twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ղարաբաղում իրավիճակի սրումը Հայաստանի համար հավասարազոր է ինքնասպանության» Ռուսաստանցի փորձագետները՝ Caliber.Az կայքում

05 Օգոստոսի 2022 15:16

Հայկական անօրինական զինված խմբավորումները օգոստոսի 3-ին Ադրբեջանի այն տարածքից, որտեղ ժամանակավորապես տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ ինտենսիվ գնդակոծության են ենթարկել ադրբեջանական բանակի Լաչինի ուղղությամբ դիրքերը։ Հրազենային վնասվածքից զոհվել է շարքային Քյազիմով Անար Ռուստամ օղլուն։ Ադրբեջանի ԶՈւ-ն Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ժամանակավոր պատասխանատվության գոտում պատասխան գործողություն է ձեռնարկել հայ ահաբեկչական խմբավորումների դեմ։

Caliber.Az-ի խմբագրությունը Ռուսաստանի Ժամանակակից պետական զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոնիկովին և Ռուսաստանի ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինին խնդրել է մեկնաբանել հայկական կողմի սադրանքները։

Դ. Սոլոնիկովի համոզմամբ, Ղարաբաղում իրավիճակի սրումը հրահրվել է հայկական կողմի գործողություններով։

«Հայաստանը չի իրագործում մի ամբողջ շարք պայմանավորվածություններ՝ մասնավորապես սահմանների սահմանազատման, Զանգեզուրի միջանցքի ապաշրջափակման մեկնարկի, Ադրբեջանի տարածքից անօրինական զինված խմբավորոմների դուրս բերման վերաբերյալ։ Ներկայիս միջազգային բարդ իրավիճակում առավել քան ակնհայտ է, որ հայկական իշխանությունները փորձում են, այսպես ասած, պխտոր ջրում ձուկ բռնել։ Իրոք, աշխարհը գնալով դառնում է էլ ավելի բարդ, տարբեր կետերում աճում է լարվածությունը՝ չինական-թայվանական շփման շրջանում, Սերբիայում և Կոսովոյում, իսկ Հարավային Կովկասում հատկապես Հայաստանն է ձգտում ստեղծել լարվածության կետ այն հաշվարկով, որ, հնարավոր է ինչ որ տեղ ինչ որ բան կբռնկվի։ Մյուս կողմից, եթե ամերիկացի դաշնակիցները փորձում են սադրանքներ կազմակերպել աշխարհի տարբեր մասերում, կողմնորոշվելով ՆԱՏՕ-ի և Եվրամիության վրա, ապա ինչու՞ հայկական սփյուռքը չփորձի Հայաստանի ղեկավարությանը հրի նման գործողությունների։ Հասկանալի է, նա փորձում է հատկապես դա անել։

Ռուսաստանը, անշուշտ, դեմ է Ղարաբաղում լիարժեք նոր պատերազմի սանձազերծմանը, բայց լիովին աջակցում է այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 44-օրյա պատերազմի արդյունքներով 2020 թվականի նոյեմբերին։ Առանց որևէ կասկածի հայկական զինված կազմավորումները պետք է դուրս բերվեն Ադրբեջանի տարածքից, Զանգեզուրի միջանցքը պետք է ապաշրջափակվի, սահմանների սահմանազատում անցկացվի։ Այս իրավիճակում Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանի գործողություները, և մենք տեսնում ենք, թե Ռուսաստանի պաշտոնական անձինք ինչպես հանգիստ են վերաբերվում Բաքվի ներկայիս գործողություններին։ Անշուշտ, մարդկային զոհերը մեծ ողբերգություն է, մենք բոլորս ցավակցում ենք այդ առնչությամբ, որ զինծառայողները զենքը ձեռքոին պաշտպանելով իրենց երկիրը՝ զոհվում են։ Ցավոք դա մինչև հիմա տեղի է ունենում։ Տվյալ փուլում շատ կարևոր է, որպեսզի այս պատերազմը չվերածվի գլոբալայինի։ Եթե Ադրբեջանը հիմա կարողանա լուծել կողմերի վրա ավելի վաղ դրված հարցերը, նշանակում է Բաքուն արժանի պատասխան կտա այն բոլոր սադրանքներին, որոնք կազմակերպում է հայկական կողմը»,- ասել է Դմիտրի Սոլոնիկովը։

Իր հերթին, Վ. Շուրգինը համոզված է, որ Ղարաբաղում իրավիճակի սրումը Հայաստանի համար հավասարազոր է ինքնասպանության։ Շուրգինի կարծիքով, երկու ժողովուրդների միջև կուտակված ատելության ներուժը այնքան մեծ է, որ նույնիսկ պայմանագրի ստորագրումը չի վերացնի լարվածությունը տարածաշրջանում։ Որպես հետևանք, Ղարաբաղում սադրանքների ֆոնին խզվում է տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգը։

«Պետք է իրար փոխարինեն առնվազն մի քանի սերունդներ, որպեսզի այս ատելությունը նվազի։ Եթե կողմերից մեկը իր ատելությունը արտահայտի կրակոցներով՝ ձեռք թափ տալով ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա տրամաբանական է, որ ի պատասխան կստանա նմանակերպ արձագանք։ Ես հիմա պատրաստ չեմ բնորոշել ելակետը, այսինքն ով է հատկապես մեղավոր Ղարաբաղում ներկայիս իրավիճակի սրման մեջ, բայց ակնհայտ է, որ հայկական կողմի համար նման գործողությունները կարող են դառնալ չափազանց ողբալի։ Ադրբեջանը, անշուշտ, ռազմական առումով Հայաստանին գերազանցում է մի քանի անգամ, ոստի սադրանքները (եթե դա եղել է հայկական կողմից) նրա կողմից՝ դա հանցագործություն է սեփական պետության դեմ։

Իսկ Ադրբեջանի համար կարևոր է ժամանակին իրեն կանգ առ ասի, որովհետև հակամարտության հետագա էսկալացիայի դեպքում պատերազմը կարող է վերածվել անվերջ շարունակվող և դանդաղահոս արյունոտ խառնաշփոթության։ Տեղանքը այնպիսին է, որ ունի դրա հակումները։ Նշանակում է, իմ կարծիքով, միջնորդները պետք է ժամանակին կողմերին հիշեցնեն 2020 թվականին ձեռք բերված եռակողմ հայտարարության մասին, որպեսզի դադարեցնել առճակատման ներկայիս բռնկումը, որը արդեն ոչ առաջինն է և, ամենայն հավանականությամբ, ոչ էլ վերջինը։ Ինչպես արդեն ասել եմ, Հայաստանի համար ցանկացած սադրանքներ հղի են ռազմական լուջ հետևանքներով, միևնույն ժամանակ լարվածությունը անխուսափելիորեն կավարտվի երկու կողմի զինծառայողների զոհվելով։ Նրանցից մեկը այս դեպքում պետք է լինի ուժեղ և իմաստուն։ Ես անձամբ ցանկանում եմ, որպեսզի դա լինի ադրբեջանական կողմը»,- մաղթել է Շուգինը։

Մեկնաբանելով հայկական աղբյուրների՝ իբր իրանական զորքերը Ադրբեջանի սահման տեղափոխելու մասին տեղեկատվությունը, փորձագետը կանխատեսում է արտահայտել, որ դժվար թե Հայաստանը հաշվարկի Իրանի օգնության վրա։ Ինչպես համարում է Շուրիգինը՝ Հայաստանում հասկանում են, որ Իրանը չի միջամտի այս իրավիճակին, քանի որ դա չի բխում նրա շահերից, հատկապես, եթե խոսք է գնում զինված հակամարտության մասին։

«Կարծում եմ, որ տվյալ տեղեկատվությունը ավելի շուտ հաշվարկված է Հայաստանի ներքին հասարակության համար: Թեհրանը՝ այս պատերազմի մեջ մտնելու և առավել ևս նրա մեջ խորասուզվելու ոչ մի պլաններ չունի։ Հայաստանը ձգձգում է սահմանների սահմանազատման և սահմանագծման և, ընդհանրապես, տրանսպորտային հաղորդակցությունների (ներառյալ Զանգեզուրի միջանցքի) ապաշրջափակման հարցը, քանի որ ունի՝ բանակցային գործընթացը որքան հնարավոր է երկար ձգձգելու և այսպիսով պարտված պատերազմի վերջնական արդյունքների վրա դուրս չգալու միակ նպատակը։ Պետք է հասկանալ, որ Հայաստանի ներսում կա հասարակության պառակտում, այն խթանվում է կառավարության, քաղաքական ակտիվիստների, այդ թվում նաև զինծառայողների միջոցով։ Ոմանք հասկանում են, որ պետք է փոխզիջումների գնալ Ադրբեջանի հետ, իսկ մյուսները ցանկանում են վերադառնալ 90-ական թվականները, երբ Հայաստանը «մեծ ու անպարտելի» էր։ Եվ այս ռեւանշիզմը ուժեղ ազդում է երկու տարի առաջ ընդունված որոշումների իրականացման վրա։ Սակայն չեմ կարծում, որ Ղարաբաղում կրկին լայնածավալ պատերազմ կարող է բռնկվել։ Նախ և առաջ, ինչպես արդեն ասել եմ, Հայաստանի ռազմական ներուժը անհամեմատելի է Ադրբեջանի հնարավորությունների հետ, երկրորդը, Երևանը քաջ գիտակցում է, որ Ռուսաստանը ժամանակը չունի, նա ամբողջությամբ զբաղված է Ուկրաինայով։ Հետեւաբար, եթե հակամարտության աղբյուրը լինի Հայաստանը, ապա Ռուսաստանի Դաշնությունը զայրացած թույլ կտա Ադրբեջանին կատարել իր առջեւ դրված խնդիրները։ Միաժամանակ պետք է հասկանալ, որ ռուս խաղաղապահները մնում են Ղարաբաղում, կատարում են իրենց առաջադրանքը և, հուսով եմ, առիթ չեն տա նոր պատերազմ սկսելու համար, որը Հայաստանի համար միանշանակորեն կվերածվի աղետի»,- ամփոփել է Վ.Շուրիգինը։

Caliber.Az
Դիտումներ: 254

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հայաստանը և ինքնության վնասվածքները Ալբերտ Իսակովը Caliber.Az-ում

245
23 Ապրիլի 2025 09:38
2

Իգդիրի բնակիչները հարգել են հայկական ահաբեկչության զոհերի հիշատակը

234
23 Ապրիլի 2025 11:17
3

Նամազով. Ֆրանսիան կարող է Հայաստանին մղել Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի

189
24 Ապրիլի 2025 14:48
4

Ադրբեջան - Չինաստան. երեկ, այսօր, վաղը Թեյմուր Աթաևի ակնարկը

157
23 Ապրիլի 2025 23:10
5

2023 թվականի ապրիլի 23-ը և «Լաչին» անցակետը. վերջին ճեղքի վերացումը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

140
24 Ապրիլի 2025 09:21
6

ԵՄ լրտեսական առաքելությունը

139
23 Ապրիլի 2025 09:17
7

Հայկական քաղաքականության պարադոքսներ Երևանը՝ «խաղաղության» և էսկալացիայի միջև

132
24 Ապրիլի 2025 18:06
8

Ադրբեջանական բանակը չի կրակում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ Արձագանք Երևանի ապատեղեկատվությանը

118
24 Ապրիլի 2025 09:36
9

Մուսաևը՝ Գուտերեշին. Հայաստանում ռասիստներին և ռազմական հանցագործներին պատվում են որպես հերոսների

107
24 Ապրիլի 2025 14:22
10

Բաքվի դատարանը և հայկական դատական մեքենան դիմակազերծում են Երևանը Հայաստանի իշխանության երկերեսանիությունը

79
25 Ապրիլի 2025 18:42
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading