«Ռուս-հայկական հարաբերությունները կշարունակեն վատթարանալ» Վլադիմիր Կիրեևը՝ Caliber.Az կայքում
Caliber.Az-ի հարցազրույցը՝ Միջազգային եվրասիական շարժման վերլուծական բաժնի ղեկավար, ռուս քաղաքագետ Վլադիմիր Կիրեևի հետ։
- Վլադիմիր Կոնստանտինովիչ, Դուք ինչպե՞ս եք գնահատում հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման ներկա փուլը, մասնավորապես բանակցությունները Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում։
- Իմ կարծիքով, կոնֆլիկտային իրավիճակը մեծապես սպառված է։ Երկու կողմերն էլ հասել են «իրենց օգտին» իրավիճակի։ Հայաստանը, չնայած իր համար Ղարաբաղի կորստի ողջ տրավմատիկ բնույթին (որը շատերի կողմից ընկալվում է որպես ազգային ինքնության հիմք), պատրաստ չէ պայքարել դրա համար, դե ֆակտո նրան ավելի ձեռնատու է Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացումը, ինչը անհրաժեշտ է նաև Թուրքիայի, որպես տարածաշրջանում նշանակալից տնտեսական դերակատարի հետ իրավիճակի կարգավորման համար։ Բացի այդ, Հայաստանը ձգտում է նվազեցնել իր կախվածությունը Իրանից, ինչն անհրաժեշտ է Իսրայելի հետ հարաբերություններ կառուցելու համար, որի հեղինակությունը Հայաստանում բավականին բարձր է։ Դրանով հանդերձ բանակցությունները Բրյուսելում, Վաշինգտոնում և Մոսկվայում թեև կարևոր դեր խաղացին, միայն ցույց տվեցին երկու մայրաքաղաքների հնարավոր հավակնությունների սահմանը՝ հաստատելով գործնականում ստեղծված իրավիճակը։
- Որքանո՞վ է հավանական Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի կնքումը տեսանելի ապագայում, հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության կողմից գործընթացի ձգձգումը:
- Եթե Ադրբեջանին ձեռնտու է որքան հնարավոր է շուտ կնքել խաղաղության պայմանագիրը, ապա Երևանը շահագրգռված է այս իրադարձությունը հետաձգելու մեջ, ինչպես ասում են, ավելի ուշ, քանի որ հույս ունի ստեղծված իրավիճակը հետ շահել իր օգտին։ Կարծում եմ, Երևանը շահագրգռված է տնտեսական հարաբերություններով, առաջին հերթին Թուրքիայի հետ, որոնք երկար տարիներ արգելափակվել են Բաքվի պատճառով։ Իսկ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման դեպքում, երբ երկու երկրների տնտեսությունները լինեն միահուսված, կարող է ծագել իսկապես անկանխատեսելի բովանդակությամբ նոր իրավիճակ, երբ կնքված խաղաղության պայմանագրի նշանակությունը կարող է ինչպես մեծանալ, այնպես էլ նվազել։
- Հետագայում արդյո՞ք կփոխվի Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Ավելի ճիշտ՝ հնարավոր է արդյո՞ք Հայաստանի Հանրապետության վերջնական անջատումը Ռուսաստանի Դաշնությունից՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու պայմանով։
- Երևանը 2018 թվականից հեռանում է Ռուսաստանից՝ ձգտելով ավելի սերտ կապեր ստեղծել Բրյուսելի, Փարիզի և Վաշինգտոնի հետ։ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ոչ ֆորմալից և բարեկամականից անցել են հեռահարայինի և օտարացման: Բոլոր երկրների, այդ թվում նաև Ադրբեջանի բնակչության լայն շրջանակները այնքան էլ տեղյակ չեն, որ Մոսկվան և Բաքուն այսօր գտնվում են ավելի սերտ և վստահելի հարաբերությունների մեջ, քան Մոսկվան և Երևանը, չնայած Հայաստանի Հանրապետության անդամակցությանը ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին և չնայած Ռուսաստանի կողմից բազմաթիվ օգնությանը։ Հեշտ է կանխատեսել, որ այդ հարաբերությունները հետագայում ևս կշարունակեն վատթարանալ, ինչը կապված է 2020 թվականի դժգոհությունների, և ամենակարևորը՝ Փաշինյանի և նրա շրջապատի արևմտամետ հայացքների հետ, որոնց համար սա ոչ թե պրագմատիզմի, այլ անձնական համոզմունքների հարց է։ Պարադոքսալ է, բայց Փաշինյանը և նրա շրջապատը կցանկանային էլ ավելի հեռու մնալ Ռուսաստանից, սակայն առայժմ չեն կարող դա անել, քանի որ երկրները կապված են բազմաթիվ տնտեսական, սոցիալական կապերով և անվտանգության խնդիրներով։ Երևանի համար դեռևս կարևոր է ուժային կենտրոնների միջև հավասարակշռությունը՝ միմյանց հակադրելով նրանց ազդեցությունը, սակայն նման հավասարակշռման ժամանակը անսահման չէ, և վաղ թե ուշ Հայաստանի Հանրապետությունը ստիպված կլինի խոնարվել միայն մեկ ուղղությամբ։
- Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի Դաշնությանը տրամադրել Զանգեզուրի միջանցքի մուտքի և ելքի ժամանակ սահմանային և մաքսային կետերում վերահսկողական գործառույթները։ Ինչո՞վ է պայմանավորված Երեւանի այս նոր շանտաժը։
- Երևանը մտահոգված է Ադրբեջանի հետ Ռուսաստանի համագործակցության աճով և մտավախություն ունի, որ Մոսկվան կարող է մեծ դեր խաղալ տարածաշրջանում Զանգեզուրի ազդեցության մեծացման գործում։ Սակայն Ռուսաստանը բոլորին առաջարկում է փոխադարձ բացությամբ շահավետ նախագիծ, երբ Հայաստանը կստանա Ռուսաստանի ուղղությամբ ադրբեջանական ցամաքային միջանցքի մուտք, իսկ Ադրբեջանը՝ ցամաքային միջանցք Հայաստանով դեպի Թուրքիա։ Սա փոխշահավետ սցենար է, որը չի ենթադրում իրենց հողերի տարածքային վերահսկողության կորուստ ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի կողմից։ Բայց ռուսական շահերի տեսանկյունից սա Երեւանի օտարացում է Մոսկվայից։
- Ինչո՞ւ է Հայաստանը մեծ ծավալի սպառազինություն գնում Հնդկաստանից և Իրանից։
- Եթե պատկերացում չունենալ Հայաստանի սոցիալական վիճակի, այս երկրում տիրող տրամադրությունների մասին, ապա հեշտությամբ կարելի է ենթադրել, որ Հայաստանը մտադրված է ռևանշ վերցնել 2020 թվականի համար։ Սակայն հայ հասարակությունը մեծ մասամբ պատրաստ չէ նոր պատերազմի և ռազմական փորձությունների։ Հետևաբար, Փաշինյանի համար շատ դժվար կլիներ նոր պատերազմ սանձազերծել, եթե անգամ ցանկանար, իսկ դրանից, ինչ մեզ հայտնի է, նման մտադրություններ նկատելի չեն։ Ավելի շուտ, խոսքը սեփական անվտանգության մասին է. Հայաստանն իրեն զգում է մենակ թողած ու լքված՝ Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի կողմից: Ինչպես թվում է հայերին, նրանց ոչ ոք չի օգնի, ինչպես անցած երեք տարիներին։ Հետևաբար սա պաշտպանունակության բարձրացման, այլ ոչ թե ագրեսիային նախապատրաստվելու խնդիր է։ Սա միջոց է պաշտպանել այն, ինչ նրանք այժմ ունեն՝ իրենց կյանքը, տարածքը միջազգային մեկուսացման պայմաններում, չնայած բազմաթիվ երկրների կողմից օգնության ու աջակցության բազմաթիվ խոստումներին։
- Դուք ինչպիսի՞ն եք տեսնում հետագա գործընթացները Հարավային Կովկասում, հաշվի առնելով տարածաշրջանը ռազմականացնելու Հայաստանի փորձերը:
- Չեմ ակնկալում պատերազմի նոր փուլի հրահրում, քանի որ Հայաստանը բարոյապես պատրաստ չէ պատերազմական ժամանակաշրջանի ռիսկերին ու փորձություններին՝ հայ հասարակությունը ձգտում է տնտեսական բարգավաճման, անվտանգության։ Իհարկե, իրավիճակը սրելու փորձեր ձեռնարկվում են բազմաթիվ կողմից, դա հավասարապես ուղղված է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի դեմ, այս պահին դա արվում է ԱՄՆ-ի և Եվրամիության որոշակի շրջանակների կողմից։ Բայց Երեւանը հասկանում է, որ այնտեղից իրական աջակցություն չի ստանա, այնպես որ հայերը պատրաստ չեն ամեն ինչ վտանգի ենթարկել եւ սեփական երկիրը ռումբի վերածել։ Նման շրջանակներ Երեւանում, իհարկե, կան, բայց ՀՀ-ում ազդեցության վերահսկիչ փաթեթ էլ չունեն։ Ուստի, չնայած Հարավային Կովկասում իրավիճակի ողջ պայթյունավտանգությանը՝ տարածաշրջանում մեծ պատերազմի թափանիվը տեղաշարժելը այնքան էլ հեշտ չէ, համենայնդեպս Հայաստանից։