twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երկերեսանի Երևանը Բարեկամություն անել Ռուսաստանի հետ և ընդդեմ Ռուսաստանի

12 Հունիսի 2023 17:51

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ Սոչիում հանդիպումը, որտեղ նա ժամանել էր Վլադիմիր Պուտինի հրավերով, դատելով լրատվամիջոցներում նվազ տեղեկատվությունից, ձևականորեն կրել է աշխատանքային բնույթ։ Նախօրոք հաղորդվել է միայն այն մասին, որ նրանում նախատեսվում է քննարկել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը։ Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում ներկայիս լարվածությունը, կարելի է ենթադրել, որ այլ բաների հետ միասին՝ Փաշինյանը ստիպված է եղել բացատրություն տալ նաև մի շարք անհարմար հարցերի շուրջ։

Մասնավորապես, վերջին շրջանում այս երկրի տարբեր կարգավիճակի գործիչների կողմից Հայաստանի ամենամոտ դաշնակից՝ Ռուսաստանի դեմ հնչել են բավականին անպատկառ հայտարարություններ։ Մոսկվան նույնպես պարտքի տակ չի մնացել՝ պատասխանելով կոշտ ու կատեգորիկ։

Ներկա ժամանակ Ռուսաստանը արդեն պաշտոնական մակարդակով, իր ԱԳՆ-ի միջոցով միանշանակ իր դժգոհությունն է հայտնում՝ Երևանի կողմից ԱՄՆ-ի և ԵՄ-ի նկատմամբ ավելացած ուշադրությանը, այսինքն նրան, որ Հայաստանն արդեն բացահայտորեն փորձում է կողմնորոշվել դեպի Արևմուտք՝ իր համար ընտրելով նոր սյուզերանին: Բայց Մոսկվային դա ձեռք չի տալիս, և նա պահանջում է կողմնորոշվել՝ եթե ուզում ես մնալ համապատասխան արտոնություններով ֆորպոստ, ապա մնա նույն արտաքին քաղաքական կուրսի վրա։ Այսինքն՝ Մոսկվայի հետ։ Սա առաջինն է:

Իսկ երկրորդը, Կրեմլը փորձում է համոզել Արևմուտքին, որ հենց Ռուսաստանն է հանդիսանում հայ-ադրբեջանական բանակցությունների հիմնական մոդերատորը, և որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների նորմալացմանը կարելի է հասնել միայն 2020 թվականին ստորագրված Եռակողմ հայտարարության հիման վրա։ Այսինքն, բացառապես ռուսական ուղու վրա։ Մոսկվան տեղյակ է, որ հատկապես Հայաստանն է հրաժարվում կատարել այդ պայմանավորվածությունները, ինչի պատճառով և Փաշինյանը ստիպված է եղել Սոչիում հերթական անգամ առաջ քաշել այն ծեծված փաստարկը, որ իբր, այդ Ադրբեջանն է խուսափում պայմանավորվածություններին հետևելուց, և դրա օրինակն է «իրավիճակը Լաչինի միջանցքում» և «ղարաբաղյան հայերի շրջափակումը»։ Եվ այդ նույն ուղղությամբ էլ Փաշինյանը Պուտինին առաջարկել է քննարկել Ղարաբաղում խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը։

Կասկած չի հարուցում, որ Հայաստանի վարչապետը ստիպված է եղել արդարանալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Հանրային հեռուստասության եթերում Մոսկվայի հասցեին վերջին տհաճ հայտարարությունների համար։ Հետագայում ՌԴ ԱԳՆ-ն դրանք անվանել է սադրիչ հարձակում։ Գրիգորյանը, ինչպես գիտեք, հայտարարել է, որ Ադրբեջանի հետ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումից հետո Հայաստանը չի պատրաստվում Զանգեզուրի միջանցքի մուտքի և ելքի ժամանակ սահհմանային և մաքսային անցակետերում վերահսկողության գործառույթները տրամադրել Ռուսաստանի Դաշնությանը։ Ինչին Մոսկվան իր արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի շուրթերով հանդիմանել է հայ գործչին՝ նշելով, որ այդ հարցը բովանդակալից մշակվում է Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնութան փոխվարչապետերի կողմից, ինչը նշանակում է, որ դա ոչ թե գտնվում է իր՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանի անձնական իրավասության մեջ, այլ հանձնարարված է համապատասխան անձանց։ Այսինքն՝ տեսականորեն Մոսկվան փակել է այս հարցը, թեեւ չի բացառվում, որ Սոչիում դա այնուամենայնիվ ավելի մանրամասն քննարկվել է։

Եվ ևս մեկ ոչ պակաս կարևոր նրբերանգ։ Եթե նախկինում Մոսկվան բավականին զուսպ էր արձագանքում Հայաստանից պարբերաբար հնչող հակառուսական իմաստի հայտարարություններին, ապա այժմ, ըստ երևույթին, նրա համբերության բաժակը լցվել է, և Երևանին սպառնում է իր միակ դեռևս դաշնակցի բարեհաճության վերջնական կորուստը։ Հայաստանի համար ստեղծված իրավիճակի ողջ փխրունությանը՝ նրա վարչապետը ամենայն հավանականությամբ գիտակցում է, թեև շարունակում է քծնել ինչպես արևմտյան գործիչների, այնպես էլ Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպումներում։ Այսինքն՝ գիտակցելով իրավիճակի վտանգավորությունը՝ նա շարունակում է երկակի խաղը՝ հետամուտ լինելով մերթ մեկի, մերթ մյուսի առջև։

Խոսքի համար, Փաշինյանի երկակի քաղաքականության վառ օրինակ է նախ մայիսի 9-ին Մոսկվայում շքերթին նրա ներկայությունը, իսկ դրանից անմիջապես հետո մասնակցությունը Քիշնևում եվրոպական գագաթնաժողովին։ Այսինքն՝ Փաշինյանը, մի կողմից իր վրա փորձում է արևմտամետ դեմոկրատի դերը, մյուս կողմից՝ չի թողնում ռուսական շահերի կողմնակցի կերպարը։ Նմանակերպ վարքագիծ են դրսևորում նաև Հայաստանի մյուս պաշտոնական անձինք. ուղևորվելով ԱՄՆ և ԵՄ, նրանք շինծու նախատում են Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունը, իսկ հետո սլանում են Մոսկվա և նույնքան եռանդագին նրան հավաստիացնում բացառապես նրա շահերից և նրա պատվերով գործելու իրենց պատրաստակամության մեջ։

Հաշվի առնելով Հայաստանի իշխանության այդչափ հակադիր ինքնությունը, Ռուսաստանի Դաշնություն Փաշինյանի այցը կարելի է դիտարկել որպես Կրեմլին իր հավատարմությունը ցույց տալու և, ինչպես միշտ, բոլոր «թերությունները» Բաքվի վրա բարդելու հերթական երեսապաշտ փորձ։ Չի բացառվում, որ Սոչիում Փաշինյանին բացատրել են, թե Հայաստանի համար ինչ հետևանքների կարող են հանգեցնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու երազանքները, դեպի Արևմուտք ուղի բացելու ցանկությունը և Հայաստանի վարչապետի մոտակա շրջապատի մարդկանց կողմից Մոսկվայի հասցեին բացասական հայտարարությունները։ Բայց դժվար թե Երևանում պատշաճ հետևություններ անեն և վերանայեն երկիմաստ ուղենիշները։ Հայաստանի դեպքում, ավաղ, ոչ միայն չեն գործում միջազգային իրավունքի օրենքներն ու նորմերը, ինչը ցույց տվեց ադրբեջանական տարածքների գ շուրջ 30 տարվա օկուպացիան, այլ նաև բացակայում են պետական օրենսգրքի մասին հասկացությունը, այո և առհասարակ մարդկային բարոյականությունը։

Caliber.Az
Դիտումներ: 327

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ալիևը Սլովակիայում, Փաշինյանը Գերմանիայում և հերթական ուկրաինական փակուղի «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

158
15 Դեկտեմբերի 2025 10:09
2

Շահրամանյանը և Կոն. կապիտուլյացիայից մինչև էժանագին ներկայացում Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

125
16 Դեկտեմբերի 2025 09:34
3

Ռևանշիստների կեղծ թվաբանությունը Ո՞վ է հրահրում հայ հասարակությանը

115
16 Դեկտեմբերի 2025 11:51
4

«Մեծ վերադարձ». Նախկին հարկադիր վերաբնակների հերթական խումբը մեկնել է Հորովլու գյուղ

112
15 Դեկտեմբերի 2025 09:38
5

Թուրքիա – Իսրայել. նորմալացումը հնարավո՞ր է Գուր-Արիեն և Թողրուլ Իսմաիլը՝ Caliber.Az կայքում

101
15 Դեկտեմբերի 2025 14:42
6

Կարեն Ավանեսյանի դեմ մեղադրանք է առաջադրվել

97
16 Դեկտեմբերի 2025 09:40
7

Ադրբեջանի ցամաքային զորքերում՝ Սահմանադրության և ինքնիշխանության տարվան նվիրված միջոցառումներ են անցկացվել ԼՈՒՍԱՆԿԱՐ

93
16 Դեկտեմբերի 2025 10:16
8

Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Վարդանյանի համար Դատավարություն Բաքվի դատարանում

91
18 Դեկտեմբերի 2025 15:43
9

Տարանցիկ փոխադրում առանց ընդմիջումների. Ադրբեջանը պարզեցնում է լոգիստիկան Խազար Ախունդովի վերլուծությունը

90
16 Դեկտեմբերի 2025 15:09
10

«Քաղաքացիական պայմանագրի» փխրուն առաջնորդությունը. վարկանիշ կա, վստահություն չկա Փորձագիտական կարծիքները Caliber.Az կայքում

85
17 Դեկտեմբերի 2025 10:03
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading