twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը՝ հայկական լոբբիի մոտ կերակրման վրա Կոնյակի դիվանագիտությունը իր ամբողջ հմայքով

16 Մարտի 2023 14:55

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Rasmussen Global» լոբբիստական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենը Երևան կատարած այցի ընթացքում՝ Ադրբեջանի հասցեին մի շարք սադրիչ հայտարարություններ է հնչեցրել՝ կոչ անելով «Բաքվի վրա ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելուց հրաժարվելու համար»։

Ի դեպ, սա նրա առաջին այցը չէ Երևան, նա 2012 թվականի սեպտեմբերին Հայաստան արդեն այցելել էր՝ լինելով դաշինքի գլխավոր քարտուղար։ Եվ նույնիսկ այդ ժամանակ Ռասմուսենը հանդես էր եկել՝ իբր Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների սրմամբ Հյուսիսատլանտյան դաշինքի ծայրահեղ մտահոգության մասին ոչ միանշանակ դեկլարատիվ հայտարարություններով։ Մինչդեռ Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի շուրջ 30 տարվա օկուպացիայի ընթացքում այս կազմակերպության շտաբակայանը գոնե մի անգամ չի նախատել Երևանին՝ հարևան երկրի դեմ ագրեսիայի համար, մտահոգություն չի հայտնել խաղաղ ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտումների առնչությամբ։ Փոխարենը հիմա ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը չի ամաչում մտահոգություն հայտնել իբր Բաքվի մեղքով առաջացած «մարդասիրական ճգնաժամով», և կարծես թե փորձելով «կանխել հումանիտար աղետը»...

«Մենք ընդհարվում ենք հումանիտար ճգնաժամի հետ, որը կարող է վերածվել հումանիտար աղետի։ Այս շրջափակումը անօրինական է, Ադրբեջանը պարտավոր է միջանցքը բացել ազատ տեղաշարժի համար»,- թափ է առել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։

Ինքստինքյան, դա Ռասմուսենի կողմից տխրահռչակ երկակի ստանդարտների կիրառման անվիճելի փաստ է, որը խթանվում և կերակրվում է հայկական լոբբիի հզոր ֆինանսական ներարկումներով։ Ռասմուսենը, ով հինգ տարի գլխավորել է ՆԱՏՕ-ն, վաղուց հայտնի է իր բացահայտ հայամետ հայացքներով, թեև, նա այնուամենայնիվ, այդքան եռանդով պաշտպանում է Հայաստանի շահերը՝ հիմնականում նույն ֆինանսական աջակցության շնորհիվ: Իսկ դատելով իր կողմից Հայաստանում արած անհեթեթ հայտարարություններով, նախկին գլխավոր քարտուղարը փորձել է իր «հոնորարները» «աշխատավճարել» առանց միջազգային իրավունքի կողմը նայելով։ Այսինքն այն պարզապես անտեսելով։

Հետաքրքիրն այն է, որ Ռասմուսենը համարում է, որ Արևմուտքի և Հայաստանի միջև հնարավոր է ռազմական համագործակցություն, և որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը դրան չի խոչընդոտի: Այս փաստը փարատում է վերջին կասկածները այն մասին, որ նախկին գլխավոր քարտուղարի այցը պատահական է՝ չափազանց դիպուկ է ընտրվել այն պահը, երբ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերությունների սառեցումը արագ վերև է սլացել։ Հետևաբար, ամենայն հավանականությամբ, այս հարցը առանձին քննարկվել է Հայաստանի ղեկավարության հետ ՆԱՏՕ-ի բանագնացի հանդիպումներում։

Սկզբունքորեն, ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցությունը Երեւանի համար միանշանակ ռիսկային քայլ է։ Առաջինը, որովհետև Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի աշխարհաքաղաքական առճակատման պայմաններում դա Մոսկվայի կողմից կարող է գնահատվել որպես դավաճանություն իր մերձավոր դաշնակցի կողմից։ Մյուս կողմից, դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանի Դաշնությունը աչք կփակի Բրյուսելի կողմից տարածաշրջանի ռազմականացման վրա, որին նա համարում է իր սեփական շահերի ուղեծիր։ Հետևաբար Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցը, կարծում եմ, Ռասմուսենի կողմից հատուկ հնչեցվել է, որպեսզի էլ ավելի խորացնել հայ-ռուսական առանց այն էլ բարդ հարաբերությունները և Մոսկվային հիշեցնել այն մասին, որ Հարավային Կովկասը հանդիսանում է Արևմուտքի լուրջ շահերի գոտի։

Եթե ամփոփել այցի արդյունքները, ապա ընդհանուր առմամբ, Ռասմուսենը հայերին շատ բան է խոստացել՝ նրանց վստահեցնելով, որ կնպաստի Երևանի և Բրյուսելի մերձեցմանը և ջանքեր կգործադրի, որպեսզի աշխարհի ուշադրությունը հրավիրի Ղարաբաղում տիրող իրավիճակի վրա։ Առավել ևս, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը նա առանց ուշադրության չի թողել նաև Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելության գործունեությանը։

Իսկ ինչ վերաբերում է Բաքվի վրա նրա սուր հարձակումներին, ապա ակնհայտ է, որ Ռասմուսենը բացահայտ գերագնահատել է իր սեփական լիազորությունները և ներկայիս՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի կարգավիճակը։ Տարօրինակությունը նրանում է, որ իր ժամանակին այս նույն պարոնը, դեռ գտնվելով դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում (2012 թվականի փետրվարին) և Բրյուսելի իր շտաբակայանում մամուլի ներկայացուցիչների համար ելույթ ունենալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարությամբ՝ փրփուրը բերանին հավաստիացնում էր, որ ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Ադրբեջանի հետ գործընկերությունը և իր երախտագիտությունն էր հայտնում այդ երկրի ղեկավարությանը։

«Մենք չափազանց երախտապարտ ենք այն ավանդի համար, որը Ադրբեջանը ներդնում է Աֆղանստանում։ Անվտանգության ոլորտում մեր շատ քաղաքական առաջնահերթություններն ու շահերը համընկնում են։ Մենք երկար տարիներ հաստատել ենք մեր համագործակցությունն ու երկխոսությունը, իսկ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները ավանդ են ներդնում եվրոպական և եվրատլանտյան անվտանգության մեջ»,- այդ ժամանակ հաստատել է Ռասմուսենը՝ շնորհակալություն հայտնելով Ալիևին՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններում Ադրբեջանի ներդրած ավանդի համար:

Այսինքն՝ Ադրբեջանը, չնայած նրան, որ գտնվում էր Հայաստանի կողմից իր տարածքների օկուպացիայի տակ, շարունակում էր զգալի ներդրում ունենալ միջազգային անվտանգության ամրապնդման գործում։ Եվ դա լիովին ձեռնատու էր ՆԱՏՕ-ին: Սակայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը միջազգային իրավունքի շրջանակներում հասավ իր տարածքների ապաօկուպացմանը, այն չգիտես ինչու Ռասմուսենի համար վերածվել է «ագրեսորի» և տարածաշրջանային սպառնալիքի։

Առկա են այդ նույն երկակի ստանդարտները։ Միայն թե Բաքվում սովոր չեն գործել դրսից հրահանգներով, հատկապես, եթե դա շոշափում է պետության ազգային շահերը։ Սկզբունքային որոշումներն ընդունվում են Բաքվում, պետք եղած ժամանակին և ուղղությամբ, և աշխարհը դրանում արդեն համոզվել է...

Caliber.Az
Դիտումներ: 150

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Խանքենդիում անցկացվում է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

183
04 Հունիսի 2025 12:16
2

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին զերծ մնալ իրավիճակը սրող հայտարարություններից

145
03 Հունիսի 2025 09:19
3

Ալիև. Ադրբեջանն ու Ուզբեկստանը արդեն մոտ մեկ տարի պաշտոնական դաշնակիցներ են

120
03 Հունիսի 2025 09:22
4

Այնտեղ, որտեղ հողը այրվել է՝ կամուրջներ են կառուցվում Խանքենդիում Ալիևի ելույթի վերջաբանը

112
05 Հունիսի 2025 13:30
5

Երևանը հովանավորության տակ է, Թբիլիսին՝ ցասումի. Եվրամիության երկակի չափանիշները Հարավային Կովկասում Վլադիմիր Ցխվեդիանիի հոդվածը

97
03 Հունիսի 2025 16:23
6

«Շուշայի 17 մզկիթներից 16-ը լիովին ոչնչացվել են, իսկ մեկը՝ մասամբ ավերվել է» Ալիևը - Փեզեշքիանին՝ հայկական օկուպացիայի հետևանքների մասին/Տեսանյութ

93
05 Հունիսի 2025 09:17
7

Ադրբեջան-Ուզբեկստան. եղբայրական հարաբերությունների հեռանկարները բազմակողմանի են Թեյմուր Աթաևի ակնարկը

83
03 Հունիսի 2025 17:58
8

Ալիևը՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման մասին

66
04 Հունիսի 2025 18:29
9

Կարմիր խաչ — մոխրագույն սխեմաներ. հակաադրբեջանական խաղի երեք տասնամյակ Լրտեսությունից մինչև մաքսանենգություն / ՏԵՍԱՆՅՈՒԹ

66
04 Հունիսի 2025 16:51
10

ՏՀԿ-ի գագաթնաժողովը Խանքենդիում. իրադարձություն, որը կմտնի պատմության մեջ Թեյմուր Աթաևի ակնարկը

62
05 Հունիսի 2025 13:32
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading