twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Օդ վաճառող Որքա՞ն հեռու է գնալու Փաշինյանը.

23 Հունվարի 2024 15:50

Հունվարի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցկացրել է հերթական հանդիպում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ, որում նորից արտահայտվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացի ընթացքի մասին։ «Մենք հավելյալ փոխադարձ երաշխիքներ ենք ուզում Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը՝ մեզանից, որ ոչ մեզ մոտ, ոչ նրանց մոտ չկան ոչ մի թաքնված տարածքային պահանջներ՝ միմյանց նկատմամբ։ Սա աշխատանքային գործընթաց է, որը պետք է դիտարկել որպես այդպիսին»,- հայտարարել է Փաշինյանը։

Իր վրա ուշադրություն է գրավում այն, որ Փաշինյանը նախորդ՝ ավելի «դրամատիկ» ելույթից հետո չի սկսել բարձրացնել ջերմաստիճանը, այլ ընդհակառակը, փորձել է բավականին կառուցողական արտահայտվել առավել զգայուն հարցերի շուրջ։ Հատկանշական է, որ Փաշինյանը հայտարարություն է արել մի տեսակ երկու կողմերի անունից և հավելել է, որ սա «աշխատանքային գործընթաց է», այսինքն ուղիղ տեքստով մատնանշել է, որ կողմերը, չնայած բոլոր առկա տարաձայնությունների՝ շարունակում են կարծիքների փոխանակությունը։ Դրա հետ մեկտեղ, չկա այնպիսի զգացողություն, որ վարչապետը նորից զբաղվում է կեղծիքով և փորձում է հավասարակշռել տարբեր կշռաքարերով կշեռքի երկու նժարները։

Բանը նրանում է, որ Ադրբեջանը ոչ խոսքով, ոչ գործով իսկ չի հավակնել Հայաստանի տարածքներին, թեև դրա համար պատճառները բազմաթիվ են՝ դրանցից գլխավորը կայանում է նրանում, որ Հայաստանը շուրջ 30 տարի օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական տարածքների 20%-ը՝ փաստորեն հրաժարվելով հանրապետությունների միջև գոյություն ունեցող սահմաններից։ Բացի այդ, ինչպես արդեն նշվել է մեր վերջին նյութերից մեկում, Հայաստանի օրենսդրությունը՝ մինչև այժմ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ամրագրող կետեր է պարունակում, և նույնիսկ ավելին՝ Երևանը իր դիվանագիտական և միջազգային իրավական փաստաթղթերում՝ Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը վիճարկող տերմինաբանություն է օգտագործում։

Գործերի նման դրությամբ հանդերձ հենց Հայաստանն է հանդիսանում այն կողմը, որը պարտավոր է՝ մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների բացակայության երաշխիքներ ներկայացնել։ Բաքուն նույնիսկ չի պեդալահարում «անվտանգության երաշխիքների» թեման՝ հիանալի հասկանալով, որ ինքնիշխան պետությանը ոչինչ չի խանգարում, օրինակ, ավելացնել սպառազինությունը ագրեսիվ նպատակներով օգտագործելու համար։

Առավել ևս, դժվար է պատկերացնել դրանից ավել երաշխիքներ, որոնք Հայաստանը արդեն ունի տարբեր երկրների կողմից։ Ֆրանսիան, ԵՄ-ն, Ռուսաստանը և նույնիսկ Իրանը տարբեր միջոցներով արդեն ներգրվել են «քարերի երկրի» անվտանգության երաշխիքների մեջ։ Իրավիճակն այնքանով է խճճված, որ ժամանակն է, որպեսզի Երևանը մտածի անվտանգության երաշխավորներից անվտանգության երաշխիքների մասին։ Բայց, դա, ինչպես ասում են, մեր խնդիրը չէ։

Հայաստանը, որպես անկախ պետություն, լիովին կարող է երկկողմ անվտանգության պայմանագրեր կնքել, մտնել ռազմական դաշինքների և բլոկների մեջ (ի վերջո, չէ որ նա ՀԱՊԿ անդամ է)։ Ահա այսպես է ձևավորվում անվտանգության համակարգը, այլ ոչ թե երրորդ կողմերին խաղաղ պայմանագրում ներառելու ճանապարհով։ Առավել ևս, խաղաղ պայմանագրում երրորդ կողմերի երաշխիքներ ներառելու պահանջը Բաքվի համար անընդունելի է այն պարզ պատճառով, որ դա կդառնա Ադրբեջանի, իբր ագրեսիվ ծրագրերի մասին զրպարտություն։ Մեր երկրի դեմ Հայաստանի շուրջ երեսուն տարվա ագրեսիայի պատմության ֆոնին սա պարզապես վիրավորական տեսք կունենար։

Բաքուն գործում է այն տրամաբանությունից, որ իրական անվտանգությունը չի ծնվում երրորդ կողմի երաշխիքներից, այլ աստիճանաբար ստեղծվում է փոխգործակցությանը ուղղված քաղաքական, սոցիալական և տնտեսական միջոցառումների միահյուսումից: Ադրբեջանը բաց է նման փոխգործակցության համար, բայց միևնույն ժամանակ, նախագահի մակարդակով ազնվորեն հայտարարում է, որ «եթե մենք բացահայտենք մեզ համար իրական սպառնալիք, ապա անմիջապես կանխարգելիչ միջոցներ կձեռնարկենք այն ոչնչացնելու համար»: Իսկ Երևանն էլ, նախքան անվտանգության մասին առհասարակ հիշեցնելը, պետք է նախապատրաստական աշխատանքներ անցկացնի իր օրենսդրության և գործավարության մեջ՝ իրենից Ադրբեջանի նկատմամբ տարածքային բոլոր պահանջները հանելու նպատակով։ Հատկապես սա և կլինի առաջին քայլը Երևանի նկատմամբ Բաքվի վստահության հաստատման ճանապարհին։ Առանց դրա, ոչ մի էական առաջընթաց չի կանխատեսվում։

Չի կարելի ասել, որ Փաշինյանը այդ ուղղությամբ չի գործում։ Այսպես, հունվարի 19-ին Արդարադատության նախարարությունում ելույթի ժամանակ նա հայտարարել է նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։ Մեզ հայտնի չէ, թե հանուն ինչի է նա ուզում դա անել, սակայն կարելի է ենթադրել, որ նոր սահմանադրութան մեջ այլևս չի լինի հղում Անկախության հռչակագրին, որում, իր հերթին պարունակվում են տարածքային պահանջները։ Առավել ևս, հատկապես Սահմանադրությունը փոխելու, այլ ոչ թե փոփոխելու առաջարկն է ավելի շուտ խոսում հենց այն մասին, որ այս առաջարկության մեջ Ղարաբաղի հարցը խաղում է կենտրոնական դերերից մեկը։ Այստեղ իմաստը նրանում է, որ Փաշինյանին ձեռնտու մնացած բոլոր փոփոխությունները կարող էին իրականացվել՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու միջոցով։ Զուտ տեխնիկական տեսակետից, Սահմանադրության մեջ Ղարաբաղի նկատմամբ պահանջների հետ կապված փոփոխություններ նախաձեռնելը հոգեբանորեն և նույնիսկ տեխնիկապես անհեթեթ կլիներ։ Համաձայնվեք, որ տարօրինակ կլիներ Անկախության հռչակագրի հղումը նախաբանից հանելու վերաբերյալ հանրաքվե նախաձեռնել։ Դա հոգեբանորեն կնշանակի ընդունել հատուկ օրենք, որը վերացնում է Ղարաբաղի նկատմամբ պահանջները։ Եվ նույնիսկ եթե Փաշինյանը հոգեբանորեն պատրաստ է նման քայլի, ապա հասարակությունը՝ դժվար թե։ Տեխնիկապես էլ ավելի անհեթեթ կլիներ փոխել Անկախության հռչակագրի ձեւակերպումը: Իսկ ահա, նոր Սահմանադրության ընդունումը հասարակությանը թույլ կտա ավելի անցավալիորեն կուլ տալ այդ դառը հաբը, քանի որ նրանում ի սկզբանե Անկախության հռչակագրին հղում չի լինի։

Փաշինյանը իր տրամադրվածությունը արդարադատության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ անուղղակիորեն հաստատել է ևս երկու հայտարարություններով։ Նա նշել է, որ Արդարադատության նախարարությունը ներգրավված է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում, իսկ փոփոխվող տարածաշրջանի պայմաններում «Հայաստանի անվտանգության ապահովման անկյունաքար է հանդիսանում լեգիտիմությունը»։ Այսինքն, հնարավոր է, և ես կարծում եմ, որ պետք է կապ գտնել այս երկու հայտարարությունների միջև։ Եթե փորձել դրանք իրար կապել, ապա կստացվի մոտավորապես հետևյալը. «Հայաստանի անվտանգության առանցքային գործոն է հանդիսանում նրա սահմանների օրինականությունը, որը պետք է արտահայտվի Բաքվի հետ սահմանների սահմանազատման վերաբերյալ համաձայնության մշակմամբ, իսկ դա անհնար է առանց Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելու, որի համար, իր հերթին, պետք է փոխել Սահմանադրությունը»։

Սակայն խնդիրն այստեղ նրանում է, որ Փաշինյանը փորձում է մեզ վաճառել այն, որը դեռ չունի։ Սահմանադրությունը նա դեռ չի փոխել, բայց արդեն հնչեցնում է անվտանգության երաշխիքների պահանջներ։ Եթե Փաշինյանին իսկապես հաջողվի, նախ նախաձեռնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե, երկրորդը, այնտեղից հանել Անկախության հռչակագրի հղումը, ապա մենք կտեսնենք՝ մեր երկրի հետ ճշմարիտ երկարաժամկետ խաղաղությոանը ուղղված առաջին անկեղծ քայլը։

Այնուամենայնիվ, վճռական խոսքը հայ ժողովրդի մոտ է։ Հատկապես նա պետք է ասի իր վճռական «ոչ»-ը անցյալի նենգ քիմերներին։

Caliber.Az
Դիտումներ: 180

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ռուսաստանը հարվածում է ադրբեջանական նավթին և գազին Ուկրաինայում, Ադրբեջանը պատրաստում է պատասխան Caliber.Az-ի բացառիկ տվյալները

234
11 Օգոստոսի 2025 08:47
2

Հայաստանի սահմանադրական պարտավորությունները. խաղաղության պատրաստակամության փորձություն Կրկին Ալիևի՝ Վաշինգտոնում տված հարցազրույցի մասին

195
11 Օգոստոսի 2025 11:57
3

Քողարկված քաղաքական մանիպուլյացիաներ Վերդյանը և Սադադդինովը՝ Caliber.Az-ի եթերում

172
11 Օգոստոսի 2025 17:44
4

Հինգ տարիներ, որոնք փոխեցին Հարավային Կովկասը Ինչպես է Ադրբեջանը գրում նոր պատմություն

153
12 Օգոստոսի 2025 12:57
5

Ինքնիշխանության նկատմամբ հարգանք, սահմանների անձեռնմխելիության և քաղաքական անկախություն Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի մանրամասները/ԼՈՒՍԱՆԿԱՐ

148
11 Օգոստոսի 2025 17:57
6

«Մեծ վերադարձ». 19 ընտանիք տեղափոխվում է Խանյուրդու

142
11 Օգոստոսի 2025 16:45
7

Բաքու և Երևան. Վաշինգտոնից առաջ և հետո Մամեդովը և Նավասարդյանը՝ Caliber.Az-ի եթերում

142
13 Օգոստոսի 2025 10:29
8

Էրդողան. Ղարաբաղի ազատագրումուց հետո տարածաշրջանում նոր փուլ է սկսվել

138
12 Օգոստոսի 2025 08:30
9

Բաքվի կենտրոնում արդեն եղել է Հայաստանի դեսպանատուն Պատմաճարտարապետական ռակուրս ՖՈՏՈՓԱՍՏԵՐՈՒՄ

133
12 Օգոստոսի 2025 17:18
10

Բայրամովը և Միրզոյանը հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել ուղիղ երկխոսությունը Բաքուն և Երևանը կապի մեջ են

128
13 Օգոստոսի 2025 09:06
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading