twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Սփյուռքից հոգնած Ծեր Օկամպոյի նոր երևույթը

29 Օգոստոսի 2024 12:51

Հայկական սփյուռքը շարունակում է փողերը քամուն տալ, այսինքն հայկական գաղափարի համար վճարել տարբեր բնույթի լոբբիստներին։ Այդ մարդկանց հոգեբանորեն հասկանալը շատ հեշտ է՝ դժվար է ինքդ քեզ խոստովանել նրանում, որ ամբողջ կյանքի աշխատանքը ջուրը տարավ, ահա և իրենց համոզում են, որ պայքարը շարունակվում է՝ վճարելով լոբբիստներին՝ հայերը վճարում են իրենց հարմարավետության համար։
 
Նրանք միաժամանակ առաջնորդվում են, հավանաբար, «ջուրը մաշում է քարը» սկզբունքով, ինչը հանդիսանում է ևս մեկ պատճառ՝«արցախցիների իրավունքներ» կամ «Ղարաբաղի հայերի էթնիկ զտում» անվան տակ և այլ գործեր ստեղծելու՝ նրանց անդադար փորձերի համար։ Իսկ վերջնական նպատակն էլ հանդիսանում է՝ Հայաստան կամովին վերադարձած հայերի վերաբնակեցումը միջազգային հսկողության ներքո, որպեսզի հետագայում անցնել «Լեռնային Ղարաբաղի» որոշակի կարգավիճակի հարցի քննարկմանը։
 
Ամբողջ արագությամբ գնացող գնացքից ցատկելու ձգտումներում հայ ռևանշիստները չգտան ավելի արդյունավետ բան, քան նորից խոսք տալ մի մարդու, ով ոչ միայն իր անունը պատել է արկածախնդրի ու շառլատանի անմահ փառքով, այլ նաեւ իր անպտուղ գործունեությամբ ապացուցել է հայկական գործի հիմնազրկությունը։ Հայկական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Հայաստանի և «արցախի» քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչները հանդիպել են իրավագիտության դոկտոր, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ»։
 
Ինչպես գրում է հայկական պարբերականը, հանդիպմանը քննարկվել է այն հարցը, թե «արցախի ժողովրդի» իրավունքների համար պայքարելու ինչպիսի քաղաքական և իրավական գործիքներ կան։
 
Նախապես նշենք, որ ինքը՝ Օկամպոն, կարծես թե, գնալով ավելի քիչ է հավատում իր ասածներին և պարզապես միապաղաղ կերպով աշխատում է իր հոնորարը։ Նրա հայտարարությունները զուրկ են նախկին կիրքից, դանդաղ են, ամորֆ և քաղաքականապես անուժ:
 
Արգենտինացի իրավաբանը, մասնավորապես, նշել է ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի դերի կարևորությունը, որպես կաևոր իրավական գործիք պետություն չունեցող ժողովուրդների իրավական պաշտպանության հարցում։ Շատ, պետք է ասել, անատամ դեբյուտ է։ Նախ՝ ցեղասպանության փաստը անհնար է ապացուցել, քանի որ այն չի եղել, իսկ երկրորդը՝ հայերը չեն հանդիսանում առանց պետության ժողովուրդ, քանի որ համաշխարհային տերությունների ջանքերով նրանց համար պետություն է ստեղծվել Ադրբեջանի պատմական հողերում։ .
 
Այնուհետև Օկամպոն անում է՝ ինչ-որ արդյունավետ բան ասելու իր միակ փորձը։ Նա ընդգծել է, որ Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը հայտարարել է, որ «արցախում» կա ցեղասպանության վտանգ, իսկ դա արդեն իսկ ենթադրում է՝ միջազգային հանրության կողմից գործողությունների մասով պարտավորություն։
 
Օկամպոն հղում է անում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ալիս Վայրիմու Նդերիթուի հայտարարությանը, որը նա արել էր անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին, որտեղ նա մտահոգություն էր հայտնում Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակի հետ կապված։ Այո, նա օգտագործել է «ցեղասպանության ռիսկ» բառակապակցությունը, բայց խոսքը գնում էր զուտ ներկա պահի մասին, երբ Նդերիթուն խոսում էր «լարված իրավիճակի» սրման ռիսկի մասին։ Սակայն ոչ մի էսկալացիա տեղի չունեցավ։ Ադրբեջանական բանակը նրբակերտ մեկօրյա հակաահաբեկչական գործողություն անցկացրեց, որի արդյունքում հայկական բանակի մնացորդները և, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը» ստիպված եղան լքել Ադրբեջանի տարածքը, իսկ խամաճիկ ռեժիմը՝ ինքնալուծարվել։ Քաղաքացիական բնակչության զոհերի թիվը՝ զրոյական է։ Նդերիթուի մտավախություններն անհիմն էին։ Այսինքն, Նդերիթուի խոսքերին Օկամպոյի հղումը՝ պարզապես իրականության հետ ոչ մի կապ չունեցող անախրոնիզմ է։
 
Առավել ևս, Ադրբեջանը երբեք հայերին չի զրկել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան վերադառնալու իրավունքից, սակայն այդ իրավունքը կապված է իրավական պայմանի՝ Ադրբեջանի քաղաքացիությունը ընդունելու հետ։ Եվ միանգամայն արդարացի է, որ այս դեպքում Հայաստանը նույնպես պարտավոր կլինի ընդունել՝ անցյալ դարի 80-ականների վերջին հանրապետությունից վտարված երկու հարյուր հազար ադրբեջանցիներին։
 
Վերադառնանք Օկամպոյի հետագա թեզերին։
 
«Շատ կարևոր կլինի նաև բարձրացնել գերիների հարցը ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համատեքստում (հավանաբար, նկատի ունի COP29 համաժողովը-Խմբ.) և ցույց տալ, որ Ադրբեջանը իր բանտերում պահում է  անմեղ մարդկանց»,- նշել է նա։ Իսկ սա արդեն բոլորովին ծիծաղելի է։ Աշխարհում ոչ մի դատարան  Ղուկասյանին, Հարությունյանին և Վարդանյանին չի ճանաչում որպես անմեղ մարդիկ, քանի որ աշխարհում ոչ մի դատարան չի կարող աջակցել անջատողականությանը։
 
Հանդիպմանը նշվել է նաև, որ աշխարհը ճանաչել է այսպես կոչված «1915 թվականի ցեղասպանությունը», բայց դա որևէ հետևանք չի ունեցել։ Օկամպոն, որպես իրավաբան, ավելի լավ է չխաբի հայերին, այլ բացատրի նրանց, որ «դա ոչ մի հետևանք չի ունեցել», քանի որ աշխարհում ոչ մի դատարան չի ճանաչել 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն:
 
Իր ելույթի վերջում «փորձագետը» ընդգծել է, որ «ինչպես էլ Ադրբեջանը հակառակը պնդի, հատկապես «արցախցիներն» են հանդիսանում հողի տերը, և ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ժողովուրդը որքանով է պատրաստ պայքարելու»։ Նա «արցախցիներին» խորհուրդ է տվել ավելի ակտիվորեն պաշտպանել իրենց իրավունքները։
 

Սփյուռքից հոգնած«Արցախցիների» փոխարեն ես կտխրեի այս ոգեշնչված կոչով, քանի որ, նրանց պայքարի հրավիրելով՝ հարուստ փաստաբանը նրանց պարզապես հայտարարել է, որ  նա  լավանում է ձեռքերը։
 
Այո, Օկամպոյի ելույթը հնչել է ինչ- որ դանդաղ։ Կամ նրան քիչ են վճարում, կամ էլ, ինչը որ ավելի հավանական է՝ արդեն ասելու բան չկա։ Եվ իսկապես, էլ ի՞նչ կարելի է ասել, եթե նրա փոխարեն ամեն ինչ ասել են Ադրբեջանի Զինված ուժերը։ Այո, որպեսզի մեզ հակառակը չհասկանան՝ մեր բանակը խաղաղ բնակիչների հետ չի կռվել, նա մեր հողերից քշել է  զավթիչների բանակը։ Իսկ խաղաղ հայ բնակիչները հեռացան՝ ըստ երեւույթին, պարզապես չպատկերացնելով, թե ինչպես ապրել կողք կողքի այն մարդկանց հետ, որոնցից նրանք գողացել են հողն ու կյանքը։ Բայց սա արդեն մեր խնդիրը չէ։

 

Caliber.Az
Դիտումներ: 141

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Հետաքննության նախնական արդյունքները. AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից Բացառիկ տվյալներ Caliber.Az-ից

393
26 Դեկտեմբերի 2024 17:32
2

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

169
26 Դեկտեմբերի 2024 17:34
3

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

160
24 Դեկտեմբերի 2024 18:35
4

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

128
24 Դեկտեմբերի 2024 11:09
5

Պուտինը զանգահարել է Ալիևին

103
24 Դեկտեմբերի 2024 13:48
6

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

88
24 Դեկտեմբերի 2024 09:21
7

AZAL-ի չվերթը. կյանքի ու մահվան միջև «Embraer 190»-ի կործանման պատճառները հետաքննվում են

69
26 Դեկտեմբերի 2024 16:58
8

Հեքիաթագիրներն ընդդեմ հեքիաթների «Հին աշխարհի հիստերիկներ»

66
24 Դեկտեմբերի 2024 14:27
9

Հիքմեթ Հաջիև. նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանը վերածեց հզոր պետության ԼՈՒՍԱՆԿԱՐ

66
24 Դեկտեմբերի 2024 12:11
10

Շաֆիև. Սահմանային գոտում երրորդ ուժեր չպետք է լինեն

65
24 Դեկտեմբերի 2024 14:20
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading