twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Առասպել «Ժողովրդավարության փարոսի» մասին Փաշինյանը գործողության մեջ

16 Փետրվարի 2024 19:14

Դա կանխատեսելի էր։ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը երեկ հայտնվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում։ Նրան կանչել են «Synergy» ընկերության գործով հարցաքննության։ Հայկական լրատվամիջոցներն արդեն հայտնել են, որ Քերոբյանին, հնարավոր է մեղադրանք առաջադրվի։ Նրանք նաև հայտնում են այն մասին, որ Քերոբյանի հրաժարականը հաջորդել է՝ էկոնոմիկայի նախարարության և «Synergy» ընկերության աշխատակիցների ձերբակալությանը։ Երկու քրեական վարույթների շրջանակներում հետաքննվում է տենդերների հետ խարդախությունները։

Հնարավոր է, որ այդ խարդախությունները իսկապես եղել են։ Բայց այստեղ կարևոր է հասկանալ, որ Հայաստանի Հանրապետությունում «ձուկը գլխից է հոտում», և առանց Նիկոլ Փաշինյանի համաձայնության, այնտեղ ոչ մի կոռուպցիոն սխեմա չեն կարող իրականացվել։ Փաստորեն, հենց դրա համար էլ Քերոբյանն իր դեմարշը դարձրել է հրապարակավ։ Դա եղել է բողոք նախապես համաձայնեցված «խաղի կանոնների» դեմ։ Փաշինյանը պարզապես որոշել է դրանք չեղարկել՝ ակնհայտորեն չակնկալելով Քերոբյանի նման արձագանքը։ Նիկոլ Վովաեւիչը հաշվարկել է նրա ընկալելու վրա, ով նրա առաջարկով նշանակվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։ Ահա և հայկական լրատվամիջոցները գրում են, որ Քերոբյանի հրաժարականը անակնկալի է բերել «Քաղաքացիական պայմանագիրը»։ Հայաստանում իշխող կուսակցության անդամներից ու առաջնորդներից շատերը նրա դեմարշի մասին իմացան միայն սոցիալական ցանցում այդ հաշվով Քերոբյանի հաղորդագրությունից հետո։

«Առավել ևս, Քերոբյանի հրաժարականը ամենևին էլ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների, հատկապես՝ խորհրդարանականների սրտովը չէր։ Ոմանք նույնպես բացահայ ափսոսանք են հայտնել, որովհետև նրա հետ լավ հարաբերություններ են ունեցել։ Ի տարբերություն շատ այլ նախարարների, Քերոբյանը միշտ հասանելի է եղել իր թիմակիցների համար, և նրա հետ հեշտ էր աշխատել»,- գրում են հայկական լրատվամիջոցները։ Եվ նրանց այս հրապարակումներն ապացուցում են, որ Քերոբյանը կարող էր նման վճռական քայլի դիմել միայն նախապես պայմանավորված «խաղի կանոնների» փոխվելու դեպքում:

Ամեն դեպքում, այն, ինչ հիմա կատարվում է նրա հետ, հանդիսանում է ակնհայտ քաղաքական ճնշում։ Եվ այս կապակցությամբ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունում վաղուց արդեն դաժան ճնշումներ են գործադնում նրանց վրա, ովքեր հրապարակավ անհամաձայնություն են հայտնում Նիկոլ Փաշինյանի գործողություններին։ Բայց ոչ ոք չի դատապարտում ՀՀ-ի ղեկավարությանը։ Այդ թվում նաև ԵԽԽՎ-ում, որտեղ ընդունվել են անարդար աղաղակող հակաադրբեջանական որոշումներ։ Եվ սա հերթական ապացույց է նրա, թե ինչպես են գործում տխրահռչակ «երկակի ստանդարտները»: Ադրբեջանի աչքերում ծղոտ փնտրելուն պատրաստ, դրանով հանդերձ չտեսնելով գերանների պահեստը ՀՀ-ի աչքում, միշտ եղել են և կլինեն։ Ահա հիմա էլ նրանք բոլորը Քերոբյանի գործի ֆոնին նստել և լռում են։ Թեեւ ակնհայտ է այս գործի քաղաքական բաղադրիչը։

Այո, Փաշինյանը փորձում է հաշիվներ մաքրել նրանց հետ, ովքեր «նավում ապստամբություն» են կազմակերպում։ Ի դեպ, այս պատմությունը հիշեցնում է այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ ԱԱԾ-ի նախկին տնօրենի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։ Հիշեցնեմ, որ նա Հայաստանի ԱԱԾ-ի տնօրեն էր նշանակվել 2018 թվականի մայիսի 10-ին՝ Փաշինյանի առաջարկությամբ։ Բայց արդեն 2019 թվականի սեպտեմբերի 16-ին Վանեցյանը պաշտոնանկ արվեց Նիկոլ Փաշինյանի... առաջարկով։

Ահա այսպես է վարչապետը իր երեկվա համախոհներին վերածում ընդիմախոսների։ Որովհետև նա միշտ վախենում էր իրական քաղաքական մրցակիցներից։ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և ղարաբաղյան կլանի մյուս անդամների մեջ նա իրեն հակառակորդներ՝ հատկապես այն ժամանակ, չէր տեսնում։ Նրանք չափազանց խորն էին կեղտոտված հայ ժողովրդի դեմ հանցագործությունների մեջ, այո և «խորովածային հեղափոխությունից» հետո շատ քիչ ժամանակ էր անցել և հայ հասարակությունը հավատում էր Նիկոլ Վովաևիչի պատմած հեքիաթներին։

Հայաստանի Հանրապետությունում բոլորովին այլ իրավիճակ ստեղծվեց 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո։ Հայ հասարակությունը ցնցված էր իր բանակի պարտությունից, նրա «անպարտելիության» մասին առասպելների փլուզումից, այն կեղծիքի բացահայտումից, որով հայ հասարակությունը «սնում» էր տեղական քարոզչությունը, որի պայծառ ներկայացուցիչ էր անեկդոտային Արծրուն Հովհաննիսյանը։ Ադրբեջանական բանակի կողմից Շուշա քաղաքի ազատագրումը և դրան հաջորդած Փաշինյանի կողմից Եռակողմ հայտարարության ստորագրումը Հայաստանում ցասումնալից ընդունեցին։ Երևանի բնակիչներն այդ ժամանակ վազել էին քաղաքով մեկ փնտրելով Փաշինյանին՝ ցանկանալով հաշվեհարդար տեսնել նրա հետ։ Նիկոլ Վովաևիչն այն ժամանակ, հիշեցնեմ, խելամտորեն անհետացավ հասարակության տեսադաշտից։ Իսկ Վանեցյանը այդ ժամանակ ակտիվ մասնակցություն ունեցավ՝ Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերին։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում։ Արդեն 2020 թվականի նոյեմբերի 14-ին փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ Վանեցյանը կալանավորվել է Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով։ Ճիշտ է, արդեն 2021 թվականի մարտին Արթուր Վանեցյանի և մյուսների դեմ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի ապացույցների բացակայության պատճառով։

Ենթադրում եմ, որ Քերոբյանի մեղավորության իրական ապացույցները նույնպես չեն գտնվի։ Դրանով հանդերձ ողջ աշխարհն արդեն տեսել է, թե որքան անհեթեթ են Հայաստանի հավակնությունները Հարավային Կովկասում «ժողովրդավարության փարոս» կոչվելու իրավունքի վերաբերյալ։ Հայաստանը եղել է, կա և կմնա ընդամենը խոյ, որն այս կամ այն պետությունների կողմից օգտագործվում է տարածաշրջանում իրենց ծրագրերն իրականացնելու համար։ Հայաստանը վաղուց և վերջնականապես կորցրել է անկախության, ինքնիշխանության, պետականության բազմաթիվ ատրիբուտներ։ Սա մի տարածք է, որը ղեկավարում է պոպուլիստը, ով կատարում է իր հովանավորների հրամանները՝ դրանով հանդերձ ստանալով բոլոր նրանց հալածելու իրավունքը, ում մեջ նա իր համար սպառնալիք է տեսնում։

Աքպեր Հասանով

Caliber.Az
Դիտումներ: 146

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ռուսաստանը հարվածում է ադրբեջանական նավթին և գազին Ուկրաինայում, Ադրբեջանը պատրաստում է պատասխան Caliber.Az-ի բացառիկ տվյալները

212
11 Օգոստոսի 2025 08:47
2

Հայաստանի սահմանադրական պարտավորությունները. խաղաղության պատրաստակամության փորձություն Կրկին Ալիևի՝ Վաշինգտոնում տված հարցազրույցի մասին

176
11 Օգոստոսի 2025 11:57
3

Քողարկված քաղաքական մանիպուլյացիաներ Վերդյանը և Սադադդինովը՝ Caliber.Az-ի եթերում

152
11 Օգոստոսի 2025 17:44
4

Հինգ տարիներ, որոնք փոխեցին Հարավային Կովկասը Ինչպես է Ադրբեջանը գրում նոր պատմություն

136
12 Օգոստոսի 2025 12:57
5

Ինքնիշխանության նկատմամբ հարգանք, սահմանների անձեռնմխելիության և քաղաքական անկախություն Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի մանրամասները/ԼՈՒՍԱՆԿԱՐ

129
11 Օգոստոսի 2025 17:57
6

«Մեծ վերադարձ». 19 ընտանիք տեղափոխվում է Խանյուրդու

123
11 Օգոստոսի 2025 16:45
7

Բաքու և Երևան. Վաշինգտոնից առաջ և հետո Մամեդովը և Նավասարդյանը՝ Caliber.Az-ի եթերում

122
13 Օգոստոսի 2025 10:29
8

Էրդողան. Ղարաբաղի ազատագրումուց հետո տարածաշրջանում նոր փուլ է սկսվել

115
12 Օգոստոսի 2025 08:30
9

Բաքվի կենտրոնում արդեն եղել է Հայաստանի դեսպանատուն Պատմաճարտարապետական ռակուրս ՖՈՏՈՓԱՍՏԵՐՈՒՄ

114
12 Օգոստոսի 2025 17:18
10

Բայրամովը և Միրզոյանը հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել ուղիղ երկխոսությունը Բաքուն և Երևանը կապի մեջ են

112
13 Օգոստոսի 2025 09:06
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading