Քրտինքով ու արյունով նվաճված Հաղթանակի օր
    Կապարի անձրևին ընդառաջ՝ հանուն հողերի ազատագրման

    Վերլուծություն  08 Նոյեմբերի 2023 - 13:24

    Թիմուր Ռզաև
    Caliber.Az

    Այսօր, նոյեմբերի 8-ին, ադրբեջանական ժողովուրդը նշում է Մեծ հաղթանակի երրորդ տարեդարձը։ Հաղթանակ, որը դարձավ ազգային հզորության հաղթանակ և մեր ժողովրդի համար առանձնահատուկ հպարտության առարկա։ Բայց այն դժվար թե հնարավոր լիներ առանց ուժեղ, պրոֆեսիոնալ և լավ պատրաստված բանակի։

    Մեզանից յուրաքանչյուրն իրավամբ հպարտանում է ադրբեջանական բանակով։ 20-րդ դարի 90-ականների սկզբին հայկական օկուպացիայից դառը կորուստների ժամանակն ապրած, Ադրբեջանի այս կամ այն շրջանի կամ քաղաքի օկուպացիայի օրերը տարիներով նշած մեր սերունդը՝ 2020 թվականի աշնանը իրենից նետեց այս ճնշող կապանքները, հաղթանակի հասնելով մարտի դաշտում։ Այն ստացվեց ոչ պատահական և ոչ հեշտությամբ՝ դրա հետևում կանգնած էին զինված ուժերի հզորացման երկար տարիներ, իսկ այս հաղթանակի զոհասեղանին դրվեց ավելի քան 2900 կյանք՝ մի ամբողջ սերնդի մաս: Հաղթանակը մեզ համար առավել արժեքավոր է, և երբ նոյեմբերի 8-ին տեսնում ենք զինվորական համազգեստով, մեդալներով տղամարդկանց, ապա հասկանում ենք՝ ահա նրանք, ովքեր նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ՝ լեռներով, անտառներով, ժայռերով, հարթավայրերռվ առաջ են շարժվել՝ կապարե անձրևին ընդառաջ, գնացել են ազատագրելով հայրենի հողը...

    Եվ լիովին արդարացի է, որ ադրբեջանական բանակը լողում է փառքի ու ժողովրդի սիրո շողերի մեջ։ Սրանք բարձրաձայն խոսքեր չեն, սա տրվածք է։ Բանակը, որն իր ժողովրդին պարգևեց սպասված ու վաստակած Հաղթանակը, ինչին մենք ձգտել ենք այս տարիների ընթացքում, արժանի է ամենաբարձր գնահատականի։ Երբ 2020 թվականի հաղթական աշունից կարճ ժամանակ անց՝ 2021 թվականի ապրիլին, մեզ՝ մի խումբ լրագրողներիս, տարան ազատագրված հողեր՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ, Զանգիլան, Գուբադլի, այնտեղ շատ կակաչ կար, և ինձ թվում էր, որ դրանք մարտի դաշտերում աճել են ոչ թե պատահական, այլ ի հիշատակ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը վերադարձրած մեր զինվորների։

    Չեմ ստի, եթե ասեմ, որ մեր անցյալում եղել է այնպիսի ժամանակահատված, երբ ադրբեջանական հասարակության որոշակի հատվածում հայտնվել է հոգնածություն և թերահավատություն, որ մենք մի օր վերադառնալու ենք հայկական օկուպացիայից ազատագրված մեր հողեր։ Ոմանք ասում էին այն մասին, որ արտաքին քաղաքական ճնշումը մեզ թույլ չի տա դա անել, մյուսները մատնանշում էին տխրահռչակ «Օհանյան գծի» անհաղթահարելիությունը, երրորդները՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի լեռնային դժվարին տեղանքը։ Բայց մինչ ոմանք պատրվակ էին փնտրում իրենց անհավատության համար, կառավարությունը զարգացնում էր բանակը և ուժեղացնում արտաքին քաղաքական դիրքերը։ Արդյունքում, ըստ էության, 2020 թվականի աշնանային հաղթանակը դարձավ այսբերգի գագաթը, բայց դրա նախապատրաստությունը շատ վաղուց էր սկսվել։ Երկրի Զինված ուժերի հիմքը դրել էր դեռ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը՝ հատկապես կադրային առումով։ Բայց, անկասկած, Ադրբեջանի ժամանակակից բանակը հանդիսանում է նախագահ Իլհամ Ալիևի հսկայական աշխատանքի արդյունքը։ Դեռ 20 տարի առաջ՝ 2003 թվականին, նա ուրվագծեց եղբայրական Թուրքիայի մոդելով զինված ուժերի զարգացման վեկտորը, և այս բոլոր տարիների ընթացքում աստիճանաբար ու համակարգված շարժվում էր դեպի այդ նպատակը։ Ապրիլյան մարտերն ու Գյուննութի օպերացիան ցույց տվեցին, որ բանակի զարգացումն ընթանում է ճիշտ ուղղությամբ։ Իսկ 44-օրյա Հայրենական պատերազմը ողջ աշխարհին ստիպեց ադրբեջանական բանակի մասին խոսել, որպես ոչ միայն լավ ամրացված պաշտպանական գծով, այլ նաև «կռվել չիմացող ադրբեջանցիների» մասին նարատիվների ու կարծրատիպերով սնուցումից հղկված նոր սերնդի բանակի մասին: Մարտադաշտը ցույց տվեց, թե մեզնից ով իսկապես գիտի կռվել։

    90-ականների սկզբին անհամախմբված, թույլ հագեցված և զինված ուժերի ներքին թշնամու կողմից դավաճանված ադրբեջանական բանակը երկար ճանապարհ է անցել՝ դեպի Հայրենական պատերազմում Հաղթանակ: Այն չի եղել ծաղիկներով սփռված, ամեն ինչ տրվում էր քրտինքով ու արյունով։ Բայց արդյունքն էլ ավելի քաղցր է ստացվել։

    Այնուամենայնիվ, մեր բանակը չի պատրաստվում հանգստանալ իր արժանի դափնիների վրա։ Թեեւ, կարծես թե, նա ունի դրա իրավունքը, առավել եւս, որ զինվորականների ֆինանսական ու սոցիալական ապահովվածությունն անընդհատ աճում է։ Բայց մենք պարզապես չենք կարող մեզ թույլ տալ հանգստանալ։ Այո, հայերի կողմից օկուպացված հողերը ազատագրվել են՝ բայց հայկական ռեւանշիզմը չի վերացել։ Առավել ևս, թեև հայ հասարակության մի մասն արդեն գիտակցել է իր հարևանների հետ բարեկամություն անելու անհրաժեշտությունը, սակայն հայության արմատական մտածողությամբ մասի թշնամանքը դեռևս առկա է, ինչը հանդիսանում է տագնապալի գործոն՝ հնարավոր սադրանքների և ռեւանշիստական ծրագրերի առումով։ Բացի այդ, իրավիճակը աշխարհում, այդ թվում նաև Մերձավոր Արևելքում, մեր սահմաններին համեմատաբար մոտ տագնապալի է, իսկ թե աշխարհաքաղաքական իրադարձություններն ինչպես կզարգանան և ինչ ազդեցություն կունենան Ադրբեջանի վրա՝ հայտնի չէ։ Այնպես որ, ոչ ռազմական, ոչ քաղաքական, ոչ տեղեկատվական առումով մեր երկիրը ժամանակ չունի հաջողություններից գլխապտույտի ժամանակ՝ նույնիսկ եթե մենք ուժեղ ենք, կենսական անհրաժեշտ է դառնալ մեզնից ավելի ուժեղ։

    Բարեբախտաբար, շրջապատող կյանքը շատ սնունդ է տալիս զինված ուժերի զարգացման գաղափարների համար՝ Ուկրաինայում շարունակվող ռազմական հակամարտությունը, Մերձավոր Արևելքում մարտերը ցույց են տալիս ռազմի դաշտում ժամանակակից գերճշգրիտ զենքի աճող կարևորությունը, ոչ կոնտակտային, տեխնոլոգիական պատերազմի հնարավորությունների աճը և, հետևաբար, մեծացնում են նաև բանակի անձնակազմի նկատմամբ պահանջները։ Դեռ վաղ է հանգստանալ, ադրբեջանական բանակի առջև կանգնում են նոր մարտահրավերներ, և իրավիճակն այնպիսին է, որ նա պարտավոր է ադեկվատ արձագանքել ցանկացած իրադարձությունների զարգացմանը։ Բնականաբար, դրա համար կպահանջվեն նոր միջոցներ, բայց, ցավոք, այդպիսին են իրողությունները։ Նապոլեոնի ժամանակներից ի վեր, ով ասում էր, որ մարդիկ, ովքեր չեն ցանկանում կերակրել իրենց բանակը, ստիպված կլինեն կերակրել ուրիշինը՝ոչինչ չի փոխվել...

    Ադրբեջանական բանակը և՛դժվարին փորձությունների, և՛ մեծ հաղթանակների օրերին միշտ պահապան է կանգնած մեր երկրի, պետականության և ժողովրդի համար։ Հենց այս տրամադրությամբ, հպարտությամբ և հավատով մեր ասկերների հանդեպ, ովքեր այսօր հաղթական երթով անցնելու են Խանքենդիի փողոցներով, մենք դիմավորում ենք հերթական նոյեմբերի 8-ը՝ մեր Մեծ Հաղթանակի օրը։

    Caliber.Az

    Դիտումներ: 202

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Ռաֆայել Լեմկինի վաթսուներկու ցեղասպանությունները Caliber.Az-ի Youtube ալիքի տեսանյութը

02 Մայիսի 2024 - 16:22

Ապագային ուղղված երկխոսություն Նախագահ Ալիեւի ելույթի հետքերով

02 Մայիսի 2024 - 14:25

Եզակի ձեռագրեր Բաքվում, որոնք բացահայտում են Նիզամիի մասին սուտը «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

01 Մայիսի 2024 - 17:58

Ղարաբաղյան կլանը և հայկական եկեղեցին նոր պատերազմ են տենչում Կդիմանա՞ արդյոք Փաշինյանը

02 Մայիսի 2024 - 12:07

Միջին ուղի թե բաժանարար գծեր Ի՞նչ է ընտրելու Փաշինյանը

01 Մայիսի 2024 - 14:12

Հայկական տրամաբանություն «Հին աշխարհի հիստերիկները»

30 Ապրիլի 2024 - 17:51
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    ԿԸՀ ղեկավար. Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ժամկետները կարող են հետաձգվել

    02 Մայիսի 2024 - 19:58

    Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի ուղղափառ քրիստոնյաներին

    02 Մայիսի 2024 - 17:57

    Համաշխարհային կրոնական առաջնորդներն ընդունել են Շուշայի հռչակագիրը

    02 Մայիսի 2024 - 17:51

    Ալիևը կարգադրել է ֆինանսական օգնություն ցուցաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին

    02 Մայիսի 2024 - 17:26

    Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակ ռևանշիստ ցուցարարների

    02 Մայիսի 2024 - 17:01

    Շարիֆով. Կասպից ծովը էներգիայի հսկայական ներուժ ունի վերականգնվող աղբյուրներից

    02 Մայիսի 2024 - 16:47

    Շավքաթ Միրզիյոևն ընդունել է Միքայիլ Ջաբբարովին

    Քննարկվել են ադրբեջանա-ուզբեկական հարաբերությունների խորացումը

    02 Մայիսի 2024 - 16:43

    Ռաֆայել Լեմկինի վաթսուներկու ցեղասպանությունները

    Caliber.Az-ի Youtube ալիքի տեսանյութը

    02 Մայիսի 2024 - 16:22

    Միխալկո. ԵՄ-ն ուրախ է առաջընթաց տեսնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման հարցում

    02 Մայիսի 2024 - 15:49

    Ադրբեջանը ՊԳԿ-ի հետ քննարկել է Ղարաբաղում գյուղատնտեսության զարգացումը

    02 Մայիսի 2024 - 14:49

    Ֆուադ Հուսեյնով. Մինչև տարեվերջ վերաբնակեցման գործընթացը կընդգրկի ողջ Ղարաբաղը

    02 Մայիսի 2024 - 14:40

    Քանի՞ ընտանիք է ապրում Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում

    02 Մայիսի 2024 - 14:31

    Ապագային ուղղված երկխոսություն

    Նախագահ Ալիեւի ելույթի հետքերով

    02 Մայիսի 2024 - 14:25

    Ադրբեջանցի տանկիստները կատարելագործում են մարտական ​​հմտությունները

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    02 Մայիսի 2024 - 14:05

    Բայրամովը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահի հետ

    02 Մայիսի 2024 - 13:16

    Նորվեգացի ճանապարհորդները ժամանել են Ղարաբաղ

    02 Մայիսի 2024 - 12:36

    Հայաստանի պաշտպանության նախարարությունը ականազերծում է անցկացնում պայմանական սահմանին

    02 Մայիսի 2024 - 12:18

    Այսօր Ներման հանձնաժողովի նիստ կանցկացվի

    02 Մայիսի 2024 - 12:15

    Ղարաբաղյան կլանը և հայկական եկեղեցին նոր պատերազմ են տենչում

    Կդիմանա՞ արդյոք Փաշինյանը

    02 Մայիսի 2024 - 12:07

    Բաքվում ընթանում է Միջմշակութային երկխոսության VI ֆորումի երկրորդ օրը

    02 Մայիսի 2024 - 12:07

    Փաշինյանը զորքերը դուրս է բերում Ադրբեջանի հետ սահմանից

    02 Մայիսի 2024 - 11:42

    Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Սկսում ենք այն վայրերից, որտեղ կոնֆլիկտային պոտենցիալն ամենաբարձրն է

    02 Մայիսի 2024 - 11:18

    Ուզբեկստանի նախագահը հանդես է եկել՝ Ադրբեջանի հետ լայնածավալ համագործակցության հետագա զարգացման օգտին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    02 Մայիսի 2024 - 11:11

    Ադրբեջան և Հայաստան. վերջնագծո՞ւմ.

    Ռամիզ Յունուսը իր մտքերով կիսվում է Caliber.Az-ի հետ

    02 Մայիսի 2024 - 10:51

    Ադրբեջանում մեկնարկել են զինապարտների հետ հերթական ուսումնական հավաքները

    02 Մայիսի 2024 - 10:45

    Թալ Կատրան. Շուշան կարելի է անվանել բնության հրաշք

    02 Մայիսի 2024 - 10:27

    Իլհամ Ալիևն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին

    02 Մայիսի 2024 - 09:52

    Մոհամեդ Բեհարի. Ադրբեջանը բաց է բոլոր կրոնների ներկայացուցիչների համար

    02 Մայիսի 2024 - 09:31

    ԹՊԿ-ն ողջունում է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը

    02 Մայիսի 2024 - 09:03

    Միգել Մորատինոս. Շուշան Ադրբեջանի մի մասն է

    02 Մայիսի 2024 - 08:55

    Բաբաև. Գյուղատնտեսության ոլորտը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի տնտեսության մեջ

    01 Մայիսի 2024 - 18:56

    Ադրբեջանի Կենտրոնական բանկը իջեցրել է զեղչման տոկոսադրույքը

    01 Մայիսի 2024 - 18:26

    Եզակի ձեռագրեր Բաքվում, որոնք բացահայտում են Նիզամիի մասին սուտը

    «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

    01 Մայիսի 2024 - 17:58

    ANAMA-ն շարունակում է ականազերծել Ղարաբաղը

    ԹՎԵՐ

    01 Մայիսի 2024 - 17:47

    ՃՏՊ Քելբաջարում. Թուրքիայի քաղաքացի է մահացել

    01 Մայիսի 2024 - 17:38

    Ադրբեջանի ԿԲ-բ տնտեսական աճ է կանխատեսում

    01 Մայիսի 2024 - 16:56

    Բայրամովը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները քննարկել են COP29-ը և տարածաշրջանային իրավիճակը

    01 Մայիսի 2024 - 16:40

    Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի գլխավոր րաբբիին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    01 Մայիսի 2024 - 16:18

    Ադրբեջանում ընթանում է կրոնական առաջնորդների Բաքվի հանդիպումը

    01 Մայիսի 2024 - 15:29

    Ադրբեջանը սկսովել է էլեկտրոնային բժշկական տեղեկանքների տրամադրումը

    01 Մայիսի 2024 - 15:08

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ