twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ֆրանսիան Հայաստանը դիտարկում է, որպես Հարավային Կովկասի իր բանալի» Իգոր Իգնատչենկոն պատասխանում է Caliber.Az-ին

18 Մայիսի 2023 17:53

Caliber.Az-ի հարցազրույցը՝ պատմական գիտությունների թեկնածու, ֆրանսագետ, Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի Հասարակական գիտությունների ինստիտուտի դոցենտ Իգոր Իգնատչենկոյի հետ:

- Օրերս եղել են տեղեկություններ այն մասին, որ Ֆրանսիան որոշել է սկսել մահաբեր զենքի մատակարարումները Հայաստան։ Դրանով հանդերձ Փարիզը արդյո՞ք խախտում է հակամարտող տարածաշրջանները մահաբեր զենք չմատակարարելու համաեվրոպական քաղաքականությունը։

- Կարծում եմ, որ այն պայմաններում, երբ աշխարհը սրընթաց փոխվում է, իսկ խաղի կանոնները արտագրվում են ընթացքում, հնարավոր իրավական հակասությունները դժվար թե կանգնեցնեն Ֆրանսիայի բորբոքվածությունը: Այս դեպքում խոսք կարող է գնալ այս կամ այն փաստաթղթերի մեկնաբանությունների մասին, իսկ դրանց իսպառ բացակայության դեպքում Փարիզը միշտ կարող է հղում անել «հատուկ դեպքի» վրա և այլն։ Ֆրանսիան որպես պետություն ունի այս կամ այն փաստաթղթեր մեկնաբանելու հսկայական պատմական փորձ և իրավիճակը իր օգտին շրջելու հմտություն: Հետևաբար ԵՄ-ից կամ ՆԱՏՕ-ից ֆրանսիական նախաձեռնություններին վճռական հակահարված հազիվ թե կարելի է ակնկալել: Առավել ևս, որ ֆրանսիացիները կարող են իրենց արևմտյան գործընկերներին հայտարարել, որ Հայաստանը ընտրել են որպես տարածաշրջանում Ռուսաստանի հավակնությունների զսպող հակակշիռ, և հետևաբար իրենց որոշումներն օրինական են և համապատասխանում են տվյալ պահի պահանջներին։

- Ինչո՞վ է, ըստ Ձեզ, պայմանավորված ֆրանսիացիների այդչափ մեծ ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ:

– Ֆրանսիան միշտ ցանկացել է ներկա գտնվել Անդրկովկասում (Հարավային Կովկասում – խմբ.), և Հայաստանին նա հիմա համարում է տարածաշրջանի իր բանալին։ Վերջին տարիներին այդ եվրոպական երկիրը վերընթաց ամրապնդել է Երևանի հետ երկկողմ հարաբերությունները։ Այժմ, երբ Ռուսաստանը զբաղված է այլ խնդիրներով, հայտնվել է այս տարածաշրջանում նրա ազդեցությունը ֆրանսիականով փոխարինելու առանձնահատուկ հնարավորություն, և Ֆրանսիայի կառավարությունը մտադիր չէ բաց թողնել նման հնարավորությունը։ Նա, ինչպես գիտենք, ավանդաբար ձգտում է՝ տարածաշրջանային հակամարտություններում մեծ տերության և արբիտրի դեր խաղալ։

Հայաստանին մահաբեր զենք մատակարարելու որոշումը թելադրված է, ակնհայտ է, համագործակցությունը խորացնելու և Հայաստանին իր կարևորությունն ու ունակությունը ապացուցելու ցանկությամբ։ Քանի որ Ֆրանսիան վերջին շրջանում իրեն դիրքավորում է որպես այդ երկրի գլխավոր պաշտպան հայ-ադրբեջանական հակամարտությունում, ապա գործընկերոջ նկատմամբ այս կերպ իր շահագրգռվածությունը դրսևորելու որոշումը միանգամայն տրամաբանական է և բխում է վերը նկարագրված իրավիճակից։

- Ուրեմն ինչո՞վ է ավելի շատ պայմանավորված ֆրանսիական սպառազինության Հայաստան մատակարարումները՝ նրա տնտեսական, թե՞ այնուամենայնիվ քաղաքական շահերով։

- Թվում է, թե այս որոշման մեջ ավելի շուտ նկատվում է Ֆրանսիայի քաղաքական շահը, հատկապես Հայաստանում իր ազդեցությունը ամրապնդելու ցանկությունը, դրանով փոխարինել այնտեղ թուլացող ռուսական գերիշխանությունը, և դրա միջոցով այնուհետև ազդել Հարավային, և հնարավոր է նաև Հյուսիսային Կովկասի ողջ տարածաշրջանի վրա։ Սակայն որոշակի տնտեսական շահեր նույնպես առկա են՝ ֆրանսիական ռազմական արտադրանքի համար յուրացման նոր շուկաներ գտնելու ցանկությունը առաջվա պես արդիական է։ Եվ այս համատեքստում ֆրանսիական իշխանությունների ներկայիս որոշումը կարելի է գնահատել որպես աղմկահարույց փիար-արշավ։

- Սա կարող է արդյո՞ք ազդել տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա։

- Ներկա փուլում այս որոշումը դժվար թե լրջորեն ազդի տարածաշրջանում ուժերի դասավորվածության վրա։

Caliber.Az
Դիտումներ: 894

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

ԵԱՏՄ-ն, պատժամիջոցները և TRIPP-ը Հայաստանը՝ Մոսկվայի և Բրյուսելի միջև

85
30 Դեկտեմբերի 2025 10:37
2

Միրզոյան. Ադրբեջանական բենզին գնելը շատ օգտակար է Հայաստանի քաղաքացիների համար

60
29 Դեկտեմբերի 2025 11:45
3

ԱԳՆ ղեկավար. Բաքվի և Մոսկվայի միջև լարվածությունը կապված է AZAL-ի խոցված ինքնաթիռի հետ

53
29 Դեկտեմբերի 2025 10:24
4

Ալիևը հաստատել է Ադրբեջանի Պետնավթհիմնադրամի 2026 թվականի բյուջեն

49
29 Դեկտեմբերի 2025 21:08
5

Բաքվի բնակիչներին շուտով սպասում է վառ տիեզերական շոու ՊԱՇՏՈՆԱԿԱՆ / ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

49
29 Դեկտեմբերի 2025 13:50
6

Տեխասում՝ Ադրբեջանի քաղաքացիների համար արտագնաց հյուպատոսական ծառայություններ են կազմակերպվել

48
29 Դեկտեմբերի 2025 10:50
7

Ֆարիդա Մամեդովա. Կովկասյան Ալբանիայի գաղտնիքները: Մաս II «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

48
29 Դեկտեմբերի 2025 10:28
8

Ադրբեջանը ողջունում է Եմենում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

48
29 Դեկտեմբերի 2025 11:18
9

Տարածաշրջանային տնտեսություն և հայ ռևանշիստների քարոզչությունը Չեռնովը և Մութալիևը՝ Caliber.Az կայքում

45
29 Դեկտեմբերի 2025 14:48
10

Իլհամ Ալիևը այցելել է «Բաքվի Սպիտակ քաղաք» ԼՈՒՍԱՆԿԱՐ

45
29 Դեկտեմբերի 2025 13:12
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading