twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հռոմի ստատուտին Հայաստանի միանալը նման է Ռուսաստանի երեսին թքելուն» Պավել Դանիլինը՝ Caliber.Az-կայքում

08 Ապրիլի 2023 15:10

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Քաղաքական վերլուծությունների և սոցիալական հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրեն, ռուս քաղաքագետ, հրապարակախոս Պավել Դանիլինի հետ։

- Դուք ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին եւ, ընդհանրապես, Ռուսաստանի նկատմամբ այս երկրի ղեկավարության սադրիչ հարձակումներին։ Մոսկվան ինչպի՞սի հետեւություններ է անում Երեւանի սադրիչ քաղաքականությունից։

- Նրանում, որ Հռոմի ստատուտին Հայաստանի միանալը նման է Ռուսաստանի երեսին թքելուն, ոչ մի կասկած չկա։ Հետևաբար Մոսկվայում Հայաստանի իշխանությունների գործողությունները ընկալել են չափազանց բացասաբար և գնահատում են որպես միանշանակ ոչ բարեկամական քայլ։

Ինչ վերաբերում է եզրակացություններին, ապա չեմ կարծում, որ դրանք նախկինում չեն արվել։ Փաշինյանի դիրքորոշման հետ ամեն ինչ պարզ է, ուստի նրա հերթական հարձակումներում ոչ մի նոր բան չկա։

– Համեմատաբար վերջերս Փաշինյանը նորից է դիմել բացահայտ սադրիչ հռետորաբանության՝ խոսելով «Հայաստանից ՀԱՊԿ-ի» հնարավոր ելքի մասին։ Մոսկվային շանտաժին ենթարկելով ինչի՞ վրա է, Ձեր կարծիքով, հույս դնում հայկական կողմը։

- Չնայած նրան, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին Հայաստանի հայտարարությունները հնչվել են «դուք Ղազախստանին օգնեցիք, իսկ մենզ՝ ոչ» էմոցիաների ներքո, ակնհայտ է, որ իրավիճակները բոլորովին տարբեր են, և չի կարելի դրանք համեմատել։ Ղազախստանի ներքին գործերը և Հայաստանի կողմից Մինսկում տարիներ առաջ կնքված պայմանագրերը չկատարելը՝ անհամեմատելի հանգամանքներ են։ Հետևաբար ՀԱՊԿ-ի առնչությամբ Փաշինյանի հայտարարությունը կարելի է անվանել շանտաժ Մոսկվային, այնուամենայնիվ, ինչպես նաև նրա գործողությունները ամերիկյան ուղու վրա։ Իմ կարծիքով, սա չթաքցված և բավականին հիմար շանտաժ է, որն իրականում միայն ռուսներին հեռացնում է հայերից։ Այսօր, փաստորեն, մենք դա արդեն նկատում ենք։ Իսկ Հայաստանի իշխանությունների վերջին գործողությունները և ընդհանրապես նրանց տրամադրվածությունը Մոսկվային ու ռուսներին անխուսափելիորեն հեռացնում են այն դիրքորոշումից, որը նրանք գրավել են երկար ժամանակ՝ աջակցելով Հայաստանին։

- Ինչո՞վ է, ըստ Ձեր դիտարկումների, տարածաշրջանի համար հղի Հայաստանի տարածքում ԵՄ-ի առաքելության ներկայությունը։

- Հայաստանում եվրոպական առաքելության ներկայությունը որևէ հատուկ սպառնալիք չի ստեղծում, բայց հազիվ թե ծառայի Բաքվի և Երևանի միջև ստեղծված իրավիճակի կարգավորմանը։ Կարծում եմ, որ ինչ-որ չափով այս փաստը կարող է դրդել Հայաստանին գնալ ինչ-որ հիմար ու չմտածված քայլերի, եթե հանկարծ հայերին թվա, որ եվրոպացիներն իրենց կողմն են և պատրաստ են իրենց աջակցել Ադրբեջանի հետ հակամարտությունում։

- Ստեղծված իրավիճակում որքանո՞վ է հավանական հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և որպես արդյունք՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։

-Ներկա ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հավանականությունը գնահատում եմ բավականին ցածր՝ հիմնականում այն քաղաքական գործիչների դիրքերի ամրապնդման պատճառով, ովքեր Ադրբեջանի հետ հակամարտությունում կողմ են հանդես գալիս ռեւանշի օգտին։ Անշուշտ, դրանում ոչ մի լավ բան չկա, բայց սա փաստ է, որը մենք հիմա նկատում ենք Հայաստանում։

- Մոսկվան առաջվա պես լուռ հետևում է, թե ինչպես է Հայաստանը շարունակում ռազմական տեխնիկա և սպառազինություն տեղափոխել Ղարաբաղ և հրաժարվում է տարածաշրջանից դուրս բերել իր ավազակախմբերի մնացորդները։ Այսինքն այդ հարցի լուծումը ամբողջությամբ տրամադրված է Բաքվի՞ն։

- Մոսկվան ի սկզբանե ցանկանում էր, որպեսզի Հայաստանը կատարի իր ստանձած պարտավորությունները, այդ թվում նաև նախկին պայմանագրերով, որպեսզի իրավիճակը չբերի 2020 թվականի պատերազմին։ Իսկ այժմ Մոսկվան կողմ է՝ եռակողմ ձևաչափով ընդունված կողմերի պարտավորությունների կատարման պայմանով Բաքվի և Երևանի միջև զինադադարին, քանի որ դա բխում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից։ Բայց եթե Երևանը հուսալով ԱՄՆ-ի ու Եվրոպայի օգնությանը՝ դիմի խզելուն, ապա Ռուսաստանը դժվար թե կարողանա նրան զերծ պահել հապճեպ ու հիմար գործողություններից։

Caliber.Az
Դիտումներ: 587

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

236
07 Մայիսի 2025 18:22
2

Հայաստանի ռազմականացումը «ազգ-բանակ» սցենարով Ազատազէնի-ի գործունեության վերլուծություն

205
06 Մայիսի 2025 22:36
3

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

196
07 Մայիսի 2025 13:06
4

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

158
08 Մայիսի 2025 17:49
5

Դատարանում ուսումնասիրվել է Խոջավենդի շրջանի օկուպացիայի ևս մեկ տեսագրություն ԼՈՒՍԱՆԿԱՐ

151
06 Մայիսի 2025 09:43
6

Երբ հյուսիսային հարևանը մոռանում է հարգանքի մասին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

136
06 Մայիսի 2025 09:22
7

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

134
08 Մայիսի 2025 08:59
8

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

128
08 Մայիսի 2025 18:42
9

Փափուկ փռել՝ կոշտ քնել. Կոպիրկինը Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագրով Երևանին պատին են դեմ տվել

64
06 Մայիսի 2025 17:38
10

Տուժած Հասանովը պատմել է Աղդամում արկի պայթյունից ստացած վնասվածքի մասին

64
06 Մայիսի 2025 22:30
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading