«Ռուսաստանը տեսականորեն կարող է ՀԱՊԿ երկրներին ստիպել զորքեր մտցնել Ուկրաինա» Պատրաստ են արդյո՞ք դրան նրանք, դաշինքի անդամները։
Ռուս-ուկրաինական պատերազմը կարող է անցնել նոր փուլի՝ ՀԱՊԿ մասնակից երկրներին դրանում ներգրավմամբ։ Հատկապես նման եզրակացություն է թելադրվում՝ Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեյի նախագահ Անդրեյ Կարտոպոլովի ռուսական լրատվամիջոցներում վերջերս արված հայտարարությունից, որում նա անմիջապես հնչեցրել է Մոսկվայի մի քանի կարևոր թեզերը։
Նախ, պատգամավորը նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանարի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները (Բելառուսը, Հայաստանը, Ղազխստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը) կարող են իրենց խաղաղապահներն ուղարկել ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի տարածքներ, այդ թվում նաև «Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ»։
Երկրորդը, նա հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի համաձայնվի ՆԱՏՕ-ի երկրներից խաղաղապահների ներգրավմանը։
Երրորդը, ՀԱՊԿ զորքերը կարող են հարկավոր լինել ռազմական գործողությունների ավարտի և «հատուկ ռազմական գործողության» բոլոր խնդիրների իրագործումից հետո։
Այն, որ Ռուսաստանում սկսել են խոսել Ուկրաինա ՀԱՊԿ զորքեր մտցնելու մասին, այլևս անհեթեթություն չի թվում։ Ռուսաստանն ավելի վաղ դրանք օգտագործել էր Ղազախստանի ճգնաժամային իրավիճակում, այս տարվա հունվարին։ Իսկ այժ, երբ Ուկրաինայում պատերազմը փաստորեն ընդունել է տևական բնույթ, տեսականորեն Ռուսաստանը կարող է նորից օգտվել ՀԱՊԿ-ի աջակցությունից՝ իր նպատակները ու խնդիրները լուծելու համար։ Ռուս պատգամավորի ենթադրությունների ֆոնին այլ կերպ է ներկայացվում ՀԱՊԿ գագաթնաժողովում (մայիսի 16) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որի ընթացքում նա հայտարարել է այս տարվա աշնանը՝ Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի տարածքում խոշոր զորավարժություններ անցկացնելու մասին։
Պաշտոնապես ՀԱՊԿ-ի առաջիկա զորավարժությունների նպատակը հնչեցվել է, որպես կազմակերպության անդամ երկրների զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով հագեցնելը։ Այնուամենայնիվ, առնվազն տարօրինակ է թվում այն փաստը, որ ՀԱՊԿ անդամ երկրներին վերազինելով ժամանակակից պահանջներին համապատասխան, Ռուսաստանը իր համար ոչ մի կերպ հույսը չի դնում՝ ճգնաժամային իրավիճակում Եվրասիական ռազմական բլոկի աջակցության վրա։
Ուկրաինայում պատերազմը՝ հենց այն դեպքն է, երբ Մոսկվան ամենից շատ ունի այդ դաշինքի երկրների ռազմական և գաղափարական աջակցության կարիքը։ Այլ բան է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ներքաշվելու մեջ բացարձակապես շահագրգռված չեն բառացիորեն այս կազմակերպության մյուս բոլոր անդամները։ Ավելի քան երեք ամիս Ռուսաստանը փաստացի միայնակ է պայքարում Ուկրաինայի դեմ։ Դրանով հանդերձ, ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ամենամոտ դաշնակցի՝ Բելառուսի ռազմաքաղաքական օգնության խաղադրույքը նույնպես հաջողությամբ չի պսակվել։ Մինսկը ամեն կերպ խուսափում է արևմտյան աշխարհի հետ առճակատումից և ուկրաինական պատերազմին անմիջական ներգրավվելուց՝ գիտակցելով այդ քայլի լուրջ հետևանքները։ Լուկաշենկոն անցկացնում է բավականին ճկուն քաղաքականություն, ինչպես ասում են՝ շրջանցելով սուր անկյունները։ Սակայն Ռուսաստանը կցանկանար օգտվել ՀԱՊԿ-ի աջակցությունից երկու պատճառով։ Նախ, որպեսզի արագացնել պատերազմի ելքը իր օգտին։ Երկրորդը, որպեսզի բարձրացնել ՀԱՊԿ-ի, որպես ՆԱՏՕ-ի դեմ համախմբված ռազմական բլոկի վարկանիշը։
Հետևաբար ռուս պատգամավորի՝ Ուկրաինայի տարածքում արեւմտյան խաղաղապահ ուժերի հայտնվելու անթույլատրելիության մասին հայտարարությունը՝ անմիջական և միանշանակ ուղերձ է արևմտյան ռազմական բլոկի երկրներին, մասնավորապես Լեհաստանին։ Հենց վերջինս է հանդես եկել նմանատիպ նախաձեռնությամբ, որն առաջինը հնչեցրել է փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին Կիև կատարած այցի ժամանակ։
Ավելի ուշ Լեհաստանի հեռուստատեսության եթերում նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին՝ նշելով, որ Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկը կքննարկվի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում, որը կանցկացվի հունիսի 28-ից 30-ը, Մադրիդում։ Եվ նրա մոտեցումը նյարդայնացնում է Մոսկվային, որովհետև հենց նրա վրա են ՆԱՏՕ-ի երկրները քննարկելու Ուկրաինային աջակցելուն ուղղված հաջորդ գործողություններն ու քայլերը։
Ուշագրավ է, որ մինչ այս նյութը պատրաստվում էր հրապարակման, ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է լրագրողներին մեկնաբանել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ուկրաինա մտցնելու նախաձեռնության հարցը՝ վկայակոչելով, որ նա նման տվյալներին չի տիրապետում։
Ուկրաինայի տարածքը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հնարավոր մուտքի մասին տեղեկությունը աննկատ չի մնացել ռուսական փորձագիտական հանրության կողմից։ Ռուսաստանի պետական և հասարակական գործիչ, փորձագետ Սերգեյ Մարկովը Caliber.Az-ին տված մեկնաբանությունում բացառել է՝ ՀԱՊԿ խաղաղապահ զորքերի Ուկրաինայի տարածք մտցնելու հնարավորությունը։ Նրա խոսքով, տեսականորեն միայն Բելառուսը կարող էր մասնակցել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ուկրաինայի տարածք մտցնելու գործընթացին։
«Այնպիսի երկրները, ինչպես Ղազախստանը, Տաջիկստանը, Հայաստանը, Ղրղզստանը վախենում են ամերիկացիներից։ Ուստի դժվար է պատկերացնել, որ նրանք կհամաձայնվեն իրենց զորքերը ուղարկել Ուկրաինայի տարածք։ Այսօրվա դրությամբ սա զրոյական շանս է։ Մյուս կողմից, Ռուսաստանը տեսականորեն կարող էր նրանց ստիպել միանալ այդ գործընթացին։ Բայց դրա համար կպահանջվեն շատ մեծ ջանքեր իսկ արդյունքը կլինի անբավարար»,- համարում է Մարկովը։
P.S. Արևմտյան որոշ քաղաքական վերլուծաբանների կարծիքի համաձայն, Ռուսաստանին այնպես էլ չհաջողվեց իր դաշնակիցներին ներգրավել Ուկրաինայի դեմ պատերազմում, ինչը նա փորձեց անել մայիսի 16-ին Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարների նիստի ժամանակ։ Փորձագետների կանխատեսումով, դա մեծապես պայմանավորված է ՀԱՊԿ երկրների՝ պարտվողական պատերազմի էպիկենտրոնում հայտնվելու մտավախությամբ, որին մասնակցությունը կարող է ուժեղ հարվածել նրանցից յուրաքանչյուրի տնտեսական և ռազմական ասպեկտներին։