twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Իսկ մենք կգնանք դեպի Արևմուտք ... Վաշինգտոնն ու Փարիզը՝ հրահանգների հետևից

28 Սեպտեմբերի 2022 11:41

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի վերջին այցից հետո Հայաստանում տիրող արևմտամետ էյֆորիան ակնհայտորեն բնութագրվում է հանրաճանաչ՝ «ծովի մոտ եղանակին սպասիր» դարձվածաբանությամբ։ Ըստ երևույթին, Երևանը լրջորեն հույսը դնում է օվկիանոսից այն կողմից առատաձեռն օգնության վրա, որը «Հայաստանին խոստանում է անհոգ ապագա»։ Եվ դրա համար երկրին ընդամենը հարկավոր է փոխել իր տիրակալին։

Նմանատիպ սցենարի մասին են վկայում նաև այնտեղ նկատելիորեն հաճախակիացած հակառուսական ցույցերը։ Ցուցարարների վերջերս հակակառավարական կարգախոսներն աստիճանաբար փոխվել են հակառուսականի` ՀԱՊԿ-ից և Ռուսաստանի ազդեցության տակից դուրս գալու կոչերով։ Հետաքրքիր է, որ այս նպատակը բացահայտորեն արտացոլվում է Հայաստանում գործող իշխանության ներկայիս քաղաքականությամբ, որը նպատակաուղղված ընդլայնում է Արևմուտքի հետ փոխգործակցության շրջանակը, մասնավորապես բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների միջոցով։ Այսպես, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջերս երկրորդ անգամ մեկնել է ԱՄՆ և, ըստ լրատվամիջոցների տեղեկատվության՝ այս անգամ մեկնել է Վաշինգտոն։ Նրա նախորդ այցը եղել է Նյու Յորքը, որտեղ նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը։

Մինչդեռ այն, որ Հայաստանի իշխանությունները փորձում են ակտիվացնել օվկիանոսից այն կողմ կապերը՝ հաստատում են նրանց անմիջապես մի քանի գործողությունները։ Նախ, սեպտեմբերի սկզբին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Երկրորդը, հուլիսին Հայաստան էր այցելել ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը։ Եվ, վերջապես, երրորդը՝ վերջերս Երևան էր այցելել պառավիկ Փելոսին։

Ինչպես տեսնում ենք, հայ-ամերիկյան կապերի ակտիվացումը նույնքան ակնհայտ փաստ է, ինչպես և ամերիկյան և արևմտյան ստրատեգների կողմից Հայաստանին առաջադրված կոնկրետ նպատակների և խնդիրների պլանաչափ իրականացումը, ինչը նույնպես ունի տրամաբանական բացատրություն։ Եթե նախկինում Հարավային Կովկասի ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանը ամերիկացիների կողմից, իրենց շահերը առաջ մղելու համար օգտագործվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության միջոցով, ապա այս միջազգային կառույցի փաստացի փլուզումից և Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերին ղարաբաղյան խնդրի վերացումից հետո, տարածաշրջանում ուժերի նոր դասավորվածությունը ծայրահեղ նվազագույնի է հասցրել այդ հնարավորությունը։ Այսպիսով, փոխված իրավիճակը հարվածեց Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմում պարտված Հայաստանին, ինչպես նաև ԱՄՆ-ի շահերին, ովքեր կորցրեցին միջնորդական մանդատը հայ-ադրբեջանական բանակցություններում։

Համապատասխանաբար, տարածաշրջանում իրենց ներկայությունը ուժեղացնելու ամերիկացիների փորձերը միանգամայն հասկանալի են։ Տեսականորեն հայ-ամերիկյան շահերը կարծես թե համընկնում են, բայց իրականում ԱՄՆ-ը Հայաստանը օգտագործոմ է ընդամենը իր նպատակների համար, այլ ոչ թե նրա խնդիրները լուծելու համար, ինչպես հույս ունի Երևանը։ Դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ-ն ձեռնամուխ է լինում իր թևի տակ առնել աղքատության մեջ գտնվող Հայաստանին, երբ նրանց մոտ բավական է սեփական խնդիրները: Ի դեպ, այժմ իշխանության ղեկին գտնվող դեմոկրատները պետք է ընտրություններ անցկացնեն և հնարավորինս շատ ձայներ հավաքեն իրենց աջակցության համար, ըստ էության, Փելոսին Երևան էր եկել հենց դրա համար, և բոլորովին ոչ թե հայ ժողովրդի ձգտումների համար, թեև կարողացել է արցունք դուրս մղել Երևանում գտնվող «Հայոց ցեղասպանության զոհերի» հուշարձանի մոտ։ Ամերիկացիները փաստորեն հայկական գործոնը բազմակողմանի օգտագործում են իրենց նպատակների համար։ Մի կողմից նրանք փորձում են Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից և սադրել Հայաստանին, որ դուրս գա ռուսական ազդեցության ուղեծրից, որպեսզի իրենք այնտեղ ամրապնդվեն։ Ինչպես ցույց են տալիս հակառուսական ցույցերը՝ Կովկասում ամերիկյան պլանի այս հատվածն արդեն գործարկվել է։ Ամերիկացիներին արդյոք կհաջողվի իրականացնել իր պլանը Ռուսաստանի ֆորպոստի տարածքում, դեռ վաղ է ասել, բայց ակնհայտ է, որ գործընթացը սկսվել է և կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ հենց Հայաստանի համար։ Քիչ հավանական է, որ ֆորսմաժորային իրավիճակի դեպքում ամերիկացիներն անմիջապես օգնության շտապեն Հայաստանին։ Ավելի շուտ, ընդհակառակը՝ կհեռանան անգլիական ձևով։ Մինչ այժմ ԱՄՆ-ը հատկապես նման քաղաքականություն է ցուցաբերել այնտեղ, որտեղ իրենք են հրահրել հակամարտությունը։

Մինչդեռ Կովկասի տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման մեջ ԱՄՆ-ի ներգրավվածության վրա է մատնանշում հետևյալ կարևոր նրբերանգը։ Հայ բարձրաստիճան պաշտոնյաների Բրյուսել և Վաշինգտոն յուրաքանչյուր այցից հետո միանշանակ տեղի է ունենում ռազմական միջադեպ, որը հայկական կողմից հրահրվում է Ադրբեջանի հետ սահմանին։ Սա արդյո՞ք պատահականությո՞ւն է, թե՞ համընկնություն։ Հնարավոր է ոչ մեկը, ոչ մյուսը: Ակնհայտ է, որ ամեն անգամ տեղի է ունենում նախապես ծրագրված գործողություն, որն իրականացվում է հայկական կողմից երրորդ ուժերի առաջարկով։ Համենայնդեպս, վերջին ամիսներին սահմանին միջադեպեր են տեղի ունեցել հայ բարձրաստիճան պաշտոնյաների Նյու Յորք և Վաշինգտոն կատարած այցերի նախօրեին կամ հետո, կամ ամերիկյան արտաքին քաղաքականության ներկայացուցիչների Երևան կատարած այցերից գրեթե անմիջապես հետո։ Հետևաբար պետք է ենթադրել, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի ներկայիս այցը ԱՄՆ նույնպես կարող է լարվածության նոր գալար հրահրել Ադրբեջանի հետ սահմանին, եւ մենք պետք է դրան պատրաստ լինենք։

Ի դեպ, անցյալ տարվա դեկտեմբերին, Գրիգորյանի՝ ԱՄՆ կատարած հերթական այցի ժամանակ, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ զրույցի ժամանակ հայկական կողմը խոսել է այսպես կոչված անվտանգության լրացուցիչ երաշխիքների մասին՝ իբր տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն և խաղաղություն հաստատելու համար։ Որպես կանոն, հայկական այս ավանդական հնարքը («անվտանգության երաշխիքների մասին») հայ պաշտոնյաները հաճախ բարձրաձայնում են հենց արևմտյան քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ՝ հույսը դնելով Ադրբեջանի հետ հակամարտությունում Հայաստանի դիրքորոշման հարցում միջազգային հանրության ըմբռնման և աջակցության վրա։ Չի բացառվում, որ Գրիգորյանը իր տախտկալի խոսակցությունը սկսի նաև Նահանգներ ներկայիս այցի ժամանակ՝ դեպի Արևմուտք Հայաստանի ամբողջական շրջադարձի դիմաց։ Ուստի պատահական չէ, որ Գրիգորյանի ԱՄՆ այցը համընկել է Փաշինյանի՝ Ֆրանսիա այցի հետ։ Ամենայն հավանականությամբ, Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները Վաշինգտոն և Փարիզ են ուղևորվել հերթական հրահանգի հետևից, անտեսելով իրենց ամենամոտ դաշնակցի՝ Ռուսաստանի դիրքորոշումը։

Ուշագրավ է այն, որ բառացիորեն անցած շաբաթ կայացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Երևանում Գրիգորյանը հանդիպումը, որտեղ ՀԱՊԿ առաջնորդող խումբը Միացյալ շտաբի պետ՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ ժամանել է Ադրբեջանի հետ սահմանամերձ Հայաստանի մի քանի շրջաններում իրավիճակի մոնիտորինգի համար։ Կարծես թե այս հանդիպման ընթացքում, բացի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի քննարկումից և առաջացած լարվածությունը թուլացնելու առաջարկներ մշակելուց, ռուսական կողմը փոխանցել է Հայաստանում հակառուսական հիստերիայի հետևանքների, ինչպես նաև ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի նկատմամբ Երեւանի ղեկավարության հստակ համակրանքի վերաբերյալ իր տեսլականը։ Բայց դատելով Հայաստանի իշխանությունների՝ Փարիզ և Վաշինգտոն կատարած հապճեպ այցերից, արևմտամետ գիծը, որն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ անցնում է որպես կարմիր գիծ՝ շրջանցելով Ռուսաստանի շահերը, գտնվում է անվերադարձ կետից կես քայլի վրա։

Փաշինյանի համար, ով մեծ հաշվով հանդիսանում է Արեւմուտքի դրածո՝ այս տարբերակն ամենաընդունելին է։ Նախ, քանի որ այս քայլը կբարձրացնի նրա վարկանիշը երկրի ներսում: Հայտնի է, որ 2020 թվականի նոյեմբերին Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետո վարչապետի վարկանիշը երկրի ներսում կտրուկ իջել է։ Ուստի շրջադարձը դեպի արևմտյան թեւը՝ դա ևս մեկ հնարավորություն է իշխանությունը պահպանելու և Հայաստանի ներսում առկա ռիսկերը զրոյացնելու համար։ Բայց այս քայլը բոլորովին չի բացառում Ռուսաստանի արտաքին սպառնալիքները, ինչը բոլորովին հավանական է։ Միամտություն է ենթադրել, որ Ռուսաստանը կմնա անգործուն՝ հետևելով, թե ինչպես է երկարամյա վասալը փախչում դեպի Արևմուտք։ Հատկանշական է նաև, որ Փաշինյանին հաջողվել է խուսափել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից, բայց միևնույն ժամանակ, նա բաց չի թողել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպելու առիթը։ Սակայն Հայաստանը որքան էլ չցուցադրի իր արևմտյան հավատարմությունը՝ խաղալով Միացյալ Նահանգների և Արևմուտքի շահերի հետ և սադրանքներ կազմակերպելով Ադրբեջանի հետ սահմանին, իր արտաքին քաղաքականությունը փոխելու վտանգավոր ձեռնարկումը կարող է հանգեցնել պետականության մնացորդների կորստի։ Եվ սա կատակ չէ, չէ որ Մոսկվան, ինչպես գիտեք, արցունքներին չի հավատում։

Caliber.Az
Դիտումներ: 423

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Մեկ քայլ մինչ նոր պատերազմը Հայաստանին ինտենսիվորեն ապահովում են զենքով

1217
18 Սեպտեմբերի 2024 17:39
2

Երևանը, օգնելով Մոսկվային խուսափել պատժամիջոցներից, խորացնում է Ուկրաինայում հումանիտար ճգնաժամը Ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունները դիմել են ԵՄ-ին

1017
17 Սեպտեմբերի 2024 12:57
3

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է «Վրեժ» գործողության կադրերը ՏԵՍԱՆՅՈՒԹ

938
19 Սեպտեմբերի 2024 08:20
4

Տգեղ դիվանագիտություն Սեժուրնեն ժամանել է Երևան

96
17 Սեպտեմբերի 2024 18:33
5

«Երևանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները» Այխան Հաջիզադեն՝ Զանգեզուրի միջանցքի մասին

92
17 Սեպտեմբերի 2024 15:44
6

Հոլանդական «վերածննդի» հայկական արմատները Ամստերդամը անձնատուր է եղել ամեն տեսակ մուլորությունների

91
18 Սեպտեմբերի 2024 15:30
7

Աշխարհաքաղաքական փոթորիկ, թե՞ փոթորիկ թեյի բաժակում Ռասիմ Մուսաբեկովը՝ Caliber.Az-ի եթերում

67
18 Սեպտեմբերի 2024 17:27
8

Ամոթ ջունգլիներին, կամ մենակությունը վատ է Էմին Գալալալիի մտորումները

63
17 Սեպտեմբերի 2024 17:53
9

ԱՄՆ պետքարտուղարը զանգահարել է Ադրբեջանի նախագահին

62
17 Սեպտեմբերի 2024 09:06
10

Հիքմեթ Հաջիև. Հայաստանը և նրա կողմնակիցները շարունակում են անհեթեթ մեղադրանքներ հնչեցնել Ադրբեջանի հասցեին

51
18 Սեպտեմբերի 2024 10:26
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading