twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայկական փոստը շրջանցելով հակառուսական պատժամիջոցները Եվ Արեւմուտքի երկակի չափանիշները

28 Փետրվարի 2023 12:43

«Չե՞ք ցանկանում համակերպվել արևմտյան պատժամիջոցների պատճառով ապրելակերպի փոփոխության հետ: Այո և ձեր բիզնեսին ծայրահեղ հարկավո՞ր են այն ապրանքները, որոնք դարձել են անհասանելի: Առաջվա պես մեր երկիր կարելի է արտասահմանից առաքել բոլոր ամենաանհրաժեշտը: Բացարձակապես այն ամենը, ինչ կարելի էր պատվիրել մինչև պատժամիջոցները, առաջվա պես առաքվում է Ռուսաստան։ Դա անում է «Haypost»-ը՝ Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորը»։

Ահա այսպես է Հայաստանի ազգային փոստային օպերատորը լկտիաբար և առանց քաշվելու է գովազդում՝ ռուսական հարթակներում արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար իր ծառայությունները։

Քանի դեռ Ռուսաստանը գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ և շատ արևմտյան ընկերություններ դադարում են բիզնես անել այս երկրի հետ՝ Հայաստանը դրանով բարելավում է իր տնտեսական վիճակը՝ հին ժողովրդական սովորությամբ փորձելով նստել երկու աթոռի վրա։

Այս առումով հետաքրքիր է, որ Արեւմուտքում հիանալի հայտնի է, թե ով է Մոսկվային օգնում շրջանցել պատժամիջոցները։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը դեռ անցյալ տարի հրապարակեց Ռուսաստանին օգնելու մեջ կասկածվող երկրների ցանկը, և նրանց թվում անվանվել է նաև Հայաստանը։ Առավել ևս, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տվյալներով, ԵՄ երկրների արտահանումը նախորդ տարվա մայիս-հուլիսին, 2017-2019 թվականների նույն ժամանակահատվածների միջին ցուցանիշների համեմատ՝ Ռուսաստանի ուղղությամբ նվազել է 56%-ով և Բելառուսի ուղղությամբ՝ 39%-ով, երբ դեպի Հայաստան աճել է 72%-ով։ Հատկանշական է, որ 2022 թվականին զգալիորեն աճել է նաև Հայաստանից Ռուսաստան արտահանումը. 2021 թվականի համեմատ այն աճել է քառապատիկ և հասել 2,5 միլիարդ դոլարի։ Նման կտրուկ թռիչքը, անշուշտ, ոչ մի կապ չունի Հայաստանի տնտեսության կախարդական զարգացման հետ։

Դեպի Ռուսաստան արտահանման ավելացումը նշանակում է, որ Հայաստանի միջով պարզապես անցկացվում է՝ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տեղափոխում։ Եվ միակ բանը, որ զարմանալի է այս պատմության մեջ, դա այն է, որ Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն կիրառվում։ Տեսեք, եթե Ադրբեջանը նկատվեր նման «անհնազանդության» մեջ, ապա արձագանքը իրեն սպասել չէր տա։ Երբ խոսքը գնում է Հայաստանի հետ կապված ինչ որ դատապարտելի բանի մասին՝ Արեւմուտքում գերադասում են «չլսել եւ չտեսնել»։ Որքան էլ տարօրինակ է, նույնիսկ արտապատժամիջոցային ալիքներին՝ արևմտականների համար ահավոր ցավոտ թեման, հատկապես, եթե դա անմիջականորեն վերաբերում է Ռուսաստանին, և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում մատների արանքով են նայում, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին: Եվ Հայաստանը պատրաստակամորեն դրանից օգտվում է։ Ուղիղ ասենք, տարօրինակ իրավիճակ է. Երևանը մի կողմից մաշում է եվրոպական կառույցների շեմերը՝ ֆինանսական օգնություն աղերսելով, իսկ մյուս կողմից՝ չեղարկում է իր եվրոպացի դոնորների պատժամիջոցային ակնկալումնհրը՝ ամեն կերպ Մոսկվային օգնելով շրջանցել սահմանափակումները։

Այդ գործերի համար նույնիսկ բացվել են հատուկ Տելեգրամ ալիքներ, էջեր հանրաճանաչ սոցիալական ցանցերում, որտեղ ռուսների համար տեղադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն՝ ինչպես և ինչ պետք է անել, որպեսզի ստանանլ անհրաժեշտ պահեստամասեր, տեխնոլոգիաներ, ապրանքներ։

Հասանելի են հայկական ռեսուրսներով լի հնարավորություններ, որոնք առանց թաքցնելու խորհուրդ են տալիս, թե ինչպես կարելի է Հայաստանի բանկային համակարգի շնորհիվ շրջանցել պատժամիջոցները և դրա համար ինչ պայմաններ է ստեղծում անմիջապես Հայաստանի կառավարությունը, տրվում են մանրամասն հրահանգներ, ինչպես հայկական բանկերի միջոցով հաշիվներից հանել պատժամիջոցային գումարները, ինչպես բացել բիզնես, որպեսզի չբռնվել։ Այլ կերպ ասած, Երեւանը գիտակցաբար եւ նպատակաուղղված՝ ռուսական բիզնեսի համար արևմտյան պատժամիջոցները հաղթահարելու պայմաններ է ստեղծում։

Կանադայի «Geopolitical Monitor» վերլուծական կենտրոնը դեռ անցյալ տարվա մարտին, հետազոտության արդյունքում հանգել է այն եզրակացության, որ իրանական արտադրանքը Հայաստանի միջոցով արևմտյան պատժամիջոցներից դուրս բերելու ուղիները կարող են հիանալի օրինակ ծառայել Ռուսաստանի դեմ նմանատիպ գործողությունների համար։ Հրատարակությունը նշում է, որ նախկինում իր բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ Հայաստանը Իրանին օգնել է փողերի լվացման գործառնություններում և հեշտացրել նրա մուտքը միջազգային ֆինանսական համակարգ։ Հիմա նա բոլոր հնարավորություններն ունի նույն բանը անել Ռուսաստանի համար, փաստորեն, նա արդեն անում է, ընդ որում բացահայտ և առանց թաքցնելու այդ փաստը։ Այսինքն Հայաստանը դարձել է ոչ միայն «կամուրջ» Իրանի համար, այլև «պատուհան» Ռուսաստանի համար՝ երկուսին էլ օգնելով շրջանցել պատժամիջոցները։

Եվ սփյուռքի կողմից իր կողմը հրապուրված լոբբիի ջանքերի և Արևմուտքի երկակի ստանդարտների շնորհիվ Հայաստանը մնում է անպատիժ և կանոնավոր կատարում է «պատուհանի» դեր։ Ըստ երևույթին, Արևմուտքում դա դեռևս բավարար միջանցիկ քամի չի փչում, քանի որ «պատուհանը» առայժմ բաց է։

Caliber.Az
Դիտումներ: 306

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

154
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

128
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

103
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

98
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

97
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

79
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

77
20 Դեկտեմբերի 2024 10:09
8

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

72
21 Դեկտեմբերի 2024 13:32
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

72
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

71
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading