Նապաստակներ, սողուններ և դասալիքներ
    Հայկական գոյության հայելապատկեր

    Վերլուծություն  04 Ապրիլի 2023 - 15:40

    Murad Abiyev
    Caliber.Az

    Վերջին օրերը Հայաստանում տարբերվեցին իշխող վերնախավի և ընդդիմադիր ուժերի միջև առճակատման աստիճանի աճով։ Ընդ որում, քաղաքական պայքարը, ինչպես 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո առաջին օրերին, տեղափոխվեց բռունցքա-դեմքային հարթություն։ Եվ իրադարձությունները ծավալվում են այնպիսի արագությամբ, որ դժվար է հետեւել։

    Մարտի 31-ին Հայաստանի խորհրդարանի փակ նիստում պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն) և Մհեր Սահակյանի («Հայաստան» խմբակցություն) միջև վեճը վերաճեց ծեծկռտուքի, որի ընթացքում վերջինս ինչ-որ առարկայով հարվածեց Վարդանյանի հոնքին։ Դրանով հանդերձ, ագրեսիա դրսեւորած պատգամավորի մոտ ավելի ուշ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք։

    Ապրիլի 2-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին քաղաքի կենտրոնում մոտեցել է ոմն Մհեր Մկրտչյան՝ բղավելով «դավաճան»։ Ի պատասխան՝ Սիմոնյանը իր թիկնապահներին հրամայել է ոլորել վիրավորողի ձեռքերը և, օգտվելով վերջինիս շարժիչ ֆունկցիաների կորստից, թքել է նրա դեմքին։ Ի դեպ, Սիմոնյանին վիրավորած անձը հանդիսանում է Կանադայի քաղաքացի և ՀՅԴ Բյուրոյի անդամ Մկրտիչ Մկրտչյանի որդին։ Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Սիմոնյանը տարօրինակ հանգամանքներում կոտրել էր նաև ձեռքը։

    Իսկ այսօր էլ հայտնի դարձավ, որ անհայտ անձինք ծեծի են ենթարկել Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտին։

    Պետք է խոստովանել, որ «դավաճաններ» դանդաղ ֆլեշմոբը բավականին ջղայնացրել է Աննա Հակոբյանին, ով ելույթ ունենալով Տավուշում, հայտարարել է հետևյալը. «Հույս ունեմ, որ երբ ես ասում եմ «դավաճաններ», դա չպետք է լինի չափազանցություն, քանի որ մենք ունենք շատ դատապարտյալներ, հատկապես սպաներ։ Երբ ասում ենք «մահ դավաճաններին», մենք ինքներս մեզ չենք վերլուծում»։ Այնուհետև էլ ավելի կծու. «Մենք սիրում ենք ասել չափազանց պաթոսային խոսքեր, որպեսզի թաքցնել իրականությունը, բայց դա այնպիսին է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցել ենք 11 հազար դասալիք»։

    Մեզ, անշուշտ դուր է գալիս, որ Հայաստանի առաջին տիկինը ճշմարտությունն է ասում իր ժողովրդին։ Պատերազմող բանակում դասալքություն բացահայտ ընդունելը՝ քաջություն է պահանջում: Ամուր նպատակադրվելով ասել միայն ճշմարտություն, և ոչինչ բացի ճշմարտությունից՝ Հակոբյանը շարունակել է ջարդուփշուր անել վայ-ռևանշիստներին. «Երբ Գերագույն գլխավոր հրամանատարը կամավորներին կոչ արեց կանգնել հայրենիքի պաշտպանությանը, նրանք չարձագանքեցին նրա կոչին։ Ես, որպես կին, որոշեցի ստեղծել խումբ և դա արեցի նրա համար, որպեսզի տղամարդիկ տեսնեն, թե ինչպես են կանայք զինված խմբեր ստեղծում և գնում իրենց պարտքը կատարելու։ Բայց տղամարդիկ վատ արձագանքեցին դրան»։ Ահա այսպես ուժգին է առաջին տիկինը խոցել համայն հայության «ինքնասիրությունը»։

    Պետք է խոստովանել, որ չնայած Աննա Հակոբյանի ողջ ճշմարտացիությանը, նրա պատասխանը ասիմետրիկ է։ Որոշ խմբեր մեղադրվում են իշխող վերնախավին դավաճանելու մեջ, սակայն իր դառը հաբը ստացել է ողջ ժողովուրդը, այդ թվում նաև 2021 թվականի հունիսին Փաշինյանին վստահության մանդատ տված ընտրազանգվածը։

    Հիշեցնենք, որ Հակոբյանը առաջին անգամը չէ, որ ցնցում է ժողովրդին։ Մարտի 8-ին, Կանանց տոնին, նա հանդես է եկել ինքնատիպ հայտարարությամբ. «Երբեք չեմ հանդիպել երջանիկ հայ կնոջ։ Մեզ դարերով միջնորդավորված սովորեցրել են, որ երջանկությունը մարմնավաճառների բաժինն է»։ Ու թեև միտքը պարունակում է իրականության տրամաբանորեն իմաստավորելու փորձ, այն մատուցվել է այնքան անշնորհք ու կոպիտ, որ շփոթեցրել է նույնիսկ մեզ՝ հակառակ կողմին։

    Մեր կարծիքով, դժվար է՝ Հակոբյանի խոսքերի ու գործողությունների համար տրամաբանական հիմնավորումներ գտնել։ Մյուս կողմից, նա «թավշյա» թիմում միակ մարդն է, ով կտրում է ճշմարտությունը՝ ի տարբերություն իր ամուսնու և նրա ընկերների, ովքեր զբաղվում են միայն ցացրահարգ դեմագոգիկ հռետորաբանությամբ։ Հասկանալի է, որ նա իր գործողություններով գնալով ավելի է նյարդայնացնում հայ հասարակության ամենաարմատական հատվածին և նույնիսկ իր ամուսնու ընտրազանգվածին՝ մեծացնելով երկրի մարգինալացման ռիսկը։ Վերջին իրադարձությունները հիմնավորապես սնուցում են նման մտավախությունները:

    Արդեն վերը նշված Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ հարձակման է ենթարկվել նաև Աշոտ Փաշինյանը։ Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակվել է ՀՅԴ-ից պատգամավորը, հարվածել նրան, ապա նապաստակի պես փախել է իր խմբակցություն, իսկ Երևանի կենտրոնում, մոտ 100 մետր հեռավորության վրա սադրանք է կատարել ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ, փորձելով նաև հարձակվել ՀՀ վարչապետի որդու վրա»։

    Մի փոքր շեղվելով, նկատենք, որ «իր խմբակցությունը փախած նապաստակը» շատ հաջողված կերպար է և արժանի է ամբողջ աշխարհի քաղաքական սլենգնում ամենալայն օգտագործման։

    Այնուհետև Սիմոնյանը անցնում է բուն էությանը. «Սա սադրանքների կազմակերպված շարք է, որի հետքերը, համոզված եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը իրեն սպասցնել չի տա։ Հայաստանը կմնա և կզարգացնի ժողովրդավարությունը, մեր տարածաշրջանում խաղաղություն կլինի»։

    Ըստ ամենայնի, հայ քաղաքական գործիչը նկատի ունի Ռուսաստանին և նրա կողմից սատարվող Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքին, որի կազմի մեջ են մտնում նաև դաշնակները։ Ակնհայտ է, բանախոսը նկատի ունի, որ ռուսամետ ուժերին երկիրը ապակայունացնելու ազդանշան է տրվել: Մնում է սպասել, թե դրան ինչպես կարձագանքեն ԵՄ-ի առաքելության գործակալները:

    Իր հերթին, Քոչարյանին մոտ կանգնած խմբերը նույնպես իշխող խմբին մեղադրում են դրսից վերահսկվելու մեջ։ Քոչարյանամետ բլոգեր և շուկայագետ Մինա Խաչատրյանը արդեն վաղուց է հայտարարում, որ Նիկոլ Փաշինյանը վերահսկվում է արտաքին ուժերի կողմից՝ կնոջ միջոցով (!): Ի պատասխան Աննա Հակոբյանի Տավուշում ունեցած ուսուցողական զրույցների՝ բլոգերը նրա հասցեին արտահայտվել է նրբացված հայհոյական խոսքերով, որոնցից ամենապարկեշտը եղել են՝ «գյուրզան», «մակական» և «սողունը»։ Քիչ առաջ Խաչատրյանը վրա է տվել նաեւ Աննա Հակոբյանի ամուսնուն՝ ելնելով կանացի համերաշխությունից՝ նրա համար ընտրելով ավելի կշռադատված արտահայտություններ. «...Նա այնքան խեղված է մտավորականորեն, ստոր է, զզվելի է, հոգեպես պակասամիտ է, էությամբ հաշմանդամ ու տգեղ է, որ հայ ժողովուրդը նրա հետ քարշ է գալիս, ինչպես մայրը հիվանդ ու թույլ երեխայի հետ»։

    Վերջին պնդումը հետաքրքիր է և ոչ իմաստազուրկ: Փորձառու շուկայագետը բավական մոտեցել է էությանը և այնուամենայնիվ վախեցել է շարունակել իր միտքը: Փաշինյանը՝ ոչ թե պարզապես երեխա է, նա՝ հայ հասարակության հայելին է։ Հատկապես նա, հասարակությունն է՝ «մտավորականնորեն խեղված»։ Նրա ամենամեծ խեղվածքը՝ իր մեջ ագրեսիվ էքսպանսիոնիստական ուղերձ ներառող ազգային բացառիկության գաղափարախոսության մեջ է։

    Մինչև վերջերս այս նախագիծը տարբեր աստիճանի հաջողությամբ վերելք էր ապրում: 1918 թվականին Ադրբեջանի հողերի վրա հաջողվեց ստեղծել պետություն։ 1920 թվականին, արդեն Խորհրդային Հայաստանին միացվեց Զանգեզուրը, իսկ 1990-ականների սկզբին հայերը օկուպացրին Ղարաբաղը։ 2020 թվականին Ադրբեջանի փառահեղ հաղթանակը նրանց համար աննախադեպ ուժի ցնցում էր։ Ժամանակակից հայ ժողովրդի կողմից ստեղծած միակ վեկտորը՝ օտար հողերի բռնագրավումը՝ ձախողվեց։ Ուրիշ գաղափարախոսություն հայերի մոտ չկա։ Հայկական կերպարի ողջ երևակայական գլամուրը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օգտագործման համար, միախառնված զոհի կարգավիճակի հետ և փոքր-ինչ հավասարակշռելով այն «քաջարի մարտիկների» կերպարի հետ, ովքեր կարողանում են ատամները ցույց տալ (Ղարաբաղի օկուպացիան), հոդս ցնցվեց փուչիկի պես: Հայկական նախագիծը դադարեց բրենդ լինելուց. Հայ հասարակությունը մնաց հայելու հետ դեմ առ դեմ։ Ելք չկա: Միայն ծամածռող սեփական արտացոլում:

    Caliber.Az

    Դիտումներ: 74

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Հայերը պատմության խցանման մեջ Մնալ, թե՞ հեռանալ։

26 Սեպտեմբերի 2023 - 14:50

Հայ ռեւանշիստների երազանքները, կամ 100 000 հոգի Փաշինյանին տապալելու համար Սիրուշոն այստեղ չի օգնի

26 Սեպտեմբերի 2023 - 13:23

Նոր արյուն Ղարաբաղում. ո՞վ է մեղավոր. Youtube-ի Caliber.Az ալիքի տեսանյութը

26 Սեպտեմբերի 2023 - 09:21

Ալիևը ազդարարում է ժողովուրդների խաղաղություն Խոսքը Երևանինն է

22 Սեպտեմբերի 2023 - 17:38

Ոչ միայն ուժեղի իրավունքը, այլ նաև իրավունքի ուժը Սամիթ Ալիևի՝ «Անհարմար ճշմարտությունը»

24 Սեպտեմբերի 2023 - 20:53

Որքան հեռու է Ֆրանսիան՝ այնքան լավ է տարածաշրջանի համար Իսկ մեզ համար ավելի լավ է

21 Սեպտեմբերի 2023 - 18:00
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Ադրբեջանի ԱԻ նախարարության 15 հրշեջ մեքենա է մեկնել Խանքենդի քաղաք

    Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունը

    26 Սեպտեմբերի 2023 - 18:29

    Բլոգեր Ալեքսանյան. Ադրբեջանին մեղադրել այլևս չի ստացվի

    26 Սեպտեմբերի 2023 - 18:28

    Էրդողան. Մենք ամեն ինչ կանենք Զանգեզուրի միջանցքը բացելու համար

    26 Սեպտեմբերի 2023 - 17:55

    Լքված հենակետ՝ Խոջալուի շրջանի տարածքում

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Սեպտեմբերի 2023 - 17:34

    Եվս 64 տոննա վառելիք է ուղարկվում Խանքենդի

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Սեպտեմբերի 2023 - 17:15

    30 տոննա բենզին և 34 տոննա դիզվառելիք՝ Ղարաբաղի հայ բնակիչների համար

    Նախագահի աշխատակազմի հաղորդագրությունը

    26 Սեպտեմբերի 2023 - 16:56

    Ղարաբաղի հայ բնակիչ. մինչ օրս պահում եմ բաքվեցի ընկերներիս հետ լուսանկարները

    26 Սեպտեմբերի 2023 - 16:23

    Ղարաբաղի հայ բնակիչը շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի ոստիկաններին

    26 Սեպտեմբերի 2023 - 15:53

    Հաջիև. Ղարաբաղի որոշ հայեր խոսում են նաև ադրբեջաներեն

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Սեպտեմբերի 2023 - 15:30

    Բաքվում սկսել է գործել առաջին էլեկտրական ավտոբուսը

    26 Սեպտեմբերի 2023 - 14:57

    Հայերը պատմության խցանման մեջ

    Մնալ, թե՞ հեռանալ։

    26 Սեպտեմբերի 2023 - 14:50

    Ղարաբաղցի ակտիվիստները թունավորում են շարքային երևանցիների կյանքը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Սեպտեմբերի 2023 - 14:19

    Հայ ռեւանշիստների երազանքները, կամ 100 000 հոգի Փաշինյանին տապալելու համար

    Սիրուշոն այստեղ չի օգնի

    26 Սեպտեմբերի 2023 - 13:23

    Անջատողականները որպես զինամթերքի պահեստներ օգտագործել են քաղաքացիական օբյեկտները

    ԱՀ ՊՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Սեպտեմբերի 2023 - 12:57

    Սաաթլիի, Սաբիրաբադի և Աղդամի հիվանդանոցները նախապատրաստվել են ղարաբաղցիներին ընդունելու համար

    Բենզինի բաքի պայթյունից հետո

    26 Սեպտեմբերի 2023 - 12:14

    Երևանի բժիշկները Խանքենդիում օգնություն են ցուցաբերում ղարաբաղցի հայերին

    Բաքուն օդային միջանցք է բացել

    26 Սեպտեմբերի 2023 - 11:47

    Բլոգեր Բաղդասարյանը Ղարաբաղի հայերի մասին. «Ցինիզմը շատ մարդկանց հոգի է կերել»

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Սեպտեմբերի 2023 - 11:43

    Պատրանքների մահ, կամ, կվերադառնա՞ն արդյոք Ղարաբաղի հայերը Ադրբեջան

    Ռզաևը զրուցում է Մամեդովի և Դուբնովի հետ

    26 Սեպտեմբերի 2023 - 11:30

    Վենեսուելացի դիվանագետ. Մենք շահավետ գործընկերային հարաբերություններ ենք հաստատել Ադրբեջանի հետ

    26 Սեպտեմբերի 2023 - 11:26

    Ի՞նչ են քննարկել Բաքվի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչները Խոջալիում

    Ադրբեջանի նախագահի վարչակազմի հաղորդագրությունը

    26 Սեպտեմբերի 2023 - 11:07

    Հայ անջատողականներից առգրավված սպառազինություն

    ՊՆ-ն ցուցակ է հրապարակել

    26 Սեպտեմբերի 2023 - 11:02

    Ղարաբաղի հայ բնակիչ. Ադրբեջանցիներն ինձ երբեք չեն վնասել

    26 Սեպտեմբերի 2023 - 10:35

    Էրդողան. Մեր ադրբեջանցի եղբայրները աշխարհին ցույց տվեցին թուրքական ազգի արդարությունն ու գթասրտությունը

    26 Սեպտեմբերի 2023 - 10:24

    Բաքուն օգնություն է ուղարկել Խանքենդիում պայթյունից տուժածներին

    Նախագահի աշխատակազմի մեկնաբանությունը

    26 Սեպտեմբերի 2023 - 09:56

    Ալիևն ու Էրդողանը մասնակցել են Նախչըվանում ռազմական համալիրի բացմանը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Սեպտեմբերի 2023 - 09:34

    Նոր արյուն Ղարաբաղում. ո՞վ է մեղավոր.

    Youtube-ի Caliber.Az ալիքի տեսանյութը

    26 Սեպտեմբերի 2023 - 09:21

    Թուրքիայի նախագահ. Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կպատասխանի իրեն մեկնած խաղաղության ձեռքին և անկեղծ քայլեր կձեռնարկի

    26 Սեպտեմբերի 2023 - 09:16

    Նախագահ. Ղարաբաղի շրջանում ապրողները Ադրբեջանի քաղաքացիներ են՝ անկախ ազգային պատկանելիությունից

    25 Սեպտեմբերի 2023 - 18:05

    Ալիև. Հինգ օր առաջ Ադրբեջանը լիովին ապահովեց իր ինքնիշխանությունը

    25 Սեպտեմբերի 2023 - 17:59

    Ադրբեջանի նախագահ. Հայաստանը տարածքային հավակնություններ ուներ Նախչըվանի նկատմամբ

    25 Սեպտեմբերի 2023 - 17:38

    Կրեմլում մեկնաբանել են Հայաստանում իրավիճակի վատթարացումը

    25 Սեպտեմբերի 2023 - 17:32

    ԱԳՆ. Մակրոնի պնդումները նրա երկակի ստանդարտների և կողմնակալության վառ օրինակ են

    25 Սեպտեմբերի 2023 - 17:08

    Իգդիր-Նախչըվան գազատարի հիմնարկեքի արարողությունը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    25 Սեպտեմբերի 2023 - 16:44

    Մեկնարկել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների դեմ առ դեմ հանդիպումը

    25 Սեպտեմբերի 2023 - 16:21

    Խոջալիում ավարտվել է Ղարաբաղի հայ բնակիչների հետ հանդիպումը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ/ԹԱՐՄԱՑՎԱԾ

    25 Սեպտեմբերի 2023 - 15:34

    Ալիևն ու Էրդողանը՝ Նախչըվանում

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    25 Սեպտեմբերի 2023 - 15:27

    Հրապարակվել է արևմտյան ադրբեջանցիներին հասցված վնասի չափը

    25 Սեպտեմբերի 2023 - 14:50

    Հարուցվել են քրեական գործեր՝ կապված արևմտյան ադրբեջանցիների արտաքսման հետ

    25 Սեպտեմբերի 2023 - 14:40

    Շուշան կարող է 2024 թվականին հռչակվել «Իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք»

    25 Սեպտեմբերի 2023 - 14:25

    Փաշինյանի աշխատակազմ. Ընդդիմության համար Ղարաբաղը պարզապես թալանի միջոց էր

    25 Սեպտեմբերի 2023 - 14:17

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ