Գեղեցկուհին և «հրեշը»
    Ինչպես Վենեդիկտովը վախեցրեց Լեժանդրին

    Վերլուծություն  07 Փետրվարի 2023 - 16:17

    Murad Abiyev
    Caliber.Az

    Հայտնի ռուսաստանցի լրագրող, «Էխո Մոսկվի»-ի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հարցազրույց է վերցրել՝ Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Քլեր Լեժանդրից։ Զրույցը տեղի է ունեցել ռուսալեզու ամերիկյան «RTVI» հեռուստաալիքով, որտեղ Վենեդիկտովը բավականին ժամանակ է վարում է «Եթե վաղը գա» հաղորդաշարը։

    Ինչպես և վերջին միտումներով հարիր է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչին՝ Մադամ Լեժանդրը խելացի է, նրբագեղ և տարբերվում է անբասիր ոճով: Սպիտակ բլուզ, դեղին բաճկոն, սև անդրավարտիք, և համույթի համարձակ ավարտ՝ թունավոր բեժագույն կազակական կոշիկներ՝ «ակորդեոնով» սեղմված սրնքապանով։ Այս կոպտավուն տարրը կարծես թե դուրս է եկել ընդհանուր ոճից, բայց զարմանալիորեն չի փչացնում այն՝ ստեղծելով հետաքրքիր լարվածություն։ Հնարավոր է, այստեղ ակնարկ կա Ֆրանսիայի արտաքին քաղաքականությանը՝ իբր, այստեղ ամեն ինչ այնքան էլ հարթված չէ։ Ստուգարք։ Խմբագրությունը հավանեց։

    Պարոն Վենեդիկտովը նույնպես իր ոճով էր՝ ֆուտբոլկա վերնաշապիկի վրայից, ջինսե տաբատ և փափուկ կոշիկներ։ Մորուքն և ակնոցները, բնական է: Եվ այստեղ ամեն ինչ պարզ է. հին սրվակ՝դրսից փափուկ, ներսից՝ կոշտ։ Հարկ է հիշեցնել, որ Վենեդիկտովը պատկանում է ռուսաստանյան լիբերալ լրատվամիջոցների ներկայացուցիչների հայամետ տրամադրված կոհորտային, սակայն վերջին տարիներին նա որոշակիորեն փոխել է իր հռետորաբանությունը և փորձում է ղարաբաղյան հարցում օբյեկտիվություն դրսևորել։ Այս հայտնի լրագրողը, իհարկե, Ադրբեջանի բարեկամը չէ, և դա մեզ այնքան էլ անհրաժեշտ չէ, այնուամենայնիվ հաճելի է մարդուն նոր կողմից ճանաչելը։ Ի դեպ, հետաքրքիր մանրամասն՝ Վենեդիկտովը զրույցը վարել է ֆրանսերենով, որին նա լիովին ազատ տիրապետում է։

    Խոսել են մեծամասնությամբ Ուկրաինայի մասին։ Ոչ, ոչ այդպես՝ խոսել են միայն Ուկրաինայի մասին և Ուկրաինայի շուրջ: Այնուամենայնիվ, անսպասելիորեն հնչել է Վենեդիկտովի հարցը... Ղարաբաղի մասին։ Կարծես շփոթված լինելով դրա անպատշաճությունից և փորձելով ուրանալ դրա հեղինակությունից, լրագրողն այն նախաբանել է հետևյալ խոսքերով. «Պատասխանեք, խնդրեմ, մի հարցին, որը ինձ տվել է իմ ընկերը՝ Մոսկվայում ապրող բնիկ մի հայ»։ Այսինքն մոտավորապես, ինչպես «Պոլե չուդես»-ում, - «Բարև եմ փոխանցում քեռի Ժորային»։

    Եթե հիշենք, որ «RTVI»-ի սեփականատերը 2019 թվականից հանդիսանում է հայկական ծագումով ամերիկացի Միքայել Իսրայելյանը, ապա լրագրողի հետաքրքրությունը զարմանք չի առաջացնում։ «Ինչո՞ւ Ֆրանսիան, ինչպես նա է պնդում (լրագրողի ընկերը-խմբ.), լքեց Հայաստանը և Ղարաբաղը»,- հարցնում է Վենեդիկտովը ֆրանսուհուց։ Մադամ Լեժանդրը, եթե և չէր սպասում թեմայի նման փոփոխության, բայց պատրաստ էր դրան. «Ես չեմ կարծում, որ կարելի է այդպես ասել։ Այսօր մենք չափազանց մտահոգված ենք «Լաչինի միջանցքի շրջափակմամբ…»: Իսկ հետո՝ «լուրջ հումանիտար ճգնաժամի» ռիսկի և բանակցություններին աջակցելու մասին։ Ի թիվս այլ թեզերի, եղել է նաև հետևյալը. «Դուք նաև գիտեք, և դա հենց Հանրապետության նախագահի շնորհիվ է, որ երկու երկրների ներկայացուցիչները կարողացան զրուցել միմյանց հետ անցյալ տարվա հոկտեմբերին կայացած գագաթնաժողովի կուլուարներում, և մենք որոշեցինք այս շրջանակներում Հայաստանի սահման ուղարկել ԵՄ առաքելություն՝ լարվածությունը նվազեցնելու և իր սահմանները ամրացնելու նպատակով»։

    Դե, սա արդեն չափից դուրս է: Վենեդիկտովը նման նրբությունները կարող է չմանալ, բայց երկու երկրների ներկայացուցիչները և Եվրամիության նախագահ պարոն Շառլ Միշելը հիանալիորեն շփվել են և առանց 5-րդ հանրապետության նախագահի մասնակցության, քանի դեռ նա չէր որոշել գործընթացի մեջ տեղավորվել ԵՄ-ի իր առաքելությունը։

    Ըստ Լեժանդրի, ԵՄ-ի առաքելությունը՝ Ֆրանսիայի նշանակալի ներդրումն է Հայաստանին օգնելու գործում։ Բայց, ըստ երևույթին, հայկական կողմը այդպես չի կարծում։ Այդ մասին կրկին հիշեցնում է լրագրողը՝ մի տեսակ ինսայդեր հայտնելով. «Ես խոսել եմ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և ես չգիտեմ, թե ինչու է Ֆրանսիայի դերի առումով նրանց տեսլականը տարբերվում ձերից՝ նրանք չեն տեսնում նրա օգնությունը»:

    Ստացվում է, որ հայկական պետության բարձրաստիճան պաշտոնյաները արտասահմանցի լրագրողին բողոքում են Ֆրանսիայի քաղաքականությունից։ Թվում էր, թե Վենեդիկտովն այս խոսքերն արտահայտելով, չկարողացավ զսպել իր գարշելի ծամածռությունը։

    Լեժանդրը հազիվ թաքցրած գրգռվածությամբ, որի լավագույն նշան է հանդիսանում լարված ժպիտը, պատասխանում է. «Չեմ կարծում, որ դա այդպես է։ Կարծում եմ, մեր կողմից աջակցություն կա։ Այն արտահայտվել է պետական ամենաբարձր մակարդակով…»: Եվ հետո նորից Մակրոնի բացառիկ դերի մասին…

    Այսպիսով, զրույցի այս «հայկական հատվածի» հիմնական եզրակացությունը թելադրում է, որ հայկական կողմը իրեն համարում է լքված, այդ թվում նաև ԵՄ-ի առաքելության կողմից, որը ոչ մի գործունյա բանով չի կարող օգնել Հայաստանի արտաքին քաղաքական շահերի առաջխաղացմանը, փոխարենը խնդիրներ կստեղծի երկրի ներսում։

    Բայց եկեք վերադառնանք հարցազրույցին, քանի որ շատ փոքր կլիներ սահմանափակվել հայկական մեկ թեմայով, մանավանդ, երբ լուսաբանում ենք նման երկու փայլուն անձնավորությունների զրույցը։ Լրագրողը շարունակել է տալ ուկրաինական թեմայի հետ կապված հարցեր։ Բոլոր սուր պահերին ֆրանսիացի դիվանագետը, ինչպես նախկինում, արձագանքել է եռանդուն և գործի իմացությամբ։ Ապացուցել է, որ Ֆրանսիան ուկրաինական հարցում՝ հստակ, անզիջում է գրավել, բայց միևնույն ժամանակ կառուցողական դիրքորոշում։ Լեժանդրը բավականին կոշտ է արտահայտվել Ռուսաստանի և նրա քաղաքականության մասին՝ միաժամանակ ընդգծելով նախագահ Մակրոնի դերը, որը «միշտ կապի մեջ է Պուտինի հետ»։ Նա հատկապես նշել է, որ շատ կարևոր է այս հաղորդակցման ալիքի ինքնին գոյությունը։ Ամեն ինչից երևում էր, որ նրա համար հաճելի է հարցերին պատասխանել «մենք կողմ ենք ամեն լավին, դեմ ենք ամեն վատին» ոգով։

    Սակայն խորամանկ ու գիշատիչ Վենեդիկտովին դա քիչ է թվացել։ Նրա աչքերի փայլը միս էր պահանջում։ Եվ նա ստացավ, ընդ որում ինքն էլ, կարծես, զարմացավ, թե որքան արագ։ Լրագրողը՝ «Թուրքիայի եւ Շվեդիայի հետ կապված իրավիճակի, խոսքի ազատության եւ Ղուրանի այրման» մասին» հարց տվեց։ Մադամ Լեժանդրը պատասխանեց ինչ որ ընդհանուր բան՝ այն ոգով, որ Ֆրանսիան կողջունի Շվեդիայի և Ֆինլանդիայի շուտուփույթ անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին: Իսկ Վենեդիկտովն էլ, շոշափելով ցավոտ կետը, չհապաղեց սեղմել դրա վրա. «Դե ես հարցրի ինքստինքյան այն փաստի կապակցությամբ, թե Ղուրանի, սուրբ գրքի հետ նման բաներ են անում...»։

    Կարող է տարօրինակ թվալ, բայց այս տեղում ֆրանսիական դիվանագիտության երկաթյա տիկինը պարզապես կոտրվեց։ Անզոր նայելով շուրջը, կարծես դրսից աջակցություն փնտրելով, դողդոջուն ձայնով հայտարարեց, որ «սա զրույցի թեմաին չի վերաբերվում»։ Եվ նույնիսկ շատ անքաղաքավարի սկսեց նայել ժամացույցին։ «Միգուցե մենք սրանով և վերջացնե՞նք: Մենք արդեն զրուցում ենք ավելի քան քսան րոպե»: Մի խոսքով, ձեր ժամանակն անցել է՝ բաց տեքստով հայտարարել է դիվանագետը լրագրողին։ Հետո նորից նայեց ժամացույցին, շրջվեց դեպի իր մարտավկաները և նորից հայտարարեց, որ «սա չի վերաբերվում այսօրվա թեմային»։

    Այսինքն մարդը մի երկու տասնյակ տարի սովորել է դիվանագիտություն, նախքան դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի պաշտոնում նշանակվելը անցել է հատուկ պատրաստվածություն, լցված է բանակցությունների անցկացման տարատեսակ մեթոդներով, և նույնիսկ հաջողությամբ օգտագործում է այդ հմտությունները իր հարցազրույցներում, պրոֆեսիոնալ ժպիտով խուսափելով սուր անկյուններից, որպեսզի, լսելով «Ղուրան» բառը, սարսափելի աչքեր անի և զրույցը լցնի ջրափոսի մեջ: Խմբագրությունը պարզապես շվարած է։

    Վենեդիկտովը տարակուսած, բայց ակնհայտ հաճույքով հետևում էր զոհի դես ու դեն ընկնումներին, սակայն, որպես իսկական ջենթլմեն, թույլ չտվեց, որ խոսակցությունը ավարտվի տիկնոջ ֆիասկոյով։ Ինչպես գթասիրտ ուսուցիչ, որը ուսանողին թույլ է տալիս հանել մեկ այլ տոմս, նա նրան այլ ոլորտից լրացուցիչ հարց տվեց, ավելի կոնկրետ, նորից Ուկրաինայի մասին: Երախտապարտ Անն-Քլեր Լեժանդրը հավաքեց իրեն և վստահ ու զվարթ պատասխանեց՝ ելույթն ավարտելով խիզախությամբ. «Մինչև հաղթանակ, ինչպես ասել է Հանրապետության նախագա՜հը»։

    Caliber.Az

    Դիտումներ: 59

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Եվ ձուկ ուտել, և մնալ Ղարաբաղում YouTube Caliber.Az ալիքի տեսանյութը

18 Մարտի 2023 - 11:47

Երևանի դես ու դեն ընկնելը Զախարովան Փաշինյանին ցույց տվեց իր տեղը

18 Մարտի 2023 - 13:48

Բազմաոլորտ ​​գործողություններ: Ագիլ Ռուստամզադեի բաղադրատոմսը ուկրաինական բանակի համար YouTube Caliber.Az ալիքի տեսանյութը

18 Մարտի 2023 - 09:17

Ռասմուսենի կարեկցանքը թանկ արժե Իսկ նրա «ռայդերը» վեցանիշ է

18 Մարտի 2023 - 12:51

Հակառակ և չնայած Գլխավորը տարածքային ամբողջականությունն է

17 Մարտի 2023 - 15:59

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը՝ հայկական լոբբիի մոտ կերակրման վրա Կոնյակի դիվանագիտությունը իր ամբողջ հմայքով

16 Մարտի 2023 - 14:55
ԳՈՎԱԶԴ
Վերջին լուրեր

    ԵԽԽՎ-ում թուրք պատգամավոր. Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի կողմնակալ որոշումը չունի որևէ ուժ

    22 Մարտի 2023 - 12:31

    Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է հայկական կողմի սուտը

    22 Մարտի 2023 - 11:45

    Խանքենդի-Լաչին ճանապարհին ակցիան շարունակվում է արդեն 101 օր. պահանջները մնում են անփոփոխ

    22 Մարտի 2023 - 11:25

    Հղիությունը հավերժ չի տևում, կամ վերցրու երաշտահավը, քանի դեռ տալիս են

    Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

    22 Մարտի 2023 - 10:49

    Ալիևը՝ Բլինկենին. Ադրբեջանի տարածքում մոտ 10 հազար հայ զինծառայող կա

    22 Մարտի 2023 - 10:44

    Իլհամ Ալիև. Ադրբեջանը պատրաստ է մոտ ժամանակներս խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ

    22 Մարտի 2023 - 10:39

    Հայաստանից Ադրբեջանի տարածք ռազմական բեռների ապօրինի տեղափոխումը շարունակվում է. ՊՆ

    22 Մարտի 2023 - 10:35

    Ադրբեջանի նախագահը ԱՄՆ Պետքարտուղարին տեղեկացրել է Հայաստանի սադրանքների մասին

    22 Մարտի 2023 - 10:34

    Նախագահ Իլհամ Ալիև. Ադրբեջանը պատրաստ է շփումների Ղարաբաղի հայ բնակիչների հետ

    22 Մարտի 2023 - 10:30

    ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Բլինքեն

    22 Մարտի 2023 - 09:39

    Ադրբեջանը և Եվրախորհուրդը ևս մեկ փաստաթուղթ են ստորագրել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    21 Մարտի 2023 - 22:03

    Բաքվի մետրոպոլիտենը տարեսկզբից փոխադրել է շուրջ 34 միլիոն ուղևոր

    21 Մարտի 2023 - 14:35

    Պատգամավոր. Երևանը երբեք չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը

    21 Մարտի 2023 - 12:54

    Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Միրզոյանի հայտարարություններին

    21 Մարտի 2023 - 11:27

    Խանքենդի-Լաչին ճանապարհին ակցիան շարունակվում է արդեն 100 օր. պահանջները մնում են անփոփոխ

    21 Մարտի 2023 - 11:20

    Ադրբեջանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Հայաստանի ռազմական սադրանքը

    21 Մարտի 2023 - 11:04

    Եռակողմ հայտարարությունը մնում է տարածաշրջանում տարբեր իրավիճակների կայունացման բանալին. Լավրով

    21 Մարտի 2023 - 11:01

    Առանձին համազորային բանակում տեղի է ունեցել նորակոչիկներին ծառայության վայր ուղարկելու արարողությունը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    21 Մարտի 2023 - 10:58

    Ադրբեջանը 100 մլն դոլարի չափով օգնություն կտրամադրի եղբայրական Թուրքիային

    21 Մարտի 2023 - 10:50

    Գարուն է եկել Ադրբեջան

    21 Մարտի 2023 - 10:41

    Համայնք. Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պայմաններ ստեղծել ադրբեջանցիների խաղաղ և անվտանգ վերադարձի համար

    20 Մարտի 2023 - 18:49

    Ադրբեջանական մանաթի շրջանառության արագությունը փոքր-ինչ դանդաղել է

    20 Մարտի 2023 - 18:47

    Մեհրիբան Ալիևան շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին Նովրուզի տոնի առթիվ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    20 Մարտի 2023 - 14:30

    ԱԳՆ. Մենք համառորեն կոչ ենք անում Հայաստանին զերծ մնալ ագրեսիվ քայլերից և ռևանշիստական քաղաքականությունից

    20 Մարտի 2023 - 12:47

    Խանքենդի-Լաչին ճանապարհին ակցիան շարունակվում է արդեն 99 օր

    20 Մարտի 2023 - 12:20

    ԱԳՆ. Հայաստանը պետք է դադարեցնի միջամտելու փորձերը վերաինտեգրման նպատակով Ադրբեջանի՝ հայ բնակիչների հետ շփումներին

    20 Մարտի 2023 - 12:14

    ԱԳՆ. Հայաստանը օկուպացիայի տակ է պահում Ղազախի յոթ և Սադարակի շրջանի մեկ գյուղ

    20 Մարտի 2023 - 12:08

    Զաքիր Հասանովն այցելել է ՊՆ գլխավոր կլինիկական հոսպիտալ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    20 Մարտի 2023 - 11:02

    Ադրբեջանի նախագահը կիսվել է հրապարակմամբ՝ Նովրուզի տոնի կապակցությամբ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    20 Մարտի 2023 - 10:54

    Հայկական սադրանք Զանգիլանում. ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել

    20 Մարտի 2023 - 10:27

    Ադրբեջանում նշվում է Նովրուզի տոնը

    20 Մարտի 2023 - 10:21

    Հայաստանը խոչընդոտել է ԵԱՀԿ-ում՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ ահաբեկչական հարձակումը դատապարտող հռչակագրի ընդունմանը

    18 Մարտի 2023 - 23:42

    Իլհամ Ալիև. Մեծ երջանկություն է շնորհավորել ադրբեջանական ժողովրդին հայրենի Ղարաբաղի տարածաշրջանից

    18 Մարտի 2023 - 23:13

    Երևանի դես ու դեն ընկնելը

    Զախարովան Փաշինյանին ցույց տվեց իր տեղը

    18 Մարտի 2023 - 13:48

    ԱԳՆ. ԻՀԿ երկրների արտգործնախարարների խորհուրդն ընդունել է Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ բանաձևը

    18 Մարտի 2023 - 13:41

    Արևմտյան Ադրբեջանի համայնք. Եվրախորհրդարանը աջակցել է Հայաստանի դիրքորոշմանը բոլոր հարցերում

    18 Մարտի 2023 - 13:10

    Ռասմուսենի կարեկցանքը թանկ արժե

    Իսկ նրա «ռայդերը» վեցանիշ է

    18 Մարտի 2023 - 12:51

    Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան այցելել են Թերթերի շրջան

    18 Մարտի 2023 - 12:33

    «Ղարաբաղյան խրոնիկա». Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի Դաշտային դիրքերն ամրապնդվում են

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    18 Մարտի 2023 - 12:17

    Այսօրվանից մեկնարկում են զբոսաշրջային ուղևորությունները դեպի Շուշա

    18 Մարտի 2023 - 11:52

    Եվ ձուկ ուտել, և մնալ Ղարաբաղում

    YouTube Caliber.Az ալիքի տեսանյութը

    18 Մարտի 2023 - 11:47

    Զաքիր Հասանովը շնորհավորել է ադրբեջանական բանակի անձնակազմին՝ Նովրուզի տոնի առթիվ

    18 Մարտի 2023 - 11:01

    Ադրբեջանի փոխարտգործնախարարը ԻՀԿ անդամ երկրների պատվիրակներին տեղեկացրել է Հայաստանի սադրանքների մասին

    18 Մարտի 2023 - 10:45

    Ադրբեջանի վարչապետը հանդիպել է Ժողովրդական ժողովի նախագահի հետ

    18 Մարտի 2023 - 10:24

    AZAL-ը կմիացնի Ադրբեջանը և Բահրեյնը

    18 Մարտի 2023 - 10:10

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ