ՀԱՊԿ-ի դեմ Փաշինյանի դեմարշը չգործեց
    Օգնությունը չի լինի, բայց դուք դիմացեք

    Վերլուծություն  25 Նոյեմբերի 2022 - 13:45

    Մաթանաթ Նասիբովա
    Caliber.Az

    Նախօրեին Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովը, կարծես թե վերջնականապես ցրեց Ադրբեջանի հետ հակամարտությունում դաշինքին ռազմական աջակցություն ստանալու Հայաստանի պատրանքները, որը մինչ երեկ նախագահում էր այս կազմակերպությունում և դարձավ Հայաստանի վարչապետի ձախողումների հերթական հարթակը։

    Միջոցառման մասնակիցների քննարկման թեման միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներն էին, կազմակերպության ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցները։ Թեեւ ի սկզբանե պարզ էր, որ հայկական կողմը փորձելու է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների Երևան այցը օգտագործել բացառապես իր շահերից ելնելով եւ ի վնաս Ադրբեջանի։ Եվ ՀԱՊԿ-ի հասցեյին Փաշինյանի մեղադրական ճառից հետո դրանում համոզվեցին նաև գագաթնաժողովի բոլոր մասնակիցները։

    Եթե լինենք հակիրճ, ապա Հայաստանի վարչապետը լուրջ պահանջներ է ներկայացրել ռազմական դաշինքին՝ նկատի առնելով Ադրբեջանի «ագրեսիայի» ֆոնին նրա «անգործությունը»։

    Այս տարվա մայիսին կայացած ՀԱՊԿ-ի նախորդ գագաթնաժողովում Փաշինյանը ճիշտ նույն կերպ քննադատել էր կազմակերպությանը՝ այն մեղադրելով 2020 թվականին դաշինքի անդամ երկրներին ուղղված Ադրբեջանին զենք չվաճառելու Հայաստանի կոչերը անտեսելու մեջ։

    Այն, որ ՀԱՊԿ-ն ոչ մի կերպ չի արձագանքել այդ պահանջներին, մի կողմից՝ դաշինքի մյուս բոլոր երկրների կողմից Հայաստանը, որպես ոչ հեղինակավոր մասնակցի և թույլ դաշնակցի ճշմարիտ ընկալման ակնառու ցուցանիշն է։ Մյուս կողմից հարգանքի ցուցիչ է Ադրբեջանի, որպես գործընկերոջ, տարածաշրջանային դաշնակցի, դրական իմիջին տիրապետող երկրի նկատմամբ, որի հետ համագործակցությունը առաջնահերթություն է ՀԱՊԿ-ի բոլոր անդամների համար։ Այս համատեքստում բավական է հիշել, թե այս տարվա հոկտեմբերին դաշինքի Հավաքական անվտանգության խորհրդում ինչ է ասել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ։ Նախ, նա երկու երկրներին անվանել է բարեկամական, բայց ընդգծել է, որ չի կարելի իրար հակադրել ՀԱՊԿ անդամներին և Ադրբեջանին, և դա վկայում է Հարավային Կովկասում մեր երկրի առանձնահատուկ, առաջատար դիրքի մասին։

    Երկրորդը, Լուկաշենկոյի հաստատումը, որ «Այսօր Ադրբեջանը գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիևը»,- դա ՀԱՊԿ-ի ընդհանուր դիրքորոշման արտահայտությունն է, այլ ոչ միայն Բելառուսի ղեկավարի անձնական գնահատականը։ Եվ դա արդարացի է, քանի որ Ադրբեջանը իր հավասարակշռված քաղաքականությամբ ապացուցել է, որ բոլորովին էլ պարտադիր չէ լինել ՀԱՊԿ-ի, կամ որևէ այլ ռազմական բլոկի անդամ, որպեսզի ձեռք բերել գործընկերների հարգանքն ու վստահությունը։ Այսինքն երևանյան գագաթնաժողովից շատ առաջ Փաշինյանը արդեն ստացել էր զրնգուն ապտակ՝ չստանալով իր «արտադրամասի գործընկերների» ոչ մի չնչին աջակցություն և այդպես էլ չլսելով Բաքվի հասցեին դատապարտումներ։

    Թեև հայկական կողմի համար նման անակնկալություն անխուսափելի էր միանգամից երկու պատճառով. ՀԱՊԿ գրեթե բոլոր անդամները հանդես են գալիս Բաքվի համար սկզբունքային նշանակություն ունեցող Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին։ Պատահական չէ, որ երևանյան գագաթնաժողովից երկու օր առաջ նախագահ Ալիևը հայտարարել է, որ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում մենք ավելի շատ բարեկամներ ունենք, քան Հայաստանը»։ Եվ դա բացարձակապես ճիշտ է. գործնականորեն ՀԱՊԿ բոլոր երկրները նախընտրում են համագործակցությունը Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի հետ։ Ուստի զարմանալի չէ, որ կազմակերպությունից և դաշնակիցներից Հայաստանի խորը հիասթափության մասին Փաշինյանի ձանձրալի ելույթը չդիպավ նիստի մասնակիցներից ոչ մեկին և ոչ մի արձագանք չառաջացրեց ի պաշտպանություն Հայաստանի վարչապետի։ Բոլորը բացարձակ անտարբեր արձագանքեցին նաև Ղազախստանում հունվարյան անկարգությունների ճնշման մեջ ՀԱՊԿ-ի մասնակցության առնչությամբ Հայաստանի վարչապետի կշտամբանքներին։ «Հարցը լուծվեց մեկ գիշերվա ընթացքում»,- հեգնել է Փաշինյանը, բայց այդպես էլ չհասնելով դաշնակիցների հավանության որևէ խոսքի։ Ընդհակառակը, օգնության մասին որեւէ խոստումների փոխարեն Հայաստանը Ռուսաստանից ստացավ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքելու անհրաժեշտության մասին կոնկրետ մեսիջ։

    «Ռուսաստանը հույս է տածում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը», - ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ նշելով, որ հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերի հետ կապված հարցերը հետագա ուշադրություն են պահանջում։ «Այս կապակցությամբ դրական ենք գնահատում Սոչիում ձեր հնազանդ ծառայի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները։ Կայացած բանակցությունները լավ հիմք են ստեղծել հիմնարար հարցերի շուրջ ապագա փոխզիջումների համար»,- շարունակել է նա։

    Նման կձևով, Վլադիմիր Պուտինը Հայաստանին հիշեցրել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման մասին 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին պարտադիր հետևելու մասին։ Եվ դա, անկասկած, Ադրբեջանի համար դրական նշան է։ Որովհետև հատկապես Հայաստանն է խույս տալիս եռակողմ փաստաթղթում նախատեսված բոլոր պարտավորությունների կատարումից, այն ժամանակ, երբ Ադրբեջանը ցուցաբերում է կոնկրետ քայլերին և գործողություններին իր հավատարմությունը։

    Բայց սա էլ դեռ բոլորը չէ: Ռուսաստանի ղեկավարը արտահայտել է նաև՝ սահմանների սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունների հետևողական կատարման կարևորությունը։ Պուտինը փաստորեն Փաշինյանին հիշեցրել է ռուսական բանակցային ուղու վրա ամրագրված Մոսկվայի և Բաքվի հանդեպ նրա պարտավորությունները։

    Եվ դա Կրեմլի հիմնական պայմանն է, հատկապես հիմա, Հայաստանի դեպի Արևմուտք անընդհատ հայացքների և ՀԱՊԿ-ից դուրս գալու նրա ղեկավարության սպառնալիքների ֆոնին։ Ինչպես հայտնի է, Հայաստանում նման կոչեր պարբերաբար հնչեցվում և ներարկվում են հանրության գիտակցության մեջ, որի ճնշող մեծամասնությունը առանց այդ էլ արդեն չի թաքցնում հակառուսական տրամադրությունները և պաշտպանում է արևմտյան ուղղությամբ ինտեգրվելու գաղափարը։

    Դա հաստատել են նաև Երեւանում Ռուսաստանի նախագահի՝ երկիր կատարած այցի հետ կապված բողոքի ցույցերը։ Ցույցի մասնակիցները վանկարկել են «Կորչե՛ն Ռուսաստանը և Պուտինը» և արտահայտել են ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջներ։ Պահը, պետք է ասել, Ռուսաստանի և նրա նախագահի համար եղել է միանգամայն հատկանշական։

    Կրեմլում, ընդ որում հիանալի հասկանում են, որ Երևանում կտրուկ հարձակումների թիկունքում կանգնած են առաջին հերթին՝ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելուն նպատակադրված Արևմուտքն ու ԱՄՆ-ը, որոնք գիտակցում են նաև այն, որ նման բան հնարավոր է հատկապես հիմա, երբ ՌԴ-ի ազդեցությունն ու վարկանիշը նստվածք են տվել Ուկրաինայում պատերազմի պատճառով։

    Հայաստանի ղեկավարությանը կհերիքի արդյո՞ք ՀԱՊԿ-ից դուրս գալու համար քաղաքական կամք՝ դժվար է ասել, հատկապես հաշվի առնելով Փաշինյանի փոփոխամտությունն ու անհետևողականությունը։ Սակայն Ռուսաստանի համար՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱՊԿ ՀԱԽ) հռչակագրի ստորագրումից Փաշինյանի հրաժարվելը՝ տհաճ ազդանշան է։

    «ՀԱՊԿ ՀԱԽ հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ մշակված չէ, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»,- ասել է Փաշինյանը նիստի ընթացքում։ Բայց ուշագրավն այն է, որ Երևանում գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել է 14 փաստաթուղթ, և դրանով հանդերձ ոչ մեկը ընդդեմ Ադրբեջանի։ Սա, անշուշտ ցույց է տալիս հայկական դիվանագիտության խափանում, իսկ ընդհանրապես՝ հայկական պետության արտաքին քաղաքական ռազմավարության հերթական ձախողում։

    Եվ այս փաստի հաշվառմամբ նույնիսկ մերձավոր դաշնակից Ռուսաստանին և ընդհանրապես ՀԱՊԿ-ին հասցեագրված Փաշինյանի անսպասելի դեմարշը ցույց է տալիս Հայաստանի աննախանձելի ապագան, որը «միացումային կրքերի» պատճառով վերջին երեսուն տարիներին հայտնվել է մուրճ ու զնդանի արանքում։ Դրա հետ մեկտեղ, միամտություն է կարծել, որ Ռուսաստանը թույլ կտա Հայաստանի դուրս գալ ՀԱՊԿ-ից և, ընդհանրապես, իր ազդեցության գոտուց, նույնիսկ եթե դրա համար հայտնվել են լուրջ նախադրյալներ։ Եվ ամենայն հավանականությամբ Փաշինյանը նույնպես դա հասկանում է։ Հետևաբար, կան բոլոր հիմքերը ենթադրել, որ Փաշինյանի երեկվա հուսահատ հարձակումը հաշվարկված էր ավելի շատ ներքին լսարանի վրա, որպեսզի գոնե ժամանակավորապես բարձրացնի Հայաստանում իր ցածր վարկանիշը, և ոչ ավելին...

    Caliber.Az

    Դիտումներ: 94

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

«Լաչին» անցակետ. քաղաքավարի, բայց առանց այլ տարբերակի Օրենքի գերակայությունը վեր է ամեն ինչից

05 Հունիսի 2023 - 18:02

Լաչինից մինչև Անկարա «Իրադարձություններ Մուրադ Աբիևի հետ»

05 Հունիսի 2023 - 09:27

Մոլդովայի արևի տակ Քիշնևում ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով

03 Հունիսի 2023 - 13:27

Հասկացությունների փակ շրջան Երեւանը ձեւակերպումների գերության մեջ

02 Հունիսի 2023 - 18:42

Միլլերի խաչմերուկ Հայաստանն ու Ադրբեջանը Քիշնևի գագաթնաժողովի նախաշեմին

01 Հունիսի 2023 - 15:33

Երեւանը կեղծիքի սարդոստայնում Եվ Գրիգորյանի անհամապատասխանությունները

01 Հունիսի 2023 - 16:52
ԳՈՎԱԶԴ
ВИДЕО
Վերջին լուրեր

    Առաջարկվում է ավելացնել արտասահմանում Ադրբեջանի դեսպանատների պաշտպանության միջոցները

    06 Հունիսի 2023 - 13:15

    Սահիբա Գաֆարովա. Ադրբեջանը աշխարհի ամենադինամիկ զարգացող երկրներից մեկն է

    06 Հունիսի 2023 - 13:11

    Միլլի Մեջլիսում քննարկվում են 2023 թվականի պետբյուջեի փոփոխությունները

    06 Հունիսի 2023 - 12:42

    Ադրբեջանի ՆԳՆ-ն և Եվրոպայի խորհուրդը ամրապնդում են գործարար համագործակցությունը

    06 Հունիսի 2023 - 11:54

    Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա և Սլովակիա

    06 Հունիսի 2023 - 11:52

    Ադրբեջանական բանակի դիրքերը կրկին հայտնվել են հայերի կրակի տակ

    06 Հունիսի 2023 - 10:26

    Ադրբեջանցի ուսանողը դարձել է է աշխարհի ամենահեղինակավոր կրթաթոշակակիրներից մեկը

    06 Հունիսի 2023 - 10:24

    Ադրբեջանում զինապարտների հերթական ուսումնական հավաքներ են անցկացվում

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    06 Հունիսի 2023 - 10:20

    Ադրբեջանի ՌԾՈՒ-ի հրամանատարը հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարարի հետ

    06 Հունիսի 2023 - 10:17

    Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Զանգիլանի շրջանում պետական ​​սահմանը խախտած հայ դիվերսանտներին

    06 Հունիսի 2023 - 10:13

    Ջեյհուն Բայրամովը ԵԽԽՎ համազեկուցողներին տեղեկացրել է Ադրբեջանում ականային սպառնալիքի մասին ԼՈՒՍԱՆԿԱՐ

    06 Հունիսի 2023 - 10:11

    «Լաչին» անցակետ. քաղաքավարի, բայց առանց այլ տարբերակի

    Օրենքի գերակայությունը վեր է ամեն ինչից

    05 Հունիսի 2023 - 18:02

    Հաստատվել է Նախչըվանի Ինքնավար Հանրապետության 2023-2027 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագիրը

    05 Հունիսի 2023 - 17:27

    Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները կմեկնարկեն հունիսի 12-ին

    05 Հունիսի 2023 - 16:48

    ANAMA-ն զեկուցել է ականազերծման աշխատանքների ընթացքի մասին

    05 Հունիսի 2023 - 16:23

    «Հայաստանը չի հավակնում բանակցություններ վարել Ղարաբաղի կարգավիճակի շուրջ». Միրզոյան

    05 Հունիսի 2023 - 15:49

    ԱՀ ԱԳՆ. Երկկողմ հանդիպումներում քննարկվել է Հայաստանի կողմից գերեվարված զինվորականների հարցը

    05 Հունիսի 2023 - 15:22

    Ինչու՞ է Փաշինյանը մեկնել Էրդողանի երդմնակալությանը

    Ֆարհադ Մամեդովի տեսակետը

    05 Հունիսի 2023 - 14:49

    Ադրբեջանի ԱԳՆ. Վաշինգտոնում խաղաղ բանակցություններում համաձայնեցված կետերի թիվն ավելացել է

    05 Հունիսի 2023 - 14:14

    Ջեյհուն Բայրամով. Հայաստանը և նրա հովանավորները չեն ցանկանում ընդունել նոր իրողություններ տարածաշրջանում

    05 Հունիսի 2023 - 13:52

    ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներն այցելել են Աղդամ

    05 Հունիսի 2023 - 13:25

    Հայաստանը դեռ դասեր չի քաղել պատմությունից

    Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արմեն Գրիգորյանին

    05 Հունիսի 2023 - 13:08

    Յան Լիդել-Գրեյնջեր. Մենք հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի

    05 Հունիսի 2023 - 12:42

    Հայ դիվերսանտ. Ես կցանկանայի խաղաղություն մեր երկու ժողովուրդների և պետությունների միջև

    Ռեպորտաժ բանտից/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    05 Հունիսի 2023 - 11:47

    Արմեն Գրիգորյան. Ադրբեջանը և Հայաստանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել մինչև 2023 թվականի վերջ

    05 Հունիսի 2023 - 11:44

    Փոքրից մինչև մեծ. «Լաչին» սահմանային անցակետն աշխատում է շուրջօրյա

    Caliber.Az-ի տեսանյութ

    05 Հունիսի 2023 - 11:11

    Էմին Ամրուլլաևը շնորհավորել է Թուրքիայի ազգային կրթության նոր նախարար Յուսուֆ Թեքինին

    05 Հունիսի 2023 - 10:55

    Էրդողանը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին

    05 Հունիսի 2023 - 10:26

    Հայկական կվադրոկոպտերը թռիչք է իրականացրել ադրբեջանական ԶՈՒ-ի դիրքեր վրա

    05 Հունիսի 2023 - 09:51

    Լաչինից մինչև Անկարա

    «Իրադարձություններ Մուրադ Աբիևի հետ»

    05 Հունիսի 2023 - 09:27

    Գնդակոծվել են ադրբեջանական բանակի դիրքերը Քելբեջարի ուղղությամբ

    05 Հունիսի 2023 - 09:17

    Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանին հրավիրել է այցելել Ադրբեջան

    05 Հունիսի 2023 - 09:10

    ՊՆ. Ղարաբաղում ամրություններ կառուցելու փորձը կանխվել է

    04 Հունիսի 2023 - 21:34

    Հայերն անցնում են «Լաչին» սահմանային անցակետով

    Caliber.Az-ի տեսանյութ

    03 Հունիսի 2023 - 19:45

    Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հնդկաստանին

    03 Հունիսի 2023 - 14:18

    Վրաստանի վարչապետը Ադրբեջանի պատվիրակությանը հրավիրել է «Մետաքսի ճանապարհ» ֆորումին

    03 Հունիսի 2023 - 13:36

    Մոլդովայի արևի տակ

    Քիշնևում ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով

    03 Հունիսի 2023 - 13:27

    Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց

    03 Հունիսի 2023 - 13:06

    Ադրբեջանը կնախագահի Տեխնիկական խորհրդատվական կոմիտեում

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    03 Հունիսի 2023 - 13:02

    Ադրբեջանական նավթը թանկացել է

    03 Հունիսի 2023 - 13:00

    Շուշայում բասկետբոլի միջազգային մրցաշար կանցկացվի

    03 Հունիսի 2023 - 12:32

    ABADA. Ադրբեջանում կա ավելի քան յոթ հազար միջազգային տրանսպորտային փոխադրող

    03 Հունիսի 2023 - 12:13

    Հայաստանի ԶՈՒ-ի ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը

    03 Հունիսի 2023 - 12:06

    Բաքու-Թբիլիսի չվերթի ինքնաթիռը եղանակային վատ պայմանների պատճառով վերադարձել է մեկնման օդանավակայան

    03 Հունիսի 2023 - 11:41

    Ադրբեջանը այս տարվա վերջից կսկսի բնական գազ արտահանել Հունգարիա

    03 Հունիսի 2023 - 11:19

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ