twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանի միջով իրանական անօդաչու թռչող սարքերի Ռուսաստան ուղարկելը՝ առիթ է պատժամիջոցների համար» Իրինա Ցուկերմանը՝ Caliber.Az-կայքում

08 Ապրիլի 2023 12:26

Caliber.az-ի հարցազրույցը՝ ազգային անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ, «The Washington Outsider» պարբերականի գլխավոր խմբագիր Իրինա Ցուկերմանի հետ։

- Դուք ինչպե՞ս կբնութագրեիք ԱՄՆ-ի քաղաքականությունը հարավկովկասյան տարածաշրջանում՝ այստեղ ինչպիսի՞ նպատակներ է հետապնդում Սպիտակ տունը և ինչպե՞ս են այդ համատեքստում դիտարկում իրենց համագործակցությունը Ադրբեջանի հետ։

- Վաշինգտոնն առաջին հերթին առաջնորդվում է Հարավային Կովկասում իր չփազանց թույլ արտաքին քաղաքականության ֆոնին գոնե ինչ-որ կերպ մասնակցել բանակցային գործընթացին, ցուցադրել իր ներուժը, չնայած նրան, որ ինքնին տարածաշրջանը, եթե գլոբալ մտածել, հեռու չէ Սպիտակ տան առաջնահերթությունում լինելուց: Կարելի է ասել, որ այս, իր պարամետրերով չափազանց սահմանափակված դիվանագիտական մասնակցությունը՝ առանց մեծ ոգևորության՝ փորձելով որևէ առաջընթաց գրանցել կարգավորման գործընթացին խոչընդոտող արտաքին գործոնների վերակառուցման հարցում, օրինակ՝ Իրանի և Ռուսաստանի մասնակցությանը։ Իսկ թվում է, թե Հարավային Կովկասում ամրապնդվելը՝ բխում է Միացյալ Նահանգների շահերից։ Այնպես որ, աղոտ քաղաքական ազդեցությունը տրամադրելը՝ առայժմ միակ բանն է, որին Միացյալ Նահանգներն այժմ ունակ են տարածաշրջանում: Իմ կարծիքով, ներկայիս վաշինգտոնյան փորձագետները չունեն գիտելիքի բազա, բանակցությունների էության և ղարաբաղյան հակամարտության պատմության էության ըմբռնում, այլ կա միայն միջազգային հանրության առաջ աչքի ընկնելու ցանկություն։ Մի խոսքով, ամեն ինչ ինչ-որ կերպ լուրջ չէ։

- ԱՄՆ-ը հաճախ է երկակի քաղաքականություն ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ։ Վերցնենք, թեկուզ ամերիկյան Կոնգրեսի պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Հայաստան և ջերմ բարեկամության մասին նրա հավաստիացումները։ Կամ Երեւանում ԱՄՆ-ի դեսպանի վերջին հայտարարությունը՝ Լաչինի ճանապարհը «ապաշարջափակելու» պահանջով, թեև Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, որ նման խնդիր առհասարակ գոյություն չունի։ Դրանով հանդերձ, չգիտես ինչու, Վաշինգտոնը Երևանից չի պահանջում կատարել 2020 թվականի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Միթե այդքան մեծ է հայկական լոբբիի ազդեցությունն ԱՄՆ ղեկավարության վրա, որ նրա հայտարարությունները երբեմն այնքան երկիմաստ տեսք ունեն։

- Միացիալ Նահանգներում հայկական սփյուռքը, անշուշտ, զգալի կշիռ ունի, քանի որ այն քվեարկության կարևոր օղակ է, որը հանդես է գալիս հիմնականում դեմոկրատների օգտին։ Հայերը հիմնականում բնակվում են Կալիֆորնիայում, որը կարևոր նահանգ է ապագա ընտրությունների համար, հատկապես Կոնգրեսի որոշ անդամների համար: Սակայն հայկական լոբբիի ճնշումը, ես կասեի, մինչև վերջ չի բացատրում երկրի քաղաքականությունը Հարավային Կովկասում, իշխանության և օրենսդրական կառույցներում զգալի կոռուպցիայի պատճառով հայերին բուն թողտվության երեւույթը։ Մինչդեռ Վաշինգտոնում, անկասկած, գիտակցում են, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը նույնպես կարևոր է` երկրում հնարավոր ներդրումների, առևտրի, այլև տնտեսական և քաղաքական շահերի համար:

Ինչպես ինձ թվում է, ԱՄՆ-ի հաճախակի դրսևորվող հայանպաստ վեկտորը կապված է ոչ միայն որոշ կոնգրեսականների ֆինանսական շահերի, այլ նաև գաղափարախոսության գործոնի հետ։ Ինչքան էլ որ լինի, Հայաստանին հաջողվել է իրեն ներկայացնել որպես զոհ, համակեցության միջոցներ չունեցող փոքրիկ երկիր, որը, ի տարբերություն Ադրբեջանի, զուրկ է բնական և էներգետիկ ռեսուրսներից։ Բայց Բաքուն երբեք չի լացում ու ողբում… Մինչդեռ Օբամայի նախկին հովանավորյալները, ովքեր իրենց համարում են թույլերի և վիրավորվածների պաշտպաններ, շարունակում են մնալ Սպիտակ տան գաղափարախոսները, և «փրկիչների» առաքելությունը ոչ պակաս դեր է խաղում, քան երկրի ուժային կառույցների վրա հայկական լոբբիի ազդեցության գործոնը։ Այսինքն, եթե նայենք, թե ինչպես է Սպիտակ տունն իրեն ամենից հաճախ պահում աշխարհի հակամարտությունների ժամանակ, ապա կնկատենք այսպիսի դինամիկա. մշտական ճնշում ավելի ուժեղ և զարգացած կողմերի վրա, մշտական մեղսակցություն թույլերի ոչ կառուցողական քաղաքականությանը, եթե նրանք նույնիսկ սխալ են և նրանց մեթոդները ցանկացած այլ համատեքստում անընդունելի կլինեին:

Այնպետ որ «ցեղասպանություններով» այս էժանագին շանտաժը և Լաչինի ճանապարհի հետ կապված ճշմարտության հետ չհամապատասխանող հայտարարությունները՝ ձեռնտու են Արևմուտքին: Եվ ոչ թե այն պատճառով, որ այնտեղ չգիտեն ճշմարտությունը, ծանոթ չեն Ադրբեջանի կողմից ներկայացված տեսանյութերին, այլ պարզապես այն պատճառով, որ սնվում են նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի հայամետ ուժերի գաղափարախոսությամբ։ Թեև իրականում հարցը լուծվում է հասարակ ձևով. եթե մի կողմը անընդհատ սխալվում է և իր համար անընդհատ արդարացումներ է հնարում, դիվանագիտական միջամտություն պետք չէ՝ պարզապես պահանջվում է պատժամիջոցներ կիրառել և ճնշում գործադրել։ Բայց չէ որ այդ դեպքում կարող է հարց առաջանալ՝ ինչու՞մն է այստեղ ԱՄՆ-ի դիվանագիտական հաղթանակը, քաղաքական «հերոսությունը»։ Այնպես որ ստացվում է, որ այստեղ շահագռգռվածությունը ոչ թե հակամարտության կարգավորման, խնդիրը ինչ-որ գործնական ճանապարհով լուծելու մեջ է, այլ միայն Վաշինգտոնի զուտ գաղափարական խաղերում։

- Իրանը բացահայտ սպառնում է Ադրբեջանին, և վերջերս նույնիսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինկենը մտահոգություն է հայտնել այդ առնչությամբ՝ հայտարարելով, որ Ադրբեջանի սահմանը պետք է պաշտպանել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ագրեսիայից։ Նա Ի՞նչ է նկատի ունեցել, ի՞նչ իրական գործողություններ կարող է ձեռնարկել ԱՄՆ-ը դրա համար, և ինչպիսի՞ն կլինի նրանց արձագանքը, եթե Իրանը իրոք հարձակվի Ադրբեջանի վրա։

- Ինչ վերաբերում է Թեհրանի հայտարարությունների ագրեսիվ բնույթին և իրանա-ադրբեջանական սահմանին տիրող իրական իրավիճակին, ապա չնայած մենք կարծես թե Սպիտակ տնից այդ կապակցությամբ ճիշտ խոսքեր ենք լսում, իրականում գրեթե բոլոր իրավիճակների առնչությամբ, երբ ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել, հետագայում ոչ մի միջոցներ չեն ձեռնարկվել։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ պահին, ապա, իմ կարծիքով, Վաշինգտոնը չափազանց կապված է Իրանի հետ ներկայիս միջուկային գործարքի հետ, որպեսզի դրա դեմ որևէ քայլ ձեռնարկի։ Հնարավոր է, կլինեն ձեզ հետ համատեղ զորավարժություններ՝ դա ԱՄՆ-ի համար իր ուժը ցուցադրելու հիմնական միջոցն է, և որ ինքը գտնվում է տարածաշրջանում։ Ընդհանուր առմամբ, դա ԱՄՆ ստանդարտ պատասխանն է ցանկացած վայրում ագրեսիա դրսևորելուն: Կարելի է նաև սպասել զենքի առևտրի որոշ գործարքների, որոշակի նյութատեխնիկական աջակցության, տեղեկատվություն ԱՄՆ-ի հետախուզական գործակալություններից: Բայց քաղաքական գործողությունները, իմ կարծիքով, չեն հետևի, քանի որ դա նշանակում է կոնկրետ ճնշել Իրանի վրա, Թեհրանում կոնկրետ անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։ Սա երկար, երկարաժամկետ գործընթաց է, իսկ Սպիտակ տունը այժմ փորձում է Թեհրանի հետ նվազագույն գործել, նույնիսկ փորձելով Կոնգրեսին շրջանցելով առաջ մղել այդ նույն միջուկային գործարքը: Այնպես որ, անձամբ ես շատ բանի վրա հույս չէի դնի:

Իրականում, Սպիտակ տան համար հիմա շահավետ է, որ Ադրբեջանն ու Իրանը իրար հետ լեզու չեն գտնում: Հակառակ դեպքում ստիպված կլիններ Թեհրանի հետ շփվել անմիջապես և ինքնուրույն։ Իսկ եթե որևէ այլ երկիր, որը պատրաստ է պաշտպանել իր շահերը, նույնպես մոտակայքում է, ապա կարելի է պարզապես նրա վրա բարդել տեղի ունեցող համար ողջ պատասխանատվությունը, բայց դրանով հանդերձ խոսքերով աջակցել և մտահոգություն հայտնել այն ակնկալիքով, որ ԱՄՆ-ն ինչ-որ կերպ կզբաղվի խնդրի հետ։

ԱՄՆ-ին ավելի շատ մտահոգում է Իրանի կողմից Ռուսաստանին ցուցաբերվող օգնությունը, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի և այլ զինատեսակների մատակարարումը։ Եվ այն, որ Թեհրանն այժմ մտադիր է այդ անօդաչու սարքերը Ռուսաստան առաքել Հայաստանի տարածքով՝ պատժամիջոցների հիմնավոր առիթ է։ Այս իրավիճակը, ինչպես ինձ թվում է, Ադրբեջանի կառավարությունը պետք է ընդգծի Վաշինգտոնի կողմից կոնկրետ գործողությունների հարցում։

- Ինչի՞ է Թեհրանի ռեժիմը, փաստորեն ձգտում, ուժեղացնելով առճակատումը Ադրբեջանի հետ։

- Ադրբեջանը, ինչպես ինձ է թվում, չպետք է մտահոգվի՝ Իրանի հետ մեծ պատերազմ չի լինի, քանի որ իրանցիներն ունեն չափազանց շատ հակառակորդներ և չունեն դաշնակիցներ։ Ինչից, որ պետք է վախենալ, դա ահաբեկչական խմբավորումներ են, որոնք կարող են երկրին ներսից խարխլել: Կարելի է նաև ակնկալել սահմաններին հայերի հետ համատեղ պատրաստված սադրանքներ, լրտեսություն, պաշտոնյաներին, Ադրբեջանի խորհրդարանի անդամներին, երկրում այցով գտնվող օտարերկրյա քաղաքական գործիչներին ֆիզիկական ոչնչացման փորձեր։ Իրանական ահաբեկչության նման պրակտիկան արդեն փորձարկվել է Եվրոպայում և Ասիայում։ Հնարավոր և, այսպես ասած, փոքր տեղայնական պատերազմներ, բախումներ սահմանին, Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի, կամ նույնիսկ հրթիռների կիրառմամբ։ Այս ամենը լուրջ մտահոգություններ է առաջացնում, քանի որ հատկապես նման ձևով է Թեհրանը գործում ամբողջ աշխարհում։ Բավական է նայել Մերձավոր Արևելքին, Իրաքին, Եմենին, թե ինչպես է այդ ամենը այնտեղ տեղի ունեցել։ Մինչդեռ այժմ Իրանը լիովին կարող է ներգրավել հայերին՝ և ոչ միայն հարևան Հայաստանից, այլ նաև Լիբանանից, ինչպես դա եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ։

Իրանը ձեռ չի քաշում՝ իսլամական հեղափոխությունը աշխարհով մեկ և հատկապես իր հարևան երկրներ արտահանելու ծրագրերից։ Դե, համենեիստները չեն կարող հանդուրժել, որ մոտակայքում կան պետություններ, որոնք բոլորովին այլ քաղաքականություն են վարում, առողջ գաղափարախոսություն, որը բռնապետությանը թույլ չի տալիս ոտնահարել իսլամական ֆունդամենտալիզմի ազդեցությունը կանխող քաղաքացիների, ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Դա նրանց ջղաձգում է:

Այժմ, երբ տերությունների միջև ընթանում է աշխարհում գերիշխող դիրքի համար պայքար՝ տնտեսապես թուլացած, կոռումպացված Իրանը չի խորշում տարբեր ահաբեկչական խմբավորումների հետ կեղտոտ ֆինանսական գործարքներից, էներգառեսուրսների մաքսանենգությունից։ Իսկ այստեղ Ադրբեջանը իր նավթով ու գազով կանգնած է նրա ճանապարհին։ Այնպես որ նկատվում է նաև մրցակցին վերացնելու փորձ, և միանգամայն հնարավոր է, որ Թեհրանը Ադրբեջանին թուլացնելու ու եվրոպական շրջանակներում վարկաբեկելու համար օգտագործի ահաբեկչությունը, ապատեղեկատվությունը, տեղեկատվական պատերազմներ։ Այդ թվում նաև Ռուսաստանից խմբավորումների եւ հայկական լոբբիի օգնությամբ։

Բայց նույնիսկ եթե Իսրայելը հարվածներ հասցնի իրանական միջուկային օբյեկտներին, ԱՄՆ-ի հատուկ ներգրավվածություն չպետք է սպասել: Ամենաշատը միայն հանգիստ շնորհակալություն կհայտնեն... Վաշինգտոնի համար, նորից եմ նշում, ձեռնատու է, որպեսզի ինչ-որ մեկը իր փոխարեն վերացնի խնդիրը։ Հետաքրքիր է մեկ այլ բան. եթե Իրանը իր վստահված ուժերի օգնությամբ, կամ նույնիսկ ուղղակիորեն հարձակվի Իսրայելի վրա, ադյո՞ք ԱՄՆ-ը օգնության կգա՞ Թել Ավիվին։ Չգիտես ինչու ինձ թվում է, որ այդ օգնությունը կլինի շատ միջանկյալացված, և միայն իրադարձությունների աղետալի շրջադարձը կստիպի Սպիտակ տանը փոխել իր ներկայիս դանդաղաընթաց քաղաքականությունը։

Caliber.Az
Դիտումներ: 327

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

242
07 Մայիսի 2025 18:22
2

Հայաստանի ռազմականացումը «ազգ-բանակ» սցենարով Ազատազէնի-ի գործունեության վերլուծություն

210
06 Մայիսի 2025 22:36
3

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

208
07 Մայիսի 2025 13:06
4

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

167
08 Մայիսի 2025 17:49
5

Դատարանում ուսումնասիրվել է Խոջավենդի շրջանի օկուպացիայի ևս մեկ տեսագրություն ԼՈՒՍԱՆԿԱՐ

156
06 Մայիսի 2025 09:43
6

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

139
08 Մայիսի 2025 08:59
7

Երբ հյուսիսային հարևանը մոռանում է հարգանքի մասին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

139
06 Մայիսի 2025 09:22
8

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

139
08 Մայիսի 2025 18:42
9

Փափուկ փռել՝ կոշտ քնել. Կոպիրկինը Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագրով Երևանին պատին են դեմ տվել

75
06 Մայիսի 2025 17:38
10

Տուժած Հասանովը պատմել է Աղդամում արկի պայթյունից ստացած վնասվածքի մասին

71
06 Մայիսի 2025 22:30
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading