Հակառուսական պատժամիջոցները կազդեն արդյո՞ք Ադրբեջանի վրա։ Պարզաբանում են տնտեսագետները
Ի պատասխան փետրվարի 24-ի գիշերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սկսված պատերազմի՝ Արևմուտքը հայտարարել է Մոսկվայի դեմ պատժամիջոցներ մտցնելու մասին։ Փետրվարի 25-ի լույս, 26-ի գիշերը հրապարակվել է Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցների ցանկը։ Պատժամիջոցների տակ են ընկել ոչ միայն պետական կառույցները, այլ նաև մասնավոր բանկերը, որոնց սահմանափակել են ԱՄՆ-ի կապիտալ շուկաներ մուտքը։ Այն դեպքում, եթե Արևմուտքը գնա ավելի ծայրահեղ սցենարով, ապա պատժամիջոցներ կներմուծի ռուսական էներգետիկ ընկերությունների դեմ և Ռուսաստանը կանջատի SWIFT-ից։
Մինչդեռ Ռուսաստանը հանդիսանում է Ադրբեջանի հետ ոչ նավթային արտահանման հիմնական առևտրական գործընկերներից մեկը։ Ռուսաստանի Դաշնությանը բաժին է ընկնում Ադրբեջանի ընդհանուր ներմուծման 71%-ը և ընդհանուր արտահանման 51,4%-ը։ Այս առումով արդիական է դառնում այն հարցը, թե Ադրբեջանի վրա ինչպես կազդեն պատժամիջոցների նոր փաթեթը և դրա հետ կապված Ռուսաստանում տնտեսական իրավիճակի սպասվող վատթարացումը։ Այս և այլ հարցերով Caliber.Az-ի խմբագրությունը դիմել է՝ Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի (UNEC) պրոֆեսոր Էլշադ Մամեդովին և ռուսաստանցի տնտեսագետ Ալեքսանդր Ռազուվաևին։
Է. Մամեդովը համարում է, որ Ռուսաստանի նկատմամաբ Արևմուտքի պատժամիջոցները, անշուշտ, որոշակի ազդեցություն կունենան։
«Պատժամիջոցները կարող են հանգել որորշակի խնդիրների, բայց դրանցից ինչ որ բեկումային, կամ վճռական նշանակություն չարժե ակնկալել։ Բանը նրանում է, որ Ռուսաստանը տիրապետում է պաշարային մեծ ներուժի, ուժեղ ռազմաարդյունաբերական համալիրի և տնտեսական ներուժի։ Ուստի և պատժամիջոցների ազդեցության ներքո Ռուսաստանի տնտեսության մեջ հնարավոր լուրջ խնդրիրների մասին խոսք չի կարող գնալ»։
Պրոֆեսորի կարծիքով, ռուսական էներգապաշարների համաշխարհային շուկաներ արտահանումը կշարունակվի և տվյալ համատեքստում Ադրբեջանի միջով որոշ մեծ հոսքերի առաքման անհրաժեշտություն չի լինի։
«Սակայն մենք որոշակի իմաստով կարող ենք ՌԴ-ի հետ համակարգել էներգետիկ քաղաքականության առումով մեր ջանքերը։ Իմ կարծիքով, այդ համակարգումը նախկինում ևս եղել է։ Ընդ ուրում Բաքուն որոշակի աստիճանով կարող է շահել այս իրավիճակից։ Ռուսաստանը , Ադրբեջանը և նավթի ու գազի բոլոր արտահանողները շահում են այն առումով, որ էներգակիրների գները կտրուկ աճում են, և դա արտահանողների համար գլխավոր տնտեսական շահաբաժիններից մեկն է։ Սակայն դրա հետ մեկտեղ հարկավոր է հիշել, որ զինված հակամարտությունները տարբեր խնդիրներ են ստեղծում ապրանքների լոգիստիկայի, մատակարարման և իրացման ոլորտներում, առևտրատնտեսական հարաբերությունների շատ ուղղություններում»,- եզրափակել է Է. Մամեդովը։
Ալիքսանդր Ռազուվաևը իր հերթին նշել է, որ Ռուսաստանի տնտեսաության համար պատժամիջոցների հետ իրավիճակը բավականին միանշանակ չէ։
«Պետք է հասկանալ, որ նավթի ու գազի գները շատ ավելի կարևոր են, քան արևմտյան ցանկացած պատժամիջոցները։ Այժմ նավթը և գազը թանկ են, Ռուսաստանի բյուջեն կլինի ավելցուկով և այն կգերակշռի պատժամիջոցներից բոլոր բացասական գծերի վրա։ Հիմնական բացասականը արժեթղթերի շուկայի անկումն է։ Եթե ռուսական բորսային շուկան գնահատենք նավթի ներկայիս գներով, ապա RTS դոլարի ինդեքսը ինչ-որ տեղ մոտ 2000 միավոր է՝ իրական արժեք: Հիմա այն հազարից մի քիչ պակաս է։ Սա քաղաքական զեղչ է։ Բայց ոչ շատ հարուստ ադրբեջանցիներ են ներդրումներ անում Մոսկվայի ֆոնդային շուկայում: Համապատասխանաբար, նրանց կորուստներն այնքան էլ մեծ չեն։
Սկզբունքայնորեն հակառուսական պատժամիջոցները Ադրբեջանի համար, իմ կարծիքով, ունեն որոշ դրական կողմեր։ Արևմուտքը շահագրգված է Ռուսաստանից նավթի և գազի գնումների կրճատման մեջ, համապատասխանաբար կմեծանա ադրբեջանական նավթի և գազի պահանջարկը»,- համարում է Ա. Ռազուվաևը։
Ռուսաստանցի փորձագետը չի կարծում, որ Ռուսաստանը կանջատեն SWIFT-ից, որովհետև արտաքին առևտուրը ոչ ոք չի չեղարկել։
«Ռուսաստանը կարևոր դեր է խաղում հումքային շուկայում։ Եթե ավելի լայն նայենք, դա և՛ «Ռուսատոմ»-ն է, և՛ հացակատիկը, և՛ «Ռուսոբորոնէքպորտը»։ Չնայած հասկանալի է, որ Արևմուտքը ռուսական զենք չի գնում։ Դեռևս 2014 թվականին Ռուսաստանը շրջվել է դեպի Արևելք, բայց այդ ժամանակ նախ խոսք է գնացել Չինաստանի և մի մասամբ Հնդկաստանի մասին։ Այժմ, բնական է, խոսում են թուրքական աշխարհի մասին։ Իմ կարծիքով, շատ ճիշտ կլիներ, եթե Ադրբեջանը և Թուրքիան մտնեին ԵԱՏՄ։ Ուզբեկստանը ավելի շուտ կանդամակցի ընթացիկ տարվա մեջ, իսկ Ռուսաստանը մտներ Թուրքական աշխարհի միության մեջ։ Թաթարստան, Բաշկորտոստան, Յակուտիա, բուն Ռուսաստանում կա թուրքական բաղադրամասը։ Սա շատ հետաքրքիր թեմա է՝ միասնական արևելյան տնտեսական դաշինք։ Ռուսաստանի բանկի զգալի ֆինանսական պաշարները կկարողանային աջակցել թուրքական լիրաին։ Չնայած իդեալական տարբերակը, անշուշտ միասնական արժույթն է՝ եվրասիական եվրոն, ինչպես վերջերս ասել է Բելառուսի նախագա Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ես մի ժամանակ այդ արժույթին տվել էի անուն՝ ալտին։ Եվ վերջերս Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված Մոսկվայի հռչակագիրը՝ կարևոր քայլ է այդ ուղղությամբ։ Միասնական արևելյան տնտեսական դաշինք՝ սա շատ կարևոր է։ Դրանով հանդերձ նա ենթադրում է այդ թվում նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Եվ փաստորեն Ադրբեջանը վերածվում է Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր դաշնակից երկրի։
Ինձ թվում է, որ Բաքվի կողմից Մոսկվայի և Անկարայի վրա կողմնորոշվելը՝ շատ ճիշտ և տնտեսապես ռացիոնալ ընտրություն է։ Տվյալ համագործակցությունից շահում են բացարձակապես բոլորը»,- եզրափակել է Ա. Ռազուվաևը։