝ 2023 թվականի նոյեմբերի 7-ին)։ Հնդկական բանակը ռազմաօդային ուժերի համար 2022 թվականին պատվիրել է 120 «Pralai» և 2023 թվականին ևս 250-ը՝ ցամաքային զորքերի համար։ Բայց պատվերների կատարումը առայժմ հետաձգվում է հրթիռների «թերամշակության» պատճառով։

Չի բացառվում, որ համապատասխան հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմի արտահանումային կանոններին, որը իրենցից ներկայացնում է աշխարհի 35 երկրների միջև հրթիռային տեխնոլոգիաների օգտագործման սահմանափակումների մասին ոչ ֆորմալ քաղաքական համաձայնագիր՝ Հայաստանին առաջարկվող հրթիռների թռիչքի հեռահարությունը չի գերազանցի 300 կմ-ից։ Սակայն կա հավանականություն, որ Հնդկաստանը այնուամենայնիվ կարող է մատակարարել հրթիռներ, որոնց հեռահարությունը գերազանցի 300 կմ-ից։

Ծանր սպառազինություն ձեռք բերելու Հայաստանի մոլագար ցանկությունը ցույց է տալիս, որ Երևանը դեռ պատրաստ չէ իր հարևանների հետ խաղաղության և երազում է նոր պատերազմի մասին։ Եվ Հնդկաստանը այստեղ պատրաստ է «քարերի երկրին» օգնել «պայթեցնել» տարածաշրջանը, չնայած նրան, որ Ադրբեջանը բազմիցս լուրջ մտահոգություն է հայտնել Հնդկաստանի կողմից Երևանին մահաբեր զենք մատակարարելու վերաբերյալ և դեմ է հանդես եկել Հայաստանի ռազմականացմանը։ Ավաղ, այս նյութում մեր կողմից տրամադրած տվյալները վկայում են այն մասին, որ Հայաստանն ու Հնդկաստանը շահագրգռված չեն տարածաշրջանում կայունությամբ։

Ի դեպ, հարկ է հատկապես ընդգծել այն փաստը, որ «BrahMos» հրթիռները Հայաստանին չեն կարող վաճառվել առանց Ռուսաստանի համաձայնության, քանի որ դրանք արտադրվում են հնդկական և ռուսական համատեղ ռազմարդյունաբերական համալիրների կողմից։ Եթե Ռուսաստանը թույլ տա այդ հրթիռնըերը վաճառել Հայաստանին, ապա դա ծայրահեղ բացասաբար կանդրադառնա ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վրա, ինչն իր հերթին Բաքվին համարժեք քայլեր ձեռնարկելբւ իրավունք կտա, մասնավորապես՝ մեր երկիրը կարող է դիտարկել Ուկրաինային սպառազինություն վաճառելու հնարավորությունը։

Ֆուադ Աբդուլլաև

Caliber.Az
Դիտումներ: 246

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

175
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

139
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

114
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

108
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

86
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

84
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

83
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading