twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Պատիժը անխուսափելի է Հայ ռազմական հանցագործների տխուր մտքերը

31 Հունիսի 2023 18:03

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»։ Խորհրդային ժամանակներից բոլորին ծանոթ այս արտահայտությունը ոչ միայն հավաստիացնում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում անձնուրաց կռված խորհրդային զինվորների հիշատակը լինելու է հավերժ, բայց բոլոր նրանց, ովքեր սրով եկել են օտար հողի վրա՝ նաև զգուշացնում է, որ նրանց վայրագությունները անպատիժ չեն մնա։

Ասկերանի մերձակայքում գտնվող Բադարա գյուղում 1955 թվականին ծնված Վագիֆ Չերքեզի Խաչատրյանը իր վրա զգաց՝ իր փաստացի հայրենիքի՝ Ադրբեջանի հանդեպ դավաճանության և ադրբեջանցիների ու ամեն ադրբեջանականի հանդեպ չգիտես որտեղից ծագող ատելությա հետևանքները։

Ինչպես գիտեք, Բաքվում կուտակվել է հիմնավոր ապացույցների բազա նրանց դատավարության համար, ովքեր Առաջին ղարաբաղյան պատերազմի և ադրբեջանական տարածքների բազմամյա օկուպացիայի ժամանակ լավագույն դեպքում արտաքսել, իսկ հաճախ սպանել և խեղել են այդ հողերի բնիկ բնակչությանը՝ ադրբեջանցիներին։ Իր իսկ համագյուղացիների և հարևան գյուղերի բնակիչների նկատմամբ Խաչատրյանի վայրագությունների ապացույցներըը նույնպես բավական են։ Հետաքննությանը հայտնի է, որ 1991 թվականի դեկտեմբերի 21-ին այս տմարդը, ազգությամբ հայ նմանատիպ այլ տականքների հետ միասին, ինքնաձիգերից գնդակահարել և հետևակի մարտական մեքենաներով ճզմել է Մեշալի գյուղի բնակիչներին։ Այդ օրը վիժվածքները կյանքից զրկեցին 25 ադրբեջանցիների, 14 հոգու հաշմանդամ դարձրին, իսկ 358 գյուղացիները նրանց կողմից բռնի կերպով վտարվեցին իրենց հարազատ վայրերից։

Բայց եկավ ժամանակը, և Խաչատուրյանը ձերբակալվեց ադրբեջանցի սահմանապահների կողմից։ Նրա դեմ ցուցմունքներ են տալիս Մեշալիից և այլ գյուղերից հրաշքով կենդանի մնացած, նրա վայրագությունների ականատեսները։

Խաչատուրյանի գործով հետաքննությունը դեռ շարունակվում է։ Ինչպես պարզվել է, պատերազմի ժամանակ նա եղել է նաև ղարաբաղյան անջատողական հանցախմբերի «հրամանատար» Սամվել Բաբայանի վարորդը։ Այնպես որ, նա, հավանաբար, շատ բան կարող է պատմել ինչպես անձամբ Բաբայանի, այնպես էլ մնացած ղարաբաղցի անջատողականների մասին, որոնց ձեռքերը շաղախված են խաղաղ բնակչության արյունով։ Լրացուցիչ մանրամասներն ու ապացույցները, երբ խոսքը վերաբերում է նման մարդկանց՝ ավելորդ չեն լինում։

Խաչատուրյանի ձերբակալության հետ կապված պատմության մեջ հատկանշական է նաև այն, որ առայժմ ազատության մեջ գտնվող՝ ադրբեջանական ժողովրդին ոչնչացնել ծրագրած չարագործները նույնպես զգացել են, որ իրենց ոտքերի տակ այրվում է հողը։ Այդ նույն Սամվել Բաբայանը հայ բլոգերներից մեկին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե էլ ովքե՞ր են ընդգրկված ղարաբաղյան ռազմական հանցագործների ցուցակում, որոնց Ադրբեջանի իրավապահ մարմինները մտադիր են Առաջինի ղարաբաղյան պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության նկատմամբ կատարված վայրագությունների համար ձերբակալել և դատել՝ ակնհայտ վախով ասել է. «Ես նույնպես այդ ցուցակում եմ»։

Իսկապես, ընդամենը Խանքենդիի միջնակարգ դպրոցը ավարտած, բայց այդպես էլ բուհ չընդունված այս անձնավորությունը միշտ փափագել է իշխանության։ Դրա համար էլ, փաստորեն, նա հայ-ադրբեջանական հակամարտությունում տեսել է իր՝ ըստ էության բոլորովին անպետք անձի համար դեպի վերև տանող մի տեսակ սանդուղք։ Արդյունքում Բաբայանը դարձավ Ղարաբաղում ավազակային խմբավորման ղեկավարներից մեկը։

Հարկ է նաև հիշեցնել, որ 1991 թվականի հունիսին Սամվել Բաբայանը ձերբակալվել և մի ամբողջ վեց ամիս անցկացրել էր Բաքվի բանտում։ Հետո նրան բաց թողեցին, ինչպես պարզվեց, իզուր։ Բաբայանն անմիջապես հայտնվեց ճակատի մյուս կողմում և մոլագարի ֆանատիզմով սկսեց ոչնչացնել ադրբեջանցիներին։ Նա մասնակցել է նաև Շուշայի օկուպացմանը։ Կարճ ասած՝ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից նրան կալանավորելու համար հատուկ հիմքեր չեն պահանջվում։

Ինքը՝ Բաբայանը գիտակցում է, որ հանցագործությունը առանց պատժի չպետք է լինի, բայց ներողամտության, թեկուզ չնչի հույսը նա չի կորցնում։ Ամենայն հավանականությամբ, դրա պատճառով է նա վերջերս բուռն լրատվական ակտիվություն է ծավալել՝ կոչ անելով ընդունել Աղդամի ճանապարհով պարենամթերք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի կառավարության առաջարկը, և նույնիսկ, որպեսզի նրանց դրանում համոզի՝ հանդիպել է իր կողմնակիցների և անջատողականների վերնախավի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին գրել է Հայաստանի «Հրապարակ» պարբերականը։

«Անհրաժեշտ է սկսել երկկողմ առևտուր ինչպես Աղդամի, այնպես էլ Գորիսից (Գյորուս – խմբ.) կողմից, ուզենք թե չուզենք դա տեղի կունենա։ Ղարաբաղում օդապարիկով վայրէջք կատարողները կարծում են, որ ցույցով կարող են ինչ-որ բան փոխել, բայց աշխարհում սովից օրական երևի 200 հազար մարդ է մահանում, իսկ միջազգային հանրությունը դրա վրա ուշադրություն չի դարձնում»,- հայտարարել է Բաբայանը։ Եվ միանգամայն օբյեկտիվ նշել է, որ համաշխարհային հանրության համար հայկական կողմի բոլոր այսպես կոչված «բողոքի ակցիաները» ոչինչ չեն նշանակում, իսկ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ամեն դեպքում միայն առաջ է գնալու։

«Էլ ինչո՞ւ մարդկանց չասել ճշմարտությունը. երբ պատերազմում պարտվում ես, ապա պետք է ընդունես խաղի կանոնները և փորձես վերականգնվել»,- հայտարարել է անսպասելիորեն խելքի եկած Ս. Բաբայանը։

Մնում է միայն ավելացնել, որ ցանկացած պատերազմի ավարտից հետո, սկսվում է ռազմական գործողությունների ընթացքում կատարված հանցագործությունների մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու գործընթաց։ Եվ Ս. Բաբայանը հասկանում է, որ իր համար դժվար կլինի խուսափել արդար դատաստանից։ Ինչպես նաև մյուս հանցագործներին՝ Արայիկ Հարությունյանին, Արկադի Ղուկասյանին, Սեյրան Օհանյանին, Սերժ Սարգսյանին, Բակո Սահակյանին, Ռոբերտ Քոչարյանին (ցուցակը կարելի է շարունակել), որոնց նույնպես հավանաբար հետապնդում են հատուցման համար սարսափելի մտքերը։ Նրանք բոլորն էլ գրանցված են՝ Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի դեմ հրեշավոր հանցագործություններ կատարած անձանց ցուցակներում։ «Եվ քեզ կբուժեն, և ինձ կբուժե՜ն»: - սարսափից դողալով, նրանք հավանաբար կրկնում են «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» կատակերգությունից արտահայտությունը:

Caliber.Az
Դիտումներ: 333

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ռուսաստանը հարվածում է ադրբեջանական նավթին և գազին Ուկրաինայում, Ադրբեջանը պատրաստում է պատասխան Caliber.Az-ի բացառիկ տվյալները

182
11 Օգոստոսի 2025 08:47
2

Հայաստանի սահմանադրական պարտավորությունները. խաղաղության պատրաստակամության փորձություն Կրկին Ալիևի՝ Վաշինգտոնում տված հարցազրույցի մասին

153
11 Օգոստոսի 2025 11:57
3

Քողարկված քաղաքական մանիպուլյացիաներ Վերդյանը և Սադադդինովը՝ Caliber.Az-ի եթերում

132
11 Օգոստոսի 2025 17:44
4

Հինգ տարիներ, որոնք փոխեցին Հարավային Կովկասը Ինչպես է Ադրբեջանը գրում նոր պատմություն

116
12 Օգոստոսի 2025 12:57
5

Ինքնիշխանության նկատմամբ հարգանք, սահմանների անձեռնմխելիության և քաղաքական անկախություն Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի մանրամասները/ԼՈՒՍԱՆԿԱՐ

107
11 Օգոստոսի 2025 17:57
6

«Մեծ վերադարձ». 19 ընտանիք տեղափոխվում է Խանյուրդու

100
11 Օգոստոսի 2025 16:45
7

Բաքվի կենտրոնում արդեն եղել է Հայաստանի դեսպանատուն Պատմաճարտարապետական ռակուրս ՖՈՏՈՓԱՍՏԵՐՈՒՄ

91
12 Օգոստոսի 2025 17:18
8

Էրդողան. Ղարաբաղի ազատագրումուց հետո տարածաշրջանում նոր փուլ է սկսվել

90
12 Օգոստոսի 2025 08:30
9

Ալիևը հաստատել է «Պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությունները

80
11 Օգոստոսի 2025 18:32
10

Վաշինգտոնի գագաթնաժողովը՝ Հարավային Կովկասի ժամանակակից պատմության մեկնարկային կետ Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

78
12 Օգոստոսի 2025 09:32
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading