twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հարավային Կովկասի ներկա վիճակը մշուշապատ է և հակասական» Պրոֆեսոր Դարչիաշվիլին՝ Caliber.Az-ի հետ կապի մեջ

03 Փետրվարի 2022 16:05

Caliber.Az-ի հարցազրույցը՝ միջազգային հարաբերությունների ոլորտում վրացի փորձագետ, Իլիայի համալսարանի պրոֆեսոր, Ռուսաստանի հարցերով հետազոտական կենտրոնի տնօրեն, «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Դավիթ Դարչիաշվիլիի հետ։

—Ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի ընթացիկ արտաքին քաղաքական ուղին և երկիրը ինչպիսի՞ հաջողությունների է հասել վերջին երեք տարիների ընթացքում։

—Գիտեք, ես հարցին կմոտենամ բավականին քննադատաբար, որովհետև Վրաստանի արտաքին քաղաքական ուղում ես տեսնում եմ պասիվություն և հստակ նշաձողերի բացակայություն։ Եվ, եթե նույնիսկ ինչ որ հաջողություններ կան, կարծում եմ, որ դրանք այն ուղու իներցիոն շարունակություն են, որոնք իր ժամանակին Միխաիլ Սաակաշվիլիի կառավարության կողմից որոշվել են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ։

Այն, որ զուգորդման մասին պայմանագիրը 2013 թվականին նախաստորագրվել է և ուժի մեջ է մտել 2016 թվականին, այդ ամենը այն հիմքի շարունակությունն է, որը դրվել էր 2010 թվականին։ 2008 թվականի պատերազմից ի վեր, Վրաստանը հասել է ԵՄ-ի հետ հետագա մերձեցման, որը հետաքրքրված է եղել, որպեսզի պատասխանել Ռուսաստանի ագրեսիային, և 2008 թվկանի վերջին սկսվեցին «Արևելյան գործընկերության» շրջանակներում միջոցառումներ։ ԵՄ-ի փաստաթղթերը հանդես եկան Ռուսաստանի ագրեսիայի դեմ, ինչը դարձավ Վրաստանի կարևոր հաջողություններից մեկը։

Նոր կառավարությունը քիչ թե շատ շարունակեց արտաքին քաղաքականության տվյալ կուրսը, բայց բավականին պասիվ և դժկամորեն։ Այն ավելի շատ զբաղվում է ներքին գործերով, քան արտաքին։ Այսպես եմ ես գնահատում Վրաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը։

Ինչ վերաբերում է հաջողություններին, ապա կարելի է նշել ՆԱՏՕ-ի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության շարունակությունը, որը դրսևորվում է համատեղ զորավարժություններում և Վրաստանի անվտանգության հատվածում դաշինքի անդամներին յուրահատուկ կառավարման, վերահսկման սկզբունքները ներդրելու փորձերում, ինչպես նաև ԵՄ-ի հետ զուգորդված անդամի շրջանակներում աշխատանքը։ Սակայն դա ընդունում է ավելի շատ տեխնիկական, քարացածության, քան բարձր քաղաքականության բնույթ։ Հիմքը դրել է Սաակաշվիլին, իսկ ներկայիս կառավարությունը այդ ուղին շարունակում է անփույթ։ Արդյունաբերությունում, էներգետիկայում ինչ որ կարգավորումներ իրականացվում են, Վրաստանը հանդիսանում է Էներգետիկ խարտիայի անդամ, բայց արտաքին քաղաքական ուղու հիմնական նշաձողերը բացակայում են։

Դրականը կայանում է նրանում, որ Վրաստանի կառավարությունը չհրաժարվեց ինտեգրումից, բացասականը նրանում է, որ այդ ինտեգրումը հռչակագրված ինչ որ տեղ կախված է, բայց էական ոչ մի բան տեղի չի ունենում, որպեսզի հասնել դրան։ Վրաստանը մի շարք կարգավորումներ ձեռնաարկում է տնտեսական, առևտրական ոլորտում, վատթարանում են մարդու իրավունքների և դատական իշխանության անկախության ոլորտում իրավիճակը, ինչը հակասում է արևմտյան հանրությանը ինտեգրվելուն։

—Ինչպե՞ս եք վերաբերվում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության լուծմանը։

—Ես նման հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակից եմ։ Սակայն ես այստեղ չեմ կարող խոստովանել, որ տվյալ հարցում որևէ առաջընթացի բացակայությունը Ադրբեջանին հրել է այդ ուղղությամբ ռազմական քայլին Շատ ափսոս, որ այդ ամենը տեղի ունեցավ արյունահեղության միջոցով, բայց հարկ է նշել, որ Բաքուն հասավ տարածքների մեծ մասում դեօկուպացիայի և Շուշայի վրա վերահսկողության վերադարձման իր հիմնական նպատակներին։ Դա անվտանգության ադրբեջանական քաղաքականության մեծ հաջողությունն է։

Հույս ունեմ, որ հետագայում Ադրբեջանը կկարողանա ընդհանուր լեզու գտնել Երևանի հետ և հասնել այդ խնդրի վերջնական քաղաքական լուծմանը։

—Ձեր կարծիքով, ո՞րն է Բաքվի հաղթանակի նախադրյալը։

—Մի կողմից դա Ադրբեջանի ուժն է և նրա ռեսուրսները, մյուս կողմից՝ Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությունը։ Եվ ամենագլխավորը, Բաքվին հաջողվեց գտնել Ռուսաստանի հետ փոխհարաբերության բանաձևը, այսինքն Կրեմլը չկարողացավ հակազդել Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը, ինչը հանդիսանում է, ինչպես Բաքվի, այնպես էլ Անկարայի մեծ հաջողությունը։

Չնայած, որ այժմ Ղարաբաղում գտնվում են ռուս խաղապահներ, Ռուսաստանի ազդեցությունը այդքան չի նվազել Հարավային Կովկասում, ինչպես դա տեղի է ունեցել Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում։ Դա Ադրբեջանի հաջողությունն է, որը ամրապնդեց իր անկախությունը և նվազեցրեց Ռուսաստանի ազդեցությունը, որը այդքան ժամանակ մանիպուլիացիայի էր ենթարկում խնդիրը, իսկ այժմ նա կորցրել է այդ հնարվորությունը։ Ամեն ինչ այնպես տեղի ունեցավ, ինչպես ցանկացել են Բաքուն և Անկարան։

—Իսկ ո՞րն է Հայաստանի պարտության հիմնական պատճառը։

—Հայաստանը հայտնվեց ժամանակակից ռազմական գործողություններին ոչ պատրաս վիճակում։ Նա լրջորեն չվերաբերվեց երկար տարիների ընթացքում Բաքվի պատերազմին նախապատրաստվելու նկատմամբ, հույս դրեց ռուսական աջակցության վրա, որը չեզոքացվեց։

Ռուսաստանը չսկսեց բացահայտ հանդես գալ Հայաստանի կողմից, դրա համար Ռուսաստանը զուտ իրավաբանական հիմքեր չուներ, բայց մենք գիտենք, որ Մոսկվան այդքան էլ ուշադրություն չի դարձնում իրավաբանական նրբությունների վրա։ Կրեմլը հասկացավ, որ Բաքվին ուղղակի արհամարել չի կարող, չէ որ Թուրքիան արդեն լրջորեն ներգրավված է։ Այսպիսով, Մոսկվան հայտնվեց անշահավետ վիճակում և սկսեց ավելի շատ մտածել իր դեմքի, քան իր շահերի պահպանման մասին։ Բաքվի կողմից Ռուսաստանի չեզոքացումը եղել է մեծ բեկում։

—Հնարավոր է արդյո՞ք խաղաղություն Բաքվի և Երևանի միջև։

—Կարծում եմ, այո, չնայած այն իրավիճակին, որում այսօր գտնվում է Փաշինյանը։ Այո, նրա գործողությունները կարելի է գնահատել, որպես հակասական, բայց այնուամենայնիվ հարկավոր է ընդհանուր լեզու գտնել նրա հետ։ Նրա վերջին հայտարարությունները, ներառյալ Անկարայի հետ երկխոսության մեկնարկը, ինչ որ հույսեր տալիս են։ Երկրները պետք է նպատակաուղղվեն համատեղ նախագծերի վրա, որոնք կնպաստեին տարածաշրջանի զարգացմանը, այստեղ կարելի է ներգրավել նաև Վրաստանին։

Ավելացնեմ, որ ես անձամբ դեմ եմ «3+3» ձևաչափին, որովհետև Վրաստանը չի ընդունի նախագծերում Ռուսաստանի հետ իրավահավասար մասնակցությունը։ Քանի դեռ Մոսկվան շարունակում է օկուպացիան, մինչև այժմ ռուսական զորքերը բռնազավթած տարածքներում փշալարեր են անցկացնում, տեղի են ունենում մոտակա գյուղերի բնակիչների առևանգումներ, և նման իրավիճակում Թբիլիսիի համար անընդունելի է Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Վրաստանը միշտ բաց է Բաքվի, Երևանի և Անկարայի հետ համագործակցությանը, բայց առանց Մոսկվայի։

—Թբիլիսին ինչպիսի՞ գործողություններ է ձեռնարկում իր տարածքների վերադարձման համար։

—Ցավոք, ես այդ ուղղությամբ ոչ մի հաջողություններ չեմ տեսնում։ Վրաստանի նոր կառավարությունը ընտրել է չարիքին չհակասելու, արտաքին քաղաքականության մեջ իր դերը նսեմացնելու ուղին, ներկայիս իշխանությունը հայտարարել է, որ Վրաստանը դադարում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև կռվախնձոր լինելուց՝ արդյունքում վրացական հարցերը դադարեցին արտացոլվել միջազգային համաժողովներում։

Օկուպացիան ինչպես եղել է, այնպես էլ մնում է։ Մենք գնալով ավելի հաճախ ենք Հարավային Օսիայի խամաճիկ իշխանություններից լսում տարածքային պահանջների մասին, կրկին տեղի է ունենում սողացող օկուպացիա, այսինքն փշալարերի առաջ տեղափոխւմներ, ընդ որում այս ամենը տեղի է ունենում բառացիորեն արևմտա-արևելյան մայրուղու մոտակայքում, դրանով Վրաստանը դարձնելով անհրապուրիչ։ Այս ամենը կարելի է գնահատել, որպես Վրաստանի արտաքին քաղաքականության լիակատար փլուզում։

—2021 թվականին Սաակաշվիլի վերադարձը ինչպե՞ս է ազդել Վրաստանում քաղաքական իրավիճակի վրա։

—Մենք գտնվում ենք ճգնաժամային իրավիճակում։ Վրաստանում իրավիճակը շատ ողբալի է, ինչպս 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների, այնպես էլ 2021 թվականի տեղական իշխանությունների ընտրությունների պլանով։ Տվյալ իրադարձությունները բավականին բացասական տպավորություն են թողել, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ընդդիմությունը չէր ուզում մտնել խորհրդարան, բոյկոտում էր նրա աշխատանքը, այսօր այն նույնպես լիովին չի մասնակցում խորհրդարանական կյանքին։

«Վրացական երազանքը» ամբողջ ուժով ձգտում է թույլ չտալ ընդդիմության հաջողությունը, որովհետև ընտրությունների ընթացքում պարզ էր, որ մեծ քաղաքներում ընդդիմությունը ուներ մեծ աջակցություն և հաջողություններ։ Իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի փոխել վերջնական արդյունքները։ Սաակաշվիլիի վերադարձը ընդգծեց Վրաստանի ներքաղաքական կյանքի ճգնաժամայնությունը, այո, նա համախմբեց իր կողմնակիցներին, բայց դա առաջացրեց նաև կառավարության կողմնակիցների համախմբումը։ Բայց, ընդհանուր առմամբ, ես համարում եմ, որ չնայած նրան, որ նա խորացրել իր անձնական վիճակը, երկիր վերադառնալու նրա քայլը կարելի է ընկալել, որպես շատ խիզախ։

Դրանով նա կրկին անգամ ցույց տվեց, որ հանդիսանում է մարտիկ և վրացական քաղաքական գործիչ։ Այսօր Սաակաշվիլին բանտում է։ Նա գտնվում է շատ բարդ դրության մեջ, երկարաժամկետ հացադուլից հետո նրա առողջությունը լրջորեն վնասվել է, որի ընթացքում բազմաթիվ միջազգային դիտորդների կողմից նշվել է երրորդ նախագահի նկատմամբ ներկայիս իշխանությունների ոչ ադեկվատ վարմունքը։ Եթե նրան համապատասխան օգնություն չցուցաբերվի, ապա մենք նորից կդառնանք ներքաղաքական ասպարեզում լուրջ բարդությունների ականատեսներ։

—Դուք հավատու՞մ եք նրա քաղաքական վերածննդին։

—Վրաստանում քաղաքականությունը մնում է բավականին անհատականացված, ավելի շատ կապված է վառ անհատների, քան ինչ որ կառույցների, կուսակցությունների հետ։ Վրաստանի երկու առանցքային ֆիգուրաները՝ Իվանիշվիլին (ով պաշտոնական դիրքեր չի գրավում, բայց ամեն ինչ կառավարում է և ազդում ամեն ինչի վրա) և Սաակաշվիլին, ով հանդիսացել և հանդիսանում է երկրում շատ վառ քաղաքական ֆիգուրա։ Ես չեմ համարում, որ Վրաստանի քաղաքական կյանքում նրա խաղը խաղացվել է։

—2021 թվականը ինչո՞վ է նշանավորվել Վրաստանի համար։

—Սաակաշվիլիի գալով և տեղական իշխանությունների ընտրությամբ, որոնք կեղծվել են, կառավարությունը կարողացավ մի քիչ փոխել թվերը և քաղաքներում առանցքային պաշտոններ ստանալ։ Եթե ընտրությունները արդար անցկացվեին, ապա Քութաիսին և Բաթումին կլինեին ընդդիմության ձեռքում։ Իշխող կուսակցությունը մենաշնորհել է իշխանության բոլոր կառույցները, որը ծառայում է Իվանիշվիլիին։

Կարևոր է նաև ընդգծել ևս երկու իրադաձություն. մի կողմից դա այդքան կյանքեր խլած և քաղաքական գործընթացներին խանգարած կորոնավիրուսի համավարակն է և ուկրաինական գործերը, որնք գնալով թափ են առնում ամբողջ տարածաշրջանում։

—Ինչպիսի՞ն են Ձեր կանխագուշակումները մեր տարածաշրջանի հետ կապված։

—Նրա ներկա վիճակը մշուշապատ և հակասական է։ Մի կողմից մեր տարածաշրջանի երկրները չեն կարողանում գտնել ընդհանուր, համակովկասյան լեզու, մյուս կողմից կողմերը, տարածաշրջանային դերակատարները մրցակցում են տարածաշրջանից դուրս, և առանձնահատուկ ապակառուցողական դեր է շարունակում խաղալ Ռուսաստանը, որը մեր տարածաշրջանը դիտարկում է, որպես կայսերական ազդեցության շարունակման գոտի և ձգտում է պահպանելել իր կարգավիճակը, ինչը հաստատում են ուկրաինական իրադարձությունները։

Այո, կան նոր միտումներ, որոնք մեզ շանս են տալիս՝ դա Ռուսաստանի հավակնություններին Արևմուտքի դիմակայումն է։ Ուկրաինայի պաշտպանության մեջ Արևմուտքի ազդեցության ուժեղացումը, Բալթիկ ծովից մինչև Սև ծով համագործակցության նոր ձևաչափեր գտնելը, այս բոլորը՝ արևմտյան անվտանգության կառույցների հետ մեր հետխորհրդյան տարածության կապի շանսեր է տալիս, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Տվյալ հնարավորությունները կարելի է բաց թողնել, և կարելի է կառչել դրանցից։

Արևմուտքը մտադրված չէ Ռուսաստանին վարձակալել մեր տարածաշրջան։ Այո, Բաքուն Երևանի հետ կարող են ունենալ տարբեր ուղիներ, սակայն եվրոատլանտիկ կառույցներ Թբիլիսիի ինտեգրվելը՝ Հարավային Կովկասում ընդհանուր պատկերը կդարձնի առավել կայուն և հավասարակշռված։ Տվյալ գործընթացը Հայաստանին կտա՝ առավել հավասարակշռված քաղաքականություն անցկացնելու և Ռուսաստանից լիովին կախված չլինելու հնարավորություն, լրացուցիչ խթան կհաղորդի Երևանի և Անկարայի միջև ավելի կոոպերատիվ հարաբերությունների ձևավորմանը և դրականորեն կազդի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների վրա։ Այնպես որ, մենք բոլորս կախված ենք հետխորհրդային տարածքում Արևմուտքի հաջողություններից։

Caliber.Az
Դիտումներ: 707

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

236
10 Մայիսի 2025 12:19
2

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

207
10 Մայիսի 2025 09:31
3

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

155
10 Մայիսի 2025 09:27
4

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է РКК-ն լուծարելու որոշումը

96
13 Մայիսի 2025 10:12
5

Մեհրիբան Ալիևան կիսվել է Դաշալթը գյուղ կատարած իր այցի տեսանյութով

83
10 Մայիսի 2025 11:18
6

Թղթային հզորություն. Հնդկաստանը չկարողացավ պաշտպանել իրեն, բայց զինում է Հայաստանին Caliber.Az-ի մեկնաբանությունը

83
13 Մայիսի 2025 16:37
7

Բաշլիբել գյուղի ողջ մնացած բնակիչները պատմել են, թե ինչ են վերապրել հայկական օկուպացիայի ժամանակ Դա իսկական դժոխք էր

83
13 Մայիսի 2025 09:50
8

Ալիևները մասնակցե են Շուշայի շրջանի Դաշալթը գյուղում մզկիթի բացմանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
10 Մայիսի 2025 09:36
9

AZAL-ի ինքնաթիռի աղետը. Մոսկվայի մեռելային լռությունը՝ արդարության փոխարեն Իշմուհամեդովը և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

78
12 Մայիսի 2025 12:48
10

Բայրամով. Հայաստանի կողմից կարգավորման գործընթացում որևէ լուրջ քայլ չի նկատվում

76
10 Մայիսի 2025 13:29
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading