twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Վտանգավոր կառուցվածք Նախազգուշացում Փաշինյանին

14 Փետրվարի 2024 11:29

2024 թվականի փետրվարի 12-ի ժամը 13:37-ին՝ Զանգիլանի շրջանի տարածքով անցնող ադրբեջանա-հայկական պայմանական պետական սահմանին Գաֆանի շրջանի Ներքին Հանդի մոտ տեղակայված Հայաստանի զինված ուժերի դիրքերից կրակ էր բացվել՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի դիրքերի ուղղությամբ։ Արդյունքում վիրավորվել է Պետական սահմանապահ ծառայության զինծառայողը։

Միջադեպը, այդ թվում նաև հակառակ կողմից կրակ բացելու պահը ֆիքսվել է դիտախցիկների միջոցով։ Կադրերում երեւում է, որ դիպուկահարը Հայաստանի զինված ուժերի մարտական դիրքերից առաջ է շարժվել, այնտեղ գրավել է մարտական դիրք, դարանակալվել է և ադրբեջանցի զինվորի վրա կրակելուց հետո հետ է քաշվել։

Մինչդեռ, հայ ռևանշիստները չէին հասցրել սթափվել «գաֆանյան հրաձգի» առողջության համար կենացի գինարբունքից, երբ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը անցկացրեց «Հատուցում» գործողություն՝ ոչնչացնելով մարտական պահակակետը և անդառնալի լուրջ կորուստներ պատճառելով հակառակորդի անձնակազմին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաղորդել է չորս զոհի մասին։

Գլխավորը, թե ինչ պետք է յուրացնել այս իրավիճակում, այն է, որ Ադրբեջանը կպատասխանի կոշտ և առավելագույնս անհամաչափորեն։ Մեր ուղղությամբ ցանկացած կրակոց պատասխան փոթորկալից կրակ կառաջացնի։

Բայց չէ որ նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս զգուշացրել է, որ մեր զինծառայողների արյունը չպետք է գետնին մնա։ Դրանում կարելի էր համոզվել ոչ միայն Հայրենական պատերազմի ժամանակ, այլ նաև հետագա իրադարձություններում, օրինակ՝ «Ֆարուխ», «Սարըբաբա-Գըրխգըզ» և այլ գործողությունների ժամանակ։ Եվ հիմա էլ Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անգամ ցույց տվեց, որ նա խոսքերը քամուն չի տալիս։ Մեր զինվորականների դեմ իրականացված բոլոր սադրանքները արժանի պատասխան են ստացել, և վերջին սրացման արձագանքը դրա ավելորդ ապացույցն է։

Միանշանակ է, որ այս սադրանքի պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։ Սակայն մենք նաև լավ ենք հասկանում, որ Հայաստանի որոշ դաշնակիցներ, մասնավորապես՝ Եվրամիությունը՝ իր հետախուզական և դիտորդական առաքելության միջոցով վերջին ամիսներին ակտիվորեն խրախուսել է Երևանի կողմից ագրեսիվ գործողությունների նախապատրաստումը։ Այստեղ օգտակար է հիշել ֆրանսիացի գեներալի վերջին ճանապարհորդությունը Հայաստան և նրա հայտնվելը Ադրբեջանի հետ պայմանական սահմանին։

Հրահրելով սրացումը, ԵՄ-ի առաքելությունը թաքցրել է պոչը և սեղմել է ականջները՝ հայ զինվորներին հերթական անգամ թողել է իրենց կյանքով վճարել արևմտյան խնամակալների նկատմամբ իրենց վերադասի վստահության համար։ Հետևաբար հայ մայրերը պետք է իմանան, որ իրենց որդիների զոհվելու համար պատասխանատվությունը հավասարապես ընկնում է «քարերի երկիրը» լցված եվրոպացի զինվորականների ու հետախույզների վրա։

Այս հասարակ փաստը գիտակցելը բոլորովին էլ դժվար չէ, բավական է նայել Հայաստանում եվրոպացիների պահվածքին։ Չէ՞ որ ըստ գաղափարի, առաքելության ներկայացուցիչները պետք է, թեև չդատապարտեն սադրանքը, ապա, գոնե իրենց վերաբերմունքը հայտնեն միջադեպի նկատմամբ։ Սակայն նման ոչ մի բան մենք չենք տեսնում։ Ըստ ամենայնի, առաքելությունը նույնիսկ չի էլ պատրաստվում հետաքննել այս գործը։

Հայաստանի զինված ուժերի սադրանքը խախտեց պայմանական սահմանին ավելի քան չորսամսյա անդորրը, որը տիրել էր անցյալ տարվա սեպտեմբերի 19-20-ին՝ հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում Ադրբեջանի կողմից իր տարածքային ամբողջականության լիովին վերականգնումից հետո։ Այս հանդարտությունը մարդկանց ներշնչել էր հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում արագ դրական փոփոխությունների հույսը։ Եվ իրոք, նրանից հետո, երբ Բաքուն լուծեց Երևանի կողմից աջակցվող ղարաբաղցի անջատողականների հարցը՝ խաղաղ գործընթացում նկատվում էին դրական միտումներ։ Սակայն, ըստ երեւույթին, այս միտումները ոմանց սրտով չեն եղել։ Ֆրանսիան և նրա հետևում հեռվից երևող Նահանգները, ըստ երևույթին, որոշել են մեր տարածաշրջանում իրենց ներկայությունը ամրապնդել՝ նոր լարվածության գոտի ստեղծելու միջոցով։ Կամ հին կոնֆլիկտի բորբոքման՝ ում ինչպես է ավելի շատ դուր գալիս:

Հայաստանի վարչապետը պարծենում է իր դաշնակիցներով, որոնք սփռված են երեք մայրցամաքներում՝ Միացիալ Նահանգներից մինչև Հնդկաստան, ճանապարհին «բռնելով» ԵՄ-ն, Ռուսաստանին և Իրանը: Մի տեսակ անվտանգության հայկական վինեգրետ։ Փաշինյանին թվում է, որ նա իրար հակադրվող հեծաններից ստեղծել է անվտանգության մի տեսակ ամուր կարկաս։ Իրականում այդ ուժերը նույնիսկ չեն հակադրվում միմյանց, այլ միատեսակ անտարբեր են Հայաստանի խնդիրների նկատմամբ և ցանկացած էական վտանգի դեպքում պարզապես իրենց հեռու կպահեն։ Իսկ անվտանգության կառույցը կմարմնավորվի իր հակադրության մեջ՝ փլվելով հայերի գլխին։

Հնարավոր է նաև այլ բան։ Փաշինյանը հիանալիորեն գիտի, թե որքան փխրուն է այդ հենարանը, բայց վախենում է գնալ նրանց դեմ, ովքեր Հայաստանին սնում են դրամաշնորհներով ու խոստումներով, ինչի համար էլ կատարում է՝ տարածաշրջանում իրավիճակը սրելու նրանց պահանջները։

Սակայն Փաշինյանը պետք է այնուամենայնիվ գիտակցի, որ արտասահմանից հրահանգներին կուրորեն հետևելը իրեն սպառնում է ոչ պակաս վտանգներով, քան դրանք չկատարելը։ Փաշինյանը պետք է մի հասարակ հարց տա իրեն. ո՞ր երկրի ղեկավարն է ուզում լինել՝ անկախ ու բարգավաճող, թե՞ սննկացած ու կախյալ։

Իրականում, պայմանական սահմանին լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում, ոչ մի հովանավոր չի գա Հայաստանի օգնության։ Նրանց նպատակն է՝ բորբոքել խարույկը ու մի կողմ քաշվել, սակայն Ադրբեջանը թույլ չի տա իրեն ներքաշել երկար պատերազմի մեջ։ Բաքուն ձգտում է հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն նրանց համար, ովքեր արդեն սկսել են կասկածել մեր վճռականության մեջ՝ հիշեցնում ենք. հատուկ ծանր դեպքերի համար մենք պատրաստ ենք պահում Երկաթե Բռունցքը։ Եվ նա գործում է շատ արագ ու արդյունավետ: Այսօր հրապարակված՝ Հայաստանի պաշտպանության նախարարության ոչնչացված զինծառայողների անունները թույլ չի տա ստել...

Caliber.Az
Դիտումներ: 264

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

ԱՄՆ – Ադրբեջան. ներդրումներից մինչև անվտանգություն և տարածաշրջանային գործընկերություն Կոնստանտին Պախալյուկը՝ Caliber Az-ի եթերում

190
08 Օգոստոսի 2025 17:30
2

Հանդիպում Վաշինգտոնում. Caliber.Az-ը բարձրացնում է վարագույրը

149
08 Օգոստոսի 2025 10:15
3

Ակնկալվում է Վաշինգտոնում Ալիևի և Փաշինյանի միջև համատեղ հռչակագրի ստորագրում

142
08 Օգոստոսի 2025 11:49
4

Ռուբիո. Ադրբեջանն ու Հայաստանը Վաշինգտոնում կստորագրեն փաստաթուղթ, որը կնշանավորի խաղաղության պայմանագրի սկիզբը

141
08 Օգոստոսի 2025 12:49
5

Ադրբեջանում կազմվում է ղարաբաղյան և դիլբազ ձիերի ցեղատեսակների գենետիկական քարտեզը

135
08 Օգոստոսի 2025 14:41
6

Պայքար Կովկասի համար 18-րդ դարի վերջին. միջանկյալ արդյունքներ «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

127
08 Օգոստոսի 2025 14:02
7

Թրամփը՝ Ալիևին. Դուք մեծ առաջնորդ եք

110
09 Օգոստոսի 2025 11:21
8

Նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ում. Ուղիղ հեռարձակում ԼՈՒՍԱՆԿԱՐ / ՏԵՍԱՆՅՈՒԹ

104
09 Օգոստոսի 2025 10:22
9

Ալիևը և Թրամփը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ՏԵՍԱՆՅՈՒԹ

99
09 Օգոստոսի 2025 09:19
10

Իլհամ Ալիևի վաշինգտոնյան հաղթանակը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

97
09 Օգոստոսի 2025 10:38
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading