«Հայաստանը գնաց սխալ ճանապարհով» Ալեքսանդր Կոբրինսկին՝ Caliber.Az կայքում
Caliber.Az-ի հարցազրույցը՝ պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի էթնո-ազգային ռազմավարությունների գործակալության տնօրեն Ալեքսանդր Կոբրինսկիի հետ:
- Ինչպես գիտեք, Վաշինգտոնի բանակցությունների փուլից հետո սպասվում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների Մոսկվայում հանդիպում։ Ամերիկյան ուղու վրա Բայրամովի և Միրզոյանի միջև այժմ ընթացող բանակցությունների ֆոնին՝ ինչպիսի՞ն են Ձեր ակնկալիքները մոսկովյան հանդիպումից։
- Իմ կարծիքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների հիմնական նպատակը պետք է լինի՝ խաղաղության պայմանագրի տեքստը կազմելու կոնկրետ մոտեցումների մշակումը։ Սա ցանկացած բանակցությունների հիմնական պայմանն է՝ անկախ հակամարտող կողմերի հանդիպման վայրից։ Հետևաբար կարևոր է, որպեսզի քաղաքականությունը հեռանա երկրորդ պլան՝ իր տեղը զիջելով այն սթափ հաշվարկին և առողջ ըմբռնմանը, որ երկու հանրապետությունները հավասարապես շահագրգռված են հարաբերությունների նորմալացման մեջ։
- Այսինքն նման մոտեցումը վերջնական հաշվով կարող է հանգեցնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության կնքման։
- Ես համարում եմ, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը՝ կենսական պահանջ է երկու երկրների համար։ Ցավոք, Հայաստանը գնաց սխալ ճանապարհով, բանակցություններին հրավիրելով այն տերություններին, որոնք շահագրգռված են բոլորովին ոչ թե խաղաղությամբ, այլ տարածաշրջանի ապակայունացմամբ։ Նկատի ունեմ այն ապակառուցողական ուժերին, որոնք ամեն կերպ հակազդում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, և որոնք այժմ բավականին ակտիվ են և, ամենայն հավանականությամբ, լուրջ ազդեցություն կունենան առաջին հերթին Հայաստանի վրա։ Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ ՆԱՏՕ-ի երկրները և հավաքական Արևմուտքի պետությունները նպատակադրված են Կովկասի տարածաշրջանում նոր հակամարտություն հրահրելուն։ Հետևաբար, քանի դեռ նրանք գտնվում են տարածաշրջանում, չի հաջողվի կարգավորել կոնֆլիկտային իրավիճակը։ Արևմուտքը թույլ չի տա հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք կարգավորում։ Նախ, որպեսզի պահապանել տարածաշրջանում լարվածության օջախը, երկրորդը, որպեսզի Ռուսաստանին թույլ չտա ցամաքային միջանցք կառուցել դեպի Իրան։ Այնուամենայնիվ, ընդունում եմ, որ հնարավոր է համապարփակ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև, եթե որոշ արտաքին ուժերը հեռացվեն բանակցային գործընթացին մասնակցելուց։ Միևնույն ժամանակ, չեմ բացառում, որ Փաշինյանի և ամերիկյան կողմի միջև կան որոշ պայմանավորվածություններ, որի շրջանակներում նա իրականացնում է իր գործունեությունը՝ դրանով հանդերձ դավելով Ռուսաստանի Դաշնությանը։
- Ես ճի՞շտ եմ հասկանում Ձեզ, որ Դուք Բաքվի և Երևանի միջև խաղաղության կնքումը հնարավոր եք համարում միայն ռուսական բանակցային ուղու վրա։
- Ռուսաստանը միակ երկիրն է, որն իրօք ցանկանում է կայունություն և անվտանգություն պահպանել այս տարածաշրջանում և հակամարտության ոչ թե մեկ, այլ երկու կողմերին է պնդում կատարել 2020 թվականի նոյեմբերի եռակողմ պայմանավորվածությունը։
Մյուս կողմից, ես չեմ բացառում, որ Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև Բելառուսը կարող են միջնորդական գործառույթ կատարել Բաքվի և Երևանի միջև բանակցություններում, նկատի ունենալով այս տարածաշրջանի նկատմամբ իրենց չեզոք կարգավիճակը։
- Ձեր վերաբերմու՞նքը ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին Լաչինի սահմանային անցակետի տեղադրման նկատմամբ։
- Տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակի, ինչպես նաև զենքի, զինամթերքի և զինյալների ապօրինի տեղաշարժի դեմ պայքարի անհրաժեշտության հաշվառմամբ՝ այս քայլը հանդիսանում է ողջամիտ։ Սակայն, ինչպես ինձ է թվում, այդ միջոցը ոչ միայն պետք է նպաստի հայկական կողմի բոլոր այս անօրինական գործողությունները և քայլերը կանխելուն, այլ նաև ծառայի երկու կողմերից խաղաղ անձանց միջև շփումների հաստատմանը։
Ռուսաստանը հանդես է գալիս՝ հակամարտության երկու կողմերից 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման օգտին և շահագրգռված չէ տարածաշրջանի ռազմականացմամբ։ Հետևաբար, Մոսկվան աջակցում է՝ հակամարտող կողմերի հարաբերություններում փոխզիջումային մոտեցման հասնելուն ուղված ցանկացած քայլերը և գործողությունները, անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ռազմավարական կարևոր այս կովկասյան տարածաշրջանում մոտեցնի կայուն խաղաղության հաստատումը։
- Ըստ Ձեր գնահատումների, արդյո՞ք ՀԱՊԿ-ի առաքելությունը կհայտնվի հայ-ադրբեջանական սահմանին։
- Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերությունները բավականին բարդ են, բայց կարծում եմ, որ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի ուժերի տեղակայումը՝ միակ իրական հնարավորությունն է հակամարտության ամբողջական կարգավորման համար։ Կարծում եմ, որ այդ ռազմական դաշինքի անդամները լիովին կաջակցեն տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը ուղղված քայլին։