twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«ԵՄ-ն պայմաններ է դրել, որպեսզի պատժի Վրաստանին» Caliber.Az-ը՝ Թբիլիսիից

26 Հունիսի 2022 16:46

Caliber.Az-ի հարցազրույցը՝ ԱՊՀ երկրներում միջազգային քաղաքականության հետազոտության և կանխատեսման վրացական կենտրոնի ներկայացուցիչ Զուրաբ Ցոցորիայի հետ։

-Ռուս-ուկրաինական պատերազմի ինչպի՞սի հետևանքներ կարելի է կանխատեսել Համաշխարհային ֆինանսական համակարգի համար, մասնավորապես Հարավային Կովկասի և Վրաստանի առնչությամբ։

-Կարծում եմ, որ այդ պատերազմը շուտով չի ավարտվի, և նա մարդկությանը կհասցնի այնպիսի ճգնաժամի, ինչպիսին ոչ ոք առայժմ պատկերացնել էլ չի կարող։ Եթե նույնիսկ, ասենք, Ռուսաստանը և Ուկրաինան կկարողանան պայմանավորվել ԱՄՆ-ի միջնորդությամբ, ապա որտե՞ղ կանցկացվի բաժանման գիծը։ Ցանկացած վայրում այն կլինի անօրինական։ Այդ հակամարտությունը ցանկացած դեպքում կմնա չլուծված, և իրավական դաշտում օրինականության հարթակը իմաստ չունի։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդկությունը իրենից ներկայացնում է լիովին ինքնակարգավորվող համակարգ։ Տվյալ պահին, մոտավորապես մինչև 2028 թվականը, բոլոր քաղաքական հարթակները իրենց կսպառեն և, զենքից բացի հաղորդակցությունների որևէ գործիք չի լինի։ Արդյունքում կսկսվի գլոբալ պատերազմ։

-Վրաստանը ձգտում է անդամակցել Եվրամիությանը։ Դա ի՞նչ կտա նրա տնտեսությանը։

-Ոչինչ չի տա։ Երբ ընթանում է համաշխարհային շուկաների ոչնչացում, ԵՄ-ում դժվար կլինի գտնել մեր ապրանքների համար խրամախորշեր։ Հիմա այնպիս ժամանակ է, որ ավելի լավ է յուրացնել սեփական շուկաները, ներմուծումը փոխարինել սեփական ապրանքներով, քան փնտրել համաշխարհային շուկաներ։

-ԱՄՆ-ի մի շարք երկրներին, այդ թվում նաև Վրաստանին մեղադրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու մեջ։ Դուք կիսու՞մ եք Վաշինգտոնի մտահոգությունը։

-Կիսում եմ, բայց դա չի նշանակում, որ նրանք ճիշտ են։ Այսօր աշխարհում ընթանում է պայքար երեք քաղաքական համակարգերի հետ՝ ամերիկական, չինական և ռուսական։ Նրանց մոտ կա արդարության բացարձակապես տարբեր հասկացողություններ, ուստի նրանք միմյանց գործողությունները գնահատում են ելնելով սեփական չափանիշներից։

Ամերիկացիները ուզում են գլոբալիզացիա, չնայած ըստ նրանց հասկացողության՝ դա մշակութային էքսպանսիա է, որը միշտ բնորոշ է եղել համաշխարհային պատմությանը։ Սակայն համաշխարհային քաղաքակրթությունը հնարավոր է միայն բոլոր երեք համակարգերի գոյության պայմանով։

-Վրաստանը՝ զբոսաշրջության սըրնթաց զարգացմամբ երկիր է։ Սակայն վերջին ժամանակներում երկիր ժամանողները դժգոհություն են հայտնում, որ այնտեղ տեղի է ունենում գների զգալի աճ, հատկապես ռեստորաններում, որտեղ դրանք բարձրացել են 20-30%-ով։ Ինչո՞վ է պայմանավորված նման թանկացումը և այն ինչպե՞ս կանդրադառնա զբոսաշրջային հոսքի վրա։

-Դա սովորական շուկայական հարաբերություններ են։ Երբ գոյություն ունի մեծ պահանջարկ, գները աճում են ինքնաբերաբար։

-Պատերազմի սկզբից հետո դեպի Վրաստանի ՌԴ-ի և Ուկրաինայի քաղաքացիների հոսքը ինչպե՞ս է ազդում երկրի տնտեսական չափանիշների վրա։

-Դրական կողմը կայանում է նրանում, որ աճում է ներքին շուկան, իսկ վատը այն է, որ վրացիները սեփական երկրից փախչում են արտասահման մշտական բնակության, իսկ արդյունքում մենք կորցնում ենք ազգային նույնականությունը։

-Ռուս-ուկրաինական պատերազմը ինչպե՞ս է ազդել դեպի Վրաստան դրամական փոխանցումների վրա։

-Առանձնահատուկ ազդեցություն չկա, բայց Վրաստանից Ռուսաստան և Բելառուս դժվարացել է գումարներ ուղղարկել։ Աշխարհում այնքան ուժեղ են քաղաքական հարաբերությունները, որ տնտեսականները չեն կարողանում դրանց դիմակայել։

-Ձեր կարծիքով, ԵՄ-ն այս տարվա դեկտեմբերին արդյո՞ք կընդունի Վրաստանին։

-Մեր կառավարությանը դրված պայմանները նրա համար չեն, որպեսզի մեզ ընդունել, կամ չընդունել ԵՄ։ Դա արվել է, որպեսզի պատժել Վրաստանին։ Իսկ սկզբունքայնորեն՝ ԵՄ-ն այժմ Վրաստանի ժամանակը չունի։ Իսկ մեզ մոտ ժողովուրդը դժգոհ է կառավարության կողմից իր խոստացածը չկատարելուն, և պետությունը ստիպված է անցկացնել երկակի խաղ։ Սա չկարգավորվող կոնֆլիկտ է։

-Դուք Կովկասում մոտակա ժամանակներում ինչպի՞սի իրադարձություններ եք կանխագուշակում։

-2028 թվականին կսկսվի գլոբալ պատերազմ, որտեղ բոլորը կլինեն բոլորի դեմ։ Եվ սա անհնարին կլինի կանգնեցնել, եթե մինչև այդ մենք չնախաձեռնենք ՄԱԿ-ի բարեփոխման ծրագիրը։

-Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում ՆԱՏՕ անդամակցելու Վրաստանի շանսերը։

-Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն կքայքայվի։ Այդ դաշինքը դարձել է անարդյունավետ և արդեն չի օգտագործվում ըստ նշանակության։

Caliber.Az
Դիտումներ: 399

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Հայաստանը և ինքնության վնասվածքները Ալբերտ Իսակովը Caliber.Az-ում

216
23 Ապրիլի 2025 09:38
2

Իգդիրի բնակիչները հարգել են հայկական ահաբեկչության զոհերի հիշատակը

209
23 Ապրիլի 2025 11:17
3

Հարությունյանը Խոջալուի դեպքերը որակել է որպես Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենամեծ ողբերգություն

162
22 Ապրիլի 2025 09:29
4

Նամազով. Ֆրանսիան կարող է Հայաստանին մղել Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի

151
24 Ապրիլի 2025 14:48
5

Ադրբեջան - Չինաստան. երեկ, այսօր, վաղը Թեյմուր Աթաևի ակնարկը

134
23 Ապրիլի 2025 23:10
6

ԵՄ լրտեսական առաքելությունը

117
23 Ապրիլի 2025 09:17
7

2023 թվականի ապրիլի 23-ը և «Լաչին» անցակետը. վերջին ճեղքի վերացումը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

116
24 Ապրիլի 2025 09:21
8

Ատելության լաբորատորիա Հայաստանը որպես փորձադաշտ արեւմտյան ռազմական մեքենայի համար

111
22 Ապրիլի 2025 17:14
9

Հայկական քաղաքականության պարադոքսներ Երևանը՝ «խաղաղության» և էսկալացիայի միջև

107
24 Ապրիլի 2025 18:06
10

Ադրբեջանական բանակը չի կրակում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ Արձագանք Երևանի ապատեղեկատվությանը

91
24 Ապրիլի 2025 09:36
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading