twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«ՆԱՏՕ-ին ձեռնտու է առողջ և բարեկամական հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ» Caliber.Az-ի հարցերին պատասխանում է գնդապետ Սկոտը:

27 Հունվարի 2022 16:41

Caliber.Az-ի հարցազրույցը ԱՄՆ-ի բանակի պահեստի գնդապետ, պրոֆեսոր Ջոն Սկոտի հետ։

—Ինչպե՞ս եք գնահատում ՆԱՏՕ-ի և Բաքվի միջև համագործակցությունը։

—Ես գտնում եմ, որ ՆԱՏՕ-ին ձեռնտու է, որքան հնարավոր է առողջ և բարեկամական հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ։ Նման հնարավորությունների կառուցումը և դրանց բարելավումը բացասական առումով կգրավի Ռուսաստանի ուշադրությունը, որը չի ուզում, որպեսզի ՆԱՏՕ-ն, կամ ԱՄՆ-ը չափազանց սերտ  բարեկամություն անեն Ադրբեջանի, կամ ցանկացած այլ նախկին խորհրդային երկրի հետ։

—Ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանական բանակի վիճակը Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո։ Ի՞նչ գիտեք ղարաբաղյան պատերազմի մասին։

—Ադրբեջանական բանակը կոփվել է պատերազմում և փայլուն հաղթանակ տարել։ Գիտեմ, որ այն տեխնոլոգիաների շնորհիվ, որոնք թուրքերը փոխանցել են ադրբեջանցիներին, մարտի դաշտում զգալի առավելություն են ստացվել։

Այս հակամարտությունն իր բնույթով մնացորդային էր թվում՝ երկար ժամանակ սառած տարածքային տարաձայնության վերապրուկ, որը ծագել էր Խորհրդային Միության փլուզման ժամանակ:

—Ի՞նչ կարելի է առանձնացնել Երկրորդ ղարաբաղյան պատերազմում ռազմական տեսակետից։

—Հատկապես պետք է առանձնացնել ռազմատեխնիկական առավելությունը, որը վերջին տասնամյակում ունեցել է Արևմուտքը (և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան) և, որը զգալիորեն քիչ է Ռուսաստանում և նախկին խորհրդային հանրապետություններում, ինչը և զգալի առավելություն ապահովեց պատերազմի ընթացքում։ Բայց հարկ է նշել նաև այն ոչ պակաս կարևոր պահը, որ կարևոր են նաև զորավարժությունները, որոնք զինվորականներին թույլ են տալիս հասնել դրված նպատակներին և պատրաստ լինել ուժեղ հակառակորդի հետ մարտերին։

—Դուք աշխատել եք Վրաստանում և վարժել եք այդ երկրի Զինված ուժերին։ Արդյոք վրացական բանակը դարձավ ավելի ուժեղ և մոտ արևմտյան չափանիշներին։

—Այո, Վրաստանի պաշտպանական ուժերը լավ են կառավարվում և ավելի ուժեղ են դարձել շատ առումներով, բայց նրանք առաջվա պես ընդհարվում են ժառանգված խնդիրների և սահմանափակումների, որոնք առկա են նախկին «Արևելյան բլոկի» պետություններում։ Այդ խնդիրներից առավել նշանակալից է՝ կազմակերպչական կուլտուրան, երբ սպաները վախենում են մտածել և գործել ոչ ստանդարտ, ինչպես նաև բյուջետային սահմանափակումները։

Արևմուտքի օգնության շնորհիվ Վրաստանի պաշտպանական ուժերի երիտասարդ ղեկավարությունը ցանկանում է հասնել առաջընթացի, սակայն այն սահմանափակված է կառավարության կողմից, որը ժողովրդավարական ձևափոխման կարիք ունի։ Արևմուտքում սովորած և բարեփոխումների ձգտող շատ երիտասարդ սպաներ ընդհարվում են սահմանափակումների և հիասթափությունների,  ուստի ստիպված են լինում հեռանալ բանակից։ Սա ողբերգություն է։

—Ի՞նչ եք կարծում Ռուսաստանի  և ԱՄՆ-ի միջև ներկայիս լարվածության սրման առնչությամբ։ Ինչո՞վ է դա պայմանավորված և ինչի՞ կարող է հանգեցնել։ Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ռազմական ներուժն այս պահին։

—ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիմակայության արմատները թաքնված են կոմունիզմի մեջ, որը մինչև այժմ Մոսկվայում արմատախիլ չի արվել։ Փոխանակ  դառնալ ժողովրդավարական բարեփոխումներով նորմալ հանրության անդամ՝ Մոսկվայի համար ավելի հեշտ է վերադառնալ կայսրության և ազդեցության մասին հին պատկերացումներին, որոնք տասնյակ տարիների ընթացքում բնորոշել են նրա վարքը։

Եվ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը ունեն հզոր զինված ուժեր, բայց ես գտնում եմ, որ ներկա պայմաններում, հաշվի առնելով փորձը և տեխնոլոգիաները, Արևմուտքը պահպանում է առավելությունը։ Բայց և ՌԴ-ն էլ մնում է միջուկային գերտերություն։

Caliber.Az
Դիտումներ: 1179

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ադրբեջանա-ամերիկյան մերձեցումը և 907-րդ ուղղման ստվերը ԱՄՆ-ի փորձագետները՝ Caliber.Az կայքում

75
22 Դեկտեմբերի 2025 17:56
2

Կկառուցի՞ արդյոք Թուրքիան Աղդամում մասնագիտական ​​ուսումնական հաստատություն

74
23 Դեկտեմբերի 2025 08:44
3

Դատավարություն Գյանջայի դատարանում. մեղադրողը պահանջել է 18 տարվա ազատազրկում Ավանեսյանի համար

62
23 Դեկտեմբերի 2025 09:45
4

Խաղաղության վառելիք և պատերազմի օրինագիծ Հակաադրբեջանական դեմարշ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում

61
23 Դեկտեմբերի 2025 08:49
5

Ադրբեջանում սկսվել է աստղագիտական ձմեռը

42
22 Դեկտեմբերի 2025 09:07
6

Ադրբեջանական ընկերությունները Չեռնոգորիայում ներդրել են գրեթե մեկ միլիարդ դոլար. Բայրամով

40
22 Դեկտեմբերի 2025 13:18
7

Պարզաբանվել են Իլհամ Ալիևի՝ ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու պատճառները

39
22 Դեկտեմբերի 2025 10:22
8

Diplomatic World Sweden-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի մասին

39
22 Դեկտեմբերի 2025 11:49
9

Ադրբեջանում սկսվել է համաներման մասին օրենքի կիրառումը

38
22 Դեկտեմբերի 2025 13:52
10

«Քաղաքաշինության և ճարտարապետության տարի». Ադրբեջանի նախագահը կիսվել է հրապարակմամբ

38
22 Դեկտեմբերի 2025 17:50
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading