twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Միջնորդություն ընդդեմ խաղաղության Երևանը գիտակցու՞մ է անխուսափելին

31 Հունվարի 2024 14:00

Երբեմն, Հայաստանում ճիշտ եզրակացություններ են անում։ Ոչ բոլորը և ոչ ամբողջ երկրում, բայց, ինչպես ասվում է հայտնի անեկդոտում, նրանց մտքի ընթացքը ինձ դուր է գալիս։

«Մեզ համար կարևոր է, որպեսզի հարթակները, որտեղ կանցկացվեն քննարկումներ, ծառայեն ի շահ կայունության և խաղաղության հաստատմանը, այլ ոչ թե նրա համար, որպեսզի միջնորդները փորձեն սեփական դիվիդենտներ կորզել այդ գործընթացից»,- Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Երեւանը չի փորձում Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիրը կնքել Ռուսաստանում։

Հարցին այն մասին, թե արդյոք Մոսկվան հանդիսանում է չեզոք՝ Կոստանյանը պատասխանել է. «Տրամաբանական է, որ յուրաքանչյուր պետություն առաջ է քաշում իր շահերը։ Հայաստանն էլ նույնպես գնահատում է, թե որքանով են այդ շահերը համադրելի՝ իր շահերի, և մասնավորապես՝ Հայաստանի սահմանների, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անձեռնմխելիության հետ»։

Ըստ էության վերջերս նմանա հայտարարություն է արել նաև Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Տարբերությունը եղել է ընդամենը նրանում, որ նա խոսել է ոչ թե Ռուսաստանի, որպես միջնորդի, այլ Ֆրանսիայի մասին։ Սիմոնյանը այդ ժամանակ ասել է, որ ցանկացած երկիր, որը փորձում է դառնալ միջնորդ խաղաղ գործընթացում, ունի իր շահերը, և դա բնական է։ Բայց, բացի յուրաքանչյուր առանձին երկրի պետական շահերից, կա նաև տարբեր պետությունները միավորող ինչ որ մի բան։

«Պետք չէ ռոմանտիկ լինել, համարել, որ, օրինակ, ֆրանսիացիները մեզ սիրում են մեր գեղեցիկ աչքերի, պատմության համար, իսկ մյուս ժողովուրդը չի սիրում՝ սրանք հեքիաթներ են: Շահերը կամ համընկնում են, կամ ոչ»,- ասել է Սիմոնյանը։

Ինչպես տեսնում ենք, Երևանից արդեն երկու հայտարարություն կա, որոնք վկայում են՝ այդ երկրի գործող ղեկավարության կողմից հին իրողություններին փոխարինած նոր օբյեկտիվ իրողությւնները ըմբռնելու մասին։

Ինչպիսի՞ն են եղել նախկին իրողությունները։ Դրանք կայացել են նրանում, որ Ադրբեջանի տարածքի 20%-ը գտնվում էր Հայաստանի օկուպացիայի տակ։ Ընդունվել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր վեհաժողովի, ԵԽԽՎ-ի և այլ կազմակերպությունների բանաձևեր, որոնք հստակ մատնանշում էին՝ մեր երկրի օկուպացված տարածքներից հայկական անօրինական զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը։ Բայց այս բոլոր բանաձեւերը բացարձակապես ոչնչով չփոխեցին իրական իրավիճակը և պաշտոնական Երևանը շարունակում էր ձևացնել խաղաղության պատրաստակամություն։

Այս իմիտացիոն քաղաքականությունն իրականացնելու մեջ Հայաստանին օգնում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրները։ Նրանք միշտ ելնում էին սեփական շահերից, դրանով հանդերձ այս երեք երկրները ստեղծել էին մի իրավիճակ, երբ Ադրբեջանի տարածքի մեկ հինգերորդը գտնվում էր հայկական օկուպացիայի տակ, և բանակցությունները տասնամյակներ շարունակ ընթանում էին զրոյական արդյունքով։

Եվ այս երեք երկրներն էլ պնդում էին, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների շարքերում նման կոնսենսուսի հիման վրա գործել են ինչպես նախկին, այնպես էլ Հայաստանի ներկա իշխանությունները։ Եվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ «Ղարաբաղը՝ Հայաստան է և վերջակետ» նույնպես թելադրված էր՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմամբ։

Ադրբեջանի հաղթանակը 44-օրյա պատերազմում, ինչպես նաև Ղարաբաղի տարածաշրջանում փայլուն կերպով անցկացված հակաահաբեկչական գործողությունը արմատապես փոխեցին ամեն ինչ։ Երևանում համոզվեցին, որ ոչ ոք ի վիճակի չէ դիմակայել Ադրբեջանին, որը խստորեն գործել է՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի շրջանակներում, լիովին և վերջնականապես վերականգնելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Բաքուն առաջարկել է խաղաղության կոնկրետ ծրագիր և ուղիղ, երկկողմ բանակցություններ՝ առանց միջնորդների մասնակցության։ Եվ արդեն Ադրբեջանի դիրքորոշման ճշմարտությունը ապացուցող նախադեպ եղել է։ Հիշեցնեմ, որ անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին հենց Բաքվի և Երևանի երկկողմ բանակցությունների արդյունքում տեղի ունեցավ զինծառայողների փոխանակումը։ Բացի այդ, Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են աջակցել միմյանց թեկնածությունները որոշ միջազգային հարթակներում։

Բացարձակապես ակնհայտ է, որ միայն այս կերպ, անցկացնելով ազնիվ և բաց երկխոսություն առանց միջնորդների, որոնցից յուրաքանչյուրը իր շահերն է հետապնդում, Ադրբեջանն ու Հայաստանը կարող են ոչ միայն խաղաղ պայմանագիր ստորագրել, այլ նաև կտրել՝ մեր երկրների ու ժողովուրդների միջև վաղեմի խնդիրների «Գորդյան հանգույցը»: Այո, գործընթացը լինելու է բարդ և ոչ արագ։ Բայց խաղաղությանն այլընտրանք է հանդիսանում միայն պատերազմը։ Որն Ադրբեջանում չեն ցանկանում։ Հայաստանի գործող իշխանությունը կկարողանա արդյո՞ք դիմակայել արտաքին ու ներքին ճնշմանը և խոսքից գործի անցնել՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու հարցում։ Ժամանակը ցույց կտա։

Caliber.Az
Դիտումներ: 265

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մեհդի Սոբհանիի մեղադրանքներին

245
28 Հունիսի 2025 09:03
2

Սուգովուշանում 32 տարվա ընթացքում առաջին անգամ երեխա է ծնվել

135
26 Հունիսի 2025 09:01
3

Արա-սուտը չի ավարտվում. նոր ժամանակ «Հին աշխարհի հիստերիկները»

120
28 Հունիսի 2025 13:08
4

Հատուկ սադրանքների դեսպան Ո՞ր ուժերի համար է աշխատում Մեհդի Սոբհանին։

112
28 Հունիսի 2025 13:00
5

Հաջիզադեն կոշտ է պատասխանել Սոբհանիի հայտարարություններին՝ կապված ԱԱՀ-ի հետ

109
28 Հունիսի 2025 13:11
6

Հայաստանը և Արևմուտքի երկակի բարոյականությունը Փաշինյանը ամեն ինչ կարելի՞ է։

103
28 Հունիսի 2025 11:24
7

Ադրբեջանը բողոքի է հայտնել բրիտանացի պատգամավորներին

84
27 Հունիսի 2025 11:02
8

Խանքենդիում նշում են Ադրբեջանի Զինված ուժերի 107-ամյակը

73
26 Հունիսի 2025 11:56
9

Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել բարձրագույն զինվորական կոչումներ ստացած զինծառայողների հետ

72
26 Հունիսի 2025 09:41
10

Իլհամ Ալիևը հրապարակում է արել Զինված ուժերի օրվա կապակցությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ

69
26 Հունիսի 2025 11:34
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading