twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ղարաբաղի հայերի շրջափակման մասին խոսակցությունները՝ կատարյալ անհեթեթություն է» Ռուսաստանցի փորձագետը՝ Caliber.Az կայքում

06 Փետրվարի 2023 16:33

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Էթնիկ և միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար, «Արխոնտ» ամսագրի գլխավոր խմբագիր, ռուսաստանցի փորձագետ Անտոն Բրեդիխինի հետ։

- Ձեր վերաբերմունքը՝ ԵՄ-ի երկարաժամկետ առաքելության Հայաստան առաջիկա ժամանման նկատմամբ։ Այս կապակցությամբ Հայաստանի իշխանությունները ի՞նչ ծրագրեր են կառուցում։

- Հայաստանում եվրոպական առաքելության տեղակայումը՝ գլոբալ մարտահրավեր է ողջ տարածաշրջանի համար։ Սա սպառնալիք է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Իրանի և այլ երկրների համար, քանի որ քաղաքացիական առաքելության պատրվակով Հայաստանի տարածք կժամանեն ոչ միայն ԵՄ-ի, այլև ՆԱՏՕ-ի զինվորականները։ Համապատասխանաբար, եթե իրերը անվանել իրենց անուններով, ապա Եվրամիության զինվորականների ներկայությունը հավասար է ՆԱՏՕ-ի զինվորականների ներկայությանը։ Սա արդեն նշանակում է, որ Հայաստանում տեղակայվում է Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ թշնամաբար տրամադրված ռազմական կոնտինգենտ, ինչը, անտարակույս, հանդիսանում է լուրջ մարտահրավեր Մոսկվայի համար։ Այս ամենից հետևում է, որ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել թույլատրելի շրջանակներից, իսկ դա կարող է հանգեցնել նրա ռեժիմի համար ամենաանկանխատեսելի հետևանքների։

- Երեւանը շարունակում է անտեսել Ադրբեջանի հետ պայմանական հիմունքներով ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու Մոսկվայի առաջարկը։ Ձեր կարծիքով, ինչպիսի՞, քայլեր կձեռնարկի Մոսկվան, այդ թվում նաև Գյումրիից ռուսական ռազմակայանը դուրս բերելու կոչերի հետ կապված։

- Ռուսաստանը ոչ մի ձևաչափով նոր զորքեր չի մտցնի Հայաստանի տարածք։ Միաժամանակ, ռուս սահմանապահներն ու Գյումրիի ռուսական ռազմաբազան կմնան իրենց տեղում, անկախ նրանից, թե դա ուզում են արդյոք Հայաստանի իշխանությունները, թե ոչ։ Ռուսաստանի համար կարևոր է իր զորքերը Հայաստանում պահելը, որպեսզի դրանով իսկ ապահովի տարածաշրջանի կայունությունը։ Ուստի մեզ սպասում է կոնֆլիկտականության աճ և այնտեղ եվրոպական առաքելության ժամանման հետ կապված հնարավոր բախումներ։

Մյուս կողմից, հիշեցնեմ, որ հետխորհրդային տարածքում արդեն եղել է նման փորձ, երբ ռուսական բազաները փոխարինվել են ամերիկյանով, օրինակ՝ Ղրղզստանում։ Ինչի՞ հանգեցրեց դա։ Նրան, որ հանրապետությունում շարունակաբար սկսեցին իրականացվել «նարնջագույն» հեղափոխություններ, իսկ արդյունքում այնտեղ հասկացան, որ չարժե շարժվել այլ, ավելի ճիշտ՝ ամերիկյան ճանապարհով։ Հետևաբար հանրապետությունը գնաց ՀԱՊԿ։ Կարծում եմ, որ Հայաստանը չպետք է ոտք դնի այդ նույն փոցխին, նա պետք է գիտակցի, որ չնայած ամերիկյան ՈԿԿ-ների կողմից վճարվող հակառուսական որոշ ելույթներին՝ Գյումրիի բազան և ՌԴ սահմանապահ ծառայությունը կմնան երկրում։

- Հայկական կողմն ավանդաբար փորձում է իրեն ներկայացնել զոհի դերում, աշխարհին պարտադրելով այս անգամ արդեն՝ Լաչինի ճանապարհին ադրբեջանցի բնապահպան ակտիվիստների խաղաղ ակցիայի հետ կապված՝ «Ղարաբաղի 120 000 հայերի շրջափակման» առասպելը։ Ինչպե՞ս կմեկնաբանեի՞ք նման կեղծ դիրքորոշումը։

- Իրեն ամբողջ աշխարհի առաջ, որպես զոհ ներկայացնելու հայկական կողմի փորձը՝ Փաշինյանի ներկայիս քաղաքականության մի մասն է։ Հնչեցված թիվը հանդես է գալիս, որպես քաղաքական խորհրդանիշ, կարգախոս, որն Հայաստանի իշխանությունների կողմից օգտագործվում է տեղեկատվական պատերազմում։ Անկասկած, սա կեղծ վիճակագրություն է և կատարյալ անհեթեթություն։ Իրականությունն այնպիսին է, որ Ադրբեջանը և ռուս խաղաղապահները համատեղ նպաստում են տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի պահպանմանը և նրան, որպեսզի էներգետիկ, գյուղատնտեսական և հումանիտար ոլորտներում ոչ մի խոչընդոտներ չծագեն։

- Դուք ինչպե՞ս եք գնահատում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շանսերը։

- Իմ կարծիքով, ստեղծված իրավիճակում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրի մասին նորից պետք է որոշ ժամանակով մոռանալ՝ ԵՄ գործոնի պատճառով, որը, ամենայն հավանականությամբ, կլինի ապակայունացնող։

- Իսկ Ի՞նչ կարծիքի եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։

- Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավոր են որոշակի դրական տեղաշարժեր, բայց հաստատ չէ, որ դրանք լուրջ կընդունվեն հայ հասարակության կողմից։ Ուստի բացառված չէ, որ բանակցություններում կարող են բարդություններ ծագեն։

-Տեսանելի ապագայում Հարավային Կովկասում ի՞նչ քաղաքական գործընթացներ են երևում։

- Ցավոք սրտի, Հարավային Կովկասում տեսանելի ապագայում ռազմական բախումները չեն բացառվում լարվածության բազմաթիվ գործոնների պատճառով, որոնք կրկին ու կրկին առաջանում են։

Caliber.Az
Դիտումներ: 421

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Դեպի Եվրոպա հայկական ուղին՝ Մոսկվայի փշերի միջով Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

190
01 Հունիսի 2025 17:04
2

Բաքուն դիմակազերծ է անում «Sputnik-Ադրբեջան»-ին Լրագրություն՝ Լյուբյանկայի մեթոդով

158
01 Հունիսի 2025 15:27
3

Էրդողանը կայցելի Ղարաբաղ

124
01 Հունիսի 2025 09:14
4

Վարդանյանի դատավարության ժամանակ հրապարակվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները ԼՈՒՍԱՆԿԱՐ

115
02 Հունիսի 2025 09:12
5

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին զերծ մնալ իրավիճակը սրող հայտարարություններից

108
03 Հունիսի 2025 09:19
6

Շվեյցարիայում «հայկական վենդետայի» ձախողում 4:0, ինչ ցավալի է

97
01 Հունիսի 2025 17:12
7

Դատարանում Արկադի Ղուկասյանը պատմել է Ղարաբաղում հայկական ընկերությունների ապօրինի գործունեության մասին ԼՈՒՍԱՆԿԱՐ

89
01 Հունիսի 2025 09:15
8

Ալիև. Ադրբեջանն ու Ուզբեկստանը արդեն մոտ մեկ տարի պաշտոնական դաշնակիցներ են

87
03 Հունիսի 2025 09:22
9

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Նրան բողոք է ներկայացվել

74
02 Հունիսի 2025 17:59
10

Կայսերական ուրվականները՝ ընդեմ Բաքվի իրական քաղաքականության Թեյմուր Աթաևի մտորումները

73
02 Հունիսի 2025 18:00
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading