Քը´ս-քը´ս, ռևանշիզմ.
Քոչարյանի խոստովանությունը. հայերը վախենում են նոր պատերազմից
Վերլուծություն 22 Սեպտեմբերի 2022 - 15:56
Վադիմ Մանսուրով Caliber.Az |
Ռեւանշիզմը Հայաստանում իր շունչը փչում է նախապատմական վիրուսի նման։ Իսկ այս վարակի ներկայացուցիչ՝ Ռոբերտ Քոչարյանը կատարել է գրեթե «պատմական խոստովանություն»։ Նախկին նախագահը հրապարակայնորեն հայտարարեց, որ հայ հասարակության մեծ մասը չի ընդունում ռեւանշիզմը, վախեցած է դրանից և անձամբ իրենից՝ Քոչարյանից վախենում է, որպես «նոր պատերազմի կերպար, որը ոչ ոք չի ուզում»։ Ալելույա՜։ Դե, կամ համարյա ալելույա...
Քոչարյանը հայ քաղաքական աշխարհից խորամանկ, նենգ, անազնիվ սուբյեկտ է։ Վստահ եմ, որ մեր երկիրը նրան դեռ պատասխանատվության կենթարկի ադրբեջանական ժողովրդի և պետականության դեմ կատարված բոլոր հանցագործությունների համար։ Բայց խոսքը հիմա դրա մասին չէ։ Այլ այն մասին, թե ինչպես մեր աչքի առջև այլասերվում է այն ամբողջ չարիքը, որը այս պարոնը և Հարավային Կովկասում նրա համախոհները փորձել են սերմանել առաջին հերթին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում։ Ինչպես են փլվում այս վտարված անհատի երազանքներն ու իղձերը, նրա բոլոր քաղաքական «նվաճումները», և նա, ատամները կրճտացնելով, ստիպված է հրապարակայնորեն դա խոստովանել։
Հայաստանի երկրորդ նախագահի ողորմելի ճակատագրի մասին երկար խոսելը, թերեւս, չափազանց մեծ պատիվ է նրա համար, սակայն երեկ նա հնչեցրեց մի խոստովանություն, որը իր էությամբ շատ ավելի գլոբալ է, քան, սկզբունքորեն նրա անձը։
Ինչպես է Քոչարյանը ստիպված եղել հայտնել, նա վաղուց չի ունեցել հանդիպումներ և հարցազրույցներ, և կարող է տպավորություն ստեղծվել, որ նա մի կողմ է քաշվել և այլևս չի զբաղվում ակտիվ քաղաքականությամբ։ Բայց, պարզվում է, որ ամեն ինչ այդպես էլ մտադրված է եղել: Տարեց ու վաղուց իրեն վարկաբեկած քաղաքական գործչի խոսքով, երբ մշակվում էր Դիմադրության շարժման ծրագիրը, հայեցակարգն ու ճանապարհային քարտեզը, բոլորը համաձայնվել են, որ նախկին նախագահի անձը չափազանց չարագուշակ է հայ հասարակության համար, ընկալվում է որպես նոր պատերազմի և սպառնալիքի կերպար, և հետևաբար հասարակ հայերը բառացիորեն կսկսեն խրտնել ընդդիմության շարքերում նրա կերպարով դիմանկարներից։
Ընդդիմության քաղտեխնոլոգները, ստացվում է, որ այս ամենը հաշվի են առել, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի ընդդիմության հիմքում գործում է որոշակի վերլուծական ագրեգատ։ Որը հասկացել է, որ Քոչարյանը՝ կրկնակի կործանված օդաչու է, բայց այնուամենայնիվ որոշել է նրան ներգրավել ընդդիմադիր պայքարի մեջ։
Այնուամենայնիվ, եկեք արդեն ծանոթանանք երբեմնի «դաժան առաջնորդի» ծաղրածույի կողմից դրված այն ելույթին։
«Իմ կերպարը, ղարաբաղյան անցյալը, պատերազմում հաղթողի կերպարը վախեցրել է մեր ժողովրդի մեծ զանգվածին, ահա, իբր, կգա արժանապատվության զգացումով մեկը, ով կփորձի պայքարել ազգային արժեքների համար, և դա կարող է մեզ վրա նոր պատերազմ հարուցել։ Սա և եղել է այն հիմնական գործոնը, որը խառնեց այս ամբողջ սոցիոլոգիան»,- հայտարարել է Քոչարյանը։
Ագրեսիայի, հարձակման դեպքում, նրա կարծիքով, վախը հանդիսանում է ամենաուժեղ բնազդը, և կան թշնամու հարձակմանը պատասխանելու միայն երեք հնարավորություն. «Առաջինը՝ պայքարել իր կյանքի համար, երկրորդը՝ դիմել փախուստի, երրորդը՝ ենթարկվել կամ մեռած ձևանալ։ Սա, այսպես ասած, ավելի շատ կենսաբանություն է, քան հոգեբանություն: Եվ այն համագործել է մեր ժողովրդի հավաքական վարքագծի վրա։ Երկրորդ հանգամանքը՝ ռեւանշիստներն են, Հայաստանի ղարաբաղցիները, հները-նորերը։ Այս գործոնը երկար տարիներ սնուցվել է և որոշակի հետք է թողել։
Ահա, ուրեմն, ինչի մասին մեծ ուշացումով մտածել են ընդդիմությունից հայ վերլուծաբանները։ Կենսաբանության և հոգեբանության մասին։ Իսկ, ներեցեք, նախկինում ինչո՞վ ենք զբաղվել։
Այս համատեքստում Քոչարյանի հայտարարությունը երևում է, ինչպես գրոտեսկային ֆիգուրի ճակատին տգեղ բնածին բիծ, որը իր մեջ մարմնավորում է, թերևս, այն ամենը, ինչը Հայաստանում երկրար տարիներ տեղի է ունեցել և տեղի է ունենում՝արյունոտ, մարդատյաց, անիմաստ անհեթեթություն։ Բազմապատկած մյուս բոլոր հայ «պլեբեյների« ֆոնին լավ ապրող ու նշանավոր «ղարաբաղցիների» հակազդեցությամբ։ Եվ այս հակամարտությունը տարիներ շարունակ սրում և կոտրում է հասարակությունը ներսից։ Իսկ այն ստեղծել է ինքը Քոչարյանը։ Այնպես որ, տրամաբանական է, որ այդ հասարակության մեջ նրան ատում են։ Այն, ինչ նա հիմա բարձրաձայնել է, որոշելով ասել զուտ ճշմարտությունը։ Միգուցե կգործի։
Դե լավ, անցնենք առաջ:
«Եվ այսպես սկսեցինք Դիմադրության շարժումը, և, ունենալով այս վերլուծությունն ու գնահատականը, որոշվել էր. պետք է փորձել չեզոքացնել այդ վախը, օրինակ՝ առանց իմ կերպարը առաջին պլան մղելով և արհեստական հներ-նորեր թեզը չվերակենդանացնելով։ Որպեսզի չեզոքացնել հիշատակված երկու գործոնները՝ ես, որպես ՀՀ քաղաքացի, մասնակցել եմ երթերին, բայց դրանով հանդրեձ ինձ վրա չեմ վերցրել առաջնորդի դերը։ Մեզ մոտ ամեն ինչ բավականին լավ ստացվեց»,- ասել է նախկին նախագահը։
Հնչում է, իհարկե, ահավոր պաթետիկ, ծիծաղելի և, իհարկե, ոչ «լավ»։ Իսկ գործնականում ինչ որ վատ սև կոմիքսից պոկված «Իմ կերպարը վախեցրել է մեր ժողովրդի մի մեծ զանգվածին» արտահայտությունը ցույց է տալիս, թե ինչպիսի տիղմով է պատվել մոխրից բարձրացած քաղաքական գործչի ողջ քաղաքական համոզմունքները։ Եվ ամեն ինչ ընդհանուր առմամբ ցույց է տալիս, թե ինքնաքայքայման ինչ մակարդակի վրա է գտնվում ոչ պարզապես ինքը՝ Քոչարյանը և նույնիսկ նրա քարոզած ռևանշիզմը, այլ հենց հայկական արմատական շովինիզմի ռազմավարության մեջ ներդրված ագրեսիայի և ատելության հայեցակարգը։ Հայ հասարակությունը, ինչպես պարզ է դառնում Քոչարյանի խոսքից, դա արդեն հստակորեն չի ընդունում, ռևանշիզմը ու շովինիզմը նրա համար՝ ուղիղ նահանջ է դեպի անցյալ, սարսափի և մղձավանջի խորհրդանիշ։
Առավել ևս, Քոչարյանը՝ խորամանկ սուբյեկտ է, կիսաճշմարտության նկատմամբ հակումը դրված է նրա էության հիմքում։ Այնպես որ, երբ այս թերառաջնորդը ասում է, որ իրենից «վախենում են», նա ակնհայտորեն նազուտուզ է անում։ Իրականում ամեն ինչ շատ ավելի վատ է՝ հայ հասարակության մեջ նրան կատաղի ատում են և բոլորովին էլ չեն ընկալում որպես պայքարի և ինչ-որ դիմադրության խորհրդանիշ, այլ ավելի շուտ, որպես հղփացած ծախու օլիգարխիայի հատկանիշ։
Իսկ դա նշանակում է, որ 44-օրյա պատերազմի դասերը հայ հասարակության համար այնուամենայնիվ իզուր չեն անցել։ Եվ բանը միայն նրանում չէ, որ պատերազմի վախն ու վտանգը, դրա աղետները վերաբեռնավորում են առաջացրել հայկական շովինիզմի և արմատականության մթնոլորտում, որն այս երեսուն տարիների ընթացքում անպատիժ կերպով ներարկվել է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց մտքերում։ 44-օրյա պատերազմի դասերը և դրա հետևանքները հանգեցրին հենց հայության գաղափարախոսության արժեքների սանդղակի թարմացմանը։ Չափազանց ագրեսիվ և վնասաբեր գաղափարախոսության, նույնիսկ եթե բացառել նրա ծայրահեղ ձևերը։
Բայց, ինչպես գիտեք, եթե թունավոր արարածի մեջ չափազանց շատ թույն կա, նա կարող է դրանից սատկել: Եվ նման վախճանից խուսափելու համար պետք է ինչ-որ կերպ ազատվել այս թույնից՝ դուրս շպրտելով այն։ Հատկապես սա է հիմա և տեղի ունենում Քոչարյանի հետ. հայ հասարակությունը նրան, որպես թունավոր մնացուկ՝ պարզապես դուրս է նետում իր արգանդից։
Սակայն, առարկայական ասած, կուզենայի մի փոքր կատակել հայաստանյան ընդդիմության և Դիմադրության շարժման այդ նույն վերլուծական ագրեգատի առնչությամբ։ Չէ որ այնտեղ ակնհայտորեն աշխատում են ձրիակերներ, եթե ոչ պարզապես անշնորհքներ: Ովքեր, ինչպես հիմա պարզվում է, եթե և գիտակցում էին Քոչարյանի, որպես կրակոտ լիդեր առաջադրվելու վտանգը, շարունակեցին իրենց գործը, բայց չարաչար ձախողվեցին իրենց բոլոր զարգացումներով ու կանխատեսումներով։ Չնայած արտաքին ուժերի շոշափելի համալրմանը։Այսպիսով, տաք ընթրիքները, համերգները ու ավտոերթերը և հենց «առաջնորդը», որպես դիմադրության կենտրոնական դեմք Երևանի հրապարակներում դարձան ռևանշիստների ամենատապալված գաղափարներից մեկը՝ հայ հասարակության մեջ այդքան ատելի է որևէ նոր պատերազմի և առհասարակ դիմակայության խորհրդանիշը։
Հայությունը ինքն իրեն հաղթահարում է՝ այս գործընթացը ռեֆլեկտիվ է և ընթանում է հստակ դրական դինամիկայով։
Caliber.Az
Դիտումներ: 100
1
|
«Հնարավոր է հայկական ահաբեկչության նոր ալիք Բաքվի և նրա դաշնակիցների դեմ» Իսակն և Զոլոտուխինը՝ Caliber.Az կայքում
02 0Հոկտեմբերի 2023 - 18:1179 Դիտումներ
|
2
|
Պարզվել է ևս 5 անհետ կորած զինծառայողի ինքնությունը Ղարաբաղում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ
03 0Հոկտեմբերի 2023 - 10:4966 Դիտումներ
|
3
|
Արայիկ Հարությունյանը և Ջալալ Հարությունյանը միջազգային հետախուզման մեջ են
02 0Հոկտեմբերի 2023 - 09:2265 Դիտումներ
|
4
|
«Երաշխավորել, որ նոր մոնթե մելքոնյաններ չեն նետվի տարածաշրջան՝ ոչ ոք չի կարող» Գրիգորի Տրոֆիմչուկը՝ Caliber.Az կայքում
03 0Հոկտեմբերի 2023 - 18:2463 Դիտումներ
|
5
|
«Ղարաբաղի հայերին կյանքի լավագույն պայմաններ ենք խոստանում» Այխան Հաջիզադեն՝ Al Jazeera-ում
03 0Հոկտեմբերի 2023 - 16:2862 Դիտումներ
|
Ադրբեջանը վերականգնում է Հայաստանի կողմից ավերված կրոնական և մշակութային ժառանգությունը
Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը04 0Հոկտեմբերի 2023 - 11:43
Ռևանշիզմը կկործանի Հայաստանը
Սանան Ռզաևը զրուցում է Ալեքսեյ Արեստովիչի հետ04 0Հոկտեմբերի 2023 - 11:21
«Հայաստանը միտված չէ ՌԴ–ի նկատմամբ անբարյացակամ գործողության». Հակոբ Արշակյան
04 0Հոկտեմբերի 2023 - 10:44
Հեյդար Ալիևը 70-ականներին բարձրացրեց ղարաբաղցիների բարեկեցության մակարդակը
Գագիկ Օհանջանյանը՝ Baku Network-ին տված հարցազրույցում04 0Հոկտեմբերի 2023 - 10:13
Երեք տարի է անցել Ջաբրայիլ քաղաքի ազատագրումից
04 0Հոկտեմբերի 2023 - 09:39
Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Դավիթ Իշխանյանը ձերբակալել և տեղափոխվել են Բաքու
04 0Հոկտեմբերի 2023 - 09:19
Արայիկ Հարությունյանը ձերբակալվել է
04 0Հոկտեմբերի 2023 - 09:07
«Երաշխավորել, որ նոր մոնթե մելքոնյաններ չեն նետվի տարածաշրջան՝ ոչ ոք չի կարող»
Գրիգորի Տրոֆիմչուկը՝ Caliber.Az կայքում03 0Հոկտեմբերի 2023 - 18:24
Պեսկով. Հայաստանի որոշումը՝ վավերացնել Հռոմի ստատուտը, կոռեկտ չէ
03 0Հոկտեմբերի 2023 - 18:22
Նա ողջ է մնացել մեռած քաղաքում
Աղդամում ես այլեւս չեմ ուզում շշուկով խոսել03 0Հոկտեմբերի 2023 - 18:20
Հայկական ԶԼՄ-ներ. գնդապետ Բադալյանը փախել է մարտի դաշտից
03 0Հոկտեմբերի 2023 - 18:01
Շեֆիկ Ջաֆերովիչ. Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին
03 0Հոկտեմբերի 2023 - 17:37
Մոդեստ Կոլերով. Ռուսաֆոբիան Երևանում շարունակում է աճել
03 0Հոկտեմբերի 2023 - 17:12
Իմիշլիի շրջանում ավտոճանապարհի կառուցման համար հատկացվել է 15,8 մլն մանաթ
03 0Հոկտեմբերի 2023 - 17:01
«Ղարաբաղի հայերին կյանքի լավագույն պայմաններ ենք խոստանում»
Այխան Հաջիզադեն՝ Al Jazeera-ում03 0Հոկտեմբերի 2023 - 16:28
Դեսպան. Ադրբեջանը Իսրայելի դարպասն է՝ Կենտրոնական Ասիայի երկրներ բեռների արտահանման և ներմուծման համար
03 0Հոկտեմբերի 2023 - 16:10
«Հայաստանի խնդիրներն այլևս ոչ մեկին չեն հետաքրքրում»
Փորձագիտական կարծիքներ Caliber.Az կայքում03 0Հոկտեմբերի 2023 - 15:55
Քաղաքագետ Կիվիրյան. Ադրբեջանի ղեկավարությունն իր խոսքի տերն է
03 0Հոկտեմբերի 2023 - 15:40
Ադրբեջանում բանկային հատվածում աշխատողների մեջ կանանց մասնաբաժինը կազմել է 38 տոկոս
03 0Հոկտեմբերի 2023 - 15:39
Հաջիևը նշել է Ղարաբաղի հայերին տրամադրված մարդասիրական օգնության ծավալը
ԼՈՒՍԱՆԿԱՐ03 0Հոկտեմբերի 2023 - 15:05
Ծառայությունն ավարտած մի խումբ զինծառայողներ ուղարկվել են պահեստազոր
ԼՈՒՍԱՆԿԱՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ03 0Հոկտեմբերի 2023 - 14:46
Խանքենդին՝ զինադադարից հետո. ՄԱԿ-ը բռնություն չի արձանագրել բնակիչների նկատմամբ
Գրում է Հիքմեթ Հաջիևը03 0Հոկտեմբերի 2023 - 14:07
MİDA. Ջաբրայիլում նախատեսվում է կառուցել 32 բնակելի շենք
03 0Հոկտեմբերի 2023 - 13:34
ՄԱԿ-ի առաքելությունը Ղարաբաղի հայերի նկատմամբ բռնություններ չի արձանագրել
03 0Հոկտեմբերի 2023 - 13:04
Ազատագրված տարածքներն ավելի քան 1 մլն ականներից մաքրելու համար կպահանջվի ավելի քան 50 տարի
Նախագահի հատուկ ներկայացուցչի հայտարարությունը03 0Հոկտեմբերի 2023 - 12:37
Իլհամ Ալիևը շնորհավորել է Գերմանիայի նախագահին
03 0Հոկտեմբերի 2023 - 12:15
Հիքմեթ Հաջիև. 35 տարի անց մենք Մալըբեյլիում ենք
03 0Հոկտեմբերի 2023 - 11:27
Խանքենդի պոլիկլինիկայում բուժօգնություն է ստացել առաջին հայ բնակիչը
03 0Հոկտեմբերի 2023 - 11:07
Պարզվել է ևս 5 անհետ կորած զինծառայողի ինքնությունը
Ղարաբաղում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ03 0Հոկտեմբերի 2023 - 10:49
Բացահայտվել է Մալըբեյլի գյուղում հայերի կողմից մզկիթի պղծման փաստ
03 0Հոկտեմբերի 2023 - 10:17
Ադրբեջանը կհետազոտի Լուսինն ու Մարսը
03 0Հոկտեմբերի 2023 - 10:12
Երեք տարի է անցել հայկական օկուպացիայից Սուգովուշանի ազատագրումից
03 0Հոկտեմբերի 2023 - 09:43
Բաքվում 74-րդ Միջազգային տիեզերագնացության կոնգրեսի շրջանակներում ցուցահանդես է տեղի ունեցել
ԼՈՒՍԱՆԿԱՐ03 0Հոկտեմբերի 2023 - 09:31
Հայաստանը կրակի տակ է պահում Քելբաջարը
03 0Հոկտեմբերի 2023 - 09:06
«Հնարավոր է հայկական ահաբեկչության նոր ալիք Բաքվի և նրա դաշնակիցների դեմ»
Իսակն և Զոլոտուխինը՝ Caliber.Az կայքում02 0Հոկտեմբերի 2023 - 18:11
Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են տնտեսական գործընկերության ընդլայնումը
ԼՈՒՍԱՆԿԱՐ02 0Հոկտեմբերի 2023 - 18:09
Սելջուկ Բայրաքթար. Թուրքիան և Ադրբեջանը պետք է զարգացնեն համագործակցությունը տիեզերական ոլորտում
02 0Հոկտեմբերի 2023 - 17:45
Ռուսաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. բարեկամներ, գործընկերներ, թե՞ հակառակորդներ
Շերեշևսկու մեկնաբանությունը02 0Հոկտեմբերի 2023 - 17:39
«AFP»-ն հայերի՝ բռնությունների մասին ասեկոսների և ադրբեջանցիների նկատմամբ անասնական ատելության մասին
02 0Հոկտեմբերի 2023 - 17:00
Իլհամ Ալիև. Ադրբեջանը Շուշայում վերականգնում է մզկիթները
02 0Հոկտեմբերի 2023 - 16:50