twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Երևանը չպետք է նման տոնով խոսի Մինսկի հետ» Բելառուս փորձագետները՝ Caliber.Az- կայքում

14 Հունիսի 2024 14:49

Բելառուսի ղեկավարի հասցեին Հայաստանի վարչապետի քննադատական հայտարարությունների պատճառով Երեւանի և Մինսկի միջև սկանդալ է բորբոքվում։ Ելույթ ունենալով Ազգային ժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ոչ անձամբ ինքը, ոչ Հայաստանի որևէ այլ պաշտոնական ներկայացուցիչ երբեք չեն այցելի Բելառուս, քանի դեռ այն ղեկավարում է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բացի այդ, Բելառուսում Հայաստանի դեսպանը Երևան է կանչվել խորհրդակցությունների համար։

Մինսկը նույնպես արձագանքել է։ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Ա. Գլազը հայտարարել է. «Մենք բոլորս տեսնում ենք, թե այսօր Հայաստանում որքան բարդ ներքաղաքական իրավիճակ է կազմավորվում, որքան արագ է սրվում առճակատումը երկրի ներսում։ Եվ տարբեր մարդկանց մոտ, իհարկե, տարբեր դիմադրություն կա լուրջ հուզական սթրեսի նկատմամբ։ Սա մենք կարող ենք հասկանալ։ Բայց մենք չենք հասկանում՝ այստեղ ի՞նչ կապ ունի Բելառուսը։ Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը այսօր ԱԳՆ է հրավիրվել, որպեսզի փորձի մեզ պարզաբանել այս հարցը։ Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, մեր դեսպանը նույնպես առաջիկայում Երևանից կմեկնի Մինսկ։ Եթե ինչ-որ մեկը որոշել է արտաքին թշնամու կերպարով ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, ապա սա միանգամայն անհեռատես դիրքորոշում է»։

Ի՞նչ ճանճ է կծել Փաշինյանին։ Ինչպե՞ս է Մինսկը հետագայում արձագանքելու Երևանի դեմարշներին։ Այս հարցերով Caliber.Az-ի թղթակիցը դիմել է բելառուս քաղաքագետներին։

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի փորձագետ Օլեգ Լեշենյուկի կարծիքով՝ Փաշինյանի գործողությունները հանդիսանում են՝ Ֆրանսիայի և Արևմուտքի այլ երկրների հետ սերտ շփման հետևանք։

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունները, Լուկաշենկոյի հասցեին անձնական մեղադրանքները՝ ոչ այլ ինչ են, քան Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի հետևանք, որոնց մեջ ներքաշվել է նաև ինքը՝ Փաշինյանը։ Հիշեցնեմ, որ 2024 թվականի փետրվարին Երևան էր այցելել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Լեկորնուն։ Այն ժամանակ խոսքը գնում էր Հայաստանի սպառազինության համակարգերի ու բանակի արդիականացման, զինծառայողների պատրաստման ու զինտեխնիկայի մատակարարման մասին։ Այս ֆոնին էլ լարվածություն կա ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններում։ Հասկանալի է, որ Ֆրանսիան դա անվճար չի անի, այսինքն՝ գլոբալ առճակատման պայմաններում Փաշինյանին այլ տարբերակ չի մնում, քան կատարել արևմտյան հովանավորների պայմանները։

Ընդհանուր առմամբ, նկատվում է իրավիճակի զարգացման ուկրաինական և մոլդովական սցենարը. որոշվում է ուղղություն դեպի Արևմուտք, Ռուսաստանի և Բելառուսի հետ փոխգործակցության նվազեցման ուղղությամբ։ Մինսկը ափսոսանքով է վերաբերվում Փաշինյանի հայտարարություններին։ Բելառուսում հասկանում են, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները երկիրը կհասցնեն ճգնաժամի։ Առաջին հերթին լինելու է հենց Հայաստանի ապակայունացում։ Այնուամենայնիվ, Բելառուսը հարգում է ինքնիշխան պետության ընտրությունը, միշտ բաց է եղել և մնում է երկխոսության և փոխգործակցության համար»,- ասել է Օ. Լեշենյուկը։

Իսկ քաղաքական գիտությունների թեկնածու Սերգեյ Տոմիցի կարծիքով՝ Հայաստանի վարչապետի սկանդալային հայտարարությունները առանց Մինսկի արձագանքի չեն մնա։ Եվ այս հռետորաբանությունը բացասաբար կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա։

«Այնուամենայնիվ, Մինսկում հասկանում են, որ Փաշինյանի անհեթեթ մեղադրանքները՝ արևմտյան երկրների, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ կապերի ավելացման, հետկուլիսային ակտիվ գործունեության Երևանի քաղաքականության արդյունք են, որի շրջանակներում կարող են լինել այ այսպիսի բարդություններ։ Միանգամայն ակնհայտ է, որ Երևանի գործողություններում եկել է այն պահը, երբ նա պետք է ձևակերպի ՀԱՊԿ դաշինքի շրջանակներում համագործակցել չցանկանալու վերաբերյալ իր դիրքորոշումը, իսկ դրա համար Փաշինյանը պատրաստ է գործել իր ոգով` սկանդալային և սադրիչ հռետորաբանության ժանրում։ Սա առավելագույնս օպերատիվ արդյունավետ տարբերակն է:

Մինսկը կարող է որպես պատասխան ծայրահեղ սուր արձագանքել, ինչը միայն ձեռնատու է Երևանին՝ Փաշինյանին ձեռնտու է քաղաքական կոնֆլիկտի աստիճանի բարձրացումը, դրա համար նրան Վաշինգտոնում և Բրյուսելում կարող են միայն գովաբանել, ինչը նրա համար ավելացնում է, ինչպես ինքն է համարում, քաղաքական միավորներ։ Միևնույն ժամանակ, կարելի է նկատել, որ իրականում Փաշինյանը փաստորեն ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ աշխատանք չի տանում, ամեն ինչ սահմանափակվում է միայն ամպագոռգոռ հայտարարություններով։ Փաշինյանը վախենում է որևէ իրական քայլի դեպքում սարսափելի հետևանքներից և նախընտրում է նետել էմոցիոնալ արտահայտություններ, որոնց համար հետագայում կարելի է ներողություն խնդրել և հետ վերցնել խոսքերը։ Սակայն Մինսկի հետ չարժե խոսել նման տոնով՝ այս առումով Փաշինյանը, կարծես թե, թերագնահատում է իրավիճակը։ Լուկաշենկոն կարող է արձագանքել շատ ավելի սուր, քան նույնիսկ Պուտինը»,- ասել է Ս. Տոմիչը։

Caliber.Az
Դիտումներ: 385

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

«Մեծ վերադարձ». Խըդըրլը ժամանած ընտանիքներին հանձնվել են նոր տների բանալիները Թարմացված է

280
31 Հունիսի 2025 17:13
2

Ռևանշիստական կրքերի գերության մեջ Անգրագիտության վերացում Մինասյանի համար

275
31 Հունիսի 2025 17:34
3

Ադրբեջանը աշխարհին կցուցադրի ազատագրված տարածքների վերականգնումը

260
31 Հունիսի 2025 20:32
4

Ադրբեջանն ու Ռուսաստանը՝ դեժավյուի էֆեկտ 250 տարի անց «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

254
31 Հունիսի 2025 15:22
5

Հիքմեթ Հաջիև. Ականները շարունակում են վտանգ ներկայացնել

245
31 Հունիսի 2025 09:19
6

Հաջիևը հանդիպել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանի հետ

242
31 Հունիսի 2025 16:18
7

SOCAR-ը՝ երկրորդ եռամսյակում գազի և նավթի արդյունահանման մասին

238
31 Հունիսի 2025 17:03
8

Ֆադիլա. Սիրիան տեխնիկապես պատրաստ է ադրբեջանական գազ ստանալուն

237
31 Հունիսի 2025 17:54
9

Եվրոպական-ադրբեջանական կենտրոնը արձագանքել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմնակալ բանաձևի նախագծին

233
31 Հունիսի 2025 10:02
10

Էլնուր Շահհուսեյնովը Սիրիա ադրբեջանական գազի մատակարարումների մեկնարկի մասին

228
31 Հունիսի 2025 09:16
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading