Ռուսաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. բարեկամներ, գործընկերներ, թե՞ հակառակորդներ
Շերեշևսկու մեկնաբանությունը
Վերլուծություն 02 0Հոկտեմբերի 2023 - 17:39
Михаил Шерешевский Caliber.Az |
1990-ական թվականներից Մոսկվայի գլխավոր նպատակն է եղել՝ Հարավային Կովկասի երկրներում իր գերիշխող դիրքի պահպանումը և տարածաշրջանում Իրանի, Թուրքիայի և Արևմուտքի երկրների ազդեցության աճի թույլ չտալի։ Այսօր այդ ռազմավարությունը հարցեր է առաջացնում։ Ղարաբաղը եղել է դրա մի մասը։ Այս տարածաշրջանի պատճառով Հայաստանն ու Ադրբեջանը առճակատվեցին։ Ռուսաստանը Հայաստանին օգնեց հաղթել Առաջին ղարաբաղյան պատերազմում և նրան վերածեց իր դաշնակցի։ Հայաստանի էներգետիկան գտնվում էր ռուսական ընկերությունների վերահսկողության տակ, ընդ որում հարյուր հազարավոր հայ աշխատողներ՝ Ռուսաստանում աշխատելու և գումարները տուն ուղարկելու հնարավորություն ստացան: Ռուսաստանը նաև զենք էր մատակարարում Հայաստանին։
Մյուս կողմից, Ռուսաստանը սերտ կապեր պահպանեց Ադրբեջանի հետ, շատ ավելի մեծ գումարներով զենք վաճառեց Բաքվին, շատ ադրբեջանցիներ գնացին Ռուսաստան աշխատելու, իսկ 2022 թվականին Մոսկվան ընդգրկվեց՝ Ադրբեջանի տնտեսության մեջ ուղղակի ներդրումների թոփ-5 երկրների շարքում։ Ռուսաստանը մոտ 5 մլրդ դոլար ներդրեց Ադրբեջանի նավթագազային հատվածում, ինչը կազմում է երկրի տնտեսության համար այս առանցքային ոլորտում ներդրումների մոտ 4%-ը։
Այս ողջ ժամանակաընթացքում Ռուսաստանը եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի հարցով բանակցությունների գլխավոր միջնորդներից մեկը։ Եվ մինչև այն ժամանակ, քանի դեռ ղարաբաղյան հարցը չէր լուծվել՝ միջնորդի դերը Մոսկվային թույլ էր տալիս պահպանել տարածաշրջանում գերիշխող տերության իր դիրքերը։ Այլ կերպ ասած, Ռուսաստանը ստեղծել էր ռազմաքաղաքական ու տնտեսական կապերի ցանց, որոնք ապահովում էին նրա գերիշխող դիրքը Հարավային Կովկասում։
Սակայն, ժամանակի ընթացքում գործերի դրությունը փոխվեց։ Նախ, Հայաստանը շարունակում էր վերահսկել Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, ներառյալ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հետ ոչ մի կապ չունեցող 7 շրջանները, իսկ մոտ մեկ միլիոն ադրբեջանցիներ հայտնվեցին փախստականների և հարկադիր վերաբնակների վիճակում։ Հողերը և հարկադիր վերաբնակներին Ղարաբաղ վերադարձնելու գաղափարը դարձավ հետխորհրդային Ադրբեջանի ազգային հոգեբանության ձևավորման կարևոր տարը։ Ընթանում էր Ադրբեջանի Զինված ուժերի ինտենսիվ վերազինում։ Բաքուն, ի տարբերություն Երեւանի, տիրապետում է նավթի ու գազի մեծ պաշարներին և գումար է աշխատում էներգառեսուրսների արտահանումից։ Ադրբեջանի ռազմական բյուջեն դարձավ համադրելի՝ Հայաստանի պետական բոլոր ծախսերի հետ միասին վերցրած։ Ժամանակն աշխատեց Ադրբեջանի օգտին։ Ռազմաքաղաքական հավասարակշռությունը տեղափոխվեց Բաքվի կողմը։ Դա ակնհայտ դարձավ դեռ 2016 թվականի քառօրյա մարտերի ժամանակ։ Այնուհետև, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընփթացքում, որն Ադրբեջանում անվանում են Հայրենական՝ Հայաստանը պարտություն կրեց։
Բացի այդ էլ, Ադրբեջանը գրավեց այլ պետությունների ուշադրությունն ու աջակցությունը։ Նրանց շարքում գլխավորը դարձավ Թուրքիան, որն ապահովեց ժամանակակից սպառազինության մատակարարումները և ադրբեջանական բանակի վերապատրաստումը։ Աճեցին երկրների միջև տնտեսական կապերը՝ այդ թվում նաև թուրքական ներդրումներն Ադրբեջանում և ադրբեջանական ներդրումները Թուրքիայում։
44-օրյա Հայրենական պատերազմից հետո Թուրքիան Ադրբեջանի հետ ստորագրեց Շուշայի հռչակագիրը, որը դարձավ ռազմաքաղաքական նոր դաշինքի հիմքը։ Հռչակագրի համաձայն՝ Ադրբեջանի վրա որեւէ մեկի հարձակման դեպքում թուրքական զորքերը կանցնեն նրա պաշտպանությանը։ «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձեւով Ադրբեջանը դարձավ Թուրքիայի գլխավոր դաշնակիցը Հարավային Կովկասում, որից հետո թուրքական ազդեցությունը դարձավ համեմատելի ռուսականի հետ։ Սա նշանակում էր, որ ռուսական քաղաքականության հիմնական նպատակը ձեռք չբերվեց։
Բացի այդ, Ադրբեջանը դարձել է Իսրայելի կարեւոր գործընկերը՝ նրանից նավթի դիմաց ստանալով գերճշգրիտ զենք։
Իր հերթին, Հայաստանը սկսեց ամրապնդել կապերը Իրանի հետ, սակայն նա այս երկրից չստացավ նույնքան հզոր ռազմական օգնություն։
Ինչո՞ւ Ռուսաստանը չխանգարեց Ադրբեջանին հաղթել Հայաստանի հետ պատերազմում։ Ինչո՞ւ նա միջամտեց միայն 44-օրյա պատերազմի հենց ավարտին՝ հասնելով Ղարաբաղում իր ռազմական խաղաղապահ քանակակազմի տեղակայմանը, ինչը հնարավորություն տվեց Ղարաբաղի մի մասը երեք տարի պահել հայկական վերահսկողության տակ։ Ինչո՞ւ Ռուսաստանը չմիջամտեց Հարավային Կովկասում իր հիմնական ռազմաքաղաքական գործընկերոջ կողմից։ Այս հարցերն այսօր ևս հաճախ են կրկնում Երեւանում, կրկին Ադրբեջանի հաղթանակով ավարտված հերթական ռազմական բախումից հետո։
Նախ, որովհետև, որ Հայաստանում եղել և շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի կառավարության իշխանությունը։ Այն իշխանությունը ստացավ գունավոր հեղափոխության արդյունքում, հեռացնելով մոսկվամետ ուժերին՝ ղարաբաղյան կլանը։ Փաշինյանը նշանակալից չափով կողմորոշված է դեպի Արևմուտք, նա անցկացրեց (թեև սահմանափակ) հայ պաշտոնյաների շրջանում Մոսկվայի կողմնակիցների մաքրազտում: Ճիշտ է, Հայաստանը շարունակում է կարևոր դեր խաղալ Ռուսաստանի և Իրանի միջև կապերի ապահովման գործում, մինչդեռ Հայաստանի տնտեսությունը առաջվա պես սերտորեն կապված է Մոսկվայի հետ։ Եվ այնուամենայնիվ, գունավոր հեղափոխությունները Կրեմլում ընկալվում են որպես էքզիստենցիալ սպառնալիք։ Ռուսաստանը չէր ցանկանում նման Հայաստանը պաշտպանել արդեն 2020 թվականին, բայց ստիպված էր, քանի որ Փաշինյանը այնուամենայնիվ որոշ չափով մնում էր դաշնակից։ Հայաստանի նկատմամբ երկիմաստ վերաբերմունքը բնորոշվել է Վլադիմիր Վիսոցկու՝ «ոչ բարեկամ, և ոչ թշնամի, այլ հենց այդպես» բանաձևով։
Երկրորդը, Ռուսաստանի համար աճող կարևորություն ունեն տնտեսական և քաղաքական կապերը Ադրբեջանի դաշնակից՝ Թուրքիայի հետ։
Այսօր երկու գործոններն էլ կտրուկ ուժեղացել են։
Փաշինյանը բացահայտորեն բռնել է արևմտամետ և հակառուսական կուրս, ինչը զայրացրեց Մոսկվային և մոտավորապես զրոյի հասցրեց հայերին ադրբեջանական բանակից պաշտպանելու նրա ցանկությունը։
Մյուս կողմից, Թուրքիայի և նրա նախագահ Էրդողանի՝ Արևմուտքից բավականին անկախ քաղաքականությամբ հանդերձ նշանակությունը Կրեմլի համար պարզապես հսկայական դարձավ 2022 թվականի փետրվարի 24-ից հետո։ Թուրքիան չմիացավ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։ Անկարայի հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը աճեց ավելի քան կրկնակի անգամ, գերազանցելով 60 միլիարդ դոլարը։ Թուրքիան վերացվեց ռուսական ապրանքների իրացման շուկայի, որն այլևս չէր կարող ուղիղ ճանապարհ գտնել դեպի այլ միջազգային շուկաներ։ Թուրքիան դարձել է ռուսական կապիտալի ապահով ապաստարան և կարևորագույն առևտրային գործընկերներից մեկը։ Անկարայի հետ հարաբերությունների խզումը կամ վնասումը հսկայական վնաս կհասցներ Մոսկվային։ Այնպես որ Ռուսաստանն հիմա շահագրգռված է Թուրքիայի հետ հարաբերությունների ամրապնդմամբ և նույնիսկ Զանգեզուրի միջանցքի, որպես ռուս-թուրքական առևտրի կարևոր գործիքի գործարկմամբ։
Բայց Թուրքիան՝ Ադրբեջանի ռազմական և քաղաքական դաշնակիցն է։ Այնպես որ, Մոսկվան ոչ մի ցանկություն չունի Հայաստանի պատճառով սրել հարաբերությունները այս զույգի հետ։ Թուրքիայի հետ համեմատ՝ Երեւանի հետ գործընկերության նշանակությունը Մոսկվայի համար մեծ չէ։ Իսկ այսպիսի Հայաստանի հետ, որտեղ իշխանությունում է գտնվում արևմտամետ կողմնորոշման կողմնակից և հաղթական գունավոր հեղափոխության զավակ Նիկոլ Փաշինյանը՝ առավել ևս։
Իսկ ի՞նչ եղավ հետո: Ղարաբաղում հերթական հաղթանակից ու Հայաստանի համար այս տարածաշրջանի կորստից հետո Կովկասում թուրք-ադրբեջանական դաշինքի ազդեցությունը մեծացավ, իսկ ռուսական ազդեցությունը նվազեց։ Բայց ռուսական ազդեցությունը նշանակալից չափով խաթարվել է և բուն Հայաստանում. ներկա ժամանակ կողմերը փոխանակվում են, մեղմ ասած, ոչ բարյացակամ մեկնաբանություններով։
Հայաստանը կգնա արդյո՞ք դեպի Արևմուտք։ Հնարավոր է, բայց դժվար թե Արևմուտքը պատրաստ լինի նրան ռազմական օգնություն ցուցաբերել։ Նա սահմանափակվում է մարդասիրական աջակցությամբ և «խորը մտահոգության» արտահայտություններով՝ բառեր, որոնք վերջին տարիներին ձեռք են բերել բացարձակապես ծաղրական իմաստ։ Հետևաբար իրավացի են այն հայ քաղաքագետները, օրինակ՝ Բենիամին Պողոսյանը, ովքեր համարում են, որ Մոսկվայի հետ անջրպետի խորացման դեպքում Հայաստանը ստիպված կլինի պաշտպանություն փնտրել Թուրքիայի մոտ։ Չէ որ Թուրքիան շատ ավելի մեծ հետաքրքրություն և զգալիորեն ավելի մեծ կշիռ ունի տարածաշրջանի գործերում, քան Արևմուտքը։ Արդյունքում Անկարան ամբողջությամբ կսկսի լիովին գերիշխել Հարավային Կովկասում։
Թե՞ ոչ։ Իսկ ինչ, եթե ղարաբաղյան կլանը և նրա կողմնակիցները կարողանան հեղաշրջում իրականացնել Հայաստանում և, ենթադրենք, կարողանան այնտեղ ստեղծել ռուսամետ իշխանություն, ապա Ռուսաստանը կպահպանի ազդեցությունն այս երկրի վրա։
Բայց շատ ավելի կարեւոր է մեկ այլ լայնածավալ գործընթաց։ Թուրքիայի ամրապնդումը որպես տերություն և որպես տնտեսական գործընկեր Մոսկվային ձեռնտու է, կամ նույնիսկ անհրաժեշտ է կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում Թուրքիայի միջազգային կապերի ընդլայնումը, ռազմական ու տնտեսական հզորության ամրպնդումը կնշանակի նրա ազդեցության աճ այն բազմաթիվ տարածաշրջաններում, որոնք Ռուսաստանը համարում է իր ազդեցության ոլորտի մաս: Դրանք են Ուկրաինան (Թուրքիան նրան ակտիվորեն մատակարարում է նորագույն սպառազինություն, քանզի չի ցանկանում Սև ծովում ռուսական ազդեցության մեծանալը), Լիբիան, Մերձավոր Արևելքը (Սիրիա), Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիայի երկրները։ Թուրքիան ստեղծում է թուրքական պետությունների բլոկ, որը ներառում է Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ և ապագայում կարող է դառնալ 160 միլիոն ընդհանուր բնակչությամբ և 1,5 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով տնտեսական բլոկի և ռազմական դաշինքի հիմքը։ Ռուսաստանը՝ Թուրքիայի ռազմավարական հակառակորդն է, քանի որ, ինչպես նշում է ամերիկացի դիվանագետ Ջեյմս Ջեֆրին, Անկարայի գլխավոր մղձավանջն է հանդիսանում ԽՍՀՄ-ի կայսրության վերածնունդը։
Անկարան, հենվելով իր աճող տնտեսական և ռազմական հզորության վրա, նախագծում է իր ազդեցությունը հսկայական տարածքների վրա՝ Հյուսիսային Աֆրիկայից և Արևելյան Միջերկրական ծովից մինչև Կենտրոնական Ասիա, Սև ծովի ափերից մինչև Պակիստան, որի հետ նա կառուցում է ռազմավարական ռազմական դաշինք։ Այս ամենը ապագայում կարող է թուլացնել նշված տարածաշրջաններում ռուսական ազդեցությունը։
Թուրքիայի կողմից մեծ տնտեսական և ռազմաքաղաքական բլոկի աստիճանական ձևավորումը նշանակում է և՛ ԱՄՆ-ից նրա անկախության ամրապնդում, և՛ Մոսկվայի հետ առևտրական և քաղաքական գործընկերության հնարավորություն։ Հետեւաբար, դա այսօր ձեռնտու է Ռուսաստանին։ Բայց ռազմավարական հեռանկարում Թուրքիայի հզորացումը ուղղված է աշխարհում ռուսական ազդեցության թուլացմանը։
Caliber.Az
Դիտումներ: 93
1
|
Նոր իրականության ընտրություն Հաղթանակի ռեսուրսով` դեպի ապագա
08 Դեկտեմբերի 2023 - 13:3887 Դիտումներ
|
2
|
Ալիև. Մենք ուզում ենք, որ Հայաստանը երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունը
09 Դեկտեմբերի 2023 - 13:4187 Դիտումներ
|
3
|
Իլհամ Ալիև. խաղաղության համաձայնագրի ստորագրման համար որևէ լուրջ խոչընդոտ չեմ տեսնում
09 Դեկտեմբերի 2023 - 11:0781 Դիտումներ
|
4
|
Արևմուտքի երկերեսանիությունը, Եվրոպայի քրիստոնեական համերաշխությունը և Ադրբեջանի հատուկ ուղին Ռզաևը զրուցում է Մոլլազադեի և Միրզոևի հետ
08 Դեկտեմբերի 2023 - 14:3567 Դիտումներ
|
5
|
Շառլ Միշելը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը
08 Դեկտեմբերի 2023 - 10:1563 Դիտումներ
|
ԵՄ դեսպան. Ադրբեջանական գազը կծառայի Սերբիայի տնտեսության զարգացմանը և նրա էներգետիկ անվտանգության ապահովմանը
11 Դեկտեմբերի 2023 - 12:28
Փաշինյանը հրապարակավ ընդունել է Ղարաբաղի խունտայի լուծարման անխուսափելիությունը
11 Դեկտեմբերի 2023 - 12:03
Իլհամ Ալիևը Սերբիայի նախագահին հրավիրել է այցելել Ադրբեջան
11 Դեկտեմբերի 2023 - 11:36
Նախագահներ Իլհամ Ալիևը և Ալեքսանդր Վուչիչը զննել են ռազմական տեխնիկան և սարքավորումները
11 Դեկտեմբերի 2023 - 11:19
Իլհամ Ալիև. Ադրբեջանը հուսալի գործընկեր է, որը միշտ հավատարիմ է բարեկամության ավանդույթներին
11 Դեկտեմբերի 2023 - 11:14
Ալեքսանդր Վուչիչ. Ադրբեջանը Սերբիայի իսկական բարեկամն է
11 Դեկտեմբերի 2023 - 10:43
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը
11 Դեկտեմբերի 2023 - 10:22
Էլին Սուլեյմանովը՝ COP29 հյուրընկալելու մասին. Բաքուն մեծ փորձ ունի
11 Դեկտեմբերի 2023 - 09:49
Նախագահ. Արևելյան Եվրոպայի երկրների աջակցությունն Ադրբեջանի թեկնածությանը մեր բարեկամության օրինակ է
11 Դեկտեմբերի 2023 - 09:32
Բաքուն կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 29-րդ համաժողովը
11 Դեկտեմբերի 2023 - 09:25
Ալիև. Մենք ուզում ենք, որ Հայաստանը երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունը
09 Դեկտեմբերի 2023 - 13:41
Նախագահ. Մենք միշտ ձգտել ենք պաշտպանել Ադրբեջանին աշխարհաքաղաքական ցանկացած պայքարից և կարողացել ենք հասնել դրան
09 Դեկտեմբերի 2023 - 13:25
Նախագահ. Մեր պետական ներդրումային ծրագիրը հիմնականում ուղղված է լինելու ազատագրված մարզերին
Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր09 Դեկտեմբերի 2023 - 12:36
Ազատագրված տարածքներում կկազմակերպվեն ընտրատեղամասեր
09 Դեկտեմբերի 2023 - 12:17
Միացյալ Թագավորությունն աջակցում է կայուն խաղաղության հասնելու Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին. Լեո Դոքերթի
09 Դեկտեմբերի 2023 - 11:21
Իլհամ Ալիև. խաղաղության համաձայնագրի ստորագրման համար որևէ լուրջ խոչընդոտ չեմ տեսնում
09 Դեկտեմբերի 2023 - 11:07
ԵԱՀԿ ԽՎ նախագահը բարձր է գնահատել Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
09 Դեկտեմբերի 2023 - 10:50
Ականների զոհ է դարձել Ադրբեջանի 340 քաղաքացի
2020 թվականի նոյեմբերից ի վեր. Ինֆոգրաֆիկա09 Դեկտեմբերի 2023 - 10:17
Ուկրաինան սատարում է Ադրբեջանի և Հայաստանի՝ կարգավորման ուղղությամբ քայլերը
09 Դեկտեմբերի 2023 - 09:48
ԹՊԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը
09 Դեկտեմբերի 2023 - 09:42
Ադրբեջանական բանակի ևս 473 զինծառայողի մշտական բնակարան է տրամադրվել
ԼՈՒՍԱՆԿԱՐ09 Դեկտեմբերի 2023 - 09:27
Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում նախատեսված չէ
09 Դեկտեմբերի 2023 - 09:05
«Հայաստանին զինողները կարճ ժամանակում նրան մենակ կթողնեն». Էրդողան
08 Դեկտեմբերի 2023 - 19:05
Մոսկվայում ողջունում են Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը
08 Դեկտեմբերի 2023 - 19:03
Սահիբա Գաֆարովա. Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունք են տվել
08 Դեկտեմբերի 2023 - 17:46
«Շահդենիզ» հանքավայրից գազի արդյունահանումը կգերազանցի 26 միլիարդ խորանարդ մետրը
08 Դեկտեմբերի 2023 - 17:04
Փոխնախարար. նահատակների և պատերազմի վետերանների ավելի քան 14 հազար ընտանիքներ ապահովվել են բնակարաններով
08 Դեկտեմբերի 2023 - 16:41
Սումգայիթը հռչակվել է Ադրբեջանի 2025 թվականի «երիտասարդական մայրաքաղաք»
08 Դեկտեմբերի 2023 - 16:38
Երեկ հաստատվել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու մտադրությունը. ՄՄ նախագահ
08 Դեկտեմբերի 2023 - 15:53
ՆԱՏՕ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը
08 Դեկտեմբերի 2023 - 15:25
Փաշինյանն իր գործընկերների հետ քննարկել է քաղաքական հարցեր
08 Դեկտեմբերի 2023 - 14:57
Արևմուտքի երկերեսանիությունը, Եվրոպայի քրիստոնեական համերաշխությունը և Ադրբեջանի հատուկ ուղին
Ռզաևը զրուցում է Մոլլազադեի և Միրզոևի հետ08 Դեկտեմբերի 2023 - 14:35
Գերմանիայի դեսպան. Մենք ողջունում ենք՝ Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկված այդ համարձակ քայլը
08 Դեկտեմբերի 2023 - 14:11
Ադրբեջանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա
ԼՈՒՍԱՆԿԱՐ08 Դեկտեմբերի 2023 - 14:04
Նոր իրականության ընտրություն
Հաղթանակի ռեսուրսով` դեպի ապագա08 Դեկտեմբերի 2023 - 13:38
AZAL-ը Բաքու-Դոհա չվերթ է բացում
08 Դեկտեմբերի 2023 - 12:57
ԵՄ հանձնակատար. Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը նպաստող համաձայնագիրը
08 Դեկտեմբերի 2023 - 12:23
Ադրբեջանի և Իրաքի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր
ԼՈՒՍԱՆԿԱՐ08 Դեկտեմբերի 2023 - 11:59
Հրապարակվել է Ադրբեջանի կողմից ազատ արձակվող 32 հայերի ցուցակը
08 Դեկտեմբերի 2023 - 11:38
Ազատ արձակված հայ զինծառայողների թվում ղարաբաղյան խունտայի ղեկավարներ չկան
08 Դեկտեմբերի 2023 - 11:14