twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Խաղաղասիրության անօգուտ հավաստիացումներ Մենք հավատում ենք գործերին, ոչ թե խոսքերին

08 Ապրիլի 2024 16:55

Ինչպես հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը՝ անցած օրերի ընթացքում պայմանական սահմանի տարբեր ուղղություններով Ադրբեջանի Զինված ուժերի դիրքերը՝ 30 անգամ գնդակոծության են ենթարկվել հայկական զորքերի կողմից։ Առավել ևս, Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանական սահմանի արևելյան Զանգեզուրի ուղղությամբ, նկատվում է հավանական հակառակորդի զորքերի կենտրոնացում։

Չնայած նրան, որ Էնթոնի Բլինքենը և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարծում են, որ Հայաստանի գործողություններն ուղղված չեն Ադրբեջանի դեմ, չգիտես ինչու նրանց հավաստիացումները մեզ մոտ այնքան էլ վստահություն չեն ներշնչում։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի պաշտոնյաների խոսքերին, ապա նրանց խոսքերին մենք էլ ավելի քիչ ենք վստահում։ Հավատալ պետք է, առաջին հերթին սեփական աչքերին, տվյալ կոնկրետ դեպքում՝ պայմանական սահմանից հետախուզական և օպերատիվ տեղեկատվությանը։ Հայաստանը, ինչպես մենք բոլորս տեսնում ենք՝ չի դիմում իր օրենսդրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հեռացնելուն, չի համաձայնվում իր տարածքում անջատողական սուբյեկտի ներկայացուցչության (ինչ-որ «արցախի» ինչ-որ վտարանդի «կառավարություն») փակմանը, չի դիմում սահմանամերձ գյուղերը ազատելուն։ Նման դասավորությունների դեպքում ինչպիսի՞ վստահության մասին կարող է խոսք գնալ։ Այնպես որ, մենք նրանց ավելի քիչ ենք հավատում, քան նրանց, ովքեր իրենց անվանում են «միջազգային հանրություն», թեև դա, իհարկե, կախված է իրավիճակից։ Երբեմն մենք սկսում ենք ավելի շատ հավատալ նրանց, ովքեր իրենց անվանում են «միջազգային հանրություն», քան Հայաստանին, օրինակ, երբ նա, ինքնահռչակ համայնքը հայտարարում է, որ «Եվրամիությունը և Հայաստանը հիմնվում են նույն արժեքների վրա», կամ ԱՄՆ-ը խոստանում է Հայաստանին հատկացնել ավելի քան 65 մլն դոլարի օգնություն։ Այ հենց դա է, որ մենք մի թիզ անգամ չենք կասկածում, և հատկապես կասկածի բացակայությունն է, որ մեզ ստիպում է ձեռնարկել համապատասխան նախազգուշական միջոցներ:

Այստեղ, իհարկե, հնարավոր են տարբերակներ, բայց ամենաօպտիմալը, կարծում եմ, կլինի կանխարգելիչ հարվածը, որովհետև պայմանական սահմանին զորքերի կենտրոնացումը իրենից ներկայացնում է հիպոթետիկ սպառնալիք Ադրբեջանի անվտանգության համար և հանդիսանում օրինական թիրախ։ Այո, հնարավոր է, ինչ-որ մեկին զարմացնեմ, բայց միջազգային իրավունքում կա այնպիսի մի բան, ինչպես «կանխարգելիչ պատերազմը»։ Թեև այժմ ընդունված «նորալեզուի» համաձայն մենք դա կարող ենք անվանել «խաղաղապահ գործողություն», «պայմանական սահմանի խախտումները ճնշելու միջոցառումներ» կամ «վնասատուների քանակի նվազեցմանը ուղված գյուղատնտեսական աշխատանք»։ Կարծում եմ, որ հակառակորդի կենդանի ուժի և տեխնիկայի կետային ոչնչացումը կհովացնի տաք գլուխներին և այն տաքացնող սարքերը, որոնք նրանց տաքացնում են։ Մինչդեռ «կետային» բառը ամենևին չի նշանակում, որ «զոհերի թիվը կհասցվի հնարավոր նվազագույնի»։ Ոչ։ Որովհետև մենք նույնպես սովորել ենք «նորալեզուն»: Գլխավորը՝ նվազագույն ծախսերով հանդերձ առավելագույն արդյունքին հասնելն է: Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին ոչ ոք, կարող է և չնկատել մարտիկի կորուստը, ում պատրաստվում են հատկացնել 65 միլիոն դոլար և 270 միլիոն եվրո։

Ոշդարություն դարձրեք, որ Ադրբեջանի Զինված ուժերի դիրքերի գնդակոծումները ու պայմանական սահմանին զորքերի կուտակումները տեղի է ունեցել այդ նույն ժամանակում, երբ Բրյուսելում անցկացվում էր ԵՄ-ԱՄՆ-Հայաստան ձևաչափով հանդիպումը։ Ինքնին հանդիպումը, մեր կարծիքով, որը կիսում է նաև պաշտոնական Անկարան, վտանգի հերթական աղբյուր է ստեղծում Հարավային Կովկասի համար։ Եվ այն, որ այն չհետաձգվեց, չնայած Ադրբեջանի արդարացի նկատողություններին, ինչ որ մի բան, այո ասում է։ Ավելի ճիշտ՝ շատ բան է ասում։ Արևմուտքը ակտիվորեն միացել է բաժանարար գծեր ստեղծելու քաղաքականությանը և վերջնական հաշվով միայն սրում է լարվածությունը Հարավային Կովկասում։ Սա նույնիսկ «երկակի ստանդարտներ» չէ, սա կոչվում է «մենք կողմնորոշվել ենք, թե ում կողմում ենք լինելու»։ Գումարած, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարությունը, որը նա արել է Բրյուսելում Փաշինյան-ֆոն դեր Լեյեն-Բլինքեն եռակողմ հանդիպումից անմիջապես առաջ, որ «կայուն Հայաստանը նշանակում է կայուն Հարավային Կովկաս», կասկածի համար առհասարակ տեղ չի թողնում։ Եվ չպետք է մոռանալ այն մասին, որ կանխատեսվում է՝ Հայաստանի արտաքին պարտքի շտապ դուրսգրման կամ դրա վերակառուցման տարբերակների քննարկում։ Մի խոսքով, խոզուկին սկսում են լավ կերակրել։

Մենք հիանալի հիշում ենք Արեւմուտքի դիրքորոշումը։ Մենք չենք պատրաստվում մոռանալ աննախադեպ աջակցության ցուցաբերումը Հայաստանին, որը 25 տարի օկուպացված է պահել Ադրբեջանի տարածքը, իսկ 2020 թվականից հետո ցույց տվեց իրականության հետ հաշտվելու չկամություն՝ ամեն կերպ խոչընդոտելով Ղարաբաղի վերաինտեգրումը Ադրբեջանին։ Մենք ոչինչ չենք պատրաստվում մոռանալ և համաձայն ենք միաժամանակ մի քանի տախտակի վրա շախմատ խաղալուն։ Թե ինչ է կանգնած Հարավային Կովկասում Արևմուտքի ակտիվացման, Հայաստանին նրա գրեթե անվերապահ աջակցության և Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու փորձերի հետևում, հասկանալի է։ Առևտրային ուղի և ֆինանսական շահեր։ Զանգեզուրի միջանցքը բերելու է՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, հնարավոր է, Ռուսաստանի մասնակցությամբ (սա արդեն ինչպես պայմանավորվենք, բանը բաժնետոմսերի քանակի մեջ է, հիմա խոսքը հենց դրա մասին է), Սև ծովը Կասպից ծովի հետ կապող երթուղու նկատմամբ փաստացի վերահսկողության: Իսկ սա Եվրոպան Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ կապող առանցքային երթուղիներից մեկն է։ Եվ հատկապես այդ իսկ պատճառով է անհրաժեշտ արտատարածաշրջանային դերակատարներին, հատկապես ԵՄ-ին հեռու պահել այս գործընթացից, այս երթուղին ընդհանրապես չպետք է վերահսկվի ԵՄ-ի կողմից։

Caliber.Az
Դիտումներ: 298

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Փոլ Գոբլը՝ Զանգեզուրի միջանցքի և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական պայքարի մասին Caliber.Az-ի հարցազրույցը

202
16 Օգոստոսի 2025 14:16
2

Ռուսաստանը կրկին հարվածում է Ադրբեջանի շահերին «Շահեդներով» Օդեսում SOCAR-ի վրա հարձակումը՝ որպես Կրեմլի ագրեսիայի ազդանշան

164
18 Օգոստոսի 2025 13:41
3

Վաշինգտոնի արձագանքը. ո՞վ է վախենում Հարավային Կովկասում խաղաղությունից Մաթանաթ Նասիբովա

120
16 Օգոստոսի 2025 12:06
4

Զանգիլանի օկուպացիայի վկաները ցուցմունք են տվել դատարանում

106
16 Օգոստոսի 2025 12:51
5

Սարգսյան և Բաբայան. երբ մահը վերածվում է գործարքի Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

88
18 Օգոստոսի 2025 09:57
6

Կապիտան ՎՐՈՒՆգելյանի արկածները «Հին աշխարհի հիստերիկները»

69
19 Օգոստոսի 2025 10:25
7

Մոսկվան կորցնում է ազդեցությունը Հարավային Կովկասում և հարվածում Ուկրաինայում գտնվող Ադրբեջանի օբյեկտներին Իգոր Սեմիվոլոսը՝ Caliber.Az-ի եթերում

68
19 Օգոստոսի 2025 12:40
8

Փեզեշքիան. Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը

60
19 Օգոստոսի 2025 16:29
9

Քենիական թերթը՝ Ադրբեջանի ազատագրված տարածքներում վերականգնողական աշխատանքների մասին

60
16 Օգոստոսի 2025 09:39
10

Ադրբեջանում վճարովի ծառայությունները գերազանցել են ութ միլիարդ մանաթը

54
16 Օգոստոսի 2025 10:43
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading