twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..

Ալիևն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն Աբու Դաբիում

Հարցազրույց
A+
A-

«Խաղաղություն Ադրբեջանի հետ՝ Հայաստանի համար գոյատևման միակ բանաձևն է» փորձագետների կարծիքը՝ Caliber.Az-կայքում

13 Ապրիլի 2024 13:00

Բրյուսելի հանդիպումից հետո հայկական բանակի կողմից Ադրբեջանի ԶՈՒ-ի դիրքերի հաճախակիացած գնդակոծությունը խոսում է միայն մեկ բանի մասին. Երևանում այնպես են ոգեշնչվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ցուցաբերած ուշադրությամբ, որ վերջնականապես համոզվել են սեփական անպատժելիության մեջ։ Ըստ էության, Հայաստանի իշխանությունները կորցրել են իրականության հետ կապը և կարծում են, որ Արևմուտքի աջակցության շնորհիվ նրանց մոտ մկաններ են հայտնվել, որոնցով կարելի է խաղալ՝ սադրելով Ադրբեջանին: Ակնհայտ է, որ Հայաստանի անցումը Վաշինգտոնի և Բրյուսելի պրոտեկտորատի տակ, Հարավային Կովկասում Արևմուտքի ռազմական ֆորպոստի նրա վերածվելը ուղեկցվելու է պայմանական սահմանին հայկական զինված սադրանքների ակտիվացմամբ։ Բայց դա ի՞նչ կտա Հայաստանին։

Իսկ ինչպե՞ս են արտասահմանյան փորձագետները տեսնում իրավիճակը մեր տարածաշրջանում։ Սա պարզելու համար ձեռնամուախ է եղել Caliber.Az-ի թղթակիցը:

Այսպես, գերմանացի լրագրող և քաղաքական փորձագետ Եվգենի Կուդրյացի կարծիքով, Հայաստանի դեպի Արևմուտք շրջադարձը միանգամայն բացատրելի է, հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանը դադարեց աջակցել Երևանին ռազմաքաղաքական առումով, համենայն դեպս, այնպես, ինչպես կցանկանար Երևանը։

«Բայց հասկանում եմ նաև Ադրբեջանի մտավախությունները, քանի որ Արևմուտքը Բաքվի նկատմամբ այնքան էլ օբյեկտիվ չի վարվում։ Եվ մենք հիշում ենք ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության հետ բացահայտ կողմնակալ ու կեղծված տգեղ պատմությունը։ Իմ կարծիքով, այժմ Ադրբեջանի համար ամենակարեւորըն է՝ այնուամենայնիվ ձգտել ստորագրել Հայաստանի հետ խաղաղ պայմանագիր, չնայած Երեւանից հնչող ողջ հռետորաբանությանը։

Ինձ թվում է, որ Ադրբեջանին անհրաժեշտ է պահպանել պրագմատիզմն ու զսպվածությունը և, չնայած ներկայիս բոլոր հակասություններին ու բախումներին, ոչ թե խզել հարաբերությունները Եվրամիության հետ, այլ երկար խաղ խաղալ։ Ադրբեջանը այս իմաստովով, ինձ թվում է, պարզապես պետք է ուժեղացնի իր աշխատանքը այն ոլորտում, որտեղ նա արդեն իսկ իրեն հիանալի է դրսևորել՝ բազմավեկտոր քաղաքականության մեջ, և, ի հեճուկս առկա բոլոր խաղերի և միտումների, մեծացնի քաղաքական և տնտեսական կապերը առանձին եվրոպական երկրների հետ՝ այնտեղ ամրապնդելով իր դիրքերը։ Իսկ Հայաստանին էլ կցանկանայի հիշեցնել, որ այն, ինչ արվում է, պետք է համապատասխանի միջազգային իրավունքին և օրենքի տառին»,- ընդգծել է Ե. Կուդրյացը։

Միևնույն ժամանակ, ինչպես համարում է ղազախստանցի քաղաքագետ Աթբեկ Այթմատովի, ինչ խոստումներ էլ տրվեն Երևանին, այն կարող է լրջորեն այրվել՝ Հարավային Կովկասում Արևմուտքի գլխավոր քաղաքական և ռազմական ֆորպոստը դառնալու իր ծրագրերում։

«Իհարկե, կարելի է միայն զարմանալ՝ արտաքին օգնության, այո և նույնիսկ զենքի օգնության շնորհիվ տարածաշրջանում իրավիճակը իրենց օգտին փոխելու հայկական վերնախավի երազանքով: Երևանի քաղաքական գործիչները պարզապես չեն կարողանում հասկանալ, որ ուժի և ճնշման միջոցով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու փորձը՝ միայն իրենց վրա է թանկ արժենում։ Սթափ ռազմական վերլուծաբանները խոստովանում են, որ հայկական բանակը մինչև 2020 թվականը ինչ-որ կերպ համապատասխանեցնելու համար Երևանին կպահանջվի վեց-յոթ տարի։ Իսկ եթե մենք խոսում ենք հայկական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին հասցնելու մասին, ապա այս ժամկետն անչափ ավելի երկար է։ Պատահական չէ, որ Ադրբեջանը ավելի քան քսան տարի նպատակաուղղված զբաղվում էր՝ իր զինծառայողներին արտասահմանում, Թուրքիայի և Իսրայելի լավագույն ռազմական համալսարաններում պատրաստությամբ։ Եվ Երեւանում լրջորեն ենթադրում են, որ մեկ, երկու տարի հետո կկարողանա՞ն հասնել Ադրբեջանին»,- հարցնում է քաղաքագետը։

Այթմատովի խոսքով, բանը, իհարկե, ոչ միայն ռազմական տեխնիկայի, այլ նաև բարձր որակավորում ունեցող անձնակազմի պատրաստման մեջ է՝ հատկապես սրա վրա է Բաքուն երկար տարիներ մեծ շեշտադրում արել: Միաժամանակ ձեռք բերելով ամենաառաջադեմ սպառազինություն: Իսկ Հայաստանը միայն կուրծք էր ծեծում և հույս էր դնում իր բանակի «անպարտելիության» վրա։

«Ժամանակն է, որպեսզի Հայաստանը արթնանա և սկսի իրականությունը ընդունել այնպես, ինչպես որ կա։ Ցավոք, մենք առայժմ տեսնում ենք, որ Երևանում առաջվա պես վստահ են, որ վաճառելով իրենց ինքնիշխանությունը Արևմուտքին, նրանք կստանան հրաշք զենք, որի օգնությամբ կարող են հաղթել Ադրբեջանին։ Հանեք ձեր վարդագույն ակնոցները, հանդարտեցրեք ձեր հավակնությունները և վերջապես սկսեք, լիարժեք, առանց թատերական էֆեկտների, առանց որևէ միջնորդների պայմանավորվել Ադրբեջանի հետ: Երևանը այլ բանի մասին նույնիսկ չպետք է երազի։ Խաղաղություն Ադրբեջանի հետ՝ Հայաստանի գոյատևման միակ բանաձևն է»,- ամփոփել է Ա. Այթմատովը:

Caliber.Az
Դիտումներ: 397

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Գազ, խաղաղություն Հայաստանի հետ և Բաքվի դիվանագիտական հավասարակշռությունը Ամբողջական հարցազրույց Հիքմեթ Հաջիևի հետ

257
08 Հունիսի 2025 14:43
2

Կայսերական հավակնությունների գինը. Ինչպես է Ռուսաստանը կորցնում իր հարևաններին Ռուդոլֆ Վալեևը՝ Caliber.Az կայքում

182
07 Հունիսի 2025 18:28
3

Հայաստանը ճամփաբաժանի վրա. միջանցքի, թե՞ մեկուսացման մեջ Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

173
07 Հունիսի 2025 17:13
4

Հայաստանի արտաքին քաղաքական վիճակախաղը Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az կայքում

145
07 Հունիսի 2025 13:02
5

Պուտինը պատվիրակություն է ուղարկում Բաքու՝ հարաբերությունները կարգավորելու համար «Մոսկվային Ադրբեջանի հետ հարաբերություններում բարդություններ պետք չեն» ( с)

95
07 Հունիսի 2025 09:08
6

Գաղութային «Սև քաղաքից» դեպի անկախ «Սպիտակ քաղաք», կամ ո՞վ է ո՞ւմ պարտք։ Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

89
07 Հունիսի 2025 09:34
7

Մարդասիրական օգնություն, բայց ոչ զենք. Հաջիևը՝ ռուս-ուկրաինական պատերազմին Ադրբեջանի մոտեցման մասին

84
08 Հունիսի 2025 10:04
8

Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա մայրուղու նախագիծը արժանացել է միջազգային մրցանակի

82
07 Հունիսի 2025 10:20
9

Ադրբեջան. մեծ բեկումների և գլոբալ փոփոխությունների տարի Թեյմուր Աթաևի մտորումները

79
07 Հունիսի 2025 16:07
10

Աղդամի շրջանի Խըդըրլը գյուղում նախատեսվում է վերաբնակեցնել ևս 6000 մարդու

74
07 Հունիսի 2025 10:09
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading