twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Գլխաշոր պարոն Մակրոնի համար Քամուն հակառակ թքելու հետևանքները

02 Մարտի 2024 12:31

Դա եղել է՝ քամուն հակառակ թքելու հետևանքների դասական և հրապարակային ցուցադրություն ամբողջ աշխարհին: Կայսերական անցյալ ունեցող և կայսերական ապագայի մասին երազող Ֆրանսիան՝ Հինգերորդ Հանրապետության ղեկավարությանը կանգնած պոպուլիստի մեղքով ստիպված է սրբվել ողջ համաշխարհային հանրության ծաղրանքի տակ։ Այո, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողորմելի լույսի ներքո է ցուցադրել ոչ միայն իրեն, այլեւ նաև այն երկրին, որի անունից հանդես է գալիս նա։

«Ֆրանսիան մտադիր չէ իր զորքերը ուղարկել Ուկրաինա», - հայտարարել է հանրապետության ԱԳՆ ղեկավար Ստեֆան Սեժուրեն՝ «France Inter» ռադիոկայանի եթերում։ Այդպիսով նա հետս է կոչել Մակրոնի այն հայտարարությունը, որը Ֆրանսիայի նախագահը արել է փետրվարի 26-ին Փարիզում, որտեղ արևմտյան մոտ 20 երկրների ներկայացուցիչներ քննարկել են՝ Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտությունում Ուկրաինային հետագա աջակցությունը։ Էժան էֆեկտների նկատմամբ կիրքը գերակշռել է արդյունավետ քաղաքականություն վարելու ունակությանը, և Մակրոնին, ինչպես ասում են, քշել, տարել է։

Նա այդ ժամանակ վաստակեց իր «փառքի հինգ րոպեները»՝ հայտարարելով ֆրանսիական զորքեր Ուկրաինա հնարավոր ուղարկման մասին: Եվ դա սխալասություն չի եղել: Ֆրանսիայի նախագահը ավելի ուշ հաստատել է, որ միանագամայն գիտակցաբար է ասել՝ Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու առնչությամբ քննարկումների մասին՝ հայտարարելով, որ խորհել և կշռադատել է իր խոսքերը։ Այդ մասին նա լրագրողներին հայտարարել է՝ Փարիզի ծայրամասում ապագա օլիմպիական գյուղ կատարած այցի ժամանակ։

«Սա բավականին լուրջ թեմա է։ Այս թեմայով իմ յուրաքանչյուր խոսքը կշռադատված, մտածված և ստուգված է»,- նշել է Մակրոնը։

Սա ապրիորի ծիծաղելի հայտարարություն էր, եթե հիշենք պարոն Էմանուելի վաղուց նկատված կիրքը հայտարարությունների նկատմամբ, որոնք եղել են պոպուլիզմի օրինակից ոչ ավել բան: Բայց հիմա, այն բանից հետո, երբ պաշտոնական Փարիզը դիմել է նահանջի՝ Ֆրանսիայի նախագահի այս տիրադը լիովին կարող է դառնալ անեկդոտների թեմա։

Առավել ևս, որ նախագահի պոպուլիստական խոստումներից հետո այս նույն թեմայով որոշել է արտահայտվել նաև Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը, ում նշում են որպես պետության ղեկավարի պաշտոնում Մակրոնի փոխարինող։ Սենատում լսումների ժամանակ նա հայտարարել է, որ Ֆրանսիայի իշխանությունները հնարավոր են համարում իրենց զինվորականներին Ուկրաինա ուղարկելը՝ հակաօդային պաշտպանությունը ուժեղացնելու, ուկրաինական բանակը մարզելու, ինչպես նաև սահմանները պաշտպանելու համար։ Ինչպես տեսնում եք, սա արդեն Մակրոնի հայտարարությունների փոքր-ինչ մեղմացված տարբերակն է։

Թե ամեն ինչ արդյունքում ինչով է ավարտվել՝ բոլորը տեսնում են։ Ընդամենը ավելացնեմ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Տիրանայում Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ սպասում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից նոր նախաձեռնությունների մանրամասներին։ Ահա և հետաքրքիր է հետևել նրան, թե հիմա ինչպես կարդարացնի իրեն ճակատագրի ծաղրով երբեմնի մեծ երկրի ղեկավար դարձաց ֆրանսիացի քաղաքական գործիչը։ Չէ որ, այն բանից հետո, երբ ամբողջ աշխարհը տեսավ իր խոստացածը կատարելու Մակրոնի անկարողության հերթական օրինակը՝ Կիևում կարող են միանգամայն հիմնավորված կասկածի տակ դնել՝ Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային մինչև վերջ աջակցելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին Մակրոնի խոսքերը։ Առավել ևս, որ հակամարտության ամենասկզբում Մակրոնը գրավել էր վախկոտ, սպասողական դիրքորոշում, ակնհայտորեն ակնկալելով Ուկրաինայի արագ կապիտուլյացիան։

Եվ բոլորը նաև տեսան, թե որքան քիչ են նշանակում Ֆրանսիայի նախագահի՝ որպես վճռական դիրքորոշում ներկայացվող խոսքերը՝ ԱՄՆ-ի կողմից աջակցության բացակայության պայմաններում։ Հիշենք ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Ադրիեն Ուոթսոնի մամուլի մեկնաբանությունը։ «Նախագահ Բայդենը հասկացրել է, որ ԱՄՆ-ը զորքեր չի ուղարկի Ուկրաինա կռվելու համար», - հայտարարել է նա:

Սա հստակ ազդանշան էր Վաշինգտոնից, որն ի վերջո հասկացվեց և ընդունվեց Փարիզում: Ինչը և իր արտացոլումն է գտել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարության մեջ։ Եթե այս մանևրը մեկնաբաներ տխրահռչակ Արծրուն Հովհաննիսյանը, ապա նա հավանաբար այն կանվաներ «մարտավարական նահանջ»։ Եվ արդեն կարևոր չէ, թե ինչու Մակրոնը անհեթեթ հայտարարություն արեց, իսկ հետո Սեժուրնեն ստիպված եղավ սրբել քամուն հակառակ նրա թքելու հետևանքները:

Կարևորն այն է, որ բոլորը տեսան իրեն Գուլիվեր երևակայող այս քաղաքական լիլիպուտի ելույթների, խոստումների, հայտարարությունների իսկական արժեքը։ Վստահ եմ, որ այս ամենը տեսել են նաև Երեւանում։ Հայաստանի իշխանություններն իրենց ներկան ու ապագան կապել են Մակրոնի հետ՝ հլու-հնազանդ կատարելով նրա բոլոր հրամանները և անելով սադրիչ հայտարարություններ ու քայլեր։ Ադրբեջանը բազմիցս փորձել է սթափեցնել Հայաստանի ղեկավարությանը` առաջարկելով չապրել երևակայությունների մեջ, չձեռնարկել խաղաղ գործընթացին վնասող քայլեր։ Հայաստանի ղեկավարությունը ավանդաբար դժվար է ընկալում խորհուրդները Բաքվից։ Բայց, հուսով եմ, որ Մակրոնի և Ֆրանսիայի մյուս առաջնորդների դեմքին քամուն հակառակ թքելու հետքերը կսթափեցնեն նաև Հայաստանի կառավարիչներին։ Սակայն, եթե դա տեղի չունենա, ապա հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա շրջապատը ստիպված կլինեն սրբել իրենց։

Caliber.Az
Դիտումներ: 235

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Այնտեղ, որտեղ հողը այրվել է՝ կամուրջներ են կառուցվում Խանքենդիում Ալիևի ելույթի վերջաբանը

184
05 Հունիսի 2025 13:30
2

Կայսերական հավակնությունների գինը. Ինչպես է Ռուսաստանը կորցնում իր հարևաններին Ռուդոլֆ Վալեևը՝ Caliber.Az կայքում

156
07 Հունիսի 2025 18:28
3

Հայաստանը ճամփաբաժանի վրա. միջանցքի, թե՞ մեկուսացման մեջ Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

146
07 Հունիսի 2025 17:13
4

«Շուշայի 17 մզկիթներից 16-ը լիովին ոչնչացվել են, իսկ մեկը՝ մասամբ ավերվել է» Ալիևը - Փեզեշքիանին՝ հայկական օկուպացիայի հետևանքների մասին/Տեսանյութ

129
05 Հունիսի 2025 09:17
5

Հայաստանի արտաքին քաղաքական վիճակախաղը Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az կայքում

123
07 Հունիսի 2025 13:02
6

ՏՀԿ-ի գագաթնաժողովը Խանքենդիում. իրադարձություն, որը կմտնի պատմության մեջ Թեյմուր Աթաևի ակնարկը

112
05 Հունիսի 2025 13:32
7

Փոխգնդապետ Էլչին Ռաֆիև. Ադրբեջանական բանակի զինանոցը պատերազմից հետո զգալիորեն ընդլայնվել է

82
05 Հունիսի 2025 12:37
8

Պուտինը պատվիրակություն է ուղարկում Բաքու՝ հարաբերությունները կարգավորելու համար «Մոսկվային Ադրբեջանի հետ հարաբերություններում բարդություններ պետք չեն» ( с)

75
07 Հունիսի 2025 09:08
9

Գաղութային «Սև քաղաքից» դեպի անկախ «Սպիտակ քաղաք», կամ ո՞վ է ո՞ւմ պարտք։ Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

71
07 Հունիսի 2025 09:34
10

Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա մայրուղու նախագիծը արժանացել է միջազգային մրցանակի

69
07 Հունիսի 2025 10:20
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading