«Ղարաբաղում հացահատիկ աճեցնելու Բաքվի ջանքերը` դա շատ խոստումնալից նպատակ է» Պրոֆեսոր Տկաչենկոն՝ Caliber.Az կայքում
Համաշխարհային պարենային ճգնաժամի սպառնալիքը շարունակում է դամոկլյան սրի պես կախված մնալ մարդկության վրա։ Չնայած ուկրաինական հացահատիկի արտահանման հետ կապված խնդիրների մասնակի լուծմանը, որը, ըստ վերլուծաբանների, հանդիսանում է որոշիչ գործոն համաշխարհային գների աճի համար, իրավիճակը առանձնապես չի փոխվել՝տարբեր երկրներում պարենամթերքը միևնույն է թանկանում է և այդ հաշվով կանխատեսումները ամենահիասթափեցնողն են: Այդ խնդիրը Ադրբեջանին նույնպես չի շրջանցել՝ ալյուրի գները բարձրանում են, թեև կառավարությունը շատ բան է անում իրավիճակը կայունացնելու համար՝ այդ թվում նաև հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնումը, մասնավոր հատվածին ներգրավելով շուկայում որոշ ապրանքախմբերի գների կանոնավորման գործում։
Ինչո՞վ է պայմանավորված պարենային համաշխարհային ճգնաժամը, ի՞նչ գագաթնակետի կարող է հասնել այն և որքանո՞վ է լուրջ այդ սպառնալիքը Ադրբեջանի համար։ Caliber.Az-ի այս հարցերին է պատասխանել ռուս քաղաքագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր Ստանիսլավ Տկաչենկոն։
– Չնայած այն բանին, որ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման եւ ռուսական ցորենի արտահանման սահմանափակման հետ կապված սուր լարվածությունը մասնակիորեն վերացված է, մարդկության համար սովի սպառնալիքը մնում է՝դեֆիցիտի խնդիրը կարծես լուծված է, բայց գները, միեւնույն է, անցնում են: Որն է իրադարձությունների նման շրջադարձի պատճառը եւ այնուհետև ի՞նչ ակնկալել։
- Համաշխարհային առևտրի փորձագետների շրջանում սուր քննարկում է ծավալվել մեր աչքի առաջ աճող պարենային ճգնաժամի պատճառների վերաբերյալ, որը սպառնում է ազդել մոլորակի շատ պետությունների վրա։ Վեճի մասնակիցների մեծ մասը համաձայն են նրա հետ, որ ճգնաժամը չունի մեկ պատճառ, այլ դրա զարգացումն արտացոլում է համաշխարհային քաղաքական և տնտեսական համակարգում տեղի ունեցող բարդ գործընթացները։
Առանձնանում են պատճառների երկու խումբ, որոնք դիտարկվում են, որպես սննդամթերքի շուկայում ընդհանուր իրավիճակի վատթարացման դրայվեր։ Նախ, դա աշխարհի առաջատար տնտեսությունների (ամերիկյան և եվրոպական) մեղմ դրամավարկային քաղաքականություն է, որի արդյունքում համաշխարհային առևտրային համակարգում իրացվելիության ծավալն աճում է զգալիորեն ավելի արագ տեմպերով, քան արդյունաբերական/ագրարային արտադրությունը և շուկաներում ապրանքների մատակարարումը։ Գների աճի տեմպերը՝ 2020 թվականի գարնան ժամանակահատվածից, երբ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում սկսվեցին իրագործվել քաղաքացիներին և բիզնեսին օգնելու ծրագրեր՝ սկսեցին կտրուկ արագանալ։ ԵՄ-ում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ տնտեսություններում գնաճի ներկայիս տեմպերը գտնվում են վերջին 40 տարվա ընթացքում ռեկորդային մակարդակի վրա։ Եվ նման իրավիճակը հանգեցնում է առանձին հումքային շուկաներում անկայունության, քանի որ հենց հումքային ապրանքներ են գերիշխում համաշխարհային բորսայական առևտրում, դրանց շուրջ են ձևավորվում գնաճային սպասումները, հռչակվում են չնախատեսված հանգամանքների դեպքում ռազմավարական ռեզերվներ և պահուստներ ստեղծելու պահանջները։
Երկրորդը՝ դա կորոնավիրուսի ժամանակահատվածում գլոբալ տրանսպորտային և լոգիստիկ շղթաների ապակայունացումն է։ Համաշխարհային արդյունաբերությունը չի հասցրել վերջին երկու տարիներին արձագանքել համավարակի հետևանքով առաջացած նորություններին։ Այսպիսով, տնտեսական անկման սպասումներն ի սկզբանե կտրուկ իջեցրին գրեթե բոլոր ապրանքների գները։ Ադրբեջանիւմ շատ լավ հիշում են, թե ինչպես 2020 թվականի մարտ ամսին մեկ բարել նավթն արժեր 20 դոլարից մի փոքր ավել էր։ Նման անկում ապրեցին նաև այլ ապրանքների, այդ թվում նաև պարենային ապրանքների գները։ Այս իրավիճակում ապրանքների փոխադրման պահանջարկը սկսեց կտրուկ նվազել։ Իսկ երբ ընդամենը երեք ամիս անց հումքի գները սկսեցին աճել, տրանսպորտային ընկերությունները չհասցրին ժամանակին արձագանքել, ինչի արդյունքում լոգիստիկական շխթաներում սկսեցին խցանումներ գոյանալ։ Այսպես հումքի գների տատանումները և տրանսպորտային ընկերությունների կողմից շուկայում ժամանակին իրենց վարքագիծը փոխելու անկարողությունը ապակայունացրել են համաշխարհային տնտեսությունը՝ դնելով ներկայիս ցնցումների հիմքը:
Եզրափակելով կնշեմ ևս մեկ գործոն, որի նշանակությունը գնալով աճում է՝ գնաճային սպասումները։ Այն իրավիճակում, երբ շուկայի բոլոր խաղացողները վստահ են, որ գները միայն աճելու են, գների կայունացումը դառնում է հեռավոր և անխուսափելի նպատակ։ Հատկապես այս գործընթացներն են այժմ տեղի ունենում մոլորակի պարենային շուկայում։
-Այսպես թե այնպես, մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին համաշխարհային պարենային ճգնաժամի վտանգը մեծանում է, պարբերաբար ի հայտ են գալիս նոր ճեղքվածքներ պարենային ապահովման համակարգում, լոգիստիկայում, կամ պարզապես պարենային ռեսուրսների (հացահատիկ և այլն) արտադրության մեջ։ Այս խնդիրն ընդհանուր առմամբ լուծելի՞ է, համակարգային է, թե՞ սննդամթերքի դեֆիցիտի ու դրա թանկացման սպառնալիքը ունի՝ մարդկության խրոնիկ հիվանդությանը վերածվելու և տարիների ընթացքում միայն խորանալու շանսեր։
-Համաշխարհային տնտեսության մասնագետներին լավ հայտնի է, որ մոլորակի վրա սնունդը արտադրվում է բավարար ծավալներով, ինչպես ծավալների (կալորիաների), այնպես էլ առանձին տեսակների՝ ճարպերի, ածխաջրերի, սպիտակուցների և այլ ցուցանիշների տեսակետով։ Ցանկացած առանձին պահին շուկայում և պաշարներում սննդամթերքը բավական է, որպեսզի լիովին չեզոքացնել սովի սպառնալիքը։
Պարենային ճգնաժամի սպառնալիքը ավելի շուտ ծագում է առանձին պետությունների՝ գյուղատնտեսական ապրանքների առևտրում միմյանց հետ համագործակցելու ցանկությունից, ինչպես նաև նրանում, ինչը գիտնականներն անվանում են «տեղեկատվական ասիմետրիա»: Դա տեղի է ունենում, երբ շուկայի խաղացողները (ներառյալ կառավարությունները և միջազգային կազմակերպությունները) ժամանակին տեղեկատվություն չեն ստանում որոշակի երկրում կամ տարածաշրջանում սննդի պակասի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության մեջ սննդի շրջանառությանը սպասարկող տրանսպորտային ցանցերի խափանումների մասին: Տարբեր տարիների ընթացքում ԵՄ-ում սննդամթերքի մինչև 40 տոկոսը ոչնչացվում է այն պատճառով, որ այն կորցնում է իր գրավիչ տեսքը (հատկապես բանջարեղենը ու մրգերը) կամ լրանում է արտադրանքի պիտանելիության ժամկետը, որը արտադրվում է այն ծավալներով, որոնք զգալիորեն գերազանցում են ազգային շուկաների կարիքները:
Հետևաբար, պարենային խնդրի լուծումը կայանում է ոչ միայն արտադրության ծավալների ավելացման, բերքատվության բարձրացման կամ գյուղատնտեսական հումքի պահպանման/վերամշակման որակի բարելավման սովորական ջանքերի մեջ։ Ոչ պակաս կարևոր է հանդիսանում պարենամթերքի և և գյուղատնտեսական հումքի առևտրի խափանումները կանխելու, շուկայի առանձին հատվածների ուշադիր մոնիտորինգը և վաղ փուլում ապրանքների գների աճի և պակասուրդի սպառնալիքների հայտնաբերումը: Այսպիսով, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ռուսական հանքային պարարտանյութերի արդյունաբերության դեմ հայտարարված պատժամիջոցները դարձան զգալի գործոն, որը 2022 թվականի գարնանը բարձրացրեց հացահատիկային մշակաբույսերի գները։ Իսկ երբ պոտաշի և այլ հանքային պարարտանյութերի նկատմամբ այս պատժամիջոցները շատ ուշացումով հանվեցին՝ արդեն պահը ձեռքից բաց էր թողվել՝ պարենային ապրանքների թանկացումնները արդեն դարձել էին անկասելի։ Ուստի, կարևոր նպատակը, որը կարող էր համախմբել պարենային ճգնաժամի սպառնալիքը հաղթահարելու մեջ շահագրգռված ողջ համաշխարհային հանրությանը՝ պետք է դառնա վերջին կիսամյակում համաշխարհային առևտրական համակարգում տարբեր պատժամիջոցներով և արգելքներով բարդացումներին հակազդելը։
- Ադրբեջանը օպերատիվորեն ջանքեր է գործադրում պարենային ճգնաժամի ռիսկերը նվազեցնելու համար։ Դրա համար, օրինակ, համաձայնագիր է կնքվել Իսրայելի հետ Ադրբեջանի տարբեր շրջաններում, մասնավորապես՝ Ղարաբաղում ցորենի ցանման հատուկ տեխնոլոգիայի ներդրման մասին։ Որքանո՞վ է, Ձեր կարծիքով, Ադրբեջանը պաշտպանված համաշխարհային պարենային ճգնաժամի էքսցեսներից, և ի՞նչ այլ մեխանիզմներ պետք է այստեղ մշակվեն։
- Ցորենի և հացահատիկային այլ մշակաբույսերի արտադրության ծավալների ավելացմանը ուղղված Ադրբեջանի կառավարության ներկայիս ջանքերը ժամանակին են և պետք է ողջունվեն: Այս միջոցառումների միջոցով ձեր երկրում ձևավորվում է ներքին շուկայի կարիքներն արագ բավարարելու պոտենցիալ, ինչը հատկապես արդիական է ճգնաժամի, կամ շուկայում ընդհանուր անկայունության ժամանակահատվածներում: Քանի որ բնակչության համար իշխանությունների աշխատանքի արդյունավետության ցուցանիշը հանդիսանում է բոլոր ավանդական սննդամթերքի մատչելի գներով հասանելիությունը, հայրենական արտադրության աճը մեծացնում է ապրանքային ինտերվենցիաների և սոցիալապես զգայուն սննդամթերքի, առաջին հերթին հացաբուլկեղենի և մակարոնի գների իջեցման հնարավորությունները։
Ինչ վերաբերում է Ղարաբաղում հացահատիկի արտադրությանը, ապա սա շատ խոստումնալից երկարաժամկետ նպատակ է, որը պետք է լուծվի այս բազմաչարչար տարածաշրջանում բնականոն կյանքը վերականգնելու ընդհանուր ջանքերի շրջանակներում: Քանի որ Ղարաբաղում բավարար ջրային ռեսուրսներ կան, եւ կան զգալի հողատարածքներ, որոնք պիտանի են բուսաբուծության համար, հացահատիկի առաջնային աճեցման վրա շեշտադրումը լիովին արդարացված է: