twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ֆրանսիան պետք է երկխոսություն անցկացնի ոչ միայն Երևանի, այլ նաև Բաքվի հետ» Ժան-Դոմինիկ Մերշեն՝ Caliber.Az-ի մոտ հյուր

02 Մայիսի 2023 17:12

Caliber.Az-ի հարցազրույցը՝ ֆրանսիացի լրագրող, ռազմական փորձագետ Ժան-Դոմինիկ Մերշեի հետ։

Խմբագրությունից. Ժան-Դոմինիկ Մերշեն երկար տարիներ մասնագիտացվում է ռազմավարության, պաշտպանության և ռազմական հարցերում: Նա աշխատել է «Libération» օրաթերթում և որպես աուդիտոր Ազգային պաշտպանության բարձրագույն հետազոտությունների ինստիտուտում (IHEDN): Մերշեն 2007 թվականից հանդիսանում է «L'Opinion»-ի պաշտպանության և դիվանագիտության հարցերով թղթակից:

- Դուք հաամարում եք արդյո՞ք, որ Եվրոպայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնային վերջերս Բաքու կատարած իր այցի ժամանակ հաջողվել է հարթել՝ ադրբեջանա-ֆրանսիական բարդ հարաբերությունների անկյունները։

- Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ այո։ Ես դրա հույսն ունեմ, քանի որ, եթե Ֆրանսիան ցանկանում է խաղալ ազնիվ միջնորդի կառուցողական դեր, նա պետք է կարողանա երկխոսություն պահպանել երկու կողմերի հետ: Եվ, հետեւաբար, ճանաչվել որպես վստահելի զրուցակից նաև Բաքվի կողմից։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է դրսևորել չափավորություն: Վերջին շրջանում ֆրանսիական քաղաքականության մեջ դա միշտ այդպես չէ։ Մենք դա նկատել ենք, օրինակ, Լիբանանում, որտեղ Ֆրանսիայի նախաձեռնությունները հաջողությամբ չեն պսակվել։ Եվ առավել եւս դա վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին...

- Ինչու՞, Ձեր կարծիքով վերջին տարիներին Բաքու-Փարիզ հարաբերությունները այնքան էլ լավ չեն զարգանում քաղաքական առումով։ Չէ որ միաժամանակ տնտեսական և էներգետիկ կապերը հաջողությամբ զարգանում են։

- Խնդիրն, ակնհայտ է՝ Հայաստանում է։ Ֆրանսիան մոտ է այդ երկրին, առավել ևս նրա ժողովրդավարական և ազատական արժեքները կիսող Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Չի կարելի անտեսել նաև Ֆրանսիայում հայկական սփյուռքի ուժեղ քաղաքական ազդեցությունը, որը երբեմն ավելի արմատական է, քան ինքը՝ Փաշինյանը։ Սրան ավելացնենք կաթոլիկ աջերին, որոնք հավատարիմ են արևելյան քրիստոնյաներին իսլամից պաշտպանելուն: Եվ ընդհանրապես, վատ պատկերացում Թուրքիայի մասին, որի հետ ասոցացվում է Ադրբեջանը։

Եթե չլինեին այս գործոնները, ապա ոչինչ չէր խանգարի Ֆրանսիայի և Ադրբեջանի սերտ համագործակցությանը շատ ոլորտներում։

- Ֆրանսիայի կառավարությունը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք։ Ինչո՞ւ, այդ դեպքում մենք հաճախ ենք տեսնում Փարիզի միակողմանի վերաբերմունքը հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ։

- Մենք տեսնում ենք Ֆրանսիայի բացահայտ համակրանքը Հայաստանի նկատմամբ և նույնքան էլ բացահայտ անտարբերությունը Ադրբեջանի նկատմամբ։ Քանի՞ ֆրանսիացի կարող են Ադրբեջանը գտնել քարտեզի վրա: Բայց Ֆրանսիան հավատարիմ է միջազգային իրավունքը հարգելուն և, հետևաբար, ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ:

- Ձեր կարծիքով, ո՞վ ունի ավելի շատ շանսեր Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար. ԱՄՆ-ը, Ռուսաստանը, թե՞ Եվրոպական Միությունը:

-Ուկրաինա ներխուժելուց հետո, Ռուսաստանը դադարել է վստահելի միջնորդ լինել իմ աչքում։ Մենք ինչպե՞ս կարող ենք վստահել նրան, եթե նրա միակ նպատակն է հանդիսանում կայսերական գերիշխանության վերականգնելը: Միացիալ Նահանգները և ԵՄ-ն կարող են նպաստել, բայց վերջնական հաշվով միայն երկու ժողովուրդներ և կառավարություններ՝ Հայաստանն ու Ադրբեջանը՝ կկարողանան հաստատել կայուն խաղաղություն։ Նրանք ստիպված կլինեն գնալ զիջումների և հրաժարվել որոշ բաներից՝ վերանայելով երեսուն տարվա ընթացքում ձևավորված քաղաքական նարատիվները: Դա ցավալի կլինի երկու կողմերի համար էլ։ Միակ լուծումը կայանում է նրանում, որպեսզի չլինի ոչ հաղթող, ոչ պարտվող, ինչպես դա արել են Գերմանիան և Ֆրանսիան 1950-ականներից սկսած: Անհրաժեշտ է միշտ փոխզիջում փնտրել։

Ֆարահ Մամեդլի

Caliber.Az
Դիտումներ: 222

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

242
07 Մայիսի 2025 18:22
2

Հայաստանի ռազմականացումը «ազգ-բանակ» սցենարով Ազատազէնի-ի գործունեության վերլուծություն

210
06 Մայիսի 2025 22:36
3

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

208
07 Մայիսի 2025 13:06
4

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

167
08 Մայիսի 2025 17:49
5

Դատարանում ուսումնասիրվել է Խոջավենդի շրջանի օկուպացիայի ևս մեկ տեսագրություն ԼՈՒՍԱՆԿԱՐ

156
06 Մայիսի 2025 09:43
6

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

139
08 Մայիսի 2025 08:59
7

Երբ հյուսիսային հարևանը մոռանում է հարգանքի մասին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

139
06 Մայիսի 2025 09:22
8

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

139
08 Մայիսի 2025 18:42
9

Փափուկ փռել՝ կոշտ քնել. Կոպիրկինը Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագրով Երևանին պատին են դեմ տվել

75
06 Մայիսի 2025 17:38
10

Տուժած Հասանովը պատմել է Աղդամում արկի պայթյունից ստացած վնասվածքի մասին

71
06 Մայիսի 2025 22:30
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading