Հայաստանը և ՀԱՊԿ-ն. փախուստի փորձ, թե՞ դժգոհության հերթական դրսևորում
    Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

    Հարցազրույց  13 Մարտի 2023 - 12:49

    Samir Ibrahimov

    Հայաստանը փաստորեն ինքնուրույն իջեցնում է իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում։ Երեւանը՝ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու առաջարկ է ներկայացրել ռազմական կազմակերպությանը։ Այդ մասին մարտի 10-ին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Նման որոշման մանրամասնների ու պատճառների մասին նա ոչինչ չի ասել, թեև սկզբունքորեն այդ քայլը տեղավորվում է ՀԱՊԿ-ի նկատմամբ այն վերաբերմունքի մեջ, որը Հայաստանի իշխող թիմը արդեն երկար ժամանակ ցուցաբերում է։ Այստեղ տեղին է հիշել, օրինակ, թե ինչպես հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է՝ իր տարածքում ընդունել ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխախտելի եղբայրություն-2023» զորավարժությունները։

    Երեւանի ներկայիս որոշումը գործնականորեն նշանակում է Հայաստանի մասնակցության սահմանափակում ՀԱՊԿ-ի համակարգում, որը ներառում է նաեւ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը։

    ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը ինքնաբերաբար զբաղեցնում են անդամ երկրների ներկայացուցիչները։ Ինքնին գլխավոր քարտուղարը հերթականությամբ, յուրաքանչյուր մասնակից երկրից նշանակվում է երկու տարի ժամկետով։

    Ուրեմն, ինչի՞ վրա է ուղղված Հայաստանի ղեկավարության նոր որոշումը։ Սա Երևանի ինչ-որ ցուցադրական ազդանշա՞նն է, որ նա մտադիր է շարունակել իր աստիճանական, առաջընթաց շարժումը՝ այդ ռազմական դաշինքից դուրս գալու։ Եվ ինչպե՞ս կարող են այս մտադրությանը արձագանքել ՀԱՊԿ-ի մյուս անդամները։ Չէ որ, եթե Հայաստանն վերջապես դադարի լինել այս կազմակերպության անդամ, նա լիովին կարող է բարձրացնել նաև՝ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի և Թուրքիայի ու Իրանի հետ իր սաահմաններին Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողների ներկայության աննպատակահարմարության հարցը։

    Այս հարցի հետ կապված, Caliber.Az-ի հետ իրենց մտքերով կիսվել են դաշինքի երկրներից հայտնի փորձագետները:

    Ինչպես նշել է քաղաքական փորձագետ, պատմական գիտությունների դոկտոր, Ղրղզ-ռուսական սլավոնական համալսարանի (Բիշքեկ) պրոֆեսոր Ասկար Ջաքիշևը, լուրերը այն մասին, որ Երևանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու առաջարկ՝ հանդիսանում է այս կազմակերպության նկատմամբ Փաշինյանի կառավարության քաղաքականություն շարունակությունը։

    «Ն.Փաշինյանի, Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու պահից, ՀԱՊԿ-ի հետ հանրապետության ղեկավարության հարաբերությունները չկազմավորվեցին։ Նման քաղաքական սառեցման նախաձեռնող հանդես է եկել Երևանը։ Բավական է հիշել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի ներկայացուցչի ձերբակալությունը, որը սառը ցնցուղ դարձավ Մոսկվայի համար։ Եղել են նաև Մոսկվային հավատարիմ այլ բարձրաստիճան քաղաքական գործիչների ձերբակալություններ։ Հայաստանի նոր իշխանությունների նման քայլերը տհաճորեն աններդաշնակել են Հայաստանի նախկին ղեկավարության քաղաքականության հետ։ Ես պատկերացնում եմ, որ Մոսկվայի և ՀԱՊԿ-ի ղեկավարության մոտ թողած տհաճ նստվածքը ազդել է ադրբեջանա-հայկական վերջին զինված հակամարտության ընթացքում նրանց անորոշ քայլերի վրա։ Տպավորություն էր ստեղծվել, որ Մոսկվան և ՀԱՊԿ-ն միտումնավոր ընդմիջում են արել մինչև որոշակի պահ չմիջամտելով հակամարտությանը, որպեսզի միջազգային քաղաքավարության դաս տան Հայաստանի ղեկավարությանը։

    Այսօր, տեսնելով, որ չի ստացվում Մոսկվայից և ՀԱՊԿ-ի անդամ պետություններից ցանկալի քայլեր ստանալ Երևանի համար, նկատվում է՝ Հայաստանի անվտանգության ներկայիս երաշխավոր ՀԱՊԿ-ն, ըստ երեւույթին, Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ Մոսկվայի հետ խզման դեպքում անհրաժեշտ աջակցություն խոստացած Արևմտյան երկրների օգնությամբ նրա անվտանգության նոր համակարգի ձևավորման աստիճանաբար փոխարինելու միտում։ Այս կապակցությամբ ՀԱՊԿ-ում Հայաստանի կարգավիճակի իջեցումը հանդիսանում է այդ ուղղությամբ առաջին քայլերից մեկը»,- համարում է ղրղզ վերլուծաբանը։

    Բելառուսցի փորձագետ, Ուկրաինայի ապագայի ինստիտուտի վերլուծաբան Իգար Տիշկևիչը նշել է, որ Հայաստանի այս որոշումը՝ միանգամից երկու գործընթացի վկայություն է, որոնք փոխկապակցված են, բայց զարգանում են զուգահեռ։

    «Երևանի համար առաջինը և առանցքայինը՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունից չարդարացված հույսերն են, կամ չարդարացված ակնկալիքները։ Հաշվի առնելով Ղարաբաղում վերջին պատերազմի պատմությունը՝ Հայաստանը դաշինքի անդամ երկրներից ավելի ակտիվ մասնակցություն, ավելի ակտիվ աջակցություն էր ակնկալում։ Բայց չստացավ: Առավել ևս, ՀԱՊԿ-ի գծով գործընկերների մեծ մասը շարունակեցին համագործակցել Ադրբեջանի հետ։ Եվ, վերջապես, վերջին մի քանի ամիսների իրադարձությունները խոսում են՝ Ադրբեջանի, մասամբ Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության տակտիկական շահերի որոշակի նմանության մասին, համենայն դեպս Կովկասում տրանսպորտային միջանցքների հարցի մասով։ Այս կապակցությամբ Երևանի համար միանգամայն տրամաբանական է ինչ-որ կերպ մատնանշել իր վերաբերմունքը»,- ենթադրում է նա։

    Երկրորդ ասպեկտը՝ ՀԱՊԿ-ի ընդհանուր ճգնաժամն է, որը կապված է առաջին հերթին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ, ասում է Տիշկևիչը։

    «ՀԱՊԿ-ի հոդվածները ենթադրում են պատասխանատվության որոշակի մակարդակ և որոշակի արձագանք կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ՝ ագրեսիայի դեպքում։ Ռուսաստանը բռնազավթում է ուկրաինական տարածքների մի մասը և այսպիսով, դրանք ճանաչելու դեպքում, ստեղծւմ է պատերազմի մեջ ներքաշվելու վտանգ։ Այդ թվում նաև, պատերազմը կարող է տեղափոխվել հենց Ռուսաստանի Դաշնության տարածք։ Հետևաբար, արդեն այսօր ՀԱՊԿ-ի պետությունների զգալի մասը իրեն հեռու է պահում կազմակերպությանն ավելի ակտիվ մասնակցությունից և դրա հետագա զարգացումից։

    Մասնավորապես, առնվազն Կենտրոնական Ասիայում նրանք սկսում են ապավինել հավաքական անվտանգության ապահովման այլընտրանքային ձեւերին։ Այսինքն, ես ուզում եմ հիշեցնել Շանհայի համագործակցության կազմակերպության, և հատկապես Կենտրոնական Ասիայում նրա անվտանգության կառույցների կտրուկ ուժեղացման, ինչպես նաև Աստանայի անվտանգության համաժողովը տարածաշրջանային կազմակերպության վերափոխելու մտադրության մասին։ Ինչը նույնպես կարևոր է, և ինչը իսկապես հարվածում է ՀԱՊԿ-ի ապագային»,- ասել է փորձագետը։

    Այսպիսով, ՀԱՊԿ-ն ինքը ճգնաժամի մեջ է, և ի վիճակի չէ արձագանքել մարտահրավերներին, թեկուզ այնպես, ինչպես Հայաստանը դա անհրաժեշտ կհամարեր։ Եվ մյուս կողմից, Հայաստանը անհրաժեշտ աջակցություն չի ստացել ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ էլ Ռուսաստանի Դաշնությունից։

    «Հետևաբար, Երևանի որոշումը՝ մի կողմից դեմարշ է և ավելի ակտիվ գործողությունների կոչ անելու փորձ, մյուս կողմից՝ փաստի արձանագրում։

    Երևանը հազիվ թե այսօր տրամադրված է պեդալահարել ՀԱՊԿ-ից դուրս գալու, կամ նրա փլուզման հարցը, քանի որ դա նշանակում է լրացուցիչ լարվածության օջախի ստեղծում։ Այսինքն, Հայաստանը ցույց կտա իր անհամաձայնությունը կազմակերպության քաղաքականության հետ, նվազագույնի կհասցնի մասնակցությունը, բայց չի աշխատի նրա փլուզման համար։ Սա կապված է այդ թվում նաև ռուսական ռազմակայանի, և Հայաստանում ՌԴ-ի սահմանապահ զորքերի զինծառայողների հետ։ Այս պահին Երևանը նրանց փոխարինող չունի, և դրա համար չկան համապատասխան միջոցներ, գումարած՝ քաղաքականապես Հայաստանը գործնականում մեկուսացված է, եթե վերցնենք տարածաշրջանային պետությունները։ Հետեւաբար, Երեւանի համար ՀԱՊԿ-ից դուրս գալը ավելի շուտ ձգձգվելու է ժամանակի ընթացքում, իսկ ռուսական զորքերի դուրսբերումը կարող է արդիական դառնալ միայն ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո»,- ամփոփել է բելառուսացի վերլուծաբանը։

    Caliber.Az

    Դիտումներ: 54

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Եռակողմ հանդիպում Մոսկվայում. Արդյոք Ռուսաստանը ցանկանում է խաղաղություն Բաքվի և Երևանի միջև Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

24 Մայիսի 2023 - 18:12

«Ադրբեջանի հետ խաղաղությունը՝ վերջին շանս է աղքատության մեջ խրված Հայաստանի համար» Գեներալ Կարաուզը՝ Caliber.Az կայքում

25 Մայիսի 2023 - 12:33

«Հայաստանին ռուսական զենքի մատակարարումների վերսկսումը կխաթարի բանակցային գործընթացը» Դմիտրի Վերխոտուրովը՝ Caliber.Az-ի հետ կապի մեջ

22 Մայիսի 2023 - 15:16

Թեհրանը կունենա՞ միջուկային մահակ Հուսեյնովն ու Էյդելմանը պատասխանում են Սանան Ռզաևին

19 Մայիսի 2023 - 15:56

«Փաշինյանը առայժմ չի կարող մարտահրավեր նետել Մոսկվային» Ռուսաստանցի քաղաքագետները՝ Երևանի դեմարշների մասին

19 Մայիսի 2023 - 17:24

«Ֆրանսիան Հայաստանը դիտարկում է, որպես Հարավային Կովկասի իր բանալի» Իգոր Իգնատչենկոն պատասխանում է Caliber.Az-ին

18 Մայիսի 2023 - 17:53
ԳՈՎԱԶԴ
ВИДЕО
Վերջին լուրեր

    Ադրբեջանում նշվում է Անկախության օրը

    28 Մայիսի 2023 - 00:07

    Փաշինյանը «ձեռնոց» նետեց Պուտինի երեսին. ո՞րն է գինը

    Caliber.Az-ի YouTube-ալիքի տեսանյութը

    27 Մայիսի 2023 - 21:47

    Ադրբեջանի նախագահը մեկնել է Քելբաջարի շրջան

    27 Մայիսի 2023 - 18:00

    Չավուշօղլու. Հայաստանի համար հեշտ չէր վերադարձնել 30 տարի օկուպացված հողերը

    27 Մայիսի 2023 - 15:34

    Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Խավիեր Կոլոմինայի հետ

    27 Մայիսի 2023 - 14:54

    Հայ դիվերսանտները ահաբեկչություններ են ծրագրել Ադրբեջանում

    Պաշտոնական / ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

    27 Մայիսի 2023 - 13:19

    Բելգորոդի մարտերի, հայկական դրոնների և Ուկրաինայի ԶՈՒ համար F-16-ի դերի մասին

    «Մեծ պատերազմ» Ագիլ Ռուստամզադեի հետ

    27 Մայիսի 2023 - 12:56

    Հայաստանի ՊՆ-ն ընդունել է իր դիվերսանտների Ադրբեջանի տարածք ներթափանցելու փաստը

    27 Մայիսի 2023 - 12:21

    Չավուշօղլու. Մոտ ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել

    27 Մայիսի 2023 - 11:49

    Ադրբեջանում ականի վրա տղամարդ է պայթել

    27 Մայիսի 2023 - 11:15

    Զանգիլանում սադրանքի հետևում պարտված Փաշինյանի բարդույթներն են...

    27 Մայիսի 2023 - 10:38

    Զաքիր Հասանովը Վրաստանում մասնակցել է զորահանդեսին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Մայիսի 2023 - 10:15

    Քիշնևում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրում նախատեսված չէ. Հայաստանի ԱԳՆ

    27 Մայիսի 2023 - 09:38

    Զելենսկին շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ

    27 Մայիսի 2023 - 09:14

    Կանխվել է հայ դիվերսանտների ներթափանցման փորձը, կան ձերբակալվածներ

    26 Մայիսի 2023 - 21:06

    Մշակույթը նման է խոշորացույցի

    Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

    26 Մայիսի 2023 - 19:10

    ՅՈՒՆԻՍԵՖ-ի համակարգող. Ադրբեջանում ականներից զոհվածների թիվը շատ մեծ է

    26 Մայիսի 2023 - 19:08

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական. Ականները մարտահրավեր են Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար

    26 Մայիսի 2023 - 19:06

    Փաշինյանին ոչինչ չի խանգարում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

    Ֆարհադ Մամեդով դատողությունները

    26 Մայիսի 2023 - 19:01

    Նախագահը 31,4 մլն մանաթ է հատկացրել Հորադիզ-Զանգիլան ճանապարհի վերանորոգման համար

    26 Մայիսի 2023 - 18:11

    Ժողովուրդն դեմ է…

    Հայ ազգի լուռ խռովությունը

    26 Մայիսի 2023 - 18:05

    Ջեյհուն Բայրամով. Ադրբեջանը բազմազգ և բազմադավան երկիր է

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Մայիսի 2023 - 17:48

    Միխալկո. ԵՄ-ն Ադրբեջանի գլխավոր գործընկերն է տարածքների ականազերծման գործում

    26 Մայիսի 2023 - 17:32

    ԶԼՄ-ներ. Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները խառնված են թմրանյութերի մաքսանենգության մեջ

    26 Մայիսի 2023 - 17:03

    ՀԱՊԿ-ն դուրս չի գա Հայաստանից

    Եվ Երեւանին թույլ չեն տա

    26 Մայիսի 2023 - 16:44

    iVoice Communications-ի ղեկավար. Ես ապշած էի այն ամենից, ինչ տեսա երեկ Աղդամում

    26 Մայիսի 2023 - 16:40

    Համատեղ ջանքերով մենք կհասնենք ադրբեջանա-վրացական հարաբերությունների ամրապնդմանը

    Իլհամ Ալիևը՝ Սալոմե Զուրաբիշվիլիին ուղղված նամակում

    26 Մայիսի 2023 - 16:15

    Ադրբեջանի պաշտպանության նախարարը մասնակցում է՝ Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ անցկացվող շքերթին

    26 Մայիսի 2023 - 15:49

    Լեյլա Աբդուլլաևա. Ադրբեջանը և Հայաստանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել հաջորդ շաբաթ Քիշնևում

    26 Մայիսի 2023 - 15:30

    Բրիտանացի պատգամավոր. Ականազերծումը Ադրբեջանի առաջնահերթություններից է

    26 Մայիսի 2023 - 14:32

    Բեռլինում նշել են Ադրբեջանի Անկախության օրը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Մայիսի 2023 - 13:29

    Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարները բարձրացնում են իրենց պրոֆեսիոնալիզմը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Մայիսի 2023 - 12:39

    Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

    26 Մայիսի 2023 - 12:12

    Ադրբեջանը կուսումնասիրի Թուրքիայի փորձը անշարժ գույքի գրանցման ոլորտում

    26 Մայիսի 2023 - 11:39

    Պետքարտուղարություն. Բաքվի և Երևանի միջև համաձայնությունը հասանելի է

    26 Մայիսի 2023 - 11:22

    Ալիևը՝ Փաշինյանին. Լաչին-Խանքենդի ճանապարհը բաց է

    26 Մայիսի 2023 - 10:24

    Պուտին. Ադրբեջանի և Հայաստանի միջև զգայուն հարցերի լուծումը օգուտ կբերի տարածաշրջանին

    26 Մայիսի 2023 - 10:21

    Ալիև. Ղարաբաղը Ադրբեջանի մաս չճանաչելը գլխավոր խոչընդոտն էր

    26 Մայիսի 2023 - 09:56

    Իլհամ Ալիևը նշել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար նախադրյալների առկայությունը

    26 Մայիսի 2023 - 09:43

    Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի. Իլհամ Ալիև

    26 Մայիսի 2023 - 09:27

    Փաշինյան. Երևանը պատրաստ է ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունները՝ ելնելով երկրի իրավասությունից

    26 Մայիսի 2023 - 09:13

    «Ադրբեջանը հասել է լիակատար տնտեսական անկախության»

    Ալիևը՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում

    26 Մայիսի 2023 - 09:02

    Մոսկվայում կայացել է Ադրբեջանի, ՌԴ և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Մայիսի 2023 - 08:25

    Ալեքսանդր Լուկաշենկո. Ադրբեջանը առանցքային դեր է խաղում տարածաշրջանում

    25 Մայիսի 2023 - 20:33

    Իրակլի Գարիբաշվիլի. Հեյդար Ալիևը կարևոր ներդրում է ունեցել Ադրբեջանի զարգացման գործում

    25 Մայիսի 2023 - 19:30

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ