twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում

Հարցազրույց
A+
A-

«Ոչ մի հիմք չկա կասկածելու, որ հայերը չեն կարողանա խաղաղ ապրել Ադրբեջանում» Լյուկ Քոֆին՝ Caliber.Az-ում

22 Սեպտեմբերի 2023 19:04

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուկ Քոֆիի հետ:

Խմբագրության կողմից. Լյուկ Քոֆին ամերիկացի փորձագետ է, իր աշխատանքներում վերլուծում է ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերը՝ հատուկ ուշադրություն հատկացնելով Եվրոպային, Եվրասիային, ՆԱՏՕ-ին և անդրատլանտյան հարաբերություններին: Նա Կոնգրեսում ելույթ է ունեցել՝ ՆԱՏՕ-ի, Արկտիկայում անվտանգության, Աֆղանստանի պատերազմի և Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ:

-Սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը անցկացրեց հակաահաբեկչական միջոցառումներ Ղարաբաղի տարածաշրջանում։ Մենք դրանց դեռ կվերադառնանք: Ձեր կարծիքով, ինչո՞ւ 44-օրյա պատերազմից հետո երեք տարիների ընթացքում Հայաստանը իր զորքերը դուրս չբերեց Ղարաբաղից։

- Իմ կարծիքով, Հայաստանը 2020 թվականի պատերազմից հետո երեք տարիների ընթացքում իր զորքերը դուրս չբերեց Ղարաբաղից այն պատճառով, որ Ռուսաստանը կամ չի ցանկացել, կամ չի կարողացել ապահովել հրադադարի մասին Եռակողմ հայտարարության պայմանների կատարումը։ Հավանաբար, Ռուսաստանը ուզում էր, որպեսզի հակամարտությունը շարունակվեր, քանի որ նա կարող էր ազդել երկու կողմերի վրա: Հենց այդ պատճառով խաղաղապահները աչք են փակել Ղարաբաղում հայկական զորքերի շարունակվող ներկայության վրա։

- Փաշինյանը արեւմտյան բանակցային հարթակներում հանդիպումների ժամանակ հայտարարել է Ղարաբաղի հետ մեկտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին։ Այնուամենայնիվ Հայաստանը շարունակել է իր պետական բյուջեից ֆինանսավորել Ղարաբաղի անջատողական վարչակարգը։ Ինչու՞մն է Փաշինյանի նման երկկերպ մոտեցման պատճառը։

- Ես համարում եմ, որ այն հարցին, թե ինչու է Փաշինյանը երկկերպ մոտեցում ցուցաբերում, միակ տրամաբանական պատասխան է հանդիսանում այն, որ նա այնքան էլ ազդեցիկ չէ իր երկրում։ Հայաստանի ներսում նա հակադրվում է շահերի տարբեր խմբերի։ Նա փորձում է հավասարակշռել բոլոր այս տարբեր խմբերի և նրանց կարծիքների միջև: Ուստի Փաշինյանը ի վիճակի չէ մշակել հետևողական և համակարգված քաղաքականություն։ Բացի այդ, վարչապետը գտնվում է այստեղի, ԱՄՆ-ի հայկական սփյուռքի ուժեղ ճնշման տակ, որը շատ ազդեցիկ է Կոնգրեսում: Այն քիչ է շահագրգռված նրանում, որպեսզի հասնել Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության, հարաբերությունների նորմալացման: Ուստի Փաշինյանը հաճախ է ասում ճիշտ բաներ, բայց ներքին պատճառներով չի կարողանում դրանք իրականացնել։

- Այսօր Եվլախում կայացել է Բաքվի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հանդիպումը։ Արդյո՞ք շանս կա, որ կհաջողվի պայմանավորվել և կսկսվի ղարաբաղցի հայերի ամբողջական վերաինտեգրումը ադրբեջանական հասարակությանը։

- Ես մեծ հույս ունեմ, որ սա առաջին քայլն է այն գործընթացում, որը վերջնական հաշվով կհանգեցնի վերաինտեգրման և հաշտեցման: Պատմությունը ցույց է տալիս, որ համագոյատևումը հնարավոր է, ադրբեջանցիներն ու հայերին անհրաժեշտ է դրսևորել քաղաքական կամք, որպեսզի միմյանց համոզել նրանում, որ նրանք կարող են ապրել և աշխատել միասին։ Շատ կարևոր է, որպեսզի Ադրբեջանը անի այս մեծ ժեստը և ընդառաջի, որպեսզի երաշխավորել էթնիկ հայերի իրավունքները նրանում, ինչ վերաբերվում է կրոնին, մշակութային սովորույթներին և լեզվի ուսուցմանը:

Եթե նայել Ադրբեջանին, ապա նրանում հասարակությունը շատ բազմազան է։ Ոչ մի հիմք չկա կասկածելու, որ էթնիկ հայերը չեն կարողանա ապրել այնպես, ինչպես կցանկանան՝ խաղաղ, որպես Ադրբեջանի քաղաքացիներ։

- Եղել է չհիմնավորված քննադատություն Ադրբեջանի հասցեին, որը փորձում էր վերացնել անջատողական խունտան Ղարաբաղում։ Ձեզ չի՞ թվում, որ Բաքուն ընդհարվում է երկակի ստանդարտների հետ։ Ինչո՞ւ է Արեւմուտքն այս առումով աջակցում է Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային, իսկ տես Ադրբեջանին քննադատության է ենթարկում։

- Այո, իհարկե, Ադրբեջանը երկար տարիներ ընթացքում բախվել է Արեւմուտքի երկակի ստանդարտների հետ։ Ես միշտ սա մատնանշել եմ։ Ինձ դուր չի գալիս, երբ ասում են, որ Ռուսաստանի ներխուժումը Վրաստան՝ վատ է, Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա՝ վատ է, իսկ տես Հայաստանի կողմից Ադրբեջանի մի մասի օկուպացիան՝ բարդ է և ոչ միանշանակ։ Ես սա համարում եմ երկակի ստանդարտներ, երեսապաշտություն. երկիրը կա՛մ ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ, կա՛մ չունի։ Եվ միջազգային իրավունքի համաձայն՝ Ղարաբաղը ճիշտ այնպես հանդիսանում է Ադրբեջանի մաս, ինչպես Ղրիմը՝ Ուկրաինայի մաս, կամ Աբխազիան՝ Վրաստանի մաս։ Ահա թե ինչպես պետք է այս խնդրին դիտարկեն արևմտյան քաղաքական գործիչները։

- Ձեր կանխատեսումը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ։ Կհաջողվի արդյո՞ք այն ստորագրել մինչև տարեվեվրջ, կամ տեսանելի ապագայում։

- Ինչ վերաբերում է խաղաղ պայմանագրին, ապա մենք չգիտենք, թե երբ այն կկնքվի, ես կասկածում եմ, որ այն կպահանջի հետկուլիսային մեծ աշխատանք։ Բայց ես հույս ունեմ, որ մինչ այդ պահը կհաջողվի պահապանել հրադադարի ռեժիմը։ Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է հաստատվել կայուն խաղաղություն։ Սա օգուտ կբերի ինչպես հայ, այնպես էլ Ադրբեջանի ժողովուրդներին։ Սա նաև կհանգեցնի տարածաշրջանում անմիջական ներդրումների ավելացմանը, կբացի տարանցման և առևտրային հարաբերությունների նոր հնարավորություններ տարածաշրջանի, այդ թվում նաև Հայաստանի համար, որը սառեցված հակամարտության պատճառով այս բոլոր տարիների ընթացքում զերծ էր մնացել այդ հնարավորություններից։ Ես նաև համարում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումը կարող է նոր էջ բացել հայ-թուրքական հարաբերություններում։

- Զանգեզուրի միջանցքի ճակատագիրը։ Արդյո՞ք կհաջողվի կոտրել Հայաստանի դիմադրությունը։

- Ադրբեջանի հիմնական մասի և Նախչըվանի միջև տրանսպորտային կապի բացակայությունը։ 2020 թվականի հրադադարի մասին Եռակողմ հայտարարության առանցքային մասը եղել է Ղարաբաղի և Հայաստանի միջև կապի ապահովումը և տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ Ադրբեջանցիները կատարել են հրադադարի մասին Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, բայց Հայաստանը թույլ չի տալիս իր տարածքով տարանցումը Ադրբեջանը Նախչըվանի հետ կապելու համար, և ես կարծում եմ, որ Բաքվում այս կապակցությամբ աճում է հիասթափությունը: Ես կարծում եմ, որ արևմտյան քաղաքական գործիչների համար ղարաբաղյան հակամարտության հետ կապված բազմաթիվ խնդիրներից «մայրցամաքային» Ադրբեջանի և Նախչըվանի միջև տարանցման հարցը հենց այն խնդիրն էր, որը շատ քաղաքական գործիչներ չկարողացան գնահատել և հասկանալ։

Caliber.Az
Դիտումներ: 349

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

184
23 Դեկտեմբերի 2024 15:59
2

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

171
23 Դեկտեմբերի 2024 17:26
3

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

115
25 Դեկտեմբերի 2024 19:02
4

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

112
24 Դեկտեմբերի 2024 18:35
5

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

90
23 Դեկտեմբերի 2024 17:03
6

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

89
24 Դեկտեմբերի 2024 11:09
7

Պուտինը զանգահարել է Ալիևին

78
24 Դեկտեմբերի 2024 13:48
8

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

76
23 Դեկտեմբերի 2024 12:45
9

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

75
24 Դեկտեմբերի 2024 09:21
10

Փաշազադե. Ղարաբաղում կրոնական գործիչների թիվն աճում է

62
23 Դեկտեմբերի 2024 14:58
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading