twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Պակիստանը բարոյապես և քաղաքականապես աջակցում է Ադրբեջանին՝ Հայաստանի հետ հակամարտությունում» Caliber.Az-ը Իսլամաբադից

15 Մայիսի 2023 18:07

Caliber.Az-ի հարցազրույցը՝ պակիստանցի վերլուծաբան Զաֆար Նավազ Ջասփալի հետ։

Խմբագրության կողմց. Զաֆար Նավազ Ջասփալը հանդիսանում է՝ Քայդե-Ազամ համալսարանի (Պակիստան) քաղաքականության և միջազգային հարաբերությունների դպրոցի պրոֆեսոր և տնօրեն:

- Պարոն պրոֆեսոր, ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջան-Պակիստան հարաբերությունների ներկա մակարդակը։ Դրանք բարեկամական են, գործընկերային, թե՞ դաշնակցական:

- Պակիստանի և Ադրբեջանի հարաբերությունները էպիզոդիկ բարեկամությունից անցել են գործընկերայինի: Ադրբեջանա-պակիստանական համատեղ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում Պակիստանի և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության, կապի և բարձր տեխնոլոգիաների, արտաքին գործերի, տնտեսության, մշակույթի և զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության և այլ նախարարություններից պաշտոնյաները պարբերաբար քննարկում են երկկողմ հարաբերությունների կոնկրետ ասպեկտներին վերաբերող հարցերը։

- Ադրբեջանը երախտապարտ է Պակիստանին՝ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում սկզբունքային դիրքորոշման համար։ Պակիստանի հասարակությունը ի՞նչ գիտի այդ հակամարտության մասին:

- Պակիստանի հասարակությունը սահմանափակ տեղեկություններ ունի հայ-ադրբեջանական հակամարտության մասին, թեև Պակիստանը վճռական բարոյական և քաղաքական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, ընդունել է բանաձևեր և դրական հայտարարություններ է արել նախկին ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև 2020 թվականի Հայրենական պատերազմի առնչությամբ, որի արդյունքում ադրբեջանական հողերը ազատագրվել են հայկական օկուպացիայից։ Հատկանշական է, որ Պակիստանում Ադրբեջանի ներկայիս դեսպան Խազար Ֆարհադովը և Իսլամաբադում Ադրբեջանի դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Մեհման Նովրուզովը ամեն ջանքեր են գործադրում՝ Պակիստանի ժողովրդին հայ-ադրբեջանական հակամարտության և համաժողովների, հարցազրույցների, դասախոսությունների և այլնի միջոցով Պակիստանի քաղաքական և դիվանագիտական աջակցության մասին իրազեկելու համար: Վստահ եմ, որ ադրբեջանցի դիվանագետների կողմից անցկացվող միջոցառումները նպաստում են՝ հայ-ադրբեջանական հակամարտության և Բաքվի և Իսլամաբադի միջև ջերմ հարաբերությունների մասին իրազեկության բարձրացմանը։

- Ինչպիսի՞ն է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի միջև եռակողմ ռազմաքաղաքական դաշինքի ձևավորման հավանականությունը։

- Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը հանդիսանում են տարբեր բազմակողմ տնտեսական միավորումների, ինչպիսին է, օրինակ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամներ: Բայց նրանք չեն քննարկում եռակողմ դաշինք ստեղծելու հնարավորությունը։ Առավել ևս, Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի կարևոր անդամ։ Հատկանշական է, որ դաշինքը պահանջում է ռազմական համագործակցություն ընդհանուր թշնամու դեմ։ Թեև Թուրքիան և Պակիստանը աջակցում են Ադրբեջանին Հայաստանի հետ նրա պատերազմում, նրանց մոտ չկա պաշտոնական համաձայնագրի հիման վրա ռազմական դաշնակիցներ դառնալու պատճառ։

- Ինչպե՞ս է Ռուս-ուկրաինական պատերազմը ազդում Պակիստանի վրա։ Ինչպիսի՞ն է Իսլամաբադի դիրքորոշումը այդ հարցում։

- Տնտեսական տեսանկյունից Պակիստանը տուժեց ռուս-ուկրաինական պատերազմից։ Երկիրը շահագրգռված է երկու երկրների հետ երկկողմ ջերմ հարաբերություններ պահպանելու մեջ, հետևաբար աջակցում է հակամարտության կարգավորման համար երկխոսության անցկացմանը։ Առավել ևս, Պակիստանը ձեռնպահ է մնում արեւմտյան երկրների կողմից աջակցվող եւ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները դատապարտող ՄԱԿ-ի բանաձևերի ընդունումից։

- Թույլ տվեք Ձեզ հարց տալ նախկին վարչապետ Իմրան Խանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Ինչո՞ւ զինվորականները նրա դեմ դուրս եկան։

- Զինվորականները նրա դեմ չեն բողոքել։ Խանի կառավարությունը բանակցություններ սկսեց TTP-ի (Թեհրիկ-ե Թալիբան Պակիստան - Խմբ.) հետ, որոնք ձախողվեցին։ Նրա հակառակորդները Իմրան Խանին մեղադրեցին նրանում, որ նա՝ «Թալիբան խան է»։

- Իմրան Խանի շուրջ առճակատումը կարող է արդյո՞ք հանգեցնել Պակիստանում քաղաքացիական պատերազմի:

- Իմրան Խանի շուրջ առճակատումը ուժեղացրեց բևեռացման գործընթացը ներքին քաղաքականության մեջ։ Երկրում քաղաքացիական պատերազմի հավանականությունը թվում է միանգամայն սահմանափակ:

- Հայտնի է, որ Իմրան Խանը ցանկանում էր համագործակցել Թուրքիայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Հնարավո՞ր է, որ լինի այնպես , որ Խանի հեռացման մեջ երևում է Վաշինգտոնի հետքը, որը դեմ էր հանդես եկել դրան։

- Վաշինգտոնին դուր չի գալիս գործընկերության ամրապնդումը Չինաստանի եւ Պակիստանի միջև, ինչպես նաեւ Պակիստանի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ Հատկանշական է, որ 2022 թվականի ապրիլին վստահության քվեյի միջոցով Իմրան Խանին վարչապետի պաշտոնից հեռացումը չփոխեց Պակիստանի քաղաքականությունը Թուրքիայի, Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ։ Գործող իշխանությունը նույն ձևով պահապանում և զարգացնում է հարաբերությունները Չինաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ։

- Ինչպիսի՞ն կարող են լինել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցության հետևանքները:

- Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցությունը վերակենդանացրել է՝ սառը պատերազմի ժամանակների աշխարհառազմավարական մրցակցությունը համաշխարհային քաղաքականության մեջ, ինչը հանգեցրել է դաշինքների վերականգնման քաղաքականությանը։ Այդ իրադարձությունները հանգեցրին Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև դաշինքի ձևավորմանը: Հատկապես Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցությունն է խանգարում Ասիայի զարգացող երկրների տնտեսական բարգավաճմանը։ Բացի դրանից, դա իրենից ներկայացնում է նաև լուրջ մարտահրավեր՝ մեծ տերությունների հետ հարաբերություններում Պակիստանի հավասարակշռռման ռազմավարությանը: Իսլամաբադը հայտարարել է, որ կխուսափի դաշինքային քաղաքականությունից, որը, կարծես թե, փակուղու մեջ է հայտնվել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև աճող ռազմավարական մրցակցության պատճառով:

Caliber.Az
Դիտումներ: 269

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Խանքենդիում անցկացվում է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

201
04 Հունիսի 2025 12:16
2

Այնտեղ, որտեղ հողը այրվել է՝ կամուրջներ են կառուցվում Խանքենդիում Ալիևի ելույթի վերջաբանը

154
05 Հունիսի 2025 13:30
3

«Շուշայի 17 մզկիթներից 16-ը լիովին ոչնչացվել են, իսկ մեկը՝ մասամբ ավերվել է» Ալիևը - Փեզեշքիանին՝ հայկական օկուպացիայի հետևանքների մասին/Տեսանյութ

111
05 Հունիսի 2025 09:17
4

ՏՀԿ-ի գագաթնաժողովը Խանքենդիում. իրադարձություն, որը կմտնի պատմության մեջ Թեյմուր Աթաևի ակնարկը

90
05 Հունիսի 2025 13:32
5

Կարմիր խաչ — մոխրագույն սխեմաներ. հակաադրբեջանական խաղի երեք տասնամյակ Լրտեսությունից մինչև մաքսանենգություն / ՏԵՍԱՆՅՈՒԹ

85
04 Հունիսի 2025 16:51
6

Ալիևը՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման մասին

81
04 Հունիսի 2025 18:29
7

Խանքենդին արդիականացման ճանապարհին Խազար Ախունդովի ակնարկը

76
04 Հունիսի 2025 17:39
8

Ռահմոնը ժամանել է Ֆիզուլիի շրջան

60
04 Հունիսի 2025 10:53
9

Ի.Ալիևը նշել է եղբայրական երկրների օգնությունը Ղարաբաղի վերականգնման գործում

58
04 Հունիսի 2025 10:12
10

Դատարանում ցուցմունք են տվել՝ Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքներում գերի և պատանդ վերցված անձինք

58
04 Հունիսի 2025 11:03
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading