«Կամ լուծարում, կամ ադրբեջանական բանակի կողմից մաքրում» Վերխոտուրովը՝ Caliber.Az կայքում
Caliber.Az-ի հարցազրույցը՝ ռուսաստանցի փորձագետ, միջազգայնագետ Դմիտրի Վերխոտուրովի հետ։
- Ձեզ ինչպիսի՞ն են թվացել վերջերս Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքները՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ։
- Որքանով հասկանում եմ, մոսկովյան հանդիպման արդյունքներով մեծ պայմանավորվածություններ չեն եղել, խոսքը գնացել է արտաքին գործերի երկու նախարարների՝ միմյանց ուղղված բոլոր տեսակի կուտակված հարցերի մասին։ Համապատասխանաբար, ավելի շուտ դա ապագա համաձայնագրերի նախապատրաստման հետ ինչ-որ կերպ կապված աշխատանքային հանդիպում էր։
- Ի՞նչ եք կարծում, Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի միջև տարածաշրջանում առաջնորդության համար կատաղի մրցակցության ֆոնին, միջնորդներից ու՞մ մոտ կան ավելի շատ առավելություններ հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու հարցում:
- Իմ դիտարկումներով, եթե մեկ տարի առաջ դեռ կարելի էր խոսել ինչ-որ մրցակցության մասին, ապա հիմա, իրադարձությունները զարգացման չափով, այն գնալով ավելի ու ավելի է նվազում։ Այո, արևմտյան քաղաքական գործիչները որոշ քայլեր և փորձեր անում են հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար, բայց պետք է հասկանալ, որ այդ խնդրի կարգավորումը կախված է Մոսկվայից։
- Մոսկվան կնպաստի արդյո՞ք մինչև այս տարվա վերջը խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
- Խաղաղության պայմանագրի հաշվով դժվար է կանխատեսումներ անել, քանի որ իրավիճակը բավականին փոփոխական է։ Եթե, դիցուկ, գարնանը կարելի էր ասել այն մասին, որ խաղաղության պայմանագիրը որտեղ որ է այս օրերին ստորագրելու է, ապա այժմ այն հետաձգվում է ապագայի համար։ Եվ իհարկե, նկատվում են մշտական մանևրումներ, կարգավորումը ձգձգելու փորձեր, որոնք անորոշության տարր են մտցնում ամբողջ իրավիճակի մեջ։ Բայց ես համոզված եմ, որ Հայաստանը ուրիշ այլընտրանք չունի, բացի խաղաղության պայմանագիր կնքելուց։ Երեւանում ինչպես էլ շուռումուռ գան, միեւնույն է, նրանք ստորագրելու են այդ փաստաթուղթը։
- Հայաստանը դեռևս խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, որը, ի միջի այլոց՝ բխում է նաև Ռուսաստանի շահերից։ Իսկ ինչո՞ւ Մոսկվան հանուն տարածաշրջանի կայունության պատշաճ ազդեցություն չի գործադնում Երեւանի վրա։
- Իմ գնահատումներով, Ռուսաստանը, այնուամենայնիվ, բավականին մեղմ գիծ է վարում Հայաստանի նկատմամբ՝ նրանում տեսնելով ապագայում նորից իր դաշնակցի, հետևաբար խանգարում է՝ ամեն ինչ միանգամից ստանալու ռեժիմում կոշտ ճնշմանը։ Որպես այս քաղաքականության արդյունք՝ Զանգեզուրի միջանցքի բացումն հետաձգվում է անորոշ ժամանակով, որպեսզի հայերը, որոնք պարտվել են այս իրավիճակում, իրենց չզգան ամբողջովին ջախջախված ու նվաստացած։ Մոսկվան, այնուամենայնիվ, պահպանում է որոշակի դիվանագիտական փոխհարաբերություններ։ Սակայն կարծում եմ, որ նույնիսկ այս նրբերանգի հաշվառմամբ՝ Զանգեզուրի միջանցքի հարցը այսպես թե այնպես կլուծվի, պարզապես այն կպահանջի մի քիչ ժամանակ ու համբերություն։
- Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեիք Հնդկաստանի ռազմական մատակարարումները Հայաստան։ Ինչո՞ւ է Երեւանը ռազմականացնում տարածաշրջանը, և արդյո՞ք այդ մատակարարումները հանդիսանում են այլընտրանք ռուսականներին։
- Բանը նրանում է, որ հնդկական սպառազինության զգալի մասը՝ ռուսական է, քանի որ Հնդկաստանը Ռուսաստանի վաղեմի ռազմատեխնիկական գործընկերն է։ Հետեւաբար, միանգամայն հնարավոր է, որ խոսքը ռուսական զենքի վերավաճառքի մասին է։ Սա կամ այնուամենայնիվ Հայաստանի քաղաքական դեմարշն է՝ կապված այն բանի հետ, որ հայկական կողմին սկսել են արգելափակել ՀԱՊԿ-ի գծով սպառազինության մատակարարումները՝ հենց Ղարաբաղի հետ կապված իրավիճակի և նրա դիրքորոշման պատճառով։ Ուրեմն Երևանը էլ որոշել է ցույց տալ իր ինքնուրույնությունը, իբր թե, կգնենք Հնդկաստանից։ Բայց ես չեմ կարծում, որ խոսքը լուրջ մատակարարումների մասին է, այնպես որ չարժե այս փաստը ընկալել որպես տարածաշրջանի ռազմականացում։ Առավել ևս, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմական գործընկերության այլընտրանք չունի։
- Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղից դուրս բերել իր ավազակախմբերի մնացորդները՝ դրանով հանդերձ խախտելով 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարությունը։ Արդյո՞ք Ադրբեջանն իրավասու է ինքնուրույն լուծել այս խնդիրը՝ ելնելով իր տարածքային ամբողջականության սկզբունքից, որը ճանաչվել է և՛ Ռուսաստանի, և՛ միջազգային հանրության կողմից։
- Կարծում եմ, որ Հայաստանը անմիջականորեն չի վերահսկում այդ ավազակախմբերը, որպեսզի նրանց հրամայի դուրս գալ Ղարաբաղից։ Հիմա Հայաստանի համար դժվար է ճնշում գործադրել նրանց վրա, հատկապես գործերի ներկա իրավիճակում։ Հնարավոր են իրադարձությունների զարգացման երկու տարբերակ. կա՛մ այդ զինված կազմավորումները լուծարվում են նկատի ունենալով փոփոխված իրավիճակը, կա՛մ ադրբեջանական ուժերը վերջիվերջո նրանց ամբողջությամբ կմաքրեն։
- Համեմատաբար վերջերս Փաշինյանը հայտարարեց՝ Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու Հայաստանի պատրաստակամության մասին։ Ձեր կարծիքով, ինչի՞ մասին է սա խոսում։
- Եթե խոսենք Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու Հայաստանի պատրաստակամության մասին, ապա դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը և հայկական իշխող շրջանակները սկսում են ճանաչել գործերի կազմավորված վիճակը, այսինքն այն, որ 2020 թվականի պատերազմի արդյունքով նրանք կորցրել են Ղարաբաղը, և, հետևաբար, մնում է միայն ճշտել Ադրբեջան կազմի մեջ վերջնականապես մտնելու ժամկետներն ու ձևերը։ Հայկական կողմն, իհարկե, փորձում է ձգձգել այս հարցը, դանդաղեցնել, բայց ամեն դեպքում, դա նրան առանձնապես ոչինչ չի բերում։