twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Արդյո՞ք Պուտինն ու Մակրոնը կհասնեն Հայաստանին օգնության Ժամանակը սպառվում է, ժամկետները սեղմում են. հայկական նոր ողբերգության ակնկալիքով

16 Նոյեմբերի 2022 16:16

Վերջին օրերին Երևանն արդեն բացահայտորեն բռնել է Բաքվի հետ հակամարտությունը սրելու ուղին և ոչ միայն բանակցային գործընթացը մտցնելով փակուղի կուլիսների ետևում, այլև բացահայտորեն, իշխանության բոլոր մակարդակներում հանրային տարածք նետելով ապակառուցողական թեզեր ու պահանջներ Ղարաբաղի նկատմամբ։ Այս կապակցությամբ հարկ է մտաբերել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջերս արած հայտարարությունը, որը նա հնչեցրել է «CivilNet»-ին տված հարցազրույցում, ինչպես նաև Twitter-ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները։

Այսպես, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ «առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման, կամ գոնե ճշտելուն, թե ինչպես է այն կարգավորվելու՝ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»։

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի ղեկավարությանը մեղադրել է «Հայաստանի քաղաքացիական բնակչության նկատմամբ ահաբեկչության մեջ»։ Նա նաև բանը հասցրել է նրան, որ ասել է «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին անվանում է իր քաղաքացիներ և, միևնույն ժամանակ կրակում նրանց վրա»։ Քիչ առաջ Փաշինյանը Ադրբեջանը համեմատել է ահաբեկչական կազմակերպությունների հետ, ինչպես նաև հայտարարել է, որ Բաքուն Ղարաբաղում և սահմանի վրա նախապատրաստում է «հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»։

Նման հայտարարությունները վկայում են այն մասին, որ Հայաստանի քաղաքական վերնախավը այդպես էլ չհաշտվելով տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոխած նոր իրողությունների հետ՝ շարունակում է Ղարաբաղի հետ կապված պլաններ կառուցել։ Հասկանալի է, որ Ադրբեջանի հետ պատերազմում կրած պարտությունը դարձել է հարված Հայաստանի ազգային հպարտությանը. Առաջին ղարաբաղյան պատերազմի տարիները, օկուպացիայի գրեթե երեք տասնամյակը և քարոզիչների կողմից հանգամանորեն շրջանառվող «հայ ժողովրդի նորագույն պատմության հերոսական վեպը» զրոյացվեցին Խանքենդիից փախուստով և 10 հազար դասալիքներով։ Այդ ժամանակից անցել է երկու տարի, որի ընթացքում ադրբեջանական բանակը երբեմն կռվով, իսկ երբեմն էլ զինվորական ծանր սապոգի հասարակ հարվածներով գրավել է Ղարաբաղի և Հայաստանի սահմանին գտնվող ռազմավարական բոլոր կարևոր բարձունքները։

Ավելի վաղ, երբ Հայաստանը օկուպացրել էր ադրբեջանական լայնարձակ տարածքները, ուներ ամրացված պաշտպանություն, գրավում էր լավագույն ռազմավարական դիրքեր՝ նա իրոք ուներ Բաքվի հետ սակարկության մեջ իր պահանջների վրա հիմնվելու բան։ Բայց այսօր իրավիճակն այնքան է փոխվել Ադրբեջանի օգտին, որ սկզբունքորեն վերացվել է ինչ որ սակարկության անհրաժեշտությունը։ Հայաստանը պարզապես Ադրբեջանին առաջարկելու ոչ մի բան չունի։ Փաշինյանի կաբինետում իրավապահ մարմինները վերահսկող Արմեն Գրիգորյանին դա մանրամասնորեն հայտնի է։

Ադրբեջանին Հայաստանի դեմ «ագրեսիայի» մեջ մեղադրելու Փաշինյանի փորձերը նույնպես քննադատության չեն դիմանում։ Մեր սահմաններում խաղաղության հասնելու համար, հարկավոր է ընդամենը մեկ բան՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի Ղարաբաղի մարզի նկատմամբ Բաքվի ինքնիշխանության անվերապահ, իրավաբանորեն պարտադրող ճանաչում։ Առանց «տեղական բնակչության անվտանգության երաշխիքների» մասին որևէ դեմագոգիայի՝ սա արդեն Երևանի հետ կապ չունի։ Եվ միայն դրան կարող է հաջորդել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը։

Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի խոսքերին այն մասին, որ «Ադրբեջանը Ղարաբաղի հայերին անվանում է իր քաղաքացիներ և միևնույն ժամանակ կրակում նրանց վրա», ապա այստեղ էլ մենք տեսնում ենք փաստերի կոպիտ խարդախումներ։ Այո, Ղարաբաղում ապրում է էթնիկ հայ բնակչություն, որին Ադրբեջանը իրոք համարում է իր քաղաքացիները։ Բայց միևնույն ժամանակ, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության 4-րդ կետը, այնտեղ դեռ մնում են՝ և՛ հայկական ռազմական կազմավորումների տարրեր, և՛ անջատողական կառույցներ։ Այն պահին, երբ նրանք դիմում են զինված սադրանքների, նրանք անմիջապես դառնում են ադրբեջանական բանակի օրինական թիրախ։ Այն պահին, երբ նրանք ընդդիմանում են Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգին՝ նրանք կրկին դառնում են օրինական թիրախ և ենթակա են չեզոքացման։

Ակնհայտ է, որ այդ տարրերը չեն ցանկանում դուրս գալ Ադրբեջանի տարածքից՝ հենվելով ռուս խաղաղապահների քողի տակ ծածկույթին։ Բայց այստեղ նույնպես պետք է հասկանալ, որ Ղարաբաղում ռուս զինվորականները հանդիսանում են ժամանակավոր երեւույթ։ Այստեղ հարկ է վերաբերել նաեւ Կրեմլի մատուցմամբ «Ռուբեն Վարդանյան» նախագիծը։ Վարդանյանի վնասազերծումը, ինչպես խաղաղապահների դեպքում, այնպես էլ առանց նրանց՝ տեխնիկապես բավականին հասարակ բան է, և դա անպայման տեղի կունենա։ Պարտադիր է արդյո՞ք սպասել այդ պահին, եթե տրվում է հեռանալու հնարավորություն։

Ի դեպ, քանի որ մենք խոսել ենք Եռակողմ հայտարարության մասին։ Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը մտահան է արել, որ հատկապես նա է հանդիսանում, որքան էլ վիրավորական հնչի իր համար՝ Ալիևին և Պուտինին նոյեմբերյան այդ փաստաթուխթը տեսախցիկի առաջ չստորագրելու հնարավորություն խնդրած կապիտուլյատը։ Այսօր, նորից բարձրացնելով Ղարաբաղի թեման՝ Փաշինյանը ոչ միայն խափանում է անցյալ կապիտուլյացիայի պայմանները, այլ նաև նախադրյալներ է ստեղծում ապագա կապիտուլիացիայի համար։ Նա, հայկական շահերի տեսակետից ճակատագրական սխալ է թույլ տալիս, քանի որ արձակում է Ադրբեջանի ձեռքերը, որպեսզի օրակարգում դնի Զանգեզուրի, Գյոյչայի և պատմական Արևմտյան Ադրբեջանի թեմաները, որտեղից վտարվել է բնիկ ադրբեջանական բնակչությունը։

Կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը ոգեշնչման աղբյուրներ են դարձել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի որոշ բանավոր խոստումները և Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ փակ երկկողմ հանդիպման արդյունքները։ Հատկապես սրանից հետո է Հայաստանի վարչապետը սրել իր հռետորաբանությունը։ Բայց որքանո՞վ է ճիշտ հույս դնել արտաքին դերակատարների օգնության վրա այն պայմաններում, երբ չունես սեփական բանակ։ Առայժմ ամեն ինչ գնում է դեպի այն, որ հայերը դեմ առ դեմ կհայտնվեն պայմանավորվածությունների իրագործումը ձգձգելուց բավականին հոգնած Ադրբեջանի հետ։ Պայմանները հրապարակվել են, դրանց իրականացման վերջնական ժամկետները որոշված են։ Հայաստանը այլևս լուրջ թշնամի չի հանդիսանում Ադրբեջանի համար։ Այնպես է ստացվել, որ աշխարհը փոխվել է, փոխվել են տարածաշրջանային ու գլոբալ իրողությունները, և ներկայումս հայերի համար լավագույն դեպքում կփայլի տարածաշրջանային մրցակիցների դերը։ Սա ոչ մի դեպքում հայկական ներուժի թերագնահատում չէ, պարզապես օբյեկտիվ իրականությունը կայանում է նրանում, որ 44-օրյա պատերազմի արդյունքներով և աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների համատեքստում Բաքուն անցել է ավելի բարձր աշխարհաքաղաքական լիգա և իր առջեւ ավելի գլոբալ խնդիրներ է դնում։

Երևանի համար մտածելու եւ որոշումներ կայացնելու համար ժամանակը գնալով ավելի քիչ է մնում։ Առջևում նոր տարին է, ինչ որ կերպ այն չդառնա հայոց արհեստական պետականության հերթական ողբերգության տարի։

Caliber.Az
Դիտումներ: 131

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մեհդի Սոբհանիի մեղադրանքներին

287
28 Հունիսի 2025 09:03
2

Արա-սուտը չի ավարտվում. նոր ժամանակ «Հին աշխարհի հիստերիկները»

165
28 Հունիսի 2025 13:08
3

Հատուկ սադրանքների դեսպան Ո՞ր ուժերի համար է աշխատում Մեհդի Սոբհանին։

148
28 Հունիսի 2025 13:00
4

Հաջիզադեն կոշտ է պատասխանել Սոբհանիի հայտարարություններին՝ կապված ԱԱՀ-ի հետ

140
28 Հունիսի 2025 13:11
5

Հայաստանը և Արևմուտքի երկակի բարոյականությունը Փաշինյանը ամեն ինչ կարելի՞ է։

130
28 Հունիսի 2025 11:24
6

Ռասիմ Մուսաբեկով. Ռուսաստանը չգնահատեց Ադրբեջանի բարիդրացիության քաղաքականությունը

126
30 Հունիսի 2025 11:37
7

Ֆիդանը ընդգծել է Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի նշանակությունը

96
28 Հունիսի 2025 11:09
8

Ադրբեջանում չեղարկվել են ռուսական մշակութային միջոցառումները

90
30 Հունիսի 2025 09:50
9

Աղդամում ոստիկանության աշխատակիցը պայթել է ականի վրա

76
30 Հունիսի 2025 09:54
10

Ադրբեջանի ռուսական համայնքը դատապարտել է Եկատերինբուրգում ուժայինների գործողությունները

74
30 Հունիսի 2025 09:43
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading