twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Թրամփն այլ առաջնահերթություններ ունի, Երևանը նրա մոտ 37-րդ տեղում է» Փորձագետները ԱՄՆ-ի և Հայաստանի «ռազմավարական գործընկերության» մասին

15 Հունվարի 2025 18:38

Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են՝ երկու երկրների ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Ուշագրավ է, որ դեռ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ ղեկավարի համապատասխան հայտարարությունները, նշել էր, որ այս փաստաթղթի ստորագրման առնչությամբ Վաշինգտոնը «այս պահին քննարկելու կամ հայտարարելու բան չունի»։
 
Ուրեմն սա ի՞նչ է նշանակում: Ի՞նչ է հանկարծ փոխվել ԱՄՆ-ի համար։ Գուցե Վաշինգտոնը որոշել է վերջապես Հարավային Կովկասին նման «նվեր» անել հեռացող վարչակազմից։ Ի՞նչ հնարավոր հետեւանքներ կարող է ունենալ այս իրադարձությունը մեր տարածաշրջանի համար։ Ինչպե՞ս դա կանդրադառնա մերձավոր հարեւանների հետ Հայաստանի հարաբերությունների վրա։ Օրինակ, Երեւանն ու Թեհրանը միշտ ընդգծում են իրենց միջև փոխհարաբերությունների սերտ բնույթը, սակայն ի՞նչ կարող է ակնկալել հայ-իրանական գործընկերությունը հիմա՝ Իրանի չարամիտ թշնամու հետ նման փաստաթուղթ ստորագրելուց հետո։
 
Այս իրավիճակի իրենց տեսլականի մաս Caliber.Az-ին պատմել են հայտնի փորձագետները։
 
Ռուս քաղաքագետ, «Պոիստինե» պորտալի գլխավոր խմբագիր Ռուսլան Այսինը հայտարարել է, որ այստեղ շատ կարևոր է հաշվի առնել նաև այն, որ հունվարի 20-ին տեղի կունենա՝ Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության և փոխադարձ աջակցության մասին ռազմավարական փաստաթղթի ստորագրումը։
 
«Այն ենթադրում է նոր փուլ Մոսկվայի և Թեհրանի հարաբերություններում։ Ի դեպ, Թեհրանը Հայաստանին բազմիցս ասել է, որ չի հանդուրժի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արևմտյան վեկտորի ուժեղացումը։ Եվ Ռուսաստանն էլ, իհարկե, դրանից դժգոհ կլին, նա նույնպես ինչ-որ գործողություններ կձեռնարկի։ Եվ Ադրբեջանն էլ նույնպես չի կարող մի կողմ կանգնել դրանից, որ Հայաստանը փորձի գրավել իր արևմտյան գործընկերներին՝ կուրատորներին, որպեսզի ճնշում գործադրի առաջին հերթին Բաքվի վրա, քանի որ Երևանը դժվար թե կարողանա գլուխ հանել Մոսկվայի և Թեհրանի հետ, իսկ  ահա, ցույց տալ իր թշնամական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ՝ Փաշինյանը և նրա վարչակազմը միանգամայն կարող են, մանավանդ, որ ռեւանշիստական տրամադրությունները դեռ կան հայ հասարակությունում և հայ քաղաքական դասի միջավայրում, դրանք ոչ մի տեղ չեն հեռացել»,- ենթադրում է մեկնաբանը։
 
Ուրիշ բան է, որ Թրամփը կարող է, եթե վետո չդնել այդ փաստաթղթի վրա, ապա պարզապես այն անտեսել, քանի որ նա զբաղված է լինելու այլ խնդիրներով, ասում է նա։
 
«Առաջին հերթին, դա է նրա օրակարգը՝ կապված Գրենլանդիայի, Կանադայի, ընդհանրապես Միացյալ Նահանգների, որպես արտասահմանյան, Ատլանտյան սուբյեկտի հզորացման և ընդլայնման հետ: Դե նաև, իհարկե, ռազմավարական նպատակը՝ դա Չինաստանի հետ առճակատումն է։ Նույնիսկ Ուկրաինան չի մտնում առաջնահերթ խնդիրների ցանկը, որոնք Թրամփի վարչակազմը լուծելու է։ Այնուամենայնիվ, նրանց համար սա ավելի երկրորդական հարց է։ Իսկ Հայաստանը նրա համար ընդհանրապես երեւի ինչ-որ 37-րդ տեղում է։
 
Բայց պաշտոնապես Երևանը, իհարկե, կփորձի փքել այտերը և ասել այն մասին, որ մի ամբողջ Ամերիկա, գերկայսրությունը հիմա լինելու է մեր ռազմավարական գործընկերը։ Կարծում եմ, սա կարելի է բնութագրել որպես «մեծ հավակնություններ՝ փոքր արդյունքներով», - եզրափակել է Այսինը:
 
Ինչպես իր հերթին նշել է քաղաքագետ, Արևմտա-Կասպյան համալսարանի պրոֆեսոր Ֆիքրեթ Սադըխովը, եթե սա  Միացյալ Նահանգների անակնկալ է հայկական սփյուռքի համար, ապա այն բավականին ուշացած է, քանի որ պայմանագիրը ստորագրվում է նորընտիր հանրապետական նախագահի երդմնակալության նախօրեին։
 
«Եվ նա ինչպե՞ս կարձագանքի դրան, կհաստատի արդյո՞ք այդ պայմանագիրը, այն արդյո՞ք  իրականություն կդառնա, մենք առայժմ չգիտենք։
 
Կա մեկ այլ պատճառ, որը մեզ հնարավորություն է տալիս կանխատեսել իրադարձությունների հետագա ընթացքը։ Որքանով ինձ հայտնի է դարձել տարբեր, այդ թվում նաև արտասահմանյան  աղբյուրներից՝ վաշինգտոնյան այս պայմանագիրը չի նախատեսում ուղղակի ռազմական օգնություն կամ միջամտություն Հայաստանի և որևէ երկրի միջև հակամարտությունում։ Այնտեղ խոսք է գնալու միայն ռազմատեխնիկական համագործակցության, հայկական բանակի բարեփոխմանն ուղղված ջանքերի և այդ երկրի զինված ուժերին տնտեսական օգնության մասին։
 
Այս կապակցությամբ տեսանելի են մի քանի ասպեկտներ։ Նախ, հետաքրքիր է, թե Թեհրանը ինչպես կարձագանքի Վաշինգտոնի հետ նման մերձեցմանը և երկու պետությունների միջև ռազմական ոլորտում իրավական ամրագրմանը։ Շատ հետաքրքիր կլիներ իմանալ Թեհրանի դիրքորոշումն այս հարցում։
 
Մյուս հարցը կապված է նրա հետ, թե ինչպես է Երեւանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, որը փաստորեն գտնվում է ՆԱՏՕ-ի հետ թշնամական հարաբերություններում, պայմանագիր է ստորագրում այս դաշինքի հիմնական ռազմաքաղաքական դերակատար Վաշինգտոնի հետ»,- տարակուսում է պրոֆեսորը։
 
Նրա խոսքով, այս առումով շատ հետաքրքիր է բուն պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը։
 
«Այսինքն՝ քաղաքական, ժողովրդավարական ռեժիմը, որը մեզ առաջարկել է բանակցային հարթակ, միջնորդի դեր, տարբեր միջնորդական ջանքեր և մեզ հրավիրել է Վաշինգտոն, հանկարծ կտրուկ շրջադարձ է անում դեպի Հայաստան և փաստորեն ժխտում է այն ամենը, ինչ ասել է մինչ հիմա։
 
Նա գործնականում խաչ է դրել  Հարավային Կովկասում միջնորդության և խաղաղության առնչությամբ այդ բոլոր խոստումների, այդ բոլոր շքեղ ելույթներին վրա, և իրականում ձեռնարկում է քայլեր, որոնք հակասում են ոչ միայն ողջախոհությանը և միջազգային իրավունքին, այլ նաև հարավկովկասյան տարածաշրջանում կազմավորված իրավիճակին։
 
Ես կարծում եմ, որ այսօր չկա մեկը, որից պետք է պաշտպանել Հայաստանին։ Եթե Վաշինգտոնը գնում է նման քայլի՝ նշանակում է, որ դա կապված է այս տարածաշրջանում Մոսկվայի քաղաքականության և Հարավային Կովկասից նրան հեռացնելու փորձի հետ։ Բայց սա այլ հարց է:
 
Իսկ ըստ էության, մենք ականատես ենք երկակի ստանդարտների նոր ձևերի, որոնք լիովին հակասում են՝ Հարավային Կովկասում իբր վերջնականապես խաղաղություն հաստատելու մտադրությունների մասին Վաշինգտոնի պերճախոս խոստումներին»,- եզրահանգել է Սադըխովը։

Caliber.Az
Դիտումներ: 390

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Թղթային հզորություն. Հնդկաստանը չկարողացավ պաշտպանել իրեն, բայց զինում է Հայաստանին Caliber.Az-ի մեկնաբանությունը

160
13 Մայիսի 2025 16:37
2

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է РКК-ն լուծարելու որոշումը

114
13 Մայիսի 2025 10:12
3

Բաշլիբել գյուղի ողջ մնացած բնակիչները պատմել են, թե ինչ են վերապրել հայկական օկուպացիայի ժամանակ Դա իսկական դժոխք էր

100
13 Մայիսի 2025 09:50
4

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Մոսկվայի մեռելային լռությունը՝ արդարության փոխարեն Իշմուհամեդովը և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

99
12 Մայիսի 2025 12:48
5

Էրդողանի խորհրդականը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը նպաստելու Անկարայի պատրաստակամության մասին

81
12 Մայիսի 2025 11:42
6

Ռևանշիզմ արվեստի քողի տակ Մշակույթային ական Սանկտ Պետերբուրգի բեմի վրա

69
14 Մայիսի 2025 14:19
7

Հայկական զորքերը շարունակում են սրել իրավիճակը. հերթական գնդակոծություն

66
14 Մայիսի 2025 09:19
8

Ադրբեջանի և Պակիստանի դեսպանները հանդիպել են Իրանում

64
12 Մայիսի 2025 18:06
9

Ուկրաինայի զինված ուժերի ադրբեջանցի զինծառայող է զոհվել

61
12 Մայիսի 2025 17:52
10

Միլլի Մեջլիսում կքննարկեն Գլոբալ Հարավը

60
12 Մայիսի 2025 15:44
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading