twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Պատասխան սադրանքին. Բաքուն կանցնի Հայաստանի վրայով Ռուբաևն ու Սավինը՝ Caliber.Az-կայքում

05 Ապրիլի 2024 21:20

Դեպի Արևմուտք փախչող Հայաստանի և նրան հետ պահել փորձող Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են սրընթաց վատթարանալ։ Դրանով հանդերձ հայկական կողմը ելնում է. դավաճանությունն արդարացնելու լավագույն միջոցը՝ ինքնին հարձակման անցնելն է սկզբունքից։ Եվ այս անգամ էլ այդ տափակ գործելաձևն է կիրառել Հայաստանի վարչապետ Փաշինյանը։

Օրերս նա հայտարարություն է արել պնդելով, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ պարտավորություններ ունի, որոնք նա չի կատարում։ «Մեր ռուս գործընկերները չեն կարող մեզ որևէ բան ցույց տալ և ասել. «Այ աստեղ դուք պարտավորություններ ունեիք, և դուք դրանք չեք կատարել»։ Իսկ մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս: Մենք բարձրացնում ենք լեգիտիմ հարցեր և ակնկալում ենք դրանց լիարժեք պատասխաններ»,- ասել է Փաշինյանը՝ թևավորված Բրյուսելում կայանալիք հանդիպումից։

Էլ ի՞նչ սպասել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում։ Ինչպիսի՞ն կարող է լինել Ռուսաստանի պատասխանը, եթե վաղը Հայաստանը վերջնականապես հանձնի իր նախկին դաշնակցին՝ Արևմուտքի խոստումների դիմաց։ Այս հարցերով Caliber.Az-ի թղթակիցը դիմել է ռուսաստանցի քաղաքագետներին։

ԱՊՀ երկրների հարցերով փորձագետ, Եվրասիական խնդիրների մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Ասլան Ռուբաեւի կարծիքով, հարկավոր է ճանճերն անմիջապես առանձնացնել կոտլետներից։

«Նախ, Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, որը երեսուն տարի գտնվել է Հայաստանի օկուպացիայի տակ։ Ադրբեջանը ուղղակի վերադարձրել է իրեն պատկանողը, իր պատմական տարածքը, իսկ Ռուսաստանը երբեք չի վերահսկել Ղարաբաղը, այն գտնվում էր Հայաստանի օկուպացիայի տակ։

Երկրորդը՝ Ռուսաստանը չէր կարող պաշտպանել մի տարածք, որը չի հանդիսացել Ռուսաստանի Դաշնության մաս, այո, ընդ որում և զավթված է եղել միջազգային իրավունքին հակառակ։ Հետևաբար միանգամայն անհասկանալի է այս թեմայով Փաշինյանի հռետորաբանությունը, չէ որ լիովին ակնհայտ է, որ հիմա Երևանը բոլոր որոշումներն ընդունում է արևմտյան կառույցների թելադրանքով։ Փաշինյանը Արևմուտքի հետ է համաձայնեցնում իր գրեթե յուրաքանչյուր քայլը»,- ընդգծել է քաղաքագետը։

Խնդիրը, նրա կարծիքով, թաքնված է նրանում, որ Հայաստանն ինքը չգիտի, թե ինչ է ուզում, բայց փաստը նաև նրանում է, որ Երևանը պատրաստվում է տարածաշրջանում մեծ հրդեհ բորբոքել, արտատարածաշրջանային դերակատարներ՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներգրավմամբ։

«Կարող էր ծագել գլոբալ միջազգային հակամարտություն, և փառք Աստծո, որ Ադրբեջանը, Ռուսաստանը և Թուրքիան բավական խելամիտ գտնվեցին թույլ չտալով այդ աղետը: Եվ հիմա էլ Բաքուն, Անկարան և Մոսկվան դիմադրում են ապակառուցողական մտահաղացումներին»,- նշել է Ռուբաևը։

Նրա խոսքով, Փաշինյանն այսօր նորից ուզում է դուրս գալ հակամարտության սարահարթը, բայց դա նրան չի հաջողվում։

«Եվ եթե Հայաստանի կողմից լինեն ինչ-որ սադրիչ փորձեր, ապա դրանք կստանան վճռական պատասխան Ադրբեջանի կողմից, իսկ Ռուսաստանը պարզապես անտեսելու է Երևանի օգնության բոլոր խնդրանքները։ Այդ ժամանակ Հայաստանը կհայտնվի դեմ առ դեմ Ադրբեջանի հետ, և ադրբեջանական ռազմական ուժը գլանի պես կանցնի Հայաստանով։ Փաշինյանն այսօր պարզապես թերագնահատում է ռիսկերը, Ռուսաստանն այլևս մտադիր չէ օգնել Հայաստանին»,- վստահ է Ռուբաևը։

Միևնույն ժամանակ, ռուս քաղաքագետ Ռենատ Սավինի կարծիքով, Մոսկվայի համբերությունը ակնհայտորեն սպառվել է, եթե ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը դադարեցրել է հեգնական ինտոնացիաներ օգտագործել Երևանի յուրաքանչյուր նոր հնարածը մեկնաբանելիս, և սկսել է հանգամանորեն հերքել հայկական կեղծիքի հոսքը՝ հանդես գալով Երեւանի հասցեին հակամեղադրանքներով։

«Ռուսաստանի ԱԳՆ-ի կտրուկ նոտաները ակնհայտորեն խոսում են այն մասին, որ Մոսկվան այլևս տրամադրված չէ Երևանի հետ փոխզիջումներ փնտրելու և պատրաստ է միանգամայն վճռական գործողությունների։ Եթե Հայաստանը չհանդարտվի և ապրիլի 5-ին Բրյուսելում դավաճանի Ռուսաստանի շահերին, ապա նրան սպասում են շատ տխուր հետևանքներ, այդ թվում նաև իր ինքնիշխանության երաշխավորի կորուստը, երբ վաղը արդեն ուշ կլինի հետ վերցնելու համար։ Բանը նրանում է, որ Փաշինյանը դեռ չի հայտնվել այն իրավիճակում, երբ նրան վճռականորեն ու անդառնալիորեն թողել են բախտի քմահաճույքին։ Արևմուտքի փորձագետները նրան վստահեցնում են, որ Մոսկվան չի գնալու հարաբերությունների ամբողջական խզման և դրականորեն կարձագանքի Փաշինյանի հորդորներին, եթե Երևանը լավ խնդրի։ Բայց դա այդպես չէ, ես վստահ եմ, որ Ռուսաստանը արդեն պատրաստել է՝ Երևանի վրա ճնշում գործադրելու արտակարգ միջոցառումների ցանկը և պարզապես սպասում է այն պահին, որպեսզի դրանք գործի դնի։ Իսկ Փաշինյանն էլ գտնվում է հոգեբանական վերաֆորմատավորման իրավիճակում, երբ Արևմուտքի բարեկամները սեւը սպիտակ են անվանում և վստահեցնում են, որ սպառնալիքներ չկան։ Առավել սարսափելի կլինի վերադառնալ հետ, իրականությանը, և ողջ արածի ու ասածի համար պատասխանել Ադրբեջանի և Ռուսաստանի առջև»,- եզրափակել է Ռ. Սավինը:

Caliber.Az
Դիտումներ: 211

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Հիքմեթ Հաջիևը կոշտ է արձագանքել Politico-ում հակաադրբեջանական հոդվածին

85
22 Նոյեմբերի 2024 10:16
2

Միֆոդիզայնը և ռեալդիզայնը որպես հայկական քաղտեխնոլոգիայի բաղադրիչներ Թեյմուր Աթաևի մտորումները

84
21 Նոյեմբերի 2024 15:11
3

Ադրբեջանական հաշվիչ Դաժան, բայց արդար

84
21 Նոյեմբերի 2024 19:07
4

Պեյզաժ Կապիտոլիումից հյուրերի համար Եվ Բաքվի երկաթյա կամքը

84
21 Նոյեմբերի 2024 16:41
5

Միլլի Մեջլիսը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևի մասին

67
22 Նոյեմբերի 2024 08:50
6

Յուղի փոխարեն թնդանոթնե՞ր Պատմության դասեր

61
22 Նոյեմբերի 2024 15:29
7

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, Բաստրիկինը և հակաադրբեջանական արշավը Քրեական գործ՝ «Yaşasın Azərbaycan!»-ի համար

61
22 Նոյեմբերի 2024 17:54
8

«Իրական» Հայաստանը և Երևանի իրողությունները Փաշինյանը շարունակում է խարխլել խաղաղությունը

57
23 Նոյեմբերի 2024 14:02
9

Հայաստանում եվրոպացի հետախուզները շարունակում են լրտեսել Ադրբեջանին Տեսանյութ սահմանից

50
22 Նոյեմբերի 2024 16:07
10

Աչքներին է երևացել... «Հին աշխարհի հիստերիկները»

48
22 Նոյեմբերի 2024 14:29
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading