twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Մոսկվան Փաշինյանին թույլ կտա ինքնուրույն տապալվել» Եվգենի Սատանովսկին՝ Caliber.Az- կայքում

02 Նոյեմբերի 2023 19:26

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կազմում ստեղծվել է ստորաբաժանում, որի գործառույթը պետք է լինի հանրապետության միջով անցնող տարածաշրջանային և միջազգային հաղորդակցությունների անվտանգության ապահովումը։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միանգամայն ակնհայտ է, որ դրանով հանդերձ Փաշինյանը դե ֆակտո դիմում է՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության 9-րդ կերտի չեղյալ հայտարարմանը, որում պարունակվում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապը ապահովվելու Հայաստանի պարտավորությունը, և նշում է, որ «տրանսպորտային կապերի վերահսկողությունը իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանային ծառայության մարմինները»։

Սա ի՞նչ է նշանակում։ Մենք տեսնում ենք Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու արշավի մեկնա՞րկ։ Եթե այո, ապա դրան ինչպե՞ս է արձագանքելու Կրեմլը։ Հարցի էությունը մեկնաբանելու համար՝ Caliber.Az-ը դիմել է Ռուսաստանի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկուն, ով ընթացքում հայտարարել է, որ «Փաշինյանի գործողությունների հարցով ավելի լավ է անմիջապես հետաքրքրվել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում նրա խնամարկուներից»։

«Ուշադրություն դարձնել Փաշինյանի վրա՝ նշանակում է չհարգել ինքդ քեզ։ Անձամբ ես ուղղակի ձեռքերս թափ եմ տալիս՝ դե այս մարդը ինչ-որ կերպ մանևրում է: Հիմա նա փորձում է հովանավորներ գտնել Եվրոպայում, թող փորձի։ Իմ կարծիքով, Փաշինյանը իր գործողություններով Հայաստանի պետականությունը կհասցնի կա՛մ զրոյի, կա՛մ Թուրքիայի վիլայեթի մակարդակի, կա՛մ ինչ-որ կերպ տապալելու է երկրի ինքնիշխանությունը»,- ասել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, մինչ Երկրորդ ղարաբաղյան պատերազմը Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացման և Ղարաբաղի թեմայով Մոսկվայի բոլոր առաջարկները՝ Երևանն անտեսել է։

«Բաքուն այն ժամանակ պատրաստ էր կառուցողականորեն քննարկել այդ բոլոր կետերը։ Բայց Ալիևի և Փաշինյանի միջև տարբերություն կա՝ գուցե այն պատճառով, որ նրանք տարբեր բուհեր են ավարտել, գուցե դա ժառանգական է, ես չգիտեմ։ Բայց ես գիտեմ, որ Հեյդար Ալիևը այլ խառնվածքի մարդ էր, բոլորովին ուրիշ, քան հետխորհրդային հանրապետությունների մեծ մասի ղեկավարությունը: Փաշինյանին արվել էին ողջամիտ առաջարկներ, որպեսզի փակել այս թեման, բայց նա մերժեց դրանք։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո ողջ ժամանակի ընթացքում դրանից՝ ինչ համաձայնեցվել էր, այդ թվում նաև Զանգեզուի միջանցքը՝ Երևանի կողմից ոչինչ չի իրականացվել։ Ինչու հիմա անհանգստանալ այս մասին, դա արդեն անօգուտ է, այն բուժման ենթակա չէ: Փաշինյանը շատ է նման Զելենսկուն, նա նույնպես իր հանրապետության ղեկավարությանն է եկել սաստիկ կոռուպցիայի ժամանակ և պարզվեց, որ նա նույնիսկ շատ ավելի վատն է, քան բոլոր նրանք, ովքեր նրանից առաջ են եկել»,- ասել է Սատանովսկին։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Պուտինն այն մարդ չէ, ով զայրույթից դոփում է ոտքերը։

«Պուտինը երբեք ոտքերը չի դոփում։ Նա ունի մի քանի սկզբունքներ։ Առաջին հերթին, նրա խոսքերը միշտ ամրապնդված են գործով, իսկ երկրորդը՝ Պուտինը երբեք ոչ մեկին չի տապալում։ Արդյունքում մենք տեսնում ենք Ուկրաինայում Զելենսկուն, իսկ հայաստանում Փաշինյանին։ Մոսկվան կարձագանքի միայն այն դեպքում, եթե իրավիճակը «պայթի», օրինակ, Հայաստանը գնում է դեպի ՆԱՏՕ, ռուսական զորքերը 102-րդ բազայում փոխարինվում են ամերիկյանով, սկսվում է լուրջ էսկալացիա՝ ես, ի դեպ այս ամենին լիովին հավատում եմ, նման հրաշքներ կարող են լինել։ Այհա այդ ժամանակ Մոսկվան կարձագանքի։ Իսկ մինչ այդ հազիվ թե։ Կարծում եմ, որ Փաշինյանին թույլ կտան ինքնուրույն տապալվել։ Բայց տես, թե մինչև ինչ մակարդակը նա կտապալվի՝ ոչ ոք չգիտի»,- ամփոփել է Ե. Սատանովսկին։

Caliber.Az
Դիտումներ: 225

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

ԱՄՆ – Ադրբեջան. ներդրումներից մինչև անվտանգություն և տարածաշրջանային գործընկերություն Կոնստանտին Պախալյուկը՝ Caliber Az-ի եթերում

162
08 Օգոստոսի 2025 17:30
2

Հանդիպում Վաշինգտոնում. Caliber.Az-ը բարձրացնում է վարագույրը

124
08 Օգոստոսի 2025 10:15
3

Ակնկալվում է Վաշինգտոնում Ալիևի և Փաշինյանի միջև համատեղ հռչակագրի ստորագրում

119
08 Օգոստոսի 2025 11:49
4

Ռուբիո. Ադրբեջանն ու Հայաստանը Վաշինգտոնում կստորագրեն փաստաթուղթ, որը կնշանավորի խաղաղության պայմանագրի սկիզբը

115
08 Օգոստոսի 2025 12:49
5

Ադրբեջանում կազմվում է ղարաբաղյան և դիլբազ ձիերի ցեղատեսակների գենետիկական քարտեզը

114
08 Օգոստոսի 2025 14:41
6

Բաքու - Վաշինգտոն. փոփոխությունների թևերի վրա Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ այցի մասին

112
07 Օգոստոսի 2025 12:07
7

Պայքար Կովկասի համար 18-րդ դարի վերջին. միջանկյալ արդյունքներ «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

106
08 Օգոստոսի 2025 14:02
8

Թրամփը՝ Ալիևին. Դուք մեծ առաջնորդ եք

84
09 Օգոստոսի 2025 11:21
9

Ալիևը և Թրամփը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ՏԵՍԱՆՅՈՒԹ

83
09 Օգոստոսի 2025 09:19
10

Նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ում. Ուղիղ հեռարձակում ԼՈՒՍԱՆԿԱՐ / ՏԵՍԱՆՅՈՒԹ

83
09 Օգոստոսի 2025 10:22
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading